Հրեական ծայրահեղություն

Started by Marie, December 28, 2007, 11:00:51 PM

Previous topic - Next topic

Marie

Դիպվածով այսօր հեռուստացույցով տեսա մի հաղորդում Իսրայելի հրեա համայնքների մասին: Ավելի «արմատականները»  ապրում եին Իսրայելում անօրինաբար՝ առանց որևէ թուղթի. ոչ անձնագիր, և ոչ սոցիալական քարտ:
Ուրեմն այս կեցվածքը հատուկ է կրոնական ըմբռնումներին ընդհանրապես, բայց հատուկ չէ մի որևէ կրոնի: Ինձ կհետաքրքրեր հասկանալ օրինակ՝ հրեա այս համայնքի և մեր Հայ հավատացյալներից ոմանց միջև նմանությունները:
Խոստովանիմ, թե հիացել եմ այս հրեաների հավատով. բարի նախանձով նախանձեցի նրանց: Վա՜յ մեզ,  շատ ենք գերադասում մեր հավատը:

Իսկ, Մանե, ինձ համար «Նեռի կնիքը» փոխաբերական իմաստ ունի: Ինչպե՞ս համաձայնվել :

mane

Ինչ վերաբերվում է նեռի կնիքի փոխաբերական իմաստին, կարող են հազարավոր կարծիքներ լինել, բայց ինձ համար ավելի արժեքավոր է տիեզերական եկեղեցու սյուներ համարվող հայրերի կարծիքը, ինչի վրա էլ ես հիմնվում եմ:

Marie

Մանե,  այդ հրեաները լցված չե'ն Նրա հանդեպ կատարյալ ատելությամբ: Այս հրեաները, որ հաղորդավարուհին անընդհատ անվանում եր «ծայրահեղականներ » - «էքստրեմիստնէր» -  հրաժարվել եին անգամ հողից, իրենց ունեցած սիրո պատճարով  եկող Մեսսիայի նկատմամբ - ասում եին՝ հողերը Արաբներին տանք, որպեսզի Մարգարենների ասածներին համաձայն վարվենք և պատրաստենք Մեսսիայի գալուստը: Նրանք ապրում են իրենց ամբողջ կյանքը այս սպասումով ու անցնակցնում եին ամբողջ կյանքը աղոթքով և փորձելով նվիրել իրենց ամբողջությամբ Աստծուն ու եկող Մեսսիային:
Դրա պատճարով եմ նրանց նախանձել. նրանք Հիսուսին չեն ճանաչել , սակայն սպասում եին Նրա գալստյանը  ավելի մեծ սիրով, քան այն մարված կրակը որը իմն է:
Իսկ ես կփորձեմ կարդալ սուրբ Հայրերի գրությունները այս մասին, բայց ինձ համար դա գրեթե անհնարին է:
Շնորհակալություն, Մանե, ձեր միջամտությունների ու պատասխանների համար:

mane

Բայց չէ որ Մեսիան արդեն եկել է եւ հրեաները չընդունեցին Փրկչին ու խաչը հանեցին խոստացված Օծյալին: Իսկ հիմա նրանք այդ մեծ նախանձախնդրությամբ հակաքրիստոսին են սպասում, որը ոչ թե փրկիչ է, այլ կործանիչ, այնպես որ ավելի լավ է մի կերպ քարշ գալով ձգտել գնալ երկնքի արքայություն, ինչպես որ ներկայիս քրիստոնեության վիճակն է, քան մեծագույն ջերմեռանդությամբ վազել դեպի դժոխք, ինչպես ձեր համակրանքը շահած հրեաները:


Marie

Quote from: mane on January 02, 2008, 01:38:20 AM
Բայց հրեաները...այդ մեծ նախանձախնդրությամբ հակաքրիստոսին են սպասում... ձեր համակրանքը շահած հրեաները մեծագույն ջերմեռանդությամբ վազում են դեպի դժոխք:
Մանե, հարկավո՞ր է հրեաներին ատել, որպեսզի Քրիստոսին սիրենք: Դա անհնարի՞ն չէ:Քրիստոսը եղավ նրանցից մեկի նման իր մարդեղությամբ: Նրանք կրում են Նրա նմանությունը նրանց մարմնի ու հոգու մեջ իսկ: Նա՝ Հիսուս Քրիստոսը տխրեց Երուսաղեմի՝ իր ցեղակիցների համար, ափսոսեց, որ նրանց չժողվեց, լացավ, սիրեց, ներեց... Հրեաները  ունեն ամբողջ Հին Ուխտը, դա ոչինչ չէ, ու երբ ջանում են հավատարիմ լինել Հին Ուխտին, դա էլ ոչինչ չէ Աստուծո համար: Դա մի գանձ է, որին անտեղեակ է մարդկության մեծ մասը և Աստուծո հետ կնքված մի անջնջելի' ուխտ: Իսկ ես համոզված էի, որ ոչ թե՝ նրանք պիտի ողջունեին Նեռի'ն, այլ Քրիստոսի'ն երկրորդ գալուստը, որը մեզ՝ քրիստոնեաներին ու նրանց՝ Հրեաներին կհաշտեցնի :

mane

Ոչ միայն հրեաներին, այլեւ որեւէ մի ազգի ատելը քրիստոնյայի համար հարիր չէ: Խոսքը չի գնում ազգի կամ անձի մասին, այլ կրոնի: Դուք ասում եք, որ բոլորս էլ սպասում ենք Տիրոջ երկրորդ գալստյանը, դուրս է գալիս, որ երբ նեռը գա, միայնակ եւ լքված պիտի մնա՝առանց հետեւորդների, այնինչ մենք չպիտի հետեւենք մեր զգացմունենքներին, մեր մտքի ճարտարությանը, այլ՝ Սուրբ Գրքին: Դուք ասում եք, որ հրեաները Աստծո ընտրյալներն են՝ Աստծո որդիներ, հուսով եմ չեք նեղանա, որ ձեր կարծիքը ստորադասեմ Տիրոջ խոսքից. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, եւ ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեեւ նա ի սկզբանե մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր» (Հովհ 8:44-45):

mane

Ձեր ասելով դուրս է գալիս, որ անկախ նրանից, թե հրեաները կամ որեւէ այլ ազգի  ներկայացուցիչներ եթե չհավատան էլ Քրիստոսին, միեւնույնն է չեն դատապարտվի, ինչը լրիվ հակառակ է Սուրբ Գրքին «Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, եւ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է» (Հովհ 3:18):
Այո, իսկապես որ նրանցից ելան նահապետները, մարգարեները, առաքյալները եւ Տերը՝ մարմնավորապես, սակայն այդ ամենը փրկության պատճառ չեն կարող լինել, եթե նրանք մերժում են Հիսուսին եւ բնական է, որ ոչ թե Աստծո սերը, Նրա բարկությունը մնա այդպիսիների վրա. «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանք, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը» (Հովհ 3:36):

mane

Ասենք, որ սուրբ հայրերի կարծիքն էլ միանշանակ համահունչ է Սուրբ Գրքին. «Հիսուս Քրիստոսը պատվեց քեզ այնպես, որ դարձրեց Իրեն եղբայր եւ ժառանգակից, իսկ դու այդպես անարգո՞ւմ ես Նրան, որ հարգում ես Նրա սպանողներին եւ խաչը հանողներին՝ հաճոյանալով նրանց» (Սբ. Հովհանն Ոսկեբերան), նաեւ «Բոլոր խորհուրդները ի կատար ածվեցին, բայց հրեան պնդում է, որ դրանք դեռ չեն իրականացել, ինչը պիտի կատարվեր, այն կատարվեց, իսկ նա մերժում է՝ իբր այդ նույնիսկ դեռ չի էլ սկսվել: Քրիստոսին վերագրած բոլոր մարգարեություներ մեր Փրկիչը ի կատար ածեց, իսկ համառ եւ խստասիրտ ժողովուրդը երդվում եւ պնդում է հակառակը: Հեշտ է սովորացնել դեւին, քան թե դարձի բերել մոլորության որդիներին: Դեւերը խոստովանում եւ ասում էին. «Դու ես Աստծո Որդին», իսկ դրան հակառակ այս անհավատները համառորեն պնդում են, որ նա Աստծո Որդին չէ: Նրանց մեջ բնակվող սատանան խոստովանում է, իսկ նրանք ամուր կանգնած են իրենց համառության մեջ: Ավելի հեշտ ծառը կարող է աճել լերկ քարի վրա, քան այս ուրացողները կընդունեն ճշմարտությունը» (Սբ Եփրեմ Ասորի):

mane

Սուրբ հայրերը ոչ միան Սուրբ Գրքի ընթերցանությունից, այլեւ իրենց անձնական փորձառությունից ելնելով են այս ամենը գրել, այնպես որ այն, ինչ որ մեզ համար ցանկալի է, դա դեռ չի նշանակում, որ ճշմարտությունն է եւ ոչ թե ճշմարտությունը պետք է հարմարեցնենք մեր կարծիքին, այլ ընդհակառակը:
Այո, նեռի թագավորության վերջին շրջանում, երբ հրեաները գիտակցեն, որ սա սատանայի բնակար է եւ ոչ թե Աստծո Օծյալ, շատ շատերը դարձի կգան, ինչպես ասում է Պողոս Առաքյալը, բայց մինչ այդ հրեաների հետ կապված իրականությունն այս է ինչ որ ասում են Սուրբ Գիրքն ու սուրբ հայրերը:

Marie

#9
Մանե, բոլորովին համաձայն եմ ձեզ հետ, Աստվածաշնչից ձեր բերած բոլոր մեջբերումները դիպուկ ու օգտակար են և մեր հարցի շուրջ անշրջանցելի ապացույցներ են, ու ձեր ասածը լիուլի հիմնված է Ավետարանների վրա: Սակայն կան նաև ուրիշ աստվածային Խոսքեր, որոնք ապացույց են նաև որ կփրկվեն արդարը, հեզը, տառապյալը, աղքատը, հոգով աղքատը, սգավորը, մաքուր սիրտ ունեցողը, այն գթասիրտ մարդը, որ հագուստ է տվել մերկ եղբորըին, կերակուր՝ անոթիին, և նույնիսկ՝ այն հարուստը , որ ջանացել է պահել պատվիրանները, որովհետև «Աստուծո համար անհնարին բան չկա» և Աստված ողորմած է: Կան նաև այնպիսի Խոսքեր, որոնք դատապարտում են «Տե'ր, Տե'ր» կանչողներին, որոնք միայն պարապ աղոթել են, առանց բարի գործերին:
Ու արտոնված է նաև ասել, որ բոլոր արդարները, նրանք, որոնք բարի գործերով են զարդարված, կփրկվեն անպայման, չնայած իրենց պատկանած ազգին, կամ կրոնին – աշխարհի մարդիկ ծնվում են տարբեր հորիզոնների տակ, և իրենց մշակույթի ու երկկրի կրոնի ազդեցության տակ են մեծանում: Քչերը կկարողանան ընդունել մի ուրիշ կրոն – քրիիստոնեությունը: Փոխադարձաբար, քրիստոնյա «լինելը» հավաստիք չէ փրկության համար: Վստահ եմ, թե համաձայն եք: Ուստի, Հրեաների մասին ասել, թե սատանայի որդիներ են ընդհանրապես, չափազանցված է:
Իսկ, գիտե՞ք ինչու համար լցված եմ բարի նախանձով այն հրեաների նկատմամբ, որոնք իրենց հավատը պահել են: Աստուծո նկատմամբ նրանց ունեցած սիրո պատճառով, նրանց ջերմեռանդության ու աղոթասիրության պատճառով, Հին Կտակարանի նրանց իմացության պատճառով: Եկե'ք, տեսե'ք, թե ինչպես աղոթում են իրենց տանը, ամբողջ ընտանիքը լսում է հոր աղոթքը, օրական մի քանի անգամ, օրհնվում է իրենց սեղանը ճաշից առաջ ու հետո... Իսկ մեն՜ք... Հավատացյալ տղամարդ և ընտանիքի տեր հազիվ թե գտնվի, որ առավոտյան  աղոթում է երեխաների հետ, կամ սեղանը օրհնում: Տարի մի կամ երկու անգամ է քահանան օրհնում մեր տները, մնացած օրերին...
Դա , խնդրեմ, թող չնկատվի թեմայից շեղում: Անդրադառնալով այն հարցին, թե ովքեր կկոչվեն «Իմ - Հիսուս Քրիստոսի- Հոր սիրեցյալներ», նաև կխուսափենք սատանայի որդիներ անվանելուց նրանց, ովքեր միգուցե մեզ առաջ են մտնելու Աստուծո արքայությունում:
Ինչո՞ւ այսօրվա Հրեային ամբաստանել Հիսուսի սպանությամբ, ինչպես արեց Եվրոպան անցյալում, և ինչպես շարունակվում է մի քանի քրիստոնյա եկեղեցիներում - Ռուս ուղղափար Եկեղեցին շատ «խիստ ու անհանդուրժող» է Հրեաների նկատմամբ:
Այսօրվա Հրեան տեսել է Քրիստոնյաների դարավոր մեղքերի շարանն ու չի ուզում հավատալ, թե արդեն եկել է Աստուծո արքայությունը, որը բերելու է Մեսսիան՝ Քրիստոսը: Ինչպե՞ս Հրեաներին այսօր ամբաստանել կուրությամբ:Այնքա՜ն մեղք ենք գործել քրիստոնիաներս, որ արժե համեստ լինել:

Տիգրան, բարև ձեզ: Համաձայն եմ ձեզ հետ: