Վերջին շրջանում, ին՞չ գիրք եք կարդացել (ոչ հոգևոր գրականության մասին է խոսքս): 12:)
Ես վերջերս կարդացի Ջոն Ֆալուզ. "Մանտիսա". 21:)
Որ ասեմ ինչ եմ կարդում, շատերը երևի սխալ կհասկանան և կգայթակղվեն: 12:)
Դեն Բրաուն <<Դա Վինչիի ծածկագիրը>>: 32:) 31:) 20:)
Չէ, գայթակղվելու և կարմրելու ոչինչ չկա: 38:)
Բայց ես չկարդացի: Գիտե՞ս ինչու: Զզվում եմ պոպուլիստական ցածրագին գրականությունից: Ի սկզբանե, սյուժեից պարզ է, որ այդ գիրքը ոչ մի առժեք չունի, որպեսզի ես իմ ժամանակը կորուստի մատնեմ: 26:)
Համաձայն եմ: Պարզապես ընկերներս այնքան հարցեր էին տալիս այդ տխմարության հետ կապված, որ ի վերջո որոշեցի կարդալ: Չեմ սիրում խոսել մի բանի մասին, որից գաղափար չունեմ: 22:)
Quote from: MONK on February 14, 2007, 06:36:20 PM
Համաձայն եմ: Պարզապես ընկերներս այնքան հարցեր էին տալիս այդ տխմարության հետ կապված, որ ի վերջո որոշեցի կարդալ: Չեմ սիրում խոսել մի բանի մասին, որից գաղափար չունեմ: 22:)
Ես էլ նմանապես: Ճիշտ ես վարվում:
Կարդում եմ՝ դեր ընթացքի մեջ եմ - "Karen Horney ,, Невроз и личностный рост,,"
Quote from: Mandarinka on February 14, 2007, 06:31:49 PM
Չէ, գայթակղվելու և կարմրելու ոչինչ չկա: 38:)
Բայց ես չկարդացի: Գիտե՞ս ինչու: Զզվում եմ պոպուլիստական ցածրագին գրականությունից: Ի սկզբանե, սյուժեից պարզ է, որ այդ գիրքը ոչ մի առժեք չունի, որպեսզի ես իմ ժամանակը կորուստի մատնեմ: 26:)
Ապրես, ես էլ ճիշտ քեզ պես, ֆիզիկականի հասնող զզվանք եմ զգում այդպիսի բաներից: Համ էլ սուրբ հայրերը բացասաբար են արտահայտվել այդ գրքի մասին, դա արդեն հերիք է, որ չկարդամ:
Իսկ վերջերս հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն:
Վերջին կարդացածս գործերը.
Դ. Դեմիրջյանի «Հայը» (անտիպ) – հայի տիպային կերպարը, բավականին բնորոշիչ բնութագրումներով։
Ստ. Զորյանի «Մորմոնների աշխարհում» – վերնագիրն արդեն խոսում է, պարզապես պետք է բազմացնել հայաստանցիների համար, որ ավելի լավ պատկերացնեն, թե մորմոնների աշխարհում ինչեր են կատարվում։
Ֆրանսուազա Սագան."Ողջույն տխրություն": 32:)
Դերենիկ Դեմիրճյան, «Հայը»։
Samuel P. Huntington, The Clash of Civilizations and the Remaking of World Order.
Հիմա այնքան զբաղված եմ եւ հոգնած, որ ոչինչ չեմ կարդում: 33:)
Առաջարկում եմ չբացառել հոգևոր գրականությունը, չէ՞ որ դա էլ գրականություն է։
Եվսեբիոս Կեսարացի, «Եկեղեցական պատմություն»։
Սանդրո Բեհբուդյան. «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության (1921-1938)»։
Ալբերտո Մոռավիա. "Անպատկառ պատմվածքներ": 32:) 32:) 32:)
Վահրամ Փափազյան <Հետադարձ հայացք> /5 հատորանոց աշխատություն է ընդհանուր առմամբ թատրոնի մասին, որն ընդգրկում է Փափազյանի հուշերը և Շեքսպիրի գործերի վերլուծությունը/: Գ. Սրվանձտյանց <Գրոց-Բրոց>, Մխիթար Գոշ <Երամիայի մարգարեության վմեկնությունը>: Ամեն օր կարդում եմ խիստ մասնագիտական գրականություն, բայց այստեղ հիշատակել չէի ցանկանա:
Տերտուղիանոս <Ջատագովություն>
Բ. Պաստեռնակ, Դոկտոր Ժիվագո
<Íàóêà è æèçíü> եմ կարդում: Սովետական ժուռնալ է: Ձեռքս ընկան 1970-80 թվականներին հրատարակված համարները, և այնքան հրաշալի նյութեր կան, նաև հոգևոր բնույթի: Մեկ - մեկ զարմանում եմ, հետ ենք զարգացել, թե ոնց?: Հիմա, թե ռուսական, թե հայկական ժուռնալները, որ թերթում եմ կեսը գովազդ է, իսկ նոռմալ նյութ գտնելու համար երկար պետք է էջերը քրքրես: 14:)
Հենրիխ Մանն. "Հովսեփը և իր եղբայրները":
Albert Nalchajyani <<Mahvan Hogebanutyun>>, Paolo Koeliayi <<Alximik@>>