Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: Mandarinka on February 13, 2007, 08:24:42 PM

Title: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on February 13, 2007, 08:24:42 PM
Մոնք, եթե դեմ չես, այստեղ քեզ կտանք հարցեր, որպեսզի քեզ լավ ճանաչենք:  26:)

Մոնք, այսպիսի մի ասացվածք կա:
"Կոշկակարի կոշիկը միշտ ծակ է":

Համամի՞տ ես:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 13, 2007, 08:56:04 PM
Լավ, դեմ չեմ, միայն թե չեմ երաշխավորում, որ բոլոր հարցերին կպատասխանեմ: Լինում են հարցեր, որոնց շուրջ ես սիրում եմ լռություն պահպանել: Մարդիկ նման են այսբերգի. դրսից երևում է միայն մի մասը, մինչդեռ հիմնական մասն անտեսանելի է:
Միշտ չէ, որ նպատակահարմար է լինում անտեսանելին ի ցույց դնել բոլորին:  21:) 21:) 21:)  13:)

Ասույթին համամիտ եմ, բայց վերապահումով: Կարծում եմ` այն բացարձակապես մինշանակ լինել չի կարող:


Հ.Գ. Էէէխ, Հայր Ղուկաս, ականջդ կանչի: Մարգարեությունդ իրականացավ. 8+88: Դե ինչ, սա էլ վատ չի նայվում: 38:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Abegha on February 13, 2007, 10:56:09 PM
Quote from: MONK on February 13, 2007, 08:56:04 PM
Հ.Գ. Էէէխ, Հայր Ղուկաս, ականջդ կանչի: Մարգարեությունդ իրականացավ. 8+88: Դե ինչ, սա էլ վատ չի նայվում: 38:)

Շնորհավորում եմ  38:), հիմա հաջորդ լեվել պետք է հասնես՝ 9+99 31:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on February 14, 2007, 08:03:59 AM
Մոնկ, ինչպե՞ս ես հաղթահարում վատ տրամադրությունը:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 14, 2007, 05:28:35 PM
Quote from: Abegha on February 13, 2007, 10:56:09 PM
Quote from: MONK on February 13, 2007, 08:56:04 PM
Հ.Գ. Էէէխ, Հայր Ղուկաս, ականջդ կանչի: Մարգարեությունդ իրականացավ. 8+88: Դե ինչ, սա էլ վատ չի նայվում: 38:)

Շնորհավորում եմ  38:), հիմա հաջորդ լեվել պետք է հասնես՝ 9+99 31:)
Շնորհակալություն, Հայր Սուրբ: 30:) Արդեն սկսում եմ վախենալ, որ դու ապագան տեսնում ես:  38:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 14, 2007, 06:04:58 PM
Quote from: Mandarinka on February 14, 2007, 08:03:59 AM
Գարիկ, ինչպե՞ս ես հաղթահարում վատ տրամադրությունը:
Աղոթքի կամ հոգևոր կյանքի նմանատիպ տարրերի շուրջ կլռեմ: Ինքդ էլ ընդունում ես, որ դրանք խիստ անձնական են:  27:) 21:)
Իսկ այլ դեպքերում. աշխատում եմ հիմնականում առանձնանալ: Զբոսնում եմ բնության մեջ, երբ որ հատկապես Շուշիում եմ լինում, ուր գիշերով քաղաքից դուրս զբոսանքն աննկարագրելի մի խաղաղություն ու բավականություն է պարգևում` թարմ ու մաքուր օդ, քաղաքի շուրջբոլորը պատող և մինչև հորիզոնի ամենահեռավոր սահմանները ձգվող լեռներ, ոտքերիդ տակ բացվող կիրճեր, որոնք Շուշին լեռնային կղզու են վերածում, և որոնց խավար հատակից լսվող բազմաթիվ խորհդավոր ձայների մեջ մշտապես լսվում է լեռնային երկու գետակների ձայները: Անգամ երբեմն լսվող գայլերի ոռնոցը ինձ ոչ թե վախ, այլ հաճախ հիացմունք են ներշնչել...
Մայր Աթոռում եղածս ժամանակ էլ հաճախ ուշ ժամերին զբոսնել եմ Մայր Տաճարի բակում, ուր ինձ հատկապես գրավում է հյուսիսային պարսպի երկայնքով ձգվող խաչքարերի շարքը:
Երբեմն էլ սենյակում փակված երաժշտություն եմ լսում, ինչ-որ բան կարդում կամ գրում:
Երբեմն էլ նախընտրում եմ մենակ չմնալ, այլ շփվել ընկերներիս ու մտերիմներիս հետ:
Մեկ-մեկ էլ նաև ֆորումն է օգնում: 10:) 12:) 15:)
Վատ տրամադրություն մեջ երկար չմնալուն շատ են օգնում իմ հումորի զգացումն ու լավատես բնավորությունը:

Հ.Գ. Եթե այս հարցերն ինձ ճանաչելու համար են, թերևս շատերի վրա ցնդած բանաստեղծի կամ սենտիմենտալիզմով տառապող ռոմանտիկի  տպավորություն կթողնեմ:  38:) 2:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on February 14, 2007, 06:25:17 PM
Շնորհակալություն հաճելի բացատրության մասին:
Մոնք, իսկ ին՞չ վատ բան կա սենտիմենտալիզմով տառապող ռոմանտիկի  մեջ: 11:) 11:) 11:) 11:)
Չես կարծու՞մ, որ մեր օրերի ծանրությունը նաև նրանից է, որ մեր կյանքում պակասել են ռոմանտիզմը և սենտիմենտալիզմը:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 14, 2007, 06:30:36 PM
Quote from: Mandarinka on February 14, 2007, 06:25:17 PM
Մոնք, իսկ ին՞չ վատ բան կա սենտիմենտալիզմով տառապող ռոմանտիկի  մեջ: 11:) 11:) 11:) 11:)
Չես կարծու՞մ, որ մեր օրերի ծանրությունը նաև նրանից է, որ մեր կյանքում պակասել են ռոմանտիզմը և սենտիմենտալիզմը:
Ռոմանտիզմի դեմ բան չունեմ, բայց սենտիմենտալիզմի շատ հակված չեմ:  12:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on February 14, 2007, 06:33:31 PM
Բայց Մոնկ, իմ հարցին չես պատասխանել: 13:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 14, 2007, 06:41:57 PM
Բոլոր օրերում էլ մարդկային կյանքի ծանրության բուն պատճառը այդ կյանքում Աստծո և սրբության պակասն է:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on February 15, 2007, 08:50:02 AM
Ես բուն պատճառների մասին չէի ասում: Այլ պատճառներից մեկի: Չնայած` ճիշտ ես: Իմ ասածը պատճառը չէ, այլ ինչու չէ հետևություն:
Եթե քեզ տրվեր հնարավորություն իրականանալու քո երեք ամենա ցանկալի ցանկությունները, որոնք կլինեին՞ 32:):
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 15, 2007, 11:43:19 AM
Մարո ջան, պատասխանս կամ խիստ վերամբարձ պիտի հնչի, կամ էլ` խիստ անձնական: Թույլ տուր չպատասխանել այս հարցին: Կներես:  27:) 21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on February 24, 2007, 01:27:39 AM
Մոնկ ջան, կարող ես նշել երեք հատ քո կողմից ամենաշատ սիրված գրքերից, կինոներից և նախընտրած երաժշտությունից?
Շնորհակալություն: 24:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 27, 2007, 07:46:35 PM
Quote from: Mandarinka on February 24, 2007, 01:27:39 AM
Գարիկ ջան, կարող ես նշել երեք հատ քո կողմից ամենաշատ սիրված գրքերից, կինոներից և նախընտրած երաժշտությունից?
Շնորհակալություն: 24:)
Մարո ջան, ես միշտ դժվարության առաջ եմ կանգնում, երբ ինձնից հարցնում են իմ ամենասիրած այսինչ բանը: Այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս, ինձ համար ունի իր յուրահատուկ տեղն ու նշանակությունը, ուստի դժվարանում եմ համեմատության մեջ դնել և ասել սա իմ ամենասիրած այսինչ բանն է: Պատասխանս պայմանական կլինի և պարզապես մեկական նմուշներ կնշեմ հայկական, ռուսական և արտասահմանյան միջավայրերից: Հոգևոր ոչնչի հետ չեմ կապի(ասենք` չեմ նշի Սուրբ Գրքի անունը), քանի որ հոգևորն ինձ համար զուտ նախասիրություն չէ:
Սիրված գրքերից` Րաֆֆու <<Խաչագողի հիշատակարանը>>, բայց իր օրգանական շարունակությամբ` <<Կայծերով>> հանդերձ, Դոստոևսկու <<Կարամազով եղբայրները>> և Ջեկ Լոնդոնի <<Մարտին Իդենը>>:
Կինոներից` <<Հարսնացուն հյուսիսից>>, <<Միմինո>> և <<Մայրիկ>> (չնայած չգիտեմ վերջինն ինչքանով կարելի է արտասահմանյան համարել):
Նախընտրած երաժշտությունից? Սա ավելի դժվար է ասել, քանի որ այս հարցում ճաշակս խիստ բազմազան է: Ավելի լավ է երեք կատարողների նշեմ. Արթուր Մեսչյան, Սոֆիա Ռոտարու և Սելին Դիոն:
Բայց կրկնում եմ` պատասխաններս խիստ պայմանական են:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mandarinka on June 19, 2007, 03:22:59 AM
Մոնք, ուր ես չկաս? 34:) 34:) 34:) 34:) 34:)
Մոնք, չնեխանաս, ոչ եղա Մայր Աթոռում, քեզ չտեսա:Չստացվեց:
Մոնք, չկորես: 37:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on October 29, 2007, 11:57:32 AM
Ողջույններս բոլորին  1:)
Ձեր խոնարհ ծառա` MONK 13:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Abegha on October 29, 2007, 12:52:51 PM
Մոնկ, ուրախալի ակտիվություն եմ տեսնում  18:)
Քեզ հարց.
«Ինտերնետը և հայ հասարակությունը» – ինչպիսի՞ն է քո գնահատականը, այսինքն՝ դրական և բացասական ազդեցությունները, հասանելիությունը և այլն։
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on October 29, 2007, 01:00:14 PM
Quote from: Abegha on October 29, 2007, 12:52:51 PM
Մոնկ, ուրախալի ակտիվություն եմ տեսնում  18:)
Մերսիներ 13:) 21:)
Իսկ հարցիդ ավելի ուշ կպատասխանեմ, Հայր Սուրբ ջան: Հենց որ ազատ ժամանակ գտա: 12:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on October 30, 2007, 06:27:46 PM
Quote from: Abegha on October 29, 2007, 12:52:51 PM
«Ինտերնետը և հայ հասարակությունը» – ինչպիսի՞ն է քո գնահատականը, այսինքն՝ դրական և բացասական ազդեցությունները, հասանելիությունը և այլն։
Իսկ հիմա, Հայր Ղուկաս ջան, փորձեմ մի քիչ փիլիսոփայել տվածդ հարցի շուրջ: Դա կլինի նաև մեր բանավոր խոսակցության շարունակությունը, որից էլ, թերևս, ծնվել է այս հարցը: 10:)
Դրական ազդեցությունը, կամ, ես կասեի, հետևանքները. նախ` ինֆորմացիայի ձեռք բերման հսկայական հնարավորություններ է ստեղծում, ինչը մեծապես նպաստում է մարդու տեղեկացվածությանն ու մտավոր և հոգևոր զարգացմանը: Խիստ դյուրացնում է նաև մարդկանց մինչև փոխշփումներն ու հաղորդակցումը: Քանի որ հարցն ընդհանրապես  հասարակության մասին, չեմ անդրադառնա հասարակության առավել նեղ շրջանակում տարբեր կիրառումներին (ասենք` բիզնեսի):
Բացասականը (սա հատկապես նկատելի է երիտասարդության շրջանում)-կարող է ստեղծվել հոգեբանական կախվածություն, ի հետևանս որի մարդը մեծամասամբ կտրվում է իրական կյանքից: Ժամանակի մեծ կորուստ է դառնում ժամերով ինչ-որ ժամանցային, բայց ցածր արդյունավետ կամ լիովին անարդյունք զբաղմունքներով տարվելը: Իբրև օրինակ նշեմ ասենք զանազան խաղերը կամ չատերը և այլն: Բավականին վտանգավոր է նաև բարոյական առումներով. տարբեր տեսակի սայթերը և այլն(կարծում եմ հասկանալի է ինչ ի նկատի ունեմ, ուստի չեմ մանրամասնի): Կարելի է շատ բաներ նշել, բայց ավելորդ եմ համարում շատ մանրամասնելը:
Իսկ հասանելիությունը... Քեզ հետ իհարկե համաձայն չեմ, որ շատ շուտով գրեթե բոլորի համար էլ մատչելի կդառնա: Կարծում եմ դա բավականին առնչվում է նյութական կեցության հետ: Իսկ մինչ այդ հասարակության մեծամասնությունը ստիպված է լինելու յոլա գնալ ինտերնետ ակումբներով կամ էլ, ասենք, օֆիսային աշխատվայրերում եղած հնարավորություններով: Այսքանը: 13:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Maro on November 24, 2007, 05:58:48 PM
Մոնք, ես քեզ մի հարց տամ:

Ինչպես ես գնահատում "Լուսամուտ" պռոյեկտը?
Կարող ես նշել դրական և բացասական կողմերը? 12:)
Ինչ է "ազնվությունը"?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on November 24, 2007, 06:09:43 PM
Մի հարց ես ասել, բայց երեքը տվել:  38:) Մի քիչ ուշացումով կպատասխանեմ, OK?  10:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on November 30, 2007, 09:48:40 PM
Ողջույն MONK!
Մի հարց ել ես տամ իմ կտուրից :)
Ուրեք անհետանում?  :)
Իսկ եթե լուրջ, գերնպատակը որն է ձեր կյանքում, եթե այդպիսինը կա?

Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 09, 2007, 04:37:57 PM
Quote from: Maro on November 24, 2007, 05:58:48 PM
Մոնք, ես քեզ մի հարց տամ:
Ինչ է "ազնվությունը"?
Պատասխանս կարծես շատ ուշացրեցի  32:)
Հիշում եմ, երբ դպրոցական տարիներին ուսուցիչներս որևէ բան էին հարցնում դասի ժամանակ, ասում էի. «Կլինի գրքի բառերով չպատասխանեմ?» : Թերևս հիմա էլ փորձեմ «իմ բառերով պատասխանել»:  21:)
Նախ ասեմ, որ համաձայն չեմ անգլիական ասացվածքի հետ. «Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»: 41:) Ըստ իս`ազնվությունը չի կարող քաղաքականություն լինել: Այն Աստծո կողմից մարդուն տրված պարգև է, մեծ առաքինություն, որ մարդուն կարող է դարձնել  ՄԱՐԴ: Ինձ համար ազնվությունը սերտորեն առնչվում է արդարության, ուղղամտության, անկեղծության, հոգեկան ու բարոյական ուժի և քաջության, և, ինչու չէ, նաև մի փոքր էլ միամտության հետ: Միամտություն` սուրբգրային իմաստով, երբ Տերը պատվիրում է միամիտ լինել աղավնիների պես: Ազնիվ լինելու համար իրոք հոգեպես ուժեղ մարդ պիտի լինել, թույլ ու վախկոտ մարդը չի կարող ազնիվ լինել, ծայրահեղ դեպքում թեկուզ կվախենա, որ ազնվությունը կարող է իրեն հարվածի տակ դնել: Ազնվությունը խիստ կարևոր նախապայման է ընկերական, ընտանեկան և հասարական առողջ և ամուր կյանքի համար:
Չգիտեմ, թե ինչքան երկար կարելի է ծավալվել ազնվության մասին խոսելիս: Կարծում եմ լավագույն պատասխանն իրական կյանքում իրապես ազնիվ լինելն է:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 09, 2007, 04:49:25 PM
Quote from: Magnolia on November 30, 2007, 09:48:40 PM
Ողջույն MONK!
Մի հարց ել ես տամ իմ կտուրից :)
Ուրեք անհետանում?  :)
Իսկ եթե լուրջ, գերնպատակը որն է ձեր կյանքում, եթե այդպիսինը կա?
Ողջույն, Մագնոլիա  21:)
Կներեք, որ իմ կտուրից  պատասխանը ուշացումով է հնչում:  40:)  20:)
Եթե ասեմ, թե ուր եմ անհետանում, ապա դա արդեն անհետանալ չի լինի:  12:) 10:)
Օ, իսկ եթե լուրջ, ապա գուցե պատասխանս վերամբարձ ու ամպագորգոռ հնչի  43:), նախօրոք կներեք . 32:) գերնպատակը, Մագնոլիա ջան, լիարժեք կերպով արժանի լինելն է այն առաքելությանը, հանուն որի Աստված կյանքի է կոչել նվաստիս:  13:) Եթե անգամ նախասահմանված ես բեռնակիր լինելու, պիտի ձգտես արժանավոր լինել: Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը (այս պահին հենց իր երգն է հնչում ինձ մոտ)` կիսատությունը զզվելի է:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 09, 2007, 10:41:42 PM
Ñâåðøèëîñü!!!
Monk-ը պատասխանեց!!! 21:)

Դուք ամեն ինչ ճիշտ եք անում կյանքում?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 10, 2007, 12:43:38 PM
Ես ընդհանրապես չեմ կարծում, որ որևէ մարդ ամեն ինչ կարողանա ճիշտ անել կյանքում:  20:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 11, 2007, 11:38:31 PM
ես դրա վառ ապացույց, չէմ կարողանում հարցս ճիշտ ձևակերպել :)
Ի նկատի ունէի, Դուք խենթությունների ընդունակ մարդ եք, թե` կարգապահ, կանոնապահ...
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 12, 2007, 06:23:40 PM
Օօօ, խենթությունների էլ այնքան դեմ չեմ, միայն թե դրանից ուրիշ մարդիկ չտուժեն, և ամենակարևորը` հոգևոր կոչմանս անպատշաճ չլինի:: 32:)  20:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 12, 2007, 07:01:14 PM
Կպատմեք աաաամենա խենթ խենթությունը, որը արել եք? 12:)
Հեշտ եք ընկերանում մարդկանց հետ? Թե փագ մարդ եք?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 12, 2007, 07:13:15 PM
Quote from: Magnolia on December 12, 2007, 07:01:14 PM
Կպատմեք աաաամենա խենթ խենթությունը, որը արել եք? 12:)
Վայ, չէ, կներեք, ավելի լավ է չպատմեմ  38:) 38:) 38:)
Համ էլ որ մեկը պատմես  10:)  38:)
Բայց ասեմ, որ վատ բան չեմ արել  32:)
QuoteՀեշտ եք ընկերանում մարդկանց հետ? Թե փագ մարդ եք?
Դե, երբեմն կարիք լինում մի քիչ փակ լինել, բայց ընդհանուր առմամբ անմիջական եմ լինում և շուտ եմ մտերմանում  31:)
Դա մի քիչ էլ կախված է, թե ինչ տեսակի մարդ է դիմացինդ  17:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 12, 2007, 07:24:02 PM
Որ համաձայնվէիք պատմել, դա Ձեր այսօրվա խենթությունը կլիներ 31:)
Հայր Ղւկասին հարցրեցի, ինչն է հիացնում կանանց մեջ...խորը լռություն, երևի` ոչինչ, մտածում է ոնց գրի, որ չնեղացնի 2:)
Իսկ Ձեզ ինչ-որ կանանց բնորոշ, որ գիծն է հիացնում?
p.s.ընդունվում է նաև բացասական պատասխան ;D
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 12, 2007, 07:37:25 PM
Կանացիությունը:  39:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 12, 2007, 07:41:46 PM
իսկ ինչն է նյարդայնացնում ամենից շատ կանանց մեջ?
p.s.  "ինչ-որ" մոռացա ջնջեմ 20:), մինչև մտածում էի, ոնց ձևակարպեմ հարցս
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 12, 2007, 07:48:38 PM
Quote from: Magnolia on December 12, 2007, 07:41:46 PM
իսկ ինչն է նյարդայնացնում ամենից շատ կանանց մեջ?
Քաղքենիությունը (խոսքս իհարկե դրա առկայության մասին է, և ոչ թե նկատի ունեմ, որ այն բոլոր կանանց բնորոշ է) 15:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 12, 2007, 07:52:32 PM
Որևէ կտրուկ փոփոխություն եղել է Ձեր մեջ հոգևորական դարնալուց հետո? Ի նկատի ունեմ, արժեքների վերագնահատում, բնավորության փոփոխություն... որևէ?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 12, 2007, 07:55:14 PM
Quote from: MONK on December 12, 2007, 07:48:38 PM
Քաղքենիությունը (խոսքս իհարկե դրա առկայության մասին է, և ոչ թե նկատի ունեմ, որ այն բոլոր կանանց բնորոշ է) 15:)
Brrrrr...
համաձայն եմ
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 12, 2007, 09:10:59 PM
Quote from: Magnolia on December 12, 2007, 07:52:32 PM
Որևէ կտրուկ փոփոխություն եղել է Ձեր մեջ հոգևորական դարնալուց հետո? Ի նկատի ունեմ, արժեքների վերագնահատում, բնավորության փոփոխություն... որևէ?
Իհարկե: Եթե փոփոխություն չլինի, դա կնշանակի կամ տեղում դոփել կամ էլ հոգևոր կոչման և առաքելության խորհրդին անհաղորդ մնալ:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 15, 2007, 03:22:45 PM
Quote from: MONK on December 12, 2007, 09:10:59 PM
Իհարկե: Եթե փոփոխություն չլինի, դա կնշանակի կամ տեղում դոփել ...
ինչ կա որ, այդպեսէլ է պատահում...
Հոգևորական լինելը Ձեզ համար առաքելություն է, հոգևիճակ, ապրելաձև, թե ...?
Դուք ուրախ մարդ եք?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 15, 2007, 07:13:43 PM
Հոգևորական լինելը կոչում է և առաքելություն, որ անշուշտ թելադրում է իրեն հատուկ ապրելաձև ու հոգեվիճակ:
Ջրիկ չեմ իհարկե, բայց հումորից շատ էլ զուրկ չեմ:  39:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Dhani on December 15, 2007, 07:28:39 PM
Մոնկ, իսկ ինչ չեք կարող ներել մարդու մեջ?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 15, 2007, 07:43:42 PM
Այս դժվար հարցին մի անգամ էլ եմ ստիպված պատասխանել (ոչ Լուսամուտում իհարկե):  9:)Բարդ հարց է, բայց պատասխանեմ այսպես. իբրև քրիստոնյա ես կներեմ զուտ իմ անձի հետ կապված խնդիրները, բայց ինձ համար սրբություն հանդիսացող նվիրական հասկացությունների պարագայում արդեն չեմ կարող միանշանակ ասել: Ինձ համար գրեթե անհնարին կլինի ներել իմ ընտանիքին, հայրենիքին կամ հավատին հասցված վիրավորանքը:
Իսկ անձնականի պարագայում էլ այսպես ասենք. գուցե ես ներեմ ամենավատ բաները, բայց մոռանալ դրանք գրեթե չեմ կարող:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 15, 2007, 11:53:34 PM
Quote from: MONK on December 15, 2007, 07:13:43 PM
Հոգևորական լինելը կոչում է և առաքելություն, որ անշուշտ թելադրում է իրեն հատուկ ապրելաձև ու հոգեվիճակ:
Ջրիկ չեմ իհարկե, բայց հումորից շատ էլ զուրկ չեմ:  39:)
18:)
Երազում եք?
____________
Մի ժամանակաշրջան եկավ, երբ ես ինձ համարում էի շատ կայացած մարդ` աշխատանքում, անձնական կյանքում և այլն..
և արգելեցի ինքս ինձ երազել, համարելով, որ դա մանկամտություն է, և վայել չի կայացած մարդուն 15:)
Վերջերս, ինձանից թաքուն, սկսեցի երազել ու նենց հավես էր...
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 16, 2007, 04:56:20 PM
Quote from: Magnolia on December 15, 2007, 11:53:34 PM
Երազում եք?


Մանկուց: Եվ անուղղելիորեն:  32:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Nane on December 16, 2007, 06:39:10 PM
Իսկ ինչի մասին ես երազում /կարող ես չպատասխանել. եթե գաղտնիք է/ 6:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 16, 2007, 06:43:03 PM
Quote from: Nane on December 16, 2007, 06:39:10 PM
Իսկ ինչի մասին ես երազում /կարող ես չպատասխանել. եթե գաղտնիք է/ 6:)
Նանե ջան, կներես, բայց լավ կլինի չպատասխանեմ:  32:) 38:)
Համենայնդեպս լավ բաների:  20:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Dhani on December 17, 2007, 03:35:14 AM
Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Dhani on December 17, 2007, 03:38:37 AM
Մոնկ, ինչ է Ձեզ համար Հայրենիքը? Ինչպես եք վերաբերվում այն մարդկաց, ովքեր ապրում են հայրենիքից դուրս?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 18, 2007, 09:27:58 PM
Quote from: Margota on December 17, 2007, 03:35:14 AM
Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?
Ներողություն եմ խնդրում, Մարգոտա, բայց կխնդրեի, որ Ձեր հարցը փորձեք մի քիչ այլ կերպ տալ, որպեսզի առավել հստակ պատկերացնեմ այն?  32:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 18, 2007, 09:33:39 PM
Quote from: Margota on December 17, 2007, 03:38:37 AM
Մոնկ, ինչ է Ձեզ համար Հայրենիքը? Ինչպես եք վերաբերվում այն մարդկաց, ովքեր ապրում են հայրենիքից դուրս?
Առաջին հարցին մի բառով պատասխանեմ` սրբություն:
Իսկ Հայրենիքից դուրս ապրող մարդկանց նկատմամբ չեմ կարող ասել, թե միանշանակ նույն վերաբերմունքը կամ մոտեցումը ունեմ: Դա կախված է նաև Հայրենիքից դուրս գտնվելու դրդապատճառներից և Հայրենիքից դուրս իրենց  դրսևորման կերպից ու կեցվածքից:
Բայց ասեմ, որ համենայնդեպս հիմնականում զգուշանում եմ քննադատական մոտեցումներից:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Dhani on December 21, 2007, 12:52:26 PM
Quote from: MONK on December 18, 2007, 09:27:58 PM
Quote from: Margota on December 17, 2007, 03:35:14 AM
Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?
Ներողություն եմ խնդրում, Մարգոտա, բայց կխնդրեի, որ Ձեր հարցը փորձեք մի քիչ այլ կերպ տալ, որպեսզի առավել հստակ պատկերացնեմ այն?  32:)

Օրնիակ իմ հոգևիճակը միայն Կոմիտասն է, Դավիթ Հալաջյանը և Բիլթս: Նրանց երժշտությունն է համպատասխանում իմ ներսում կատարված իրադարձություններին.....
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Dhani on December 21, 2007, 12:53:23 PM
Մոնկ, անչափ շնորհակալություն պատախսանների համար: 21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 21, 2007, 02:31:31 PM
Quote from: Margota on December 21, 2007, 12:52:26 PM
Quote from: MONK on December 18, 2007, 09:27:58 PM
Quote from: Margota on December 17, 2007, 03:35:14 AM
Մոնկ: Հարց, ինչպես տվեցի արդեն աղջիկներին, տամ Ձեզ:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին?
Ներողություն եմ խնդրում, Մարգոտա, բայց կխնդրեի, որ Ձեր հարցը փորձեք մի քիչ այլ կերպ տալ, որպեսզի առավել հստակ պատկերացնեմ այն?  32:)

Օրնիակ իմ հոգևիճակը միայն Կոմիտասն է, Դավիթ Հալաջյանը և Բիլթս: Նրանց երժշտությունն է համպատասխանում իմ ներսում կատարված իրադարձություններին.....

Օօօ, այդ հարցում իմ դաշտը շատ լայն է 26:) Կան և ոճեր, և կատարողներ, և առանձին ստեղծագործություններ (հոգևորը չեմ մտցնում այդ դասակարգման մեջ, այն  սոսկ երաժշտություն չէ): Եթե սկսեմ թվարկել, երկար կլինի: Հենց այս հարցազրույցում մի անգամ նման հարցի պայմանականորեն պատասխանել եմ, կարող եք նայել, եթե հետաքրքրի:  31:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 21, 2007, 02:32:21 PM
Quote from: Margota on December 21, 2007, 12:53:23 PM
Մոնկ, անչափ շնորհակալություն պատախսանների համար: 21:)
Խնդրեմ, չարժե 21:) 37:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:34:10 PM
Սիրում եք համով ուտել, թե կերակրատեսակները պարզապես սնունդ են Ձեզ համար? (ցմփորիկ, կարմրաթուշ, կերած-խմած սմայլիկ)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 25, 2007, 10:37:58 PM
Ընդհանրապես բկլիկ չեմ (ինձ որ տեսնեիք, կհամոզվեիք դրանում  2:)), բայց դե բնականաբար կան բաներ, որ նախընտրում եմ, և կան բաներ, որ չեմ սիրում (ասենք օրինակ` խաշ  43:))
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:43:36 PM
Quote from: MONK on December 25, 2007, 10:37:58 PM
...(ասենք օրինակ` խաշ  43:))
հիմա էլ ես  - 43:) ինչա արել եդ խաշը Ձեզ, որ չեք սիրում?  :D
Իսկ ալկոհոլային խմիչքներից ինչ եք սիրում (եթե խմում եք)?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 25, 2007, 10:47:36 PM
Փոքր ժամանակ շատ են փորձել խաշ կերցնել, զզվել եմ (զզվանքով դեմքը ծամածռող սմայլիկ  38:) Ձեր ոճն եմ օգտագործում 10:))
Իսկ ալկոհոլային խմիչքներից երբեք շատ մոտ չեմ եղել (երբեք հարբած չկամ): Բայց պայմանական եթե պատասխանեմ` կոնյակ:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:58:21 PM
Չեք հարբել?  43:)
MONK, ամաչկոտ եք? հաշվեցի, ինչքան ամաչող սմայլիկ եք օգտագործում... բավականին շատ եր
p.s.
Quote from: MONK on December 25, 2007, 10:47:36 PM
... (զզվանքով դեմքը ծամածռող սմայլիկ  38:) Ձեր ոճն եմ օգտագործում 10:))
հավեսա չէ տենց գրել 2:)?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 25, 2007, 11:02:59 PM
Quote from: Magnolia on December 25, 2007, 10:58:21 PM
Չեք հարբել?  43:)

Ազնիվ պիոներական  20:)
QuoteMONK, ամաչկոտ եք? հաշվեցի, ինչքան ամաչող սմայլիկ եք օգտագործում... բավականին շատ եր
Հարցեր կան, որտեղ ամաչկոտ եմ (ասենք` հյուրասիրվելիս)  32:)

Quotep.s.
Quote from: MONK on December 25, 2007, 10:47:36 PM
... (զզվանքով դեմքը ծամածռող սմայլիկ  38:) Ձեր ոճն եմ օգտագործում 10:))
հավեսա չէ տենց գրել 2:)?
Ըհը  30:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 11:08:43 PM
Մմմմմ... մտածեցի, Ձեզ անպայման պետք է մի օր փորձել, թե ինչ բան է հարբած լինելը 11:)!!!!(եթե իհարկէ Ձեր սանը թույլ է տալիս?) Բա ոնց եք պատկերացնում, այդ բոլոր ռոմանտիկ արտահայտությունների զցացմունքային մասը`հարբել սիրուց, բույրից, քնքշանքից...եթե չեք զգացել դա?  9:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 11:11:37 PM
Quote from: MONK on December 25, 2007, 11:02:59 PM
Հարցեր կան, որտեղ ամաչկոտ եմ (ասենք` հյուրասիրվելիս)  32:)
Երբևէ Ձեզ հյուր ընդունելիս հաշվի կառնեմ դա 10:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 11:13:31 PM
p.s. այդ "մմմմմմ.." որ գրել եմ, չեմ կակազում 41:) այլ իբր խորը մտածում եմ!!
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 25, 2007, 11:26:31 PM
Quote from: Magnolia on December 25, 2007, 11:08:43 PM
Մմմմմ... մտածեցի, Ձեզ անպայման պետք է մի օր փորձել, թե ինչ բան է հարբած լինելը 11:)!!!!(եթե իհարկէ Ձեր սանը թույլ է տալիս?) Բա ոնց եք պատկերացնում, այդ բոլոր ռոմանտիկ արտահայտությունների զցացմունքային մասը`հարբել սիրուց, բույրից, քնքշանքից...եթե չեք զգացել դա?  9:)

Մագնոլիա ջան, ես հոգևորական եմ  21:)
Ձեր թվարկածներից երևի միայն կարող եմ ասել, որ բույրից եմ հարբել  31:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 25, 2007, 11:27:27 PM
Quote from: Magnolia on December 25, 2007, 11:11:37 PM
Quote from: MONK on December 25, 2007, 11:02:59 PM
Հարցեր կան, որտեղ ամաչկոտ եմ (ասենք` հյուրասիրվելիս)  32:)
Երբևէ Ձեզ հյուր ընդունելիս հաշվի կառնեմ դա 10:)

Միայն հյւորասիրվելու հարցում չեմ ամաչկոտ, այլ նաև հյուր գնալու  12:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 25, 2007, 11:28:00 PM
Quote from: Magnolia on December 25, 2007, 11:13:31 PM
p.s. այդ "մմմմմմ.." որ գրել եմ, չեմ կակազում 41:) այլ իբր խորը մտածում եմ!!
Ես հենց այդպես էլ հասկացել էի  38:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 11:36:08 PM
MONK!!
Ներողություն, եթե չափն անցա...
Չմտածեցի, երբ գրում էի 36:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 27, 2007, 01:19:58 PM
Մագնոլիա ջան, ասացինք ամաչկոտ ենք, չասացինք նեղացկոտ էլ ենք:  38:)
Որևէ խնդիր չկա: 37:) 21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on December 27, 2007, 01:21:31 PM
Աչքերիս հետ ունեցած առողջական խնդիրների պատճառով ստիպված եմ մի քիչ պասսիվանալ ֆորումում: Առայժմ:  13:) 37:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Marie on January 06, 2008, 11:37:55 PM
Մոնք, երբ վեռադառնաք...
Թույլ տվեք ինձ մի հարց. երբեմն եկեղեցում մեղքենո՞ւմ եք ձեր քույրերի, մօրաքույրերի՝ այսինքն կանանց  վրա, որը ստիպված զբաղվում են մի գլխաշորով այնտեղ ուր ամեն մարդ ցանկանում է միայն աղոթե'լ- իմս անընդհատ ընկնում է, երկու հանգույցները քակվում են, ստիպված եմ նորից կապելու, փոխանակ Ձեզ նման՝ հանգիստ սրտով աղոթելու...
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on January 11, 2008, 12:34:06 PM
Quote from: Marie on January 06, 2008, 11:37:55 PM
Մոնք, երբ վեռադառնաք...
Թույլ տվեք ինձ մի հարց. երբեմն եկեղեցում մեղքենո՞ւմ եք ձեր քույրերի, մօրաքույրերի՝ այսինքն կանանց  վրա, որը ստիպված զբաղվում են մի գլխաշորով այնտեղ ուր ամեն մարդ ցանկանում է միայն աղոթե'լ- իմս անընդհատ ընկնում է, երկու հանգույցները քակվում են, ստիպված եմ նորից կապելու, փոխանակ Ձեզ նման՝ հանգիստ սրտով աղոթելու...
Հարգելի Marie, անկեղծ ասած, նման խնդրի մասին առաջին անգամ Ձեզնից եմ լսում և նախկինում երբևէ առիթ չեմ ունեցել ուրիշներից նմանատիպ խնդրի առաջքաշման անդրադառնալու: Ես, ճիշտն ասած, մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե արդյոք հնրավոր չէ հանգույցներն այնպես կապել, որ չարձակվեն?  9:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Marie on January 14, 2008, 10:43:21 AM
Quote from: MONK on January 11, 2008, 12:34:06 PM
արդյոք հնրավոր չէ հանգույցներն այնպես կապել, որ չարձակվեն?  9:)
Ուշադիր եմ , Մոնք: Բայց ուշադիր եմ նաև, որ ուշադրությունս չշեղվի  պատարագի բուն Խորհրդից...
Մոնկ, ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում Ավետարանները: Սրանք չե՞ն հավատացյալի սրտի երակը:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on January 17, 2008, 12:09:21 AM
Ողջույն ,
Հուսով եմ ամեն ինչ լավ է.
Հուսով եմ լավ ժամանակ ունեցաք Ձեր մտերիմների և բարեկամների հետ այս տոներին 21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on January 17, 2008, 07:03:48 PM
Quote from: Marie on January 14, 2008, 10:43:21 AM
Մոնկ, ձեր կյանքում ի՞նչ տեղ են գրավում Ավետարանները: Սրանք չե՞ն հավատացյալի սրտի երակը:
Marie, վախենում եմ պատասխանս կեղծ բարեպաշտական հնչի, ուստի չեմ թերևս Ձեր հարցին չկարողանամ սպառիչ պատասխան տալ: Միայն ասեմ, որ առանցքային տեղ են գրավում:  32:)Իսկ  «հավատացյալի սրտի երակ» բնորոշելը մոտեցման խնդիր է: Կարծում եմ, որ որոշակի մոտեցման դեպքում նման բնորոշումը սխալ չի լինի:  21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on January 17, 2008, 07:06:47 PM
Quote from: Magnolia on January 17, 2008, 12:09:21 AM
Ողջույն ,
Հուսով եմ ամեն ինչ լավ է.
Հուսով եմ լավ ժամանակ ունեցաք Ձեր մտերիմների և բարեկամների հետ այս տոներին 21:)

Ողջույն 29:) (չկաք, չեք երևում 10:))
Փառք Աստծո, վատ չէ:  21:)
Իսկ տոների ընթացքում իրոք շատ հաճելի պահեր եղան 22:) Հիանալի անցավ  12:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on January 18, 2008, 12:28:50 AM
Quote from: MONK on January 17, 2008, 07:06:47 PM
Ողջույն 29:) (չկաք, չեք երևում 10:))
Փառք Աստծո, վատ չէ:  21:)
Իսկ տոների ընթացքում իրոք շատ հաճելի պահեր եղան 22:) Հիանալի անցավ  12:)
Ընդհատակ էի անցել  10:)
Ուրախ եմ, որ հետաքրքիր եք անցկացրել, մանրամասներ չեմ հարցնի, գիտեմ , չեք պատմի  34:)
  37:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on January 18, 2008, 01:31:56 PM
Quote from: Magnolia on January 18, 2008, 12:28:50 AM
Ընդհատակ էի անցել  10:)
Ուրախ եմ, որ հետաքրքիր եք անցկացրել, մանրամասներ չեմ հարցնի, գիտեմ , չեք պատմի  34:)
  37:)
Դե, նայած մանրամասնություն  12:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on January 19, 2008, 01:43:32 AM
Quote from: MONK on January 18, 2008, 01:31:56 PM
Դե, նայած մանրամասնություն  12:)
ԴԷ "նայծներից' մի բան պատմեք (ականջները կախած ուրախ դեմքով սմայլիկ)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Marie on January 26, 2008, 10:19:00 PM
Մոնք, ի՞նչ է ձեր ամենասիրած ոտանավորը:
Ես այսօր փորձել եմ կարդալ իմ բերած բանաստեղծական գրքույկները, բայց ո'չ մեկը ինձ այլևս չի հետաքրքրում. լեզվական գետնի վրա՝ այո', հետաքրքիր են, բայց՝ ուրիշ ոչին'չ..
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 01, 2008, 09:14:03 PM
Quote from: Magnolia on January 19, 2008, 01:43:32 AM
Quote from: MONK on January 18, 2008, 01:31:56 PM
Դե, նայած մանրամասնություն  12:)
ԴԷ "նայծներից' մի բան պատմեք (ականջները կախած ուրախ դեմքով սմայլիկ)


Մագնոլիա ջան, կներեք, բայց աչքերիս հետ կապված առողջական խնդիրների պատճառով երկար գրառումներ չեմ կարողանում անել: 11:) Մանրամասներին թերևս հետո անդրադառնամ, եթե դեռևս հետաքրքիր կլինի 10:)
Մի քանի խոսքով ասեմ, որ ուղղակի հիանալի անցավ: Հունվարի 1-ի Պատարագից հետո ընկերներս «ձերբակալեցին» և մինչև ամսի 4-ը Հայաստանի տարբեր վայրերում էի Նոր տարին նշում: Ամսի 4-ին էլ մեկնեցի Արցախ և Սուրբ Ծնունդն էլ այնտեղ դիմավորեցի: Ինձ համար այդ արձակուրդների ընթացքում հատկապես հաճելի էր այն, որ կարողացա ուրախանալ տարբեր վայրերում ապրող ընկերներիս ու բարեկամներիս, եթե ոչ բոլորի, գոնե զգալի մասի հետ:  37:) Կներեք լակոնիկ պատասխանիս համար  27:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 01, 2008, 09:16:21 PM
Quote from: Marie on January 26, 2008, 10:19:00 PM
Մոնք, ի՞նչ է ձեր ամենասիրած ոտանավորը:
Ես այսօր փորձել եմ կարդալ իմ բերած բանաստեղծական գրքույկները, բայց ո'չ մեկը ինձ այլևս չի հետաքրքրում. լեզվական գետնի վրա՝ այո', հետաքրքիր են, բայց՝ ուրիշ ոչին'չ..
Marie, ընդհանրապես պոեզիա շատ եմ սիրում, բայց դժվարանում եմ նշել իմ ամենասիրելին: Դրանք շատ-շատ են:  20:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Mard on February 14, 2008, 12:14:40 PM
Ողջույն Մոնք 21:)
Կարելի՞ է ձեզ այսպիսի հարց տալ: Սար բարձրանալ սիրու՞մ եք և ո՞ր սարերն եք բարձրացել :
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 14, 2008, 02:14:52 PM
Ողջույն, Մարդ ջան  21:)
Մանկուց սիրել եմ քարայծի պես աջ ու ձախ մագլցել հիմնականում աշխատել եմ բարձրացածս բարձունքների ամենաբարձր կետին հասնել:  12:) Բայց առաձնապես նշանավոր որևէ լեռնագագաթ բարձրանալու երջանկություն չեմ ունեցել  9:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Hasik on February 15, 2008, 08:20:08 PM
Ինչու՞ որոշեցիր ընտրել հոգեվորականի ճանապարհը, թե Աստված քեզ ուղղակի առաջնորդեց:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 15, 2008, 08:29:45 PM
Quote from: Hasik on February 15, 2008, 08:20:08 PM
Ինչու՞ որոշեցիր ընտրել հոգեվորականի ճանապարհը, թե Աստված քեզ ուղղակի առաջնորդեց:
Թե ինչու ընտրեցի, մի քիչ դժվար է պատասխանել, քանի որ այդ աստիճան անձնական հարցի պատասխան տալ չեմ կարող 32:) Բայց հուսով եմ, որ դա Աստծո առաջնորդությամբ է:  21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Hasik on February 15, 2008, 11:17:57 PM
Շնորհակալություն անկեղծ պատասխանի համար
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 16, 2008, 06:56:37 PM
Խնդրեմ, Հասիկ ջան:  21:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Dhani on February 17, 2008, 10:43:37 AM
Մոնկ, ինչու հանեցիր գեղեցիկ պատկերդ?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Quote from: Margota on February 17, 2008, 10:43:37 AM
Մոնկ, ինչու հանեցիր գեղեցիկ պատկերդ?
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)
Ժամանակավոր էի դրել, Մարգոտա ջան, հանեցի ու նախկինը ավատարս դրեցի:  31:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Hasik on February 17, 2008, 04:25:59 PM
Ի՞նչը կարող է քեզ տխրեցնել ու ուրախացնել:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on February 17, 2008, 04:51:33 PM
Quote from: Hasik on February 17, 2008, 04:25:59 PM
Ի՞նչը կարող է քեզ տխրեցնել ու ուրախացնել:
Ախր ես այդքանը ոնց թվարկեմ 20:) Վատ բանից չեմ ուրախանում, լավ բանից էլ չեմ տխրում   1:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Hasik on February 17, 2008, 11:55:45 PM
Այդ դեպքում ի՞նչն է քո համար լավ եվ ի՞նչն է վատ /կարճ պատասխանը չի ընդունվում/:
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Nane on February 18, 2008, 12:02:35 AM
Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)


Ինչ երեխաներ 14:) 14:) 14:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: Magnolia on February 25, 2008, 11:55:06 PM
Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)
  31:)
Դուք միշտ ինքնաքննադատորեն եք մոտենում Ձեզ?
ինչքանով եք պահանջկոտ ինքներդ Ձեր ր ուրիշների նկատմամբ?
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on April 16, 2008, 02:39:55 PM
Quote from: Hasik on February 17, 2008, 11:55:45 PM
Այդ դեպքում ի՞նչն է քո համար լավ եվ ի՞նչն է վատ /կարճ պատասխանը չի ընդունվում/:
Հասիկ ջան, ահագին ժամանակ չէի պատասխանում հարցերին և ընդհանրապես չէի գրում /պատճառն արդեն հայտնի է, որ առողջության հետ է կապված/, բայց դե չպատասխանելն էլ անշնորհքություն կլինի: Խնդրում եմ քո ներողամտությունը, որ այնումենայնիվ կարճ եմ պատասխանելու. լավն ու վատն ինձ համար զատորոշվում են քրիստոնեական արժեհամակարգի չափորոշիչներով, որոնց չեմ կարծում թե անծանոթ լինեք դու կամ մեր մյուս մասնակիցները: Իսկ մասնավոր պարագներում արդեն հարցդ նույնպես մասնավոր պիտի, որպեսզի կարողանամ պատասխանել սա լավ է կամ վատ և ինչու է այդպես:  20:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on April 16, 2008, 02:41:19 PM
Quote from: Nane on February 18, 2008, 12:02:35 AM
Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)


Ինչ երեխաներ 14:) 14:) 14:)
Նանե ջան, ասացի մարդ ես էլի,  կարող է երեխաներ մտնեն ֆորում, նկարիցս հանկարծ լեղապատառ չլինեն  38:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on April 16, 2008, 02:49:27 PM
Quote from: Magnolia on February 25, 2008, 11:55:06 PM
Quote from: MONK on February 17, 2008, 02:44:35 PM
Եթե «գեղեցիկ պատկեր» ասելով ի նկատի ունես ավատարս, հանել եմ, որ երեխաները «գեղեցկությունիցս» չվախենան:  38:)
  31:)
Դուք միշտ ինքնաքննադատորեն եք մոտենում Ձեզ?
ինչքանով եք պահանջկոտ ինքներդ Ձեր ր ուրիշների նկատմամբ?

Միշտ չէ: Որոշ դեպքերում` ցավոք սրտի, որոշ դեպքերում էլ` բարեբախտաբար: 20:)
Դժվար է ասել` ինչքանով եմ պահանջկոտ: Երբեմն` շատ, իսկ երբեմն էլ` կարելի է ասել, բոլորովին: 1:) /Մագնոլիան հիմա կասի` այ մարդ, հարց ենք տվել, կարգին պատասխանի, ինչ ես ջուր ցանում?  42:)38:)/ Իսկ ուրիշների նկատմամբ էլ պահանջկոտությունը հաճախ պայմանավորված է լինում նույն խնդրում սեփական անձիս նկատմամբ ունեցած մոտեցմամբ. բարոյապես չեմ կարող ինձ թույլատրել ուրիշի նկատմամբ խստապահանջ լինել այն հարցում, որում ինքս թերանում եմ: Նախ սեփական աչքի գերանը, հետո նոր ուրիշի շյուղը  41:)
Title: Re: Հարցազրույց Մոնքի հետ
Post by: MONK on May 28, 2008, 05:34:42 PM
Իհարկե, չեմ կարծում, թե իմ անհետանալն ինչ-որ դարակազմիկ կարևոր իրադարձություն է, որի համար արժե նույնիսկ գրառում անել: Սակայն այն մասնակիցներին, որոնց հետ երջանկություն եմ ունեցել մասնակից լինել քննարկումների, ցանկացա տեղեկացնել, որ մի քանի ամսով բացակայելու եմ: Որոշ կարևոր խնդիրներ, կապված առողջական վիճակի և խիստ զբաղվածության հետ, ստիպում են ինձ, ի շարս այլ բաների, նաև գրեթե դադարեցնել ինտերնետային ֆորումներին իմ մասնակցությունը: Ընթացքում միայն կկարողանամ երբեմն թեթևակի հետևել քննարկումներին: Եթե կան կամ կլինեն ինձ հասցեագրված գրառումներ, ես ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, քանի որ թերևս շատ ուշացումով կարձագանքեմ: Այսքանը: Ամենայն բարիք բոլորին:
Միշտ հարգանքներով` MONK 21:)
Հ.Գ. Բացառության կարգով Լուսամուտ ֆորումում իսպառ չի լինի իմ բացակայությունը, բայց բացառապես պատասխանելու եմ միայն «Հարցեր հոգևորականներին» բաժնում: 31:)