Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Խոհանոցում => Topic started by: Ղուկաս Վահան on December 22, 2008, 02:06:24 PM

Poll
Question: 31-ին օրվա քանի՞ տոկոսն եք խոհանոցում լինում
Option 1: Ոչ մի votes: 0
Option 2: 5% votes: 0
Option 3: 15% votes: 2
Option 4: 30% votes: 0
Option 5: 45% votes: 0
Option 6: 60% votes: 0
Option 7: 80% votes: 1
Option 8: 100% votes: 0
Title: Ամանորյա կերակրատեսակներ
Post by: Ղուկաս Վահան on December 22, 2008, 02:06:24 PM
Ի՞նչ կառաջարկեիք Նոր տարվա առիթով պատրաստել։ Ո՞ր կերակրատեսակներն եք ավելի հաճույքով ուտում այդ օրերին կամ ի՞նչ խորհուրդ կտայիք ամանորյա խոհարարներին։
Դե ակտիվ եղեք 31:)  Ամանորը մոտենում է։
Title: Re: Ամանորյա կերակրատեսակներ
Post by: Masnaget on December 23, 2008, 01:02:54 AM
Quote from: Admin on December 22, 2008, 02:06:24 PM
Ի՞նչ կառաջարկեիք Նոր տարվա առիթով պատրաստել։ Ո՞ր կերակրատեսակներն եք ավելի հաճույքով ուտում այդ օրերին կամ ի՞նչ խորհուրդ կտայիք ամանորյա խոհարարներին։
Դե ակտիվ եղեք 31:)  Ամանորը մոտենում է։
Տոլմա, նրբաբլիթ /блинчик/, մրգեղեն: Չեմ սիրում ծանր բաներ ուտել: Չեմ էլ խմում:
Title: Re: Ամանորյա կերակրատեսակներ
Post by: Barmen on January 12, 2009, 03:52:28 PM
Եփած կոկոսյան ընկույզ ` Կոստա-Ռիկա

Անհրաժեշտ բաղադրիչներ

250 գ կոկոսյան ընկույզ, 750 գ կաթ, 20 գ կարտոֆիլի օսլա, 20 գ շաքարավազ, 2 հատ ձու, 20 գ կոնյակ, 30 գ չամիչ, դարչին, վանիլին

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլի օսլան լուծել 100 գ սառը կաթի մեջ, մնացած կաթը եռացնել և ավելացնել նրա մեջ կաթով բացված օսլան, ապա անընդհատ խառնելով՝ հասցնել եռման:

Այնուհետև զգուշորեն կաթի մեջ  լցնել  քերիչով անցկացրած կոկոսյան ըն¬կույզը, չամիչը. շաքարավազը, վանիլինը, և կոնյակով հարած 2 ձուն:

Ստացված պատրաստի խառնուրդը լցնել ձևավոր կաղապարների մեջ և շատ արագ եփել ջեռոցում: