Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Masnaget on February 06, 2008, 12:59:29 PM

Poll
Question: Գի՞րք, թե՞ գրքի էլեկտրոնային տարբերակ
Option 1: Նախընտրում եմ ավանդական գիրքը votes: 6
Option 2: Նախընտրում եմ համակարգչային տարբերակը votes: 1
Option 3: Նույնն են votes: 0
Title: Հարցախույզ
Post by: Masnaget on February 06, 2008, 12:59:29 PM
Ով  է ինձ ծանոթ ամենալավ հոգևորականը  (հիմնավորել օրինակներով):
Title: Re: Հարցախույզ
Post by: Dhani on February 06, 2008, 01:31:54 PM
Դե ինձ ծանոթ ամելավերը երկու հոգի են: 12:)

1. Հայր Մուշեղ: Նա միակն է ումից երբեք չեմ լսել քննադատություն, գնահատականներ, կտրուկ և անհանդուրժողական հայացքներ չունի նա: Կարողանում է իր կարծիքը, մտքերը փոխանցել քեզ շատ նուրբ, աննկատ, առանց վիրավորելու դիմացինի զգացմունքները: Շատ գեղեցիկ է խոսքի մեջ, տրամադրող: Դրանք ինձ համար հոգևորականի մեջ ամեն կարևոր հատկությունն է:

2. Հայր Ղուկաս: 21:) Դե նա ինձ հորական կողմից բարեկամ է: 11:) Իսկ իմ բարեկամները ի սկզբանե ամենալավը չլինել չեն կարող: 38:)
Լավ կատակը մի կողմ: Մեր Աբեղան շատ գեղեցիկ է իր խոսքի մեջ, թեև կտրուկ: Նա կարողանում է աբստրակտ խոսքի մեջ խոսել աստվածաբանության մասին: Մի խոսքով, որպես հոգևորական դիպուկ է, խորն է, չգիտեմ մնացած մարդկանց ոնց, բայց շատ հաճախ զգում է իմ ամեն մի միտք, քայլ և պրոբլեմ: Եթե նույնիսկ դրա մասին խոսել չեմ ուզում: 28:) 26:)
Title: Re: Հարցախույզ
Post by: CHERRY on February 06, 2008, 11:45:56 PM
Ողջույն Մասնագետ 13:) 21:)
Կներեք, բայց չեմ հասկանում, երբ ասում են ամենալավ հոգևորական, կամ ամենալավ... ???: Իմ կարծիքով յուրաքանչյուրը տարբեր են և իրենց տեղում լավը: Մեկը լավ լեզու է գտնում երիտասարդների հետ, մյուսը ծերերի...,
   
Title: Re: Հարցախույզ
Post by: Dhani on February 07, 2008, 01:14:26 AM
Չերի ջան, կարծում եմ, որ դու շատ խիստ գնահատեցիր այս թեման: Ես կարծում եմ, որ Մասնագետը նկատի ուներ ոչ թե լավ և վատ, այլ հոգեհարազատ հոգևորականի մասին: Եւ նման կոնտեկստի տակ թեման վատը չէ:
Title: Re: Հարցախույզ
Post by: CHERRY on February 07, 2008, 02:00:21 AM
Quote from: Margota on February 07, 2008, 01:14:26 AM
Չերի ջան, կարծում եմ, որ դու շատ խիստ գնահատեցիր այս թեման: Ես կարծում եմ, որ Մասնագետը նկատի ուներ ոչ թե լավ և վատ, այլ հոգեհարազատ հոգևորականի մասին: Եւ նման կոնտեկստի տակ թեման վատը չէ:

Ողջույն Մարգո 12:):
Ես հասկացա, որ լավի և վատի մասին չէ խոսքը: ԸԸԸԸ 32:), գուցե խիստ հնչեց միտքս, սխալ արտահայտեցի 20:), բայց մոտավորապես հենց քո ասածնեի ուզում ասել, որ կարող է հոգեհարազատ կամ ամենասիրելին լինել, բայց ոչ ամենալավը  34:): Կարող է թեման սխալ հասկացա`(ամենալավ) բառից կառչելով 32:)   

Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on February 07, 2008, 11:41:32 AM
Հարց.

Պե"տք էր, արդյոք, Եկեղեցին օրենքով անջատել պետությունից: Շնորհակալություն
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on February 07, 2008, 11:44:37 AM
Ինչո"ւ չէ, կարող են պատասխանել և'  ամենալավ  հոգևորականի մասին, և' ամենահարազատի:

Title: Re: Հարցախույզ
Post by: Hasik on February 07, 2008, 09:49:24 PM
Quote from: Masnaget on February 07, 2008, 11:41:32 AM
Հարց.

Պե"տք էր, արդյոք, Եկեղեցին օրենքով անջատել պետությունից: Շնորհակալություն

Մասնագետ ջան խնդրում եմ հստակեցրու հարցդ, դուք որ օրենքը նկատի ունեք:
Title: Re: Հարցախույզ
Post by: Hasik on February 08, 2008, 10:06:31 PM
Մասնագետ ջան փորձեմ Ձեր հարցինպատասխանել այնքանով, որքանով որ ուսումնասիրել եմ իմ ուսումնառության եվ աշխատանքի ընթացքում: Ըստ այն չափանիշի, թե ինչպիսի տեղ է գրավում կրոնը տվյալ պետություններում, վերջիններս բաժանվում են աշխարհիկ, կիսաաշխարհիկ եվ հոգեվոր /հուսամ ճիտ եմ հիշում այդ դասակարգումը/, մեր պետությունը աշխարհիկ է, այսինքն պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին եվ ընդհակառակը,այսինքն աշխարհիկ պետություններում պետական կառավարումն ամբողջությամբ գտնվում է աշխարհիկ խավի ձեռքում, ինչպես որ հիմա է, մինչդեռ մենք ունեցել ենք շատ դարաշրջաններ, որ մեր եկեղեցին է հենց իստանձնել պետական կառավարման երեք  ճյուղերի կառավարումը՝ օրենսդիր, գործադիր եվ դատական, դա եղել է միջնադարյան ժամանակաշրջանում, իսկ հոգեվոր պետություններում, ինչպես օրինակ, Իրանի իսլամական հանրապետությունում, պետականա կառավարումն իրականացնում են յոթ հոգուց բաղկացած հոգեվոր խորհուրդը: Կարծում եմ, որ մեր պետությանը այս պարագայում ավելի ճիշտ է լինել աշխարհիկ, քանի որ եկեղեցին շատ ավելի լուրջ խնդիրներ ունի իր առջեվ ու պետք չէ, որ նա ավելորդ ծանրաբեռնվի այլ՝ աշխարհիկ հարցերով,Ինչ վերաբերում է օրենքին, ասեմ, որ դա ես դիտում եմ դրական քայլ եվ ?ս մեկ առաջընթաց՝ ընդգծելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մեր ժողովրդի ու պետության կառավարման համակարգում: Ճիշտ , եկեղեցին անջատ է պետությունից, բայց դրանք փոխադարձորեն համագործակցում են միմյանց հետ, որը շատ դանդաղ, բայց տալիս է իր դրական արդյունքները, ամփոփելով ասածս՝ տամ Ձեր հարցի հակիրճ պատասխանը, այո, պետք է որ եկեղեցին անջատ լինի պետությունից, իսկ օրենքն էլ այս հարցում անհրաժեշտ է, որ հստակաեցնի նրանց փոխհարաբերությունները, հուսամ կարողացա ինչ որ ձեվով օգտակար լինել, եթե այլ հարցեր ունեք, խնդրեմ, ես կփորձեմ պատասխանել:
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on February 09, 2008, 07:49:53 PM
Quote from: Hasik on February 08, 2008, 10:06:31 PM

Շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար:
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on February 18, 2008, 01:12:08 AM
Հոգևորականը պե"տք է զբաղվի քաղաքականությամբ:
Title: Re: Հարցախույզ
Post by: Hasik on February 19, 2008, 05:24:40 PM
Կարծում եմ ոչ, ինչու՞ , փորձեմ հիմնավորել, «հոգեվորական» բառն արդեն իսկ հուշում է, թե ով է նա ու ինչ միսիա ունի այս կյանքում, ես պետք է որ չասեմ այդ մասին Ձեզ սիրելի Մասնագետ, հոգեվորականը առնչություն ունի սրբությունների հոտ, մաքրության, անկեղծության , ազնվության հետ,իսկ քաղաքականությունն իր բնույթով ճիշտ դրա հակառակն է, այնտեղ տիրում է սուտը, կաշառակերությունը ու էլի վատ բաներ, իսկ եթե մարդ ընդգրկվեց այդ ոլորտին, եթե այդպիսին չէ, չի կարող երկար գոյատեվել կամ էլ պետք է վերափոխվի, դեմ գնա իր սկզբունքներին, այդ թվում նաեվ հոգեվորականը, իսկ արդյոք դա պետք է, դատեք ինքներդ: Ինչ վերաբերում է Եկեղեցու ու պետության հարաբերություններին, դա հեռու է քաղաքականություն մեջ ներգրավվելուց, քանի որ դրանով հարթվում են անմիջականորեն Եկեղեցու հետ կապված հարցեր:
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on February 19, 2008, 06:14:24 PM
Quote from: Hasik on February 19, 2008, 05:24:40 PM

Շնորհակալություն պատասխանի համար
Title: Re: Հարցախույզ
Post by: Nane on February 19, 2008, 10:08:09 PM
Quote from: Hasik on February 19, 2008, 05:24:40 PM
Կարծում եմ ոչ, ինչու՞ , փորձեմ հիմնավորել, «հոգեվորական» բառն արդեն իսկ հուշում է, թե ով է նա ու ինչ միսիա ունի այս կյանքում, ես պետք է որ չասեմ այդ մասին Ձեզ սիրելի Մասնագետ, հոգեվորականը առնչություն ունի սրբությունների հոտ, մաքրության, անկեղծության , ազնվության հետ,իսկ քաղաքականությունն իր բնույթով ճիշտ դրա հակառակն է, այնտեղ տիրում է սուտը, կաշառակերությունը ու էլի վատ բաներ, իսկ եթե մարդ ընդգրկվեց այդ ոլորտին, եթե այդպիսին չէ, չի կարող երկար գոյատեվել կամ էլ պետք է վերափոխվի, դեմ գնա իր սկզբունքներին, այդ թվում նաեվ հոգեվորականը,
Հասիկ ջան, իսկ հնարավոր է, որ քաղաքականության մեջ երբեևէ հաստատվի արդարությունը, թե դա բացառված է?
Title: Որո"նք են հոգևորականի հատկանիշները
Post by: Masnaget on February 20, 2008, 05:03:56 PM
Ձեր կարծիքով, որո"նք պետք է լինեն հոգևորականի հատկանիշները:
Title: Re: Հարցախույզ
Post by: Hasik on February 21, 2008, 09:06:12 PM
Հասիկ ջան, իսկ հնարավոր է, որ քաղաքականության մեջ երբեևէ հաստատվի արդարությունը, թե դա բացառված է?

Կարծում եմ, որ ոչ, քանի որ քաղաքականության մեջ միշտ տիրում է ոչ բարոյական ու ոչ քրիստոնեական սկզբունքեր,իսկ նման հույս երեվի պետք չէ ունենալ, քանի որ մարդիկ գնալով՝ իրենց գործերով թեքվում են ոչ թե դեպի Աստված, այլ չարը, ոչ թե դեպի արդարություն, այլ սուտը, կեղծիքը, ավելի լավ է, որ մենք հնարավորինս հեռու մնաք քաղաքականությունից
Title: Որո"նք են հոգևորականի հատկանիշները
Post by: Masnaget on March 12, 2008, 11:29:57 AM
Ձեր կարծիքով, որո"նք պետք է լինեն հոգևորականի հատկանիշները:
Title: Re: Հարցախույզ
Post by: Hasik on March 12, 2008, 09:14:54 PM
Առաջին հերթին պետք է իր վարքագծով օրինակելի լինի, մեր հասարակությունում շատերը չեն վստհում քահանաներին, ասելով, որ նա այսպիսին կամ այնպիսին է, որը գոնե հարիր չէ հոգեվորականին, այսինքն՝ եթե հոգեվորականը ինչ-որ բան է սովորեցնում, ապա նախ նա պետք է այդպիսին լինի, նոր իրավունք ունենա դրա մասին խոսել, մի գուցե խիստ եմ դատում չգիետե՞մ:

Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ հոտի յուրաքանչյուր անձ վստահի նրան ու կիսվի նրա հետ:

Առայժմ այսքանը:
Title: Եկեղեցի
Post by: Masnaget on March 17, 2008, 05:20:47 PM
Ե"րբ եք վերջին անգամ Եկեղեցի գնացել: Առհասարակ, հաճա"խ եք գնում:
Title: Re: Հարցախույզ
Post by: Hasik on March 17, 2008, 09:24:30 PM
Ինչու՞ եք այդ հարցը տալիս: Վերջին անգամ երեկ՝ Ծաղկազարդին եմ գնացել, աշխատում եմ ամսվա մեջ գոնե երկու պատարագի մասնակցել:
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on September 30, 2008, 11:31:40 PM
Quote from: Hasik on March 17, 2008, 09:24:30 PM
Ինչու՞ եք այդ հարցը տալիս: Վերջին անգամ երեկ՝ Ծաղկազարդին եմ գնացել, աշխատում եմ ամսվա մեջ գոնե երկու պատարագի մասնակցել:
Նոր հարց.
Ավանդական գի՞րք, թե՞ դրա համակարգչային շարվածքը կամ տարբերակն եք ավելի շատ կարդում: Ինչո՞ւ:
Title: Re: Հարցախույզ
Post by: VAHAG on October 01, 2008, 11:52:57 PM
Quote from: Masnaget on September 30, 2008, 11:31:40 PM
Quote from: Hasik on March 17, 2008, 09:24:30 PM
Ինչու՞ եք այդ հարցը տալիս: Վերջին անգամ երեկ՝ Ծաղկազարդին եմ գնացել, աշխատում եմ ամսվա մեջ գոնե երկու պատարագի մասնակցել:
Նոր հարց.
Ավանդական գի՞րք, թե՞ դրա համակարգչային շարվածքը կամ տարբերակն եք ավելի շատ կարդում: Ինչո՞ւ:

«Ավանդական գիրք»:Նախ երբ կարդում եմ էկրանից լարվում եմ և տհաճ է և հետո ես գիրք սիրում եմ կարդալ պառկած վիճակով:
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on September 25, 2009, 01:37:10 AM
Օօօօօօօօօօօօօօ. ........... Վաղուց այստեղ չեմ եղել. պատրաստվեք:
Հարցը հետևյալն է. համաձա՞յն եք արդյոք, հայ-թուրքական սահմանի բացմանը և եթե այո, ապա ի՞նչ պայմաններով:

Շնորհակալություն:
Title: Re: Հարցախույզ
Post by: vahan on September 26, 2009, 09:03:34 PM
Quote from: Masnaget on September 25, 2009, 01:37:10 AM
Օօօօօօօօօօօօօօ. ........... Վաղուց այստեղ չեմ եղել. պատրաստվեք:
Հարցը հետևյալն է. համաձա՞յն եք արդյոք, հայ-թուրքական սահմանի բացմանը և եթե այո, ապա ի՞նչ պայմաններով:

Շնորհակալություն:
Մասնագետ.որևե բանի մասին համաձայնության գալու համար. պետք է. որ հստակ տեղյակ լինենք առաջարկվող  պայմաններին և գործին  քաջատեղյակ լինենք։Սակայն տվյալ նախագծի հեղինակ իշխանավորները. չեմ կարծում որ անկեղծ են  ժողովրդի հետ և  ներկայացնում են իրական պատկերը։Կարճ ասած. չգիտենք թէ ինչի դիմաց ինչ է առաջարկվում.ուստի որևե դիրքորոշում չունեմ այս հարցում։
Title: Re: Հարցախույզ
Post by: Masnaget on September 27, 2009, 12:42:47 AM
Quote from: vahan on September 26, 2009, 09:03:34 PM

Շատ լավ, շնորհակալություն:
Title: Re: Հարցախույզ
Post by: Ղուկաս Վահան on October 04, 2009, 10:49:58 PM
Quote from: Masnaget on September 25, 2009, 01:37:10 AM
Օօօօօօօօօօօօօօ. ........... Վաղուց այստեղ չեմ եղել. պատրաստվեք:
Հարցը հետևյալն է. համաձա՞յն եք արդյոք, հայ-թուրքական սահմանի բացմանը և եթե այո, ապա ի՞նչ պայմաններով:

Շնորհակալություն:

Առանց պայմանների 28:)

Quote from: vahan on September 26, 2009, 09:03:34 PM
Մասնագետ.որևե բանի մասին համաձայնության գալու համար. պետք է. որ հստակ տեղյակ լինենք առաջարկվող  պայմաններին և գործին  քաջատեղյակ լինենք։Սակայն տվյալ նախագծի հեղինակ իշխանավորները. չեմ կարծում որ անկեղծ են  ժողովրդի հետ և  ներկայացնում են իրական պատկերը։Կարճ ասած. չգիտենք թէ ինչի դիմաց ինչ է առաջարկվում.ուստի որևե դիրքորոշում չունեմ այս հարցում։

Կարող եք նայել այստեղ.
http://armeniaforeignministry.am/pr_09/20090831_protocol_arm.pdf
http://www.youtube.com/watch?v=u7-QKPrws_M&feature=channel