Մաղաքիա արք. Օրմանյան.«Ծիսական բառարան»
«Մաշտոց...Մամտոց գիրքը սովորաբար բաժանում ենք երեկ մասի: Առաջինը Հասարակ քամ Փոքր Մաշտոցն է, որը պարունակում է քահանայի կատարելիք խորհուրդներն ու արարողությունները՝ Մկրտություն, Դրոշմ, Մեռելաթաղ ու սովորական օրհնություններ: Երկրորդը Մայր Մաշտոցն է, որը պարունակում է եպիսկոպոսի կատարելիք արարողությունները՝ Ձեռնադրություն, Գավազանի հանձնում, Եկեղեցու օծում, Քահանայաթաղ և մեծ օրհնություններ: Երրորդը Հայր Մաշտոցն է, որը պարունակում է կաթողիկոսությանը պատկանող արարողությունները՝ եպիսկոպոսի ձեռնադրություն, Մեռոն-օհնեք, կաթողիկոսական օծում ու մեծամեծ օրհնություններ:
Փոքր Մաշտոցը բազմիցս տպագրված է և սովորաբար հեշտ է ձեռք բերվում, իսկ Մայր Մաշտոցը մեկ անգամ է տպագրվել, 1807ին, և հազվագյուտ է դարձել: Միայն ձեռնադրությունները առանձին տպագրվեցին Էջմիածնում ու Քահանայաթաղը Երուսաղեմում, բայց դրանք էլ հրապարակի վրա չկան: Իսկ Հայր Մաշտոցի մասերը տպագրվեցին շատ սահմանափակ թվով և պահվում են Մայր Տաճարի գանձարանի մեջ:»
Ահավասիկ, ինչ է գրում հարգարժան մեր արքեպիսկոպոսը՝ 1905 թվականին, մեր փնտրած գրքի մասին: Հավանաբար այսօր ևս շատ սահմանափակ քանակությամբ տպագրված է...
Վստահաբար Հայր Մաշտոցի փոքր քանաքով է տպագրվել, բայց վստահ եմ որ կան գիտական աշխատանքներ, որոնք վերլուծում են կաթողիկոսության հարցը թէ պատմական, թէ դավանաբանական եւ թէ կանոնագիտական տեսանկյունից: Ձեռքիս տակ ունեմ ներկայում Ն. Վ. Մելիք Թանգեանի Հայոց Եկեղեցու Իրաւունքը գիրքը, որի մեջ որոշ տեղեկություններ կան, սակայն այստեղ նշված չեն աղբյուրները....
Երանի, եթե ֆայլով մեր տրամադրության տակ գտնվեին այս թանկագին գրքերը և մեկնաբանությունները...
Ձեզանից շնորհակալ կլինեի, եթե ձեր ունեցած ուսումնասիրության մասին մեզ հետ կիսեիք ձեր մտածմունքներն ու եզրահանգումները: