Այս դեկտեմբերին լրանում է սուրբ Գրիգոր Տաթևացու (http://www.lusamut.net/level2_.php?id=131&id_2=378&cat_=6&s=2) մահվան 600 ամյակը։
Ցավոք, այս տարվա ընթացքում մինչ օրս այս առիթով ոչ միայն որևէ բան չի իրագործվել, այլ նույնիսկ որևէ կառույցի կողմից չենք լսել, որ ցանկանում են այս առիթով ինչ որ բան իրականացնել։
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ցանկանում ենք Լուսամուտում յուրովի նշել Տաթևացու մահվան 600 ամյակը, այսինքն՝ մինչև դեկտեմբեր կփորձենք Գրիգոր Տաթևացու որոշ գործերը հրատարակել մեզ մոտ, լինի գրաբար, թե աշխարհաբար։
Եթե կան այլ առաջարկություններ կամ՝ օգնել ցանկացողներ, սիրով սպասում ենք։
Առաջարկում եմ Ոսկեփորիկից հատվածներ տեղադրել գլխավոր էջում, ինչպես նաև ֆորումի համապատասխան բաժիններում (այնտեղ, որտեղ քննարկումներում բարձրացվում են հարցեր, որոնց պատասխանը Տաթևացին տալիս է):
Իսկ ո՞վ հանձն կառնի այդ հատվածները մուտքագրել։
Quote from: Admin on October 04, 2009, 08:28:53 PM
Իսկ ո՞վ հանձն կառնի այդ հատվածները մուտքագրել։
Ես կանեմ, բայց տեղադրելը կարելի է մի քանի հոգով անել` մյուս հոգևորականների հետ:
Ճիշտն ասած ես մտածում էի արձագանք չլինելու դեպքում «Գիրք հարցմանց»–ից օրական մեկ պրակ գրաբար դնել։ Ի՞նչ կասեք։
Իսկ «Ոսկեփորիկ»–ը` գրաբա՞ր։ Հատվածնե՞ր, թե գլուխներ։
Մուտքագրելու դեպքում կարծում եմ կարելի է դնել սուրբ Գրիգոր Տաթևացու Գործերի մեջ (http://www.lusamut.net/level3_.php?id=131&id_3=327&cat_=6&id_2=378&s=2) և այնտեղից հղում տալ ֆորումում։
Quote from: Admin on October 04, 2009, 10:25:51 PM
Ճիշտն ասած ես մտածում էի արձագանք չլինելու դեպքում «Գիրք հարցմանց»–ից օրական մեկ պրակ գրաբար դնել։ Ի՞նչ կասեք։
Իսկ «Ոսկեփորիկ»–ը` գրաբա՞ր։ Հատվածնե՞ր, թե գլուխներ։
Մուտքագրելու դեպքում կարծում եմ կարելի է դնել սուրբ Գրիգոր Տաթևացու Գործերի մեջ (http://www.lusamut.net/level3_.php?id=131&id_3=327&cat_=6&id_2=378&s=2) և այնտեղից հղում տալ ֆորումում։
Կարծում եմ, որ աշխարհաբար, առայժմ միայն հատվածներ: Կարելի է քննարկել:
Հատվածները շատ կարճ կյանք ունեն, ինչ–որ մի պահի համար են, իսկ եթե գլուխներով դնենք, ապա հետո էլ նոր այցելուների համար գործածական կլինի։ Հետո այդ գլուխներից կարելի է ընտրել հատվածներ ֆորումի համապատասխան թեմայի համար։
Առաջիկա օրերից կսկսենք հրատարակել Տաթևացու Հովհաննու Ավետարանի մեկնությունը, գրաբար։ Այն տեսանելի կլինի նաև «Հոգևոր մշակութային մամուլ» բաժնում։
Մտածում եմ այսպիսի մի ակցիա իրականացնել այսօր.
––––––––––––
ԵՍ ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
1409 թվականին, սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, 600 տարի առաջ ճիշտ այսօր ի Տեր հանգավ Հայոց եկեղեցու եռամեծ և տիեզերալույս վարդապետերից մեկը՝ սուրբ Գրիգոր Տաթևացին։
Հայ եկեղեցու եռամեծ վարդապետի մասին կարող եք կարդալ այստեղ՝ http://lusamut.net/level2_.php?id=131&id_2=378&cat_=6&s=2
Չափազանց կարևոր դեր կատարեց սուրբ Գրիգոր Տաթևացու ժառանգությունը Հայ եկեղեցու կյանքում: Իր ժամանակի համար նա հինը ամբողջացրեց և նորովի մատուցեց իր եկեղեցուն։ Կարևոր են հատկապես նրա կողմից իրագործված Աստվածաշնչյան որոշ գրքերի մեկնությունները։
Այսու, ի նշանավորումն Տաթևացու 600 ամյակի, ցանկանում եմ այսօր, առանց ամաչելու բոլորին ասել, որ ես կարդում եմ Աստվածաշունչը։
Դուք ևս, մի՛ ամաչեք, միացեք այս ակցիային և Ձեր բարեկամներին այսօր ասեք, որ կարդում եք Աստվածաշունչը։ Իսկ եթե որևէ մեկը Աստվածաշունչն ընթերցելու հնարավորություն չունի, ապա կարող է այն գտնել www.lusamut.net -ում։
–––––––––––––
Պարզապես պատճենեք այս հատվածը և ուղարկեք Ձեր ծանոթներին։