Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: arphi on October 27, 2007, 01:00:47 AM

Title: Փորձություն
Post by: arphi on October 27, 2007, 01:00:47 AM
Շատ կցանկանաի իմանալ` արդյո՞ք փորձությունը կարող է պատահել եկեղեցում:Արդյո՞ք փորձությունը միայն սատանայից է լինում, թե կարող է լինել նաև Աստծուց /ասենք` մեր հավատքն ամրապնդելու կամ մեր գործած սխալն ցույց տալու նպատակով/:
Չգիտեմ, հարցերս որքանով եմ պարզ գրել:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on October 28, 2007, 09:39:18 PM
Արփի ջան, պիտի խնդրեմ փորձես այստեղ։ (http://www.lusamut.net/level2_.php?id=140&id_2=497&cat_=2&s=34)
Տեղադրված է սբ Գր Տաթևացու ճառը փորձությունների մասին։ Կարդալուց հետո, եթե նորից հարցեր ունենաս, կշարունակենք  21:)
Title: Re: Փորձություն
Post by: arphi on October 30, 2007, 12:20:33 AM
Հայր սուրբ, շնորհակալ եմ պատասխանի համար:Սբ Գր Տաթևացու ճառը ինձ համար բավականին օգտակար է: 21:) Միայն մի բան չեմ կարողանում հասկանալ. նախ մեջբերումը տամ. Չգիտենք տեղը, թե որտեղ մեզ կփորձի սատանան` տանը, դրսում, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս, քաղաքում, թե անապատում և այլն:  Մի՞թե սատանայի փորձությունը կարող է պատահել եկեղեցում, չէ՞ որ այն Աստծո տունն է, նաև ըստ Սբ Գր. Տաթևացու, «Հայր մեր»-ն ասելիս, երբ Աստծո արքայությունն ենք խնդրում, դևերը, որոնք մեզ պաշարել էին, կորչում են:
Եթե կարելի է, մի փոքր ավելի պարզաբանեիք սույն վերոնշյալ հատվածը:
Շնորհակալություններս: 37:)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on October 31, 2007, 03:44:14 PM
Եթե նկատի ունենանք, որ Աստուծո տաճար է նաև մարդն ինքը, ապա այո, փորձությունները կարող են լինել նաև եկեղեցում։
Պատմությունից գիտենք, որ թշնամին հարձակվելով ամենից առաջ այրել և պղծել է եկեղեցիները, որոնք վերաբացվելուց առաջ նորից են օծվել։
Այո, երբեմն նաև վեճեր ու անախորժություններ են լինում եկեղեցիներում, ուստի փորձությունը կարող է լինել ամենուր։

Quote from: arphi on October 30, 2007, 12:20:33 AM
ըստ Սբ Գր. Տաթևացու, «Հայր մեր»-ն ասելիս, երբ Աստծո արքայությունն ենք խնդրում, դևերը, որոնք մեզ պաշարել էին, կորչում են:

Այո, մենք միշտ աղոթում ենք առ Աստված, և դա զեն զորավոր է՝ ի պաշտպանություն մեզ՝ մեղավորացս, սակայն Աստված թույլ է տալիս, որ ոսկին կրակի միջոցով մաքրվի, հետևաբար մաքուր սրտով արված աղոթքը կպահպանի մեզ։
Ի վեջո, փորձությունները հաղթահարելով է, որ մոտենում ենք Աստուծո արքայությանը։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 01, 2007, 12:09:36 AM
Հայր Սուրբ, շնորհակալ եմ պատասխանների համար:  37:)
Եթե Ձեզ նեղություն չէ, պարզաբանեիք նաև Սբ. Գրիգոր Տաթևացու ճառի հետևյալ հատվածը. «Մարդը մարդուն փորձում է 3 պատճառով. Նախ`որպեսզի իմանա, թե նա տկա՞ր է, թե զորեղ, իմաստու՞ն է, թե տգետ, բարի՞ է, թե չար, համբերո՞ղ է, թե անհամբեր:Երկրորդ` փորձում է մարդուն, որպեսզի մոլորեցնի նրան և գցի հավատից, գործից և այլնից:Երրորդ` փորձում է մարդուն, որպեսզի հաղթի, նախատի ու արհամարհի նրան: Այս երեք պատճառներով է մարդը մարդուն փորձում»:
Արդյո՞ք ճիշտ է և առաքինի, որ մարդը փորձի մեկ այլ մարդու:  19:)
Ես կարծում եմ, որ վերոնշյալ պատճառներից առաջինը սխալ չէ, և երբեմն էլ անհրաժեշտ, բայց ոչ մյուս երկուսն, թեև առաջինի դեպքում էլ նման փորձը կարող է վիրավորել կամ հոգևոր հարված հասցնել դիմացին: Խնդրանքս է, ճիշտ պարզաբանումը տաիք:
Նորէն շնորհակալություններս: ::)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 01, 2007, 09:49:28 AM
Տաթևացին այս օրինակները մեջբերում է որպես երևույթներ, որ առկա են կյանքում, այլ ոչ թե, որ լավ է փորձելը։ Պողոս Առաքյալը հռոմեացիներին գրում է. «Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը» (Հռոմ., ԺԴ, 22):
Նկատի պետք է ունենալ, որ կան դեպքեր, որոնց համար, ճիշտ է, գործածվում է «փորձել» բառը, սակայն քննել իմաստն է նկատի առնվում, ուստի երբ հարցը գնում է անձը քննելուն, ապա պետք չէ պարտադիր բացասական նկատել։ Այլ է, երբ հարցը վերաբերում է մարդուն փորձելուն։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 02, 2007, 06:22:39 PM
Հայր Սուրբ, մի հարց ևս ունեմ փորձության վերաբերյալ:  9:)
Եվ Սբ Գրիգոր Տաթևացին իր ճառում, և առհասարակ Եկեղեցու հայրերը ասում են թե պետք է պատրաստվել, պատրաստ լինել փորձություններին . « ...մահն ու փորձությունը անիմանալի են մեզ համար, մենք մշտապես պետք է պատրաստվենք, որպեսզի սատանայի փորձության ժամանակ անպատրաստ չլինենք, և նա մեզ չհաղթի...»: Ի՞նչ է նշանակում այդ պատրաստվելը, ինչպե՞ս պետք է մարդ պատրաստվի. արդյո՞ք միայն աղոթքներն ու հոգևոր ընթերցանությունը բավարար են. լինում են դեպքեր, կես ճանապարհ արդեն անցած ես լինում, երբ հասկանում ես, որ փորձության մեջ ես: 36:)
Եթե Ձեզ համար նեղություն չէ, մի փոքր պարզաբանեիք այս հարցն ևս: Շնորհակալ եմ: :)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 03, 2007, 07:29:08 PM
Ոչ, միայն աղոթքներն ու հոգևոր ընթերցանությունը բավարար չէ։
Հարանց վարքի մեջ հայր Քսանթիոսն ասում է. «Ավազակը խաչի վրա մի խոսքով արդարացավ, իսկ Հուդան առաքյալներից էր, սակայն մի գիշերվա մեջ կորցրեց ամեն ինչ և երկնային բարձունքից ընկավ դժոխք։ Այս պատճառով որևէ մեկը թող չպարծենա և իր վրա հույս դնի, որ աղոթում է միշտ և Սուրբ Գիրքն ընթերցում անդադար, ինչպես նաև թող որ որևէ մեղավոր մարդ չհուսահատվի»։
Մեկ այլ օրինակի մեջ հայր Անտոնն ասում է. «Տեսա ճգնավորների, որ չարչարանքներից և ճգնություններից հետո հիմարացան և ընկան, որովհետև հույսները դրեցին իրենց արածների վրա ...»։
Այս ամենը ցույց է տալիս, որ պատրաստ լինելու համար նախ պետք է միշտ հուսալ ի Տեր։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 06, 2007, 11:13:32 PM
Հայր Սուրբ կարելի՞  է հասկանալ, որ
Quote from: Abegha on November 03, 2007, 07:29:08 PM
պետք է միշտ հուսալ ի Տեր։
միտքը իր մեջ ներառում է Հիսուսի ասած երեք խոսքերը անապատում Սատանայի կողմից փորձվելիս. այսինքն` 1. էլ ավելի շատացնել ընթերցանությունը Սուրբ Գրքից և Սրբազան Ավանդությունից, 2. վստահել Աստծուն և հուսալ Նրա ողորմությանը, 3. ոչ մի դեպքում չհուսահատվել հավատքից և չհեռանալ Աստծուց: 27:)
Եվ մի այսպիսի հարց ևս ունեմ. փորձության հանդիպելիս, անկախ նրանից մեղավոր ենք, թէ ոչ, հա՞րկ է դիմել ապաշխարության կարգին: 32:)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 09, 2007, 10:12:31 AM
Կարելի է քիչ ընթերցել Սբ Գրքից, սակայն շատ խոկալ, խորհել, մտածել և վերլուծել ընթերցածը։
Փորձության հանդիպելիս խորհուրդ եմ տալիս նախ խորհրդակցել Ձեր հոգևորականի հետ։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 11, 2007, 12:19:26 AM
Իսկ եթե ես չունեմ հոգևորական, մի՞թէ պարտադիր է խոստովանահայր ունենալը: Կամ ինչպե՞ս համոզված լինեմ, որ նա ճիշտ պատասխաններ կտա և ես փորձության մեջ կրկին չեն մոլորվի: ???
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 11, 2007, 06:41:45 PM
Հասկանամ, որ ոչ մի հոգևորականի չես վստահո՞ւմ։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 11, 2007, 10:46:22 PM
Նախ ծանոթ հոգևորականներ գրեթե չունեմ: Հոգևորականին վստահելու, խորհուրդ հարցնելու մի փորձ եղել է, երբ պատմածս հետո, թեկուզ կիսով չափ, բայց ուրիշից եմ լսել: Այնքան էի հիասթափվել, որ անգամ Պատարագների չէի մասնակցում, միայն Նարեկ էի կարդում: 34:)Դրանից հետո դժվարանում եմ գնալ անհատական խոստովանության, խորհուրդնել հարցնել:   Բայց սա այժմ կարևոր չէ:
Հայր Սուրբ ես Ձեզ շնորհակալ եմ տված պատասխանների, նաև Սբ. Գրիգոր Տաթևացու ճառի համար: Դուք ինձ շատ, անչափ շատ օգնեցիք: Շորհակալ եմ:  :)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 12, 2007, 11:29:06 AM
Quote from: arphi on November 11, 2007, 12:19:26 AM
Իսկ եթե ես չունեմ հոգևորական, մի՞թէ պարտադիր է խոստովանահայր ունենալը: Կամ ինչպե՞ս համոզված լինեմ, որ նա ճիշտ պատասխաններ կտա և ես փորձության մեջ կրկին չեն մոլորվի: ???

Արփի ջան, փորձության մեջ ընկնելու ամենից լավ տարբերակը միայնակ որոշումներ կայացնելն է։
Պետք է եկեղեցի գնալ, արարողություններին մասնակցել, միջոցառումներին, երբ հրավիրում են, այսպես ավելի լավ կճանաչեք թե՛ եկեղեցականներին, թե՛ հավատակիցներիդ, արդյունքում, կարծում եմ, առանց մարդկանց հարցնելու էլ շատ հարցերի պատասխաններ կստանաս։
Խոստովանության հարցում եթե դժվարանում ես, ապա կարող ես պարզապես մի երրորդ անձի նկատի ունենալով խորհրդակցես։

Quote from: arphi on November 11, 2007, 10:46:22 PM
Հոգևորականին վստահելու, խորհուրդ հարցնելու մի փորձ եղել է, երբ պատմածս հետո, թեկուզ կիսով չափ, բայց ուրիշից եմ լսել: Այնքան էի հիասթափվել, որ անգամ Պատարագների չէի մասնակցում, միայն Նարեկ էի կարդում:

Եթե խոստովանություն չի եղել, ապա հոգևորականը պարտավորված չէ գաղտնիություն պահելու։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 12, 2007, 10:55:15 PM

Quote from: Abegha on November 12, 2007, 11:29:06 AM
Եթե խոստովանություն չի եղել, ապա հոգևորականը պարտավորված չէ գաղտնիություն պահելու։
Դիցուք, ես գործել եմ սխալ, գնում եմ հոգևորականից խորհուրդ հարցնելու, այդ դեպքում հոգևորականն ինքն ևս իրավասու է այդ խոստովանության համար սահմանել ապաշխարության կարգ կամ` որ: Ես ի՞նչ իմանամ, իմ պատմածը պիտի ընկալվի որպէս խոստովանություն և դրա համար պիտի սահմանվի ապաշխարության կարգ թէ` ոչ. դրա համար էլ դիմել եմ հոգևորականի:
Կարծում եմ, հոգևորականը ամեն դեպքում պարտավոր է գաղտնիություն պահել, մանավանդ երբ խոսքը վերաբերում է մեկ ուրիշի անձնական կյանքին, երբ իր «բացբերանությունը» կարող է վնասել իր մոտ եկած հավատացյալին, դեռ ավելի հասցնել հիասթափության:  34:)
Հայր Սուրբ, մեկ անգամ ևս Ձեզ շնորհակալ եմ ՁԵր խորհուրդների և պատասխանների համար: 21:)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 15, 2007, 06:09:33 PM
Արփի ջան, երբ դու գնում ես հոգևորականի մոտ խորհուրդ հարցնելու, ապա դա դեռևս խոստովանություն չէ։ Իսկ եթե հոգևորականը քեզ խորհուրդ է տալիս այսպես կամ այնպես վարվել, ապա դա էլ ապաշխարության կարգ չէ, այլ նորից խորհուրդ։
Անձնական կյանքից շատ տեղերում շատ ձևերով խոսվում է և դա բնական է։ Իսկ եթե ցանկանում եք, որ հոգևորականը որևէ մեկի անձնական կյանքից չխոսի, ապա պիտի խեղճերը բերանները կարած ծնվեն  28:) Այ սա փորձություն կլինի   20:)
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 16, 2007, 10:46:28 PM
Շնորհակալ եմ պատասխանի և բացատրության համար Հայր Սուրբ, բայց ես չեմ ասում, որ իրեն բերանները կարած ծնվեն: Կան դեպքեր, երբ անգամ ես ինքս որևէ մեկին բան չեն ասում ու հարցնում եմ հոգևորականից խորգհուրդ` նախապես խնդրելով իրեն գաղտնիություն պահել, ուստի և նա կամ պարտավոր է գաղտնիություն պահել, կամ ասել, որ չի կարող: Այդ դեպքում եսա կիմանամ` վստահե՞մ, թէ` ոչ: Ի վերջո, եթե ցանկանամ, ես ինքս կարող եմ այլոց պատմել. եթե հարկ չեմ համարում, ապա` հոգևորականը ևս պիտի շատ զգուշավոր լինի: Օրինակ` բժշկության մեջ պարտադիր է գաղտնիություն պահելը, բացառությամբ կարգով սահմանված որոշակի դեպքերի:
Այնուհանդերձ նկատի ունենալով Ձեր պատասխանները` այլևս կաշխատեմ լինեմ զգուշավոր:
Կրկին անգամ շնորհակալ եմ: :)
Title: Re: Փորձություն
Post by: Abegha on November 21, 2007, 07:43:12 PM
Բնականաբար մարդ պետք է հասկանա ինչի մասին որտեղ պետք է խոսի կամ չխոսի, սակայն այլ բան է, երբ ինչ որ խոսակցության մասին մեկ այլ տեղ մեկը խոսում է, այլ բան է խոստովանությունը մյուսին ասելը։
Title: Re: Փորձություն
Post by: arphi on November 24, 2007, 12:47:07 AM
Հայր սուրբ, կարծում եմ մենք բավականին շեղվեցինք բուն թեմայից` Փորձությունից:
Շնորհակալ  եմ Ձեզ պատասխանների և բացատրությունների համա: :)