Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: MONK on November 03, 2007, 05:13:22 PM

Title: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on November 03, 2007, 05:13:22 PM
Հարգանքներիս հավաստիքը, Նանե  13:)
Հուսամ դեմ չեիք լինի, եթե Ձեզ ավելի լավ ճանաչելու համար հարցազրույցի այս բաժնում Ձեզ սկսենք հարցեր ուղղել:  22:)

Առաջին հարցս` Դուք սովորում եք, թե աշխատում? Եվ եթե կարելի է իմանալ` որտեղ?  Ի նկատի ունեմ բնագավառը 32:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on November 07, 2007, 11:55:10 PM
Դեմ չեմ   9:). Միայն մի խնդրանք ունեմ, որ ինձ հետ <Դուք>-ով չխոսեք 6:)

Ես և' սովորում եմ, և' աշխատում: Իսկ բնագավառը` աստվածաբանություն, փիլիսոփայություն, ձեռագրեր, միջնադար, աշխարհ, մարդ,  կյանք....:   
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on November 08, 2007, 12:08:27 PM
Շատ լավ, <Դուք-ով> չեմ խոսի, միայն մի պայմանով, որ դու էլ նույն կերպ վարվես  12:)
Նշածդ  վերջին երեք հասկացությունները` աշխարհ, մարդ, կյանք,  բավականին լայն բովանդակություն ունեն. մի քիչ ավելի չէիր մանրամասնի?  5:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Տ. Տաթև քհն. on November 08, 2007, 10:33:16 PM
Ողջույն, Նանե 21:) 21:) 21:), ինձ շատ հետաքրքրեց քո նշած բնագավառներից մարդ հատվածը, որևէ հայտնագործություն արել ես այդ բնագավառում? 9:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on November 09, 2007, 07:07:42 PM
Նախ պատասխանեմ Մոնքի հարցին. Մոնք ջան դու ցանկանում ես, որ ես մանրամասնեմ <մարդ, աշխարի և կյանք հասկացությունները>?, բայց դա գրեթե անհնար է 6:) Լավ կատակում եմ, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրն ինչ որ կերպ <աշխատում է այս բնագավառներում>:

Արսենսրկ ջան հայտնագործություն չեմ արել, բայց ավելի եմ համոզմվել, որ <մարդը հանելուկ է և ողջ մարդկությունը խոնարհվում է այդ հանելուկի առջև>...ու չի կարողանում գտնել պատասխանը:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on November 09, 2007, 07:16:40 PM
Quote from: Nane on November 09, 2007, 07:07:42 PM
Նախ պատասխանեմ Մոնքի հարցին. Մոնք ջան դու ցանկանում ես, որ ես մանրամասնեմ <մարդ, աշխարի և կյանք հասկացությունները>?, բայց դա գրեթե անհնար է 6:) Լավ կատակում եմ, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրն ինչ որ կերպ <աշխատում է այս բնագավառներում>:
Իսկ ոմանք էլ նույնիսկ մասնագիտացել են այս ոլորտներում, չէ?   12:) Ես էլ եմ կատակում  10:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: arphi on November 10, 2007, 11:50:41 PM
Բարև Նանե ջան,  :-* շատ հետաքրքիր բնագավառներ ևս ուսումնասիրում: Նանե ջան, մի հարց ունեմ, եթե չուզես պատասխանել, կարող ես չպատասխանել. Կա՞ն մարդիկ, որ քո այդ հետաքրքիր և դժվարին ճանապարհին քեզ ուղղուդում են:
Նանե ջան, եթե թույլ տաս մի հարց էլ ունեմ.  5:) ինչպե՞ս կբնութագրես մարդուն հակիրճ, մեկ նախադասությամբ:
Շատ հաճելի և օգտավետ է քո ներկայությունը Ֆորումում: 37:) Առայժմ:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on November 12, 2007, 11:11:53 PM
Սիրելի Արփի, իհարկե կյանքումս կան մարդիկ, ովքեր ինձ շատ օգնում են: Նախ ասեմ, որ ընտանիքս սկզբում այդքան էլ համաձայն չէր իմ <տարօրինակ մասնագիտության> համար, որն իրենց խոսքերով այս աշխարհից վեր է և ինձ համար շատ դժվար կլինի: Պետք է խոստովանեմ, որ ես շատ պայքարեցի ու համառեցի: Այնուամենայնիվ իրենք ինձ միշտ օգնեցին ամեն հարցում, բայց բուն մասնագիտական հարցերում ինքս միայնակ պետք է կողմնորոշվեի: Բայց հետո ես հանդիպեցի մի հիանալի կնոջ, որը իմ դասախոսն էր, իսկ հիմա գիտական աշխատությանս ղեկավարն է: Ունեմ շատ լավ ընկերներ, մտերիմ մարդիկ, Եկեղեցին, հիմա արդեն` <Լուսամուտը>: Իսկ ամենակարևորը` ունեմ Աստծուն, ով չնայած իմ բազում սխալներին միշտ օգնում  և ուղղորդում է ինձ:
Պատասխանելով երկրորդ հարցիդ ասեմ, որ շատ դժվար է մարդուն բնորոշել ինչպես մեկ այնպես էլ մի քանի նախադասությամբ: Բայց երբ մտածում եմ մարդու մասին առաջին միտքը, որ ունենում եմ.<Մարդը Աստծո պատկերի դրոշմն է տիեզերքում>


Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: arphi on November 12, 2007, 11:22:57 PM
Նանե ջան, Աստվածաշնչից բոլորս էլ գիտենք, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ, բայց կորցրել այդ պատկերը մեղսագործությամբ: Իհարկե, մարդը կրկին կարող է այն իր մեջ վերականգնել` վերցնելով իր խաչը և գնալով Քրիստոսի հետևից:  27:)
Բայց ինձ հետաքրքրում էր ավելի պարզ, հասարակ, այսօր մեզ շրջապատող մարդ արարածի բնույթը:  19:) Օրինակ` ես այսօր մտածում էի, թէ ո՞րն է մադուն բնորոշ ամենադրական, և ամենաբացասական հատկանիշները: Մտածեցի երևիէ դրականը` ստեղծելն է, որով մենք նմանվում ենք Արարչին, բացասականը` սրբապղծելը, որով անհնազանդվում ենք և հեռանում Նրանից: Կցանականի նաև լսել քո կարծիքը, եթե իհարկե կարելի է: 5:)
Շնորհակալ եմ: 37:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on November 14, 2007, 11:17:17 PM
Բարև Արփի ջան. Ասեմ, որ իմ կարծիքով մարդու մեջ ամենադրականը ՍԻՐԵԼՆ Է, իսկ ամենաբացասականը` ՉՍԻՐԵԼԸ: Իհարկե դու ցանկանում էիր, որ ես հակիրճ, մեկ նախադասությամբ գրեմ, բայց ես կուզենայի մի փոքր մանրամասնել: Համաձայն եմ ստեղծելով նմանվում ենք Արարչին, բայց ոչ միայն ստեղծելով: Չէ որ ստեղծելու հիմքում էլ է սերն  ընկած. Եկեղեցու Հայրերը ողջ արարչությունը համարում են Աստծո մեծ սիրո արտահայտությունը: Այսպես էլ մարդու համար է Սերն ամեն ինչի աղբյուրը. Սերը դեպի Աստված, քո անձը, քո ընկերը, դեպի կյանքը, դեպի աշխարհը...Միայն ՍԻՐՈՒՑ ծնված նկարին, երաժշտությանը...մարդուն կարող ենք նայել ու ասել` <ԲԱՐԻ է>;
Իսկ ՉՍԻՐԵԼԸ ամեն չարիքի աղբյուրն է. սրբապղծություն, հուսահատություն, փառամոլություն, մարդու կողմից ստեղծված այնպիսի երևույթներ /ռումբեր, պատերազմներ/, որոնց նայելիս երբեք չես ասի <Բարի է> և այլն:
Գիտես հիմա հիշեցի Նիցշեի հետևյալ խոսքերը. <Միայն Աստված կարող է սիրել և ներել,  որովհետև ուժեղ է>: Բայց կարծում եմ, որ մարդն էլ կարող է> Ինչևէ ինձ համար դա ամենադրական հատկանիշն է:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Maro on November 15, 2007, 12:10:16 PM
Նանե ջան, նախ ողջույն: 13:)Երբ Երևանում էի հնարավորություն չունեի ողջունելու քեզ:
Հարց: Ինչ է քեզ համար կյանքը?
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on November 16, 2007, 06:57:37 PM
Նանե, իսկ հնարավոր չէ, որ մարդ լինի, ով պարզապես սիրել չկարողանա? Ոչ թե քո ասած բացասական մղումներից բխած լինի դա, ոչ թե չսիրելով` ինչ-որ չար բան ունենա իր մեջ, այլ ուղղակի չկարողանա սիրել:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: arphi on November 24, 2007, 12:57:15 AM
Quote from: Nane on November 14, 2007, 11:17:17 PM
Ասեմ, որ իմ կարծիքով մարդու մեջ ամենադրականը ՍԻՐԵԼՆ Է, իսկ ամենաբացասականը` ՉՍԻՐԵԼԸ:
Նանե, շնորհակալ եմ  պատասխանի համար: :) Իհարկե, արաչագործության հիմքում ընկած է սերը, աշխարհը սիրելով  Աստված խաչվեց: Բայց ասեմ, այստեղ մի նրբին տարբերություն կա ՍԻՐԵԼ կարող են նաև մյուս կենդանի էակները, այսինքն` կարող ենք ասել կենդանիներին, կամ ավելի լայն իմաստով ամեն գոյի բնորոշ ամենադրական հատկանիշն է Սիրելը: Իսկ ստեղծել կարող է միայն մարդը: Ասելով` բնութագրել մարդուն, ես հասկանում եմ նկատի առնել ոչ միայն նմանությունները, այլ նաև նրա տարբերությունները արարչագործության այլ տարրերի հետ, դու գուցե բացառելով մյուսներին, կամեցել ես նշել միայն մարդուն բնորոշ հատկանիշները, չեմ կարող ասել: 13:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 07, 2007, 12:22:56 AM
Բարև ձեզ. Նախ կներեք, որ այսքան ուշ եմ պատասխանում, որովհետև 40:)



Մոնք ջան
Իսկ դու ունես նման մարդու օրինակ , ով պարզապես սիրել չկարողանա 14:): Ինքս կարծում եմ, որ հնարավոր չէ: Իսկ եթե կա, ուրեմն այդ մարդը միգուցե սիրում է ՉՍԻՐԵԼԸ...բայց այնուամենայնիվ սիրում է /արդեն բառախաղ եմ սկսել/ 38:):




Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 07, 2007, 12:40:36 AM
Հիմա Արփիի հարցը.
Արփի ջան համաձայն եմ քեզ հետ սիրել կարող են նաև մյուս կենդանի էակները: Բայց կարծում եմ, որ այդ իմաստով ստեղծել նույնպես կարող է ոչ միայն մարդը. Օրինակ թռչյունը հյուսում է իր բույնը, մեղվի <ճարտարապետական հմտություններից> նույնիսկ ճարտարապետները օրինակ են վերցնում: Այնպես որ դժվարանում եմ նշել մի բան որ միմիայն մարդուն է բնորոշ, քանի որ ամեն մի տարբերությունը նշելով կարող ենք մի նմանություն էլ գտնել <աշխարհի մյուս բնակիչների հետ>: Բայց մարդու թե սիրելը, թե ստեղծելը տարբերվում է մյուսներից, քանի որ միայն մարդը կարող է սիրել ոչ միայն զգացականությամբ. այլև` մտքով ու հոգով, այնպես էլ միայն մարդը կարող է ստեղծել ազատ մտքով, իսկ կենդանին ստեղծում է այնքանով, որքան ով որ նրան տրված է բնությամբ, իսկ միգուցե մարդն էլ? 14:) Չէ, արդեն լրիվ խառնեցի իրար, իսկ դու ինչ ես կարծում 5:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 07, 2007, 12:45:57 AM
Ողջույն Մարո ջան.
Կյանքը տիեզերքում իմ Մոլորակն է, Մոլորակիս Արարիչը, մոլորակի մյուս բնակիչները, արևը, լուսինը, երկինքը, աստղերը, գարունը, ամառը, աշունը, ձմեռը, լույսը, մութը, գնտելը, կորցնելը, լացելը, ուրախանալը, անձրևը, ծիածանը...
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on December 16, 2007, 06:52:24 PM
Quote from: Nane on December 07, 2007, 12:22:56 AM


Մոնք ջան
Իսկ դու ունես նման մարդու օրինակ , ով պարզապես սիրել չկարողանա 14:):
Այո, ես ճանաչում եմ մարդու, ով ասում է, որ ինքը չի կարողանում սիրել և չի պատկերացնում, թե դա ինչպես կարելի է զգալ: Բայց այդ մարդը, գուցե չեմ կարող միանշանակ ասել, որ իդեալական լավ մարդ է, բայց համենայնդեպս վատ մարդ էլ չի: Ուրեմն?
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 16, 2007, 11:54:17 PM
Մոնք ջան, իդեալական մարդ առհասարակ չկա, իսկ վատ ու լավ կողմեր բոլորս ունենք: Մոնք իսկ այդ մարդը չի սիրում գոնե ինքնիրեն, Հայրենիքը, Եկեղեցին, իր երեխաներին /եթե ունի/, իր ծնողներին,  իր մասնագիտությունը կամ որևէ մեկին, որևէ բան այս կյանքում ???անհնար է 41:): Գոնե այս ամենի հանդեպ որևէ զգացողություն կունենա չէ? գոնե ինքն իր հանդեպ:
Երևի այնքան էլ տեղին չի այստեղ նշել, բայց  հիշում ես <Անսանձ տղամարդու սանձահարումը> ֆիլմը?, նա էլ չէր պատկերացնում, բայց......... 38:) 38:) 38:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Dhani on December 17, 2007, 03:28:08 AM
Նանե ջան: Մի հարց էլ ես տամ: Իսկ կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին: 21:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Dhani on December 17, 2007, 03:30:18 AM
Մեկ հարց եւս: Ինչպիսի ուտելիքներ եք նախնտրում? Ինչ եք սիրում պատրաստել և ուտել? 26:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on December 17, 2007, 03:39:50 PM
Լավ, Նանե ջան, ուրիշի պրոբլեմներով քեզ չծանրաբեռնեմ, թե չէ այդ խոսակցությունը երկար կարող է ձգվել:  21:)
Քեզ տանք հարցեր, որ քեզ են վերաբերում 10:) Երբ աշխատանքի կամ ուսման մեջ չես, ինչով ես ավելի շատ սիրում զբաղվել?
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 20, 2007, 12:43:10 AM
Quote from: Margota on December 17, 2007, 03:28:08 AM
Նանե ջան: Մի հարց էլ ես տամ: Իսկ կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին: 21:)
Մարգոտա ջան, ճիշտն ասած սիրում եմ տարբեր ոճի երաժշտություն, քանի որ հոգեվիճակս էլ միշտ նույնը չէ. Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, ժողովրդական երգեր, Շոպեն, Վիվալդի, Բեթհովեն, Անդրեա Բոչելի, Շառլ Ազնավուր, Լայնլ Րիչի, Ստվի Ուոնդեր, Բիթլզ, Սելին Դիոն, և կան շատ երգեր և երաժշտական ստեղծագործություններ, որոնք  <համապատասխանում են իմ անձին>... 9:)

Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 20, 2007, 12:47:08 AM
Quote from: Margota on December 17, 2007, 03:30:18 AM
Մեկ հարց եւս: Ինչպիսի ուտելիքներ եք նախնտրում? Ինչ եք սիրում պատրաստել և ուտել? 26:)

Սիրում եմ պանրեղեն, արաբական ֆալաֆել, սուպեր, սալաթներ, սպագետտի, մսեղեն ոչ շատ, նաև քաղցրակեր եմ :  Սիրում եմ պատրաստել այն, ինչ սիրում եմ 30:):
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 20, 2007, 12:49:21 AM
Quote from: MONK on December 17, 2007, 03:39:50 PM
Լավ, Նանե ջան, ուրիշի պրոբլեմներով քեզ չծանրաբեռնեմ, թե չէ այդ խոսակցությունը երկար կարող է ձգվել:  21:)
Քեզ տանք հարցեր, որ քեզ են վերաբերում 10:) Երբ աշխատանքի կամ ուսման մեջ չես, ինչով ես ավելի շատ սիրում զբաղվել?

Չնայած ծանրաբեռնվելուց չեմ վախենում, բայց այս բաժնում հարցեր դուք եք տալիս 13:) 13:) 13:)
Նախ ասեմ, որ այսպես կոչված` հոբի չունեմ: Սիրում եմ թատրոն գնալ, կարդալ, այցելել պատկերասրահներ, թանգարաններ և այլն, իսկ առօրյայում`  հանդիպել ընկերներիս, դաշնամուր նվագել, երգել, երաժշտություն լսել, խաղալ և զրուցել 6 և 10 տարեկան զարմիկներիս հետ , իսկ երբ գյուղ եմ գնում, սիրում եմ աշխատել այգում /բայց ոչ շատ/: Շատ սիրում եմ պարզապես զբոսնել, հատկապես չոր տերևների վրա և ջրի շուրջը:

Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: MONK on December 20, 2007, 08:47:26 PM
Որևէ մարզաձև նախընտրում ես? Թեկուզ ասենք ֆուտբոլ նայել?
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on December 23, 2007, 11:09:22 PM
Quote from: MONK on December 20, 2007, 08:47:26 PM
Որևէ մարզաձև նախընտրում ես? Թեկուզ ասենք ֆուտբոլ նայել?

Ճիշտն ասած այնքան էլ սպորտային չեմ 20:): Իսկ երբ բարձրացել էի Ալպեր   դահուկ քշելու փոխարեն ձնագնդիկ էի խաղում երեխաների հետ 38:):
Սիրում եմ գեղասահք, իսկ ֆուտբոլ նայում եմ, եթե բրազիլիացիները կամ իտալացիներն են խաղում:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: CHERRY on January 08, 2008, 01:43:17 AM
Ողջույն, Նանե ջան 21:) 45:)

Quote from: Nane on December 23, 2007, 11:09:22 PM
Ճիշտն ասած այնքան էլ սպորտային չեմ 20:): Իսկ երբ բարձրացել էի Ալպեր   դահուկ քշելու փոխարեն ձնագնդիկ էի խաղում երեխաների հետ 38:):

Կարծում եմ, վատ չի լինի նոր մարզաձև հորինել` ձնագնդիկով խաղ: 39:)

Նանե, ինչ է անձամբ Ձեզ համար Ամանորյա տոնը? 45:)
 
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on January 10, 2008, 11:55:44 PM
 Ողջույն սիրելի Cherry. Ձնագինդիկով խաղը հիանալի միտք է 38:). Կարծում եմ այն կդառնա երեխաների ամենասիրելի մարզաձևը և ոչ միայն երեխաների; 30:)

Ամանորն ինձ համար Աշխարհի տարեդարձի օրն է, 45:) և ինչպես իմ տարեդարձին, Ամանորին էլ մի քիչ տխրում եմ, 9:) բայց դա ուրախ տխրություն է: 21:)
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Marie on January 25, 2008, 09:57:39 AM
Սիրելի Նանե, տեսակ մը «հոգևոր նախազգացում» ես ձեռք բերել քո մասնագիտությամբ. օրինակ՝ չխրտնեցիր իմ տարօրինակ ՝ ինքնուսի կոպիտ, սխալական ու չզարգացած բառամթերքից, այլ, ինչպես վարվում ես Սուրբ Հայրերի միջադարյան գրվածքների վրա աշխատելիս, փորձելով չվրիպել նրանց հոգևոր գանձերից, այն տպավորությունն ունեմ, թե կյանքո'ւմ էլ, սովորական մարդկանց էլ վերաբերվում ես նույն հոգևոր քաղաքավարությամբ ու ամենայն զգուշությամբ:
Եվ նույնպես հաղթահարել ես մեր միջև գոյացող մշակույթի, միջավայրի ու սերնդի տարբերությունները:
Գիտեի՞ր, թե այդպիսի շնորհ եր տվել քեզ քո նվիրումը ամենօրյա աշխատանքիդ: Մի շնորհ, որ ընդհանրապես ստացել են հոգևորականներն ու մասամբ պիտի ունեցած լինեին հոգեբանները, ուսուցիչներն ու մարդկանց քով աշխատողները:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on January 26, 2008, 01:37:33 AM
Պետք է խոստովանեմ, որ հեշտությամբ եմ համակերպվում տարբեր մշակույթների և սերունդների մարդկանց հետ: Օրինակ իմ ամենամեծ ընկերը 60 տարեկան է, իսկ ամենափոքրը` 6 տարեկան զարմիկս 37:), ում հետ զրուցելուց հետո ավելի եմ սկսում սիրել աշխարհը և մարդկանց: Իսկ երբ Վենետիկում   էի, իմ ամենամտերիմ ընկերներ էին մի հրեա և թուրք մահմեդական: 

Սիրելի Մարի շնորհակալ եմ բարի խոսքերի համար  21:)իրականում այնքան թերություններ ունեմ: Բայց սիրում եմ շփվել մարդկանց հետ և յուրաքանչյուրի հետ փորձում եմ խոսել <իր լեզվով>: Երևի մի փոքր անհամեստություն կլինի, բայց կկրկնեմ իմ սիրելի Չապլինի խոսքերը. <Երբեք չեմ ձգտել նմանվել հրեշտակներին, այլ իմ ամբողջ կյանքում փորձել եմ պարզապես մարդ լինել>: 6:) Կարծում եմ <մարդ լինելու հնարավորությունը> այն շնորհն է, որ Աստված մեզ բոլորիս է տվել:

Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Marie on January 26, 2008, 07:23:54 PM
Նանե, միշտ ներդաշնակորե՞ն է կատարվում անցյալի ու ներկայի համակեցությունը քո առօրյա կյանքում: Երկուսը չեն քաշո՞ւմ քեզ տարբեր ուղղությամբ:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on January 27, 2008, 01:06:27 AM
Մարի ջան Ճիշտն ասած հարցը շատ լավ չհասկացա: Դուք նկատի ունեք հենց իմ կյանքի անցյալը և ներկան, թե՞ ավելի լայն իմաստով:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Marie on January 27, 2008, 08:40:31 PM
Նանե, ցանկացա հարցնել քեզ հետևյալը. Գործիդ բերումով անցյալի ՝միջնադարի  հետ քո ունեցած ընկերակցությունը  և ներկան  ինչպե՞ս են առնչվում իրար: Միշտ «առանց ցավի՞» է գոյանում այդ հանդիպումը, այս համակեցությունը:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on January 28, 2008, 01:43:34 AM
Quote from: Marie on January 27, 2008, 08:40:31 PM
Նանե, ցանկացա հարցնել քեզ հետևյալը. Գործիդ բերումով անցյալի ՝միջնադարի  հետ քո ունեցած ընկերակցությունը  և ներկան  ինչպե՞ս են առնչվում իրար: Միշտ «առանց ցավի՞» է գոյանում այդ հանդիպումը, այս համակեցությունը:
Սիրելի Մարի. 21:)
Ճիշտն ասած երկար մտածեցի Ձեր հարցի շուրջ:  9:)<Իմ միջնադարը և իմ 21-րդ դարը մտերիմ ընկերներ են և նրանց հանդիպումը ոչ միայն առանց ցավի, այլև միշտ ուրախությամբ է կայանում և ամեն մի հանդիպմանը, նոր գանձեր են ի հայտ գալիս>:
Իսկ ինչու եք կարծում, որ ինչ-որ <ցավ> կարող էի ունենալ?
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Marie on January 28, 2008, 11:33:03 AM
Quote from: Nane on January 28, 2008, 01:43:34 AM
Իմ միջնադարը և իմ 21-րդ դարը մտերիմ ընկերներ  են ...
Իսկ ինչու եք կարծում, որ ինչ-որ <ցավ> կարող էի ունենալ?
Սիրելի Նանե, հոգևոր արժեքների պատճառո'վ: Սուրբ Հայրերը տոգորված են հոգևորով, ու արդիական հասարակությունը կոպտորեն մերժում է սրանց նշույլն անգամ:
Ինչպե՞ս կարող ես 21երրորդ դարը համարել միջնադարի մտերիմ ընկեր:
Իսկ ցավը այն լարումից է առաջանում, երբ չենք կարողանում մեր նախասիրությունների համեմատ շարժվել: Իրականության հետ մի կերպ  յոլա գնալու մեր փորձի ատեն: - դա ինձ հաճախ է պատահում:

Կներես՝ պատասխանս կցկտուր էր, մի քանի պատճառներով:
Title: Re: Հարցազրույց Նանեի հետ
Post by: Nane on February 10, 2008, 02:28:56 AM
Սիրելի Մարի  21:)
Իհարկե, միջնադարը շատ խորն է և միստիկ, բայց ինձ համար ամեն մի դարաշրջան ունի իր հետաքրքրությունը, իր արժեքը, իր արվեստը, մշակույթը, վատ և լավ կողմերը...
Այսպես միշտ կարողանում եմ պահել այդ ներդաշնակ կապը, իհարկե դժվարություններ միշտ կան և կլինեն. իրոք երբեմն անհրաժեշտ է լինում «իրականության հետ յոլա գնալ»,  բայց կարևորն այն է, որ միտքն ու հոգին միշտ ազատ լինեն...չէ որ միայն նրանք կարող են մեկ վայրկյանում տեղափոխվել անտիկ աշխարհ կամ միջնադար կամ 25-րդ դար...