Ուրեմն մեր վերջին համատեղ քննարկման ժամանակ Մանդարինկան առաջարկեց պատանեկան մրցույթի համար վերցնել նույն թեման, որը որ հայտարարվել էր Միտք ակումբի հիմնական բաժնում։ Քննարկման ժամանակ առաջարկն ընդունվեց, սակայն որոշակի վերապահումով, այսինքն՝ նույն թեման ձևակերպել երեխաների համար ավելի մատչելի և հասարակ տեսքով։ Որոշ քննարկումից հետո առաջարկությունն անցավ և ներկայացնում ենք այց թեման։
Այն է՝ «ԻՄ ՀՈԳՈՒ ՀԱՎԱՏՔԸ»։
Սակայն նշեմ, որ հետո անդրադարձանք և տեսանք, որ այդքան էլ ճիշտ չի լինի նույն թեման ունենալ երկու մրցույթների համար, հետևաբար ադմինիստրացիայի վերապահումը խնդրում ենք հարգելի համարել և փորձենք այլ թեմա որոշել այս մեր մրցույթի համար։
Ես առաջարկում եմ հետևյալ թեման.
«ԻՄ ԱՇԽԱՐՀԸ»
Մանկատան սաների համար այս թեման ավելի հետաքրքիր կլինի։ Նկատի ունենալով նաև, որ առաջին անգամվա համար նման թեմայի շուրջ ավելի հեշտ կլինի գրել։
Սարկավագներն այդ օրը կներկայացնեն հետևյալ թեման՝ որտե՞ղ է Աստծու՝ մեր Տիրոջ տեղն իմ աշխարհում։
Կներես, Հայր Սուրբ, սարկավագների խնդիրը մի քիչ լավ չհասկացա. ինչ պիտի անենք? 9:)
Կարդա սա՝ http://lusamut.net/forums/index.php?topic=1013.0
Ըհը, 30:)պարզ է: 10:)
Ինձ թվում է առաջարկվող թեման ևս հետաքրքիր է և ինչպես նշվեց առավել մատչելի առաջին անգամվա համար:Առանձին վերցրած այն մի փոքր լայն է և իմ կարծիքով միայն սարկավագների կողմից ներկայացվող թեմայի հետ համատեղ այն ավելի կոնկրետացված կլինի և երեխաներին ավելի հեշտ կլինի ճիշտ ուղղությամբ շարադրել իրենց մտքերը:
Ողջույն բոլորին, մի փոքր ուշացումով 6:), ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը 23:), ներկայացնում եմ մրցույթի երկրորդ թեման` ՍՈւՐԲ ԾՆՆՈՒՆՆԴ:
Ամբողջ փուլի համար խորագիր է ընտրված խոնարհությունը` որպես աառաքինություն: Մյուս փուլերի համար համապատասխանաբար պետք է ընտրվեն որպես խորագրեր մյուս վեց առաքինությունները:
Ինչ կասեք այս մասին:
Դե ինչ, քանի որ ավարտվեց նաև երկրորդ մրցույթը, ուրեմն արդեն ձեր ակտիվ /շատ ակտիվ 22:)/ դատին եմ հանձնում երրորդ թեման իր նախնական տարբերակով: Չեմ ուզենա որ մրցութային փուլը սկսենք միայն իմ որոշած թեմայով 6:) 23:), այլ շատ կարևոր կլինի հաշվի առնել ձեր բոլորի օգտակար կարծիքները 29:)
Եվ այսպես` որպես ամբողջ մրցութային 6 այցելությունների խորագիր ընտրված է սերը, ըստ այդմ էլ ամեն մի այցելության համար հերթական այս թեմաները`
1.Ինչ է սերը
2.Աբել ևԿայեն
3.Բեթղեհեմի մանուկների կոտորածը
4. Վարդանանք և մենք
5. սուրբ սարգիս
6. Մեծ Պահք և սուրբ Հարություն
Իսկ մեր մրցութային շարադրության համար առաջադրել ՚՚Հարության լույսը՚՚ վերնագիրը
Մոտակա 3 օրերի ընթացքում սպասում ենք ձեր առաջարկներին
Հ.Գ. Հետո չասե~ք թե Դավիթը գող_գող եկավ գնաց.....
Թեմաները շատ լավ են ընտրված, բայց քանի որ Մեծ Պահքն արդեն սկսվել է, կարելի է ավելի շուտ խոսել այդ մասին, որպեսզի երեխաներն էլ կարողանան պատրաստվել 21:)
Quote from: Nane on February 05, 2008, 01:18:05 AM
Թեմաները շատ լավ են ընտրված, բայց քանի որ Մեծ Պահքն արդեն սկսվել է, կարելի է ավելի շուտ խոսել այդ մասին, որպեսզի երեխաներն էլ կարողանան պատրաստվել 21:)
Համամիտ եմ, Նանե ջան 30:):
Ես նույնպես կհամաձայնվեմ Նանեի և Չերրի հետ, քանի որ հենս Մեծ Պահոց շրջանում ենք այդ մասին խոսելը ճիշտ կլինի
Շատ շնորհակալ եմ կարծիքների համար, դեմ չեմ աՍվածին, ուղղակի այդ դեպքում էլ բաց ենք թողնում վերոհիշյալ թեմաները
Իմ համեստ կարծիքով կարելի է հանել Աբել և Կայեն և Բեթղեհեմի մանուկների կոտորածը թեմաները: Մի քիչ դաժան են երեխաների համար:
Գուցե դու ճիշտ ես, սարկավագ եղբայր 14:), ես ուղղակի այդ թեմաները փորձել էի կապել ամսվա խորագրի հետ` սեր և հակադարձաբար `ատելություն, նաև աշխատելով հերթականությամբ երեխաների հետանցնել հինկտակարանյան և նորկտակարանյան դրվագները
Երեխաները դեռ թող հոգևոր կաթով սնվեն: Նրանք ամենից շատ սիրո կարոտ ունեն, իսկ ատելությամբ լի է մեր ողջ կյանքը: 21:)
Ես մի քիչ ուշացումով որոշ դիտարկումներ փորձեմ կատարել։
Նախ արդեն ուշացել ենք երրորդ մրցույթի թեմայի քննարկման հարցում, որովհետև այս մրցույթի ժամանակը սկսվել է և արդեն այս շաբաթվանից սարկավագները և քավորները պետք է այցելեն երեխաներին։ Յուրաքանչյուր մրցույթի թեմաները պետք է քննարկվեն և թեմաները որոշվեն մեկ ամիս առաջ։ Չմոռանանք, որ սարկավագները ևս պետք է պատրաստվեն։
Յուրաքանչյուր մրցութային թեման ներկայացվում է առաջինը հանդիպմանը, այնուհետև երեխաները գրում են, գրված նյութերը հավաքվում են, մուտքագրվում և այլն։ Սա նշանակում է, որ մրցույթները չեն կարող պայմանավորված լինել եկեղեցական օրացույցով։ Օրինակ. եթե այս մրցույթի թեման Զատիկն է, Սբ Հարության լույսը, ուրեմն սարկավագները այս թեմայի մասին պետք է խոսեն այս շաբաթվա ընթացքում, սակայն արդյունքների ամփոփումը և նվերները երեխաները կստանան ճիշտ զատկական օրերին։
Սա նշանակում է, որ չորրորդ մրցույթի թեմաները պետք է հիմա որոշել, որ Սբ Հարության տոնից հետ, երբ դրանից մոտ տասնհինգ օր առաջ սարկավագները թեմաներին ծանոթացած և նախապատրաստված լինեն, գնան և նոր մրցույթի և դրան հաջորդող թեմաների մասին խոսեն։ Կարելի է պարզապես, որ եկեղեցական ընթացիկ իրադարձություններին կամ տոներին նրանք այդ օրերին մի երեսուն րոպե ընդմիջումով անդրադառնան։
Որպեսզի շփոթ չառաջանա ասածիցս, ուստի առաջարկում եմ, որ հիմա խոսվի «Հարության լույսը» թեման, ինչպես ընտրել եք, այսինքն՝ «Մեծ Պահք և սուրբ Հարություն», իսկ հաջորդ հինգը շաբաթների ընթացքում, մինչ քավորներն իրենց աշխատանքը կկատարեն, սարկավագները կխոսեն մյուս մրցույթին նախապատրաստող հինգը թեմաները, իսկ վեցերորդ շաբաթում՝ մրցույթի թեման։
Չգիտեմ, կարողացա՞ բացատրել միտքս, թե՞ ոչ։
Ի՞նչ կասեք այս մոտեցման առիթով։
Ողջույն սիրելի Աբեղա 29:), կարծում եմ ճիշտ մոտեցում է և հատկապես համաձայն եմ այն մտքի հետ,որ հիմա խոսվի <Մեծ Պահք և Սուրբ Հարություն> թեմայի շուրջ, միայն թե ոչ շատ ուշացումով, քանի որ կարծում եմ թեման փոքր-ինչ բարդ է և երեխաներին ժամանակ է պետք մտքերն իմի բերելու և ավելի գեղեցիկ ու սիրով թղթին հանձնելու համար`թեմայի իմաստը հասկանալով 30:):
Quote from: Abegha on February 10, 2008, 09:39:59 PM
Չմոռանանք, որ սարկավագները ևս պետք է պատրաստվեն։
Կարծում եմ, լավ կլիներ, որ քավորները միքիչ նույնպես պատրաստվեն: Նրա համար չէ, որ այնտեղ քարոզեն, պարզապես, որ տանը նախորոք միքիչ մտածեն թեմայի մասին, որպիսի սարկավագի խոսելուց հետո որքան հնարավոր է անհատական օգնեն երեխաներին: Պարտադիր չէ երեխաների տեղը գրել կամ հուշել, բայց կաեելի է պլան տալ, ինչպես կառուցել, որ չխճճվեն:
Quote from: Abegha on February 10, 2008, 10:02:58 PM
Չգիտեմ, կարողացա՞ բացատրել միտքս, թե՞ ոչ։
ԸԸԸ, 32:)խճճվեցի 34:)
Սիրելի Չերրի համաձայն եմ 30:), քավորները ևս պատրաստ պետք է լինեն:Այս թեման փոքր ինչ դժվար է մյուսներից և կարծում եմ երեխաներին որևէ ուղղություն տալը գրելու համար շատ ճիշտ կլինի 31:) և նրանք չեն փորձի գրքերից արտագրել 42:),այլ կգրեն տրված պլանի հիման վրա,առանց կաշկանդվելու:Հմել շատ պարզ մտքերդ արտահայտեցիր, մի անհանգստացիր 39:):
Quote from: TILIL on February 12, 2008, 01:04:23 AM
Հմել շատ պարզ մտքերդ արտահայտեցիր, մի անհանգստացիր 39:):
Թիլիլ ջան, անհանգստանում եմ ոչ թե իմ արտահայտած մտքերից 9:), այլ որ Աբեղայի գրածը լավ չպատկերացրեցի 32:):
Quote from: Abegha on February 10, 2008, 10:02:58 PM
Որպեսզի շփոթ չառաջանա ասածիցս, ուստի առաջարկում եմ, որ հիմա խոսվի «Հարության լույսը» թեման, ինչպես ընտրել եք, այսինքն՝ «Մեծ Պահք և սուրբ Հարություն», իսկ հաջորդ հինգը շաբաթների ընթացքում, մինչ քավորներն իրենց աշխատանքը կկատարեն, սարկավագները կխոսեն մյուս մրցույթին նախապատրաստող հինգը թեմաները, իսկ վեցերորդ շաբաթում՝ մրցույթի թեման։
Չգիտեմ, կարողացա՞ բացատրել միտքս, թե՞ ոչ։
Ի՞նչ կասեք այս մոտեցման առիթով։
Ես հասկացա Ձեր միտքը, մասամբ համաձայն եմ 23:), այդ տարբերակով մենք մեր ծրագրի իրականացման կետերը զգալիորեն կփոխենք` գուցե բարելավելով: Այս տարբերակը հարմար կլինի սարկավագների և քավորների նախապատրաստվելու առումով, ինչպես որ նշել եք, բայց ինչու համաձայն չեմ. փորձեմ բացատրել.
արդյոք մենք չենք խճճի մեր երեխաներին ???, ովքեր կարծես թե սկսում են հունի մեջ մտնել:Օր.` 2րդ մրցույթի ավարտից հետո ասում ենք, որ սկսում ենք 3րդ մրցույթը այսինչ թեմայով, ինչն ի դեպ տևելու է մոտ 2 ամիս, և հանկարծ 2րդ շաբաթվանից սկսում ենք նրանց ներկայացնել 4րդ մրցույթի թեման: Դե հիմա այդ երեխաների փոխարեն եկեք կողմնորոշվենք` ինչ պիտի գրենք 28:)?
Quote from: CHERRY on February 12, 2008, 12:46:09 AM
Կարծում եմ, լավ կլիներ, որ քավորները միքիչ նույնպես պատրաստվեն: Նրա համար չէ, որ այնտեղ քարոզեն, պարզապես, որ տանը նախորոք միքիչ մտածեն թեմայի մասին, որպիսի սարկավագի խոսելուց հետո որքան հնարավոր է անհատական օգնեն երեխաներին: Պարտադիր չէ երեխաների տեղը գրել կամ հուշել, բայց կաեելի է պլան տալ, ինչպես կառուցել, որ չխճճվեն:
եթե քավորները թույլ կտան, մի փոքր խորհուրդ էլ իմ կողմից ավելացնեմ քավորների պատրաստման հարցում: Իհարկե համամիտ եմ ձեր հետ, ուղղակի ավելի հեշտ կողմնորոշվելու համար ասեմ որքավորների պատրաստությունը նաևկարող է լինել տվյալ թեմայի շուրջ հավելյալ հետաքրքրություններ գտնել, օր.` երգեր, խաղեր, պատկերավոր միջոցներ և այլն: Կարծում եմ սրանով մեծապես կնպաստենքմեր սարկավագների քարոզչությանը, քանզի չոր քարոզչություն միշտ էլ ձանձրալի է
Հ.գ.ինչ վերաբերում է հավելյալ միջոցներին, գուցե մի առանձին թեմա բացենք, որ մեր ֆորումի մասնակիցներն էլ փորձեն օգտակար լինել մեզ այդ հարցում
Quote from: arsensrk on February 12, 2008, 09:35:20 PM
եթե քավորները թույլ կտան, մի փոքր խորհուրդ էլ իմ կողմից ավելացնեմ քավորների պատրաստման հարցում: Իհարկե համամիտ եմ ձեր հետ, ուղղակի ավելի հեշտ կողմնորոշվելու համար ասեմ որքավորների պատրաստությունը նաևկարող է լինել տվյալ թեմայի շուրջ հավելյալ հետաքրքրություններ գտնել, օր.` երգեր, խաղեր, պատկերավոր միջոցներ և այլն: Կարծում եմ սրանով մեծապես կնպաստենքմեր սարկավագների քարոզչությանը, քանզի չոր քարոզչություն միշտ էլ ձանձրալի է
Լավ միտք է Արսեն ջան:
Փորձը ցույց տվեց, որ մեկ հանդիպումը քիչ էր, որպեսզի երեխաները լիարժեք ընկալեն թեման: Կարծում եմ նման հետաքրքրությունները կօգնեն երեխաներին 30:):
Quote from: arsensrk on February 12, 2008, 09:35:20 PM
Հ.գ.ինչ վերաբերում է հավելյալ միջոցներին, գուցե մի առանձին թեմա բացենք, որ մեր ֆորումի մասնակիցներն էլ փորձեն օգտակար լինել մեզ այդ հարցում
Այո, համամիտ եմ, այս հարցում ֆորումցիների օգնությունը և խորհուրդները մեզ շատ անհրաժեշտ են: 29:)
Quote from: arsensrk on February 12, 2008, 09:28:40 PM
արդյոք մենք չենք խճճի մեր երեխաներին ???, ովքեր կարծես թե սկսում են հունի մեջ մտնել:Օր.` 2րդ մրցույթի ավարտից հետո ասում ենք, որ սկսում ենք 3րդ մրցույթը այսինչ թեմայով, ինչն ի դեպ տևելու է մոտ 2 ամիս, և հանկարծ 2րդ շաբաթվանից սկսում ենք նրանց ներկայացնել 4րդ մրցույթի թեման: Դե հիմա այդ երեխաների փոխարեն եկեք կողմնորոշվենք` ինչ պիտի գրենք 28:)?
Արսեն ջան, ինձ թվում է ինձ լավ չհասկացար։ Երեխաներին բնավ պետք չէ խճճել։ հանդիպումները լինում են ամեն շաբաթ, բայց մրցութային թեման գրում են մեկ շաբաթում և բուն թեման ներկայացվում է դրան նախորդող շաբաթվա ընթացքում։ Երեխաներին այդ թեման գրելու համար հինգ հանդիպումների ընթացքում պետք է նախապատրաստական թեմաներով մոտեցնել բուն թեմային և ոչ թե մրցույթի բուն թեման ներկայացնել, նրանք գրեն, իսկ հետո այդ թեմային առնչվող դասեր անցկացնեք նրանց հետ։ իմիջիայլոց, ինձ թվում է դրանք դասեր են և ոչ թե քարոզներ։ Այսինքն՝ խմորը պետք է պատրաստել, հետո նոր ներկայացնել որոշիչ թեման։
Հիմա դուք հայտարարել եք երրորդ մրցույթը, մյուս շաբաթ երևի կսկսեն գրել այդ թեմայով, իսկ հետո ի՞նչ պիտի լինի ամեն շաբաթվա հանդիպման ընթացքում։ Հետևաբար, հաջորդ շաբաթների ընթացքում թող ներկայացվեն հաջորդ մրցութային թեմային առնչվող թեմաներ, հինգ հանդիպում, իսկ հետո՝ որոշիչ թեման, որից մեկ շաբաթ հետո, կամ այդ իսկ օրը կգրվեն աշխատանքները։ Այսպես երեխաների մոտ կհասունանա թեման, հինգ հանդիպումների ընթացքում առիթ կունենան մտորելու այդ հարցի շուրջ, ավելի պատրաստված կլինեն։
Սա ընդամենը առաջարկ է։
Հետո, մինչև արդյունքներն այստեղ ամփոփվեն, այնտեղ, ամեն շաբաթ, թող սարկավագները սկսեն ներկայացնել հաջորդ մրցույթի հետ առնչվող թեմաներ, իսկ հինգերորդ հանդիպմանը՝ որոշիչ թեման, մյուս մրցույթի։
Չերրի ջան, ի՞նչն էր անհասկանալի։
Եթե թույլ տաք, կառաջարկեմ Սրբ. Հարության թեման կապել մեր պատմությանը և մշակույթին: 21:) Այսինքն, երբ սարկավագները ներկայացնեն Սրբ. Հարությունը, խոսեն թե ինչպես այն ընդունեցին հայերը` սկասած Աբգարից և ինչպես է այդ հավատքը դրսևովել մեր նախնիների մոտ, օր.` վարդանանց մասին, Մահ իմացեալի մասին:
Նաև կարելի է մանրանկարչության` Ս. Հարության պատկերները ցուցադրել: :)Դա, կարծում եմ երեխաներին կհետաքրքրի: 30:) Չէ որ մանրանկարները ժամանակին ստեղծվել էն ոչ գրագետ մարդկանց համար, որպեսզի խորհուրդ պարունակող նկարներով կարողանան մեկնել Ավետարանը: Օր.` դժողքի ավերման մասին խոսելիս կարողեք ցույց տալ այդ դրվագը:
Կարծում եմ հոգևորի հետ մեկտեղ պետք է ներկայացնել ազգայինը...Այսինքն դրանք առանձին ներկայացնելը չի լինի , կամ դժվար կլինի, քանի որ մեր հոգևորն ու ազգայինը միասին են :
Իսկ ինչ վերաբերում է Գրքից արտագրելուն , կամ օրինակ` սարկավագների խոսքը իրենց շարադրություններում օգտագործելուն, պետք չէ շատ վատ ընդունել: Դա բնական է սկզբում: Բոլորը նույնչափ գրելու շնորհ չունեն, կաևորը ոչ միայն գրավոր խոսքը զարգացնելն է, այլև հոգևոր գիտելիքներ պաշարելը:
Կան ուսուցիչներ, որոնք թողնում էին ուսանողներին արտագրել, ասելով որ.
_Ով դասին քիչ, թե շատ տեղյակ է, կիմանա ինչ և ինչպես արտագրել կամ օգտագործել:
Հետագայում, նոր կարելի է և պե'տք է խրախուսել ինքնուրույն աշխատանքը: 21:)
Հետգրության
Ցավոք, գործի բերումով գործնականում չեմ կարող ձեզ միանալ... :-\
ինձ մնում է հաջողություն մաղթել և իհարկե աղոթել այս կարևոր գործի համար:
Quote from: Mard on February 14, 2008, 11:53:06 AM
Նաև կարելի է մանրանկարչության` Ս. Հարության պատկերները ցուցադրել: :)Դա, կարծում եմ երեխաներին կհետաքրքրի: 30:) Չէ որ մանրանկարները ժամանակին ստեղծվել էն ոչ գրագետ մարդկանց համար, որպեսզի խորհուրդ պարունակող նկարներով կարողանան մեկնել Ավետարան:
Մարդ ջան, իսկ դու կարո՞ղ ես մեզ օգնել` թեմային վերաբերվող պատկերներ գտնելու գործում 37:):
Ողջույն, կարծում եմ բավականին օգտակար խորհուրդներ քաղեցինք մեր ծրագրի հերթական թեմայի համար, դե ինչ, կարելիէ արդեն հայտարարել վերջնականապես, որ այս մրցույթային փուլի թեման է ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅսԸ, իսկ հետագա հանդիպումների համար պետք է փորձենք շարժվել Աբեղայի առաջարկությամբ`երեխաներին նախապատրաստել մյուս փուլի թեմայի համար: Այդ իսկ պատճառով մյուս շաբաթվանից պետք է քննարկենք մյուս մրցույթային փուլի թեման
Քանզի մեր այս փուլի թեմայի շուրջ երեխաներն արդեն ստեղծագործել են և գուցե շարունակեն ստեղծագործել, իսկ փուլը դեռ չի ավարտվել, ապա ժամանակն է, որ արդեն առաջարկենք մեր մյուս մրցույթի թեման և հավանության դեպքում` մյուս այցելությունների ընթացքում սարկավագներն երեխաներին սկսեն նախապատրաստել այդ թեմային:
Այսպիսով, որպես մեր մյուս մրցույթի խորագիր ընտրում ենք ՀԱՎԱԹՔԸ, ինչն հատկապես այժմ անհրաժեշտ է բոլորին, իսկ թեման կլինի.
ԻՄ ՀԱՎԱԹՔՆ ԻՆՁ ԿՊԱՇՏՊԱՆԻ
Ինչ կասեք այս մասին 10:)
Դե ինչ, քանի որ մարտի 6-ից մինչ այժմ այլ առաջարկներ չկան մյուս մրցույթի թեմայի շուրջ, ուրեմն մյուս փուլը կսկսենք <<Իմ հավատքն ինձ կպաշտպանի>> թեմայով