Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: arevik on March 12, 2011, 12:09:00 AM

Title: Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?
Post by: arevik on March 12, 2011, 12:09:00 AM
Բարև բոլորին,

Կարծում եմ հաճախ է լինում, երբ երկմտում ենք որևէ գործ սկսել կամ որևէ քայլ կատարել` մտածելով,թե գուցե սխալ է:
Այդ պատճառով էլ կցանկանայի լսել կարծիքներ հետևյալ հարցի վերաբերյալ.
- Որն է ճիշտ` աղոթել Աստծուն ցանկությունների իրականացման համար և սպասել, թե սկսել որևէ քայլեր անել այդ ցանկությունների իրականացմանն ուղղված և աղոթել, որ բարի,"ճիշտ" ցանկություն լինի, օրհնվի Աստծո կողմից:
Title: Re: Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?
Post by: Ղուկաս Վահան on March 12, 2011, 12:41:22 AM
Դիմիր եկեղեցականին, որ օրհնի քո գործը:
Title: Re: Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?
Post by: arevik on March 12, 2011, 03:30:35 AM
Այսինքն իմ նշած երկու տարբերակներից որևէ մեկը միանշանակ "չի անցնի" ?
Իսկ ինչ, եթե կոնկրետ գործ չես ձեռնարկում, այլ մի քայլ պիտի անես, որի հետևանքների մասին կասկածում ես ?
Title: Re: Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?
Post by: vahan on March 12, 2011, 06:05:31 PM
Դե ուրեմն՝ դիմիր եկեղեցականի. որ օրհնի քո քայլը։  :D
Title: Re: Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?
Post by: arevik on March 13, 2011, 12:14:36 AM
Ես դեմ չեմ եկեղեցականի օրհնությանը, բայց խոսքս իրոք շատ փոքր քայլի մասին է, որի նմանը ամեն օր մի տաս անգամ անում ենք: Ու ինչ օրը տաս անգամ գնանք օրհնություն խնդրելու ?   :-\
Իսկ հավատն ուր մնա ?
Միգուցե ճիշտ կլինի և արդյունավետ, եթե այդ քայլն անենք առանց վախենալու և աղոթելով խնդրենք Աստծուն,որ  բարին կատարվի?
Որքան գիտեմ վախենալն ու երկմտելը նույնպես մեղքերի շարքին են դասվում ?
Ուստի ավելի ճիշտ չէ գործել ու հավատալ, որ Աստված ուղղորդելու է,թե ավելի լավ է աղոթել ու սպասել?
Title: Re: Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?
Post by: Ղուկաս Վահան on March 13, 2011, 01:43:35 AM
Քանի որ նշեցիք երկմտելու մասին, ուստի լավագույն տարբերակը խորհրդակցելն է, իսկ լավագույն խորհրդատուն` եկեղեցականը:
Այն, ինչը Աստծուց է, լուսավոր է ու անստվեր, ուստի երկմտանք չի կարող այնտեղ լինել: Միակ պատճառը թերևս անգիտությունն է, ուստի լավ է խորհրդակցելը:

Ձեր հարցը գուցե չենք ընկալում, որովհետև շատ անորոշ եք նկարագրում:

Ամեն դեպքում` նախ աղոթել, ամեն ինչից առաջ: