Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Delfin on April 26, 2006, 02:14:02 PM

Title: Դաջվածք
Post by: Delfin on April 26, 2006, 02:14:02 PM
 Hargeli hogevorakaner, lsel em vor marmni vra dajvachk anel chi kareli. Ardyok da mexk e?.
Title: Re: Դաջվածք
Post by: Abegha on June 11, 2006, 02:35:19 PM
Ընդհանրապես կյանքի որևէ երևույթի վատ և լավ կողմերը քննելիս պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք այդ երևույթի ետևում ի՞նչ կարող է թաքնված լինել և որն է նպատակը։ Ավետարաններից գիտենք, որ Աստված չի նայում, թե ինչքան ողորմություն է մարդ կատարում, այլ՝ ինչ սրտով։ Ուստի էականը արտաքին երևույթը չէ, այլ՝ ներքին, ինչպես որ կարդում ենք Նոր Կտակարանի մեջ. «Մի՛ նայեք տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին»։ Բայց գիտենք, որ արտաքին երևույթների միջոցով որոշակի չափով տեսանելի է նաև մարդու ներաշխարհը։ Այս հիմնական սկզբունքով եկեղեցու վարդապետները միշտ պախարակել են դիմափոշիներն ու դիմաներկերը, որոնք օգտագործվել և օգտագործվում են հիմնականում կանանց կողմից։ Ո՞րն է այդ դիմափոշիների օգտագործումը։ Ոմանք ենթադրում են, թե իրենց տգեղությունն են կոծկում, ոմանք ցանկանում են ավելի գեղեցիկ երևալ և այլն։ Ժամանակին, հաճախ նաև այսօր, այդ դիմափոշիների, այսօր նաև այլ միջոցների օգտագործումը մեկնաբանվել է դիմացի հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը գրավելու միջոց, ավելի կոշտ ասած՝ գայթակղեցներու միջոց։ Մարդու իսկ մեջ, նույնիսկ իր անհատականությունից թաքնված՝ ենթագիտակցական այս նպատակը միանշանակ մղում է մեղքի կամ մեղք է ծնում։ Մյուս կողմից էլ երևույթն այնքան է ընդհանրացել, որ մարդուն տրված բնական աստվածատուր գեղեցկությունն անտեսվել է, իսկ դիմափոշիների օգտագործումը դարձել բնական, այն աստիճան, որ շատ կանանց մոտ որոշակի առիթներով դիմափոշիների  օգտագործումը համարվում է հասարակության առջև պատշաճ և անկիրթ չերևալ։ Նման պարագայում ի՞նչ մեղադրես մարդուն կամ «մեղք» պիտակես արվածը։ Այս դեպքում պարզ էթիկայի և գեղեցիկի ընկալման խնդիր է։
Դաջվածքների պարագայում, եթե մարդ այդ անում է որոշակի սնապաշտական մղումներից ելնելով՝ միանշանակ մեղք է։ Ավելի շուտ մեղք է ոչ թե դաջվածք անելը, այլ՝ նպատակը կամ ցանկությունը, որին մարդ հավատք ընծայելով որոշ սիմվոլներ է դաջում իր մարմնին։ Նման օրինակներ կարող են լինել սատանիզմին կամ այլ հավատալիքներին հետևող անձանց մոտ։ Ասեմ նաև՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մարդիկ կարող է խաչ դաջեն իրենց մարմնին, իբրև թե որպես պաշտպանություն։ Բայց մի՞թե կարելի է մեր սնոտիապաշտությունը վերագրել Աստծուն, մի՞թե մոռանում ենք, որ Աստված մարդկաց սրտերն ու հոգիները ճանաչողն է ...
Կան անհատներ էլ, հատկապես երիտասարդները, որ չեն հասունացել այնքնան, որ չկարողանան անտարբեր անցնել այդտեսակ անիմաստությունների կողքով։ Թեև ասեմ, որ երիտասարդական այստեսակ խաղերը հղի են բազում բացասական հետևանքներով։
Հիմա գուցե մի քիչ միջնադար հոտի ինձանից, բայց ասեք տեսնեմ, ո՞րն է ականջօղերի նպատակը, եթե գիտակցում ենք, որ մարդը գեղեցիկ է այնպես, ինչպես իրեն Աստված ստեղծել է։
Գիտեք, կարող էք ինձ ասել, որ շատ կոշտ եք արտահայտվում, բայց ես չեմ, այլ՝ Աստվածաշունչը։ Գրված է. «Այն, ինչը որ Աստծուց չէ, չարից է»։ Հիմա ինչպե՞ս կարող եմ ես ասել, որ Աստված պատվիրել է մարդկանց պճնվել և գայթակղել միմյանց, բայց գիտենք, որ Աստված է Տերը գեղեցիկի, պարկեշտի, ամոթխածության ու առաքինության։ Հետաքրքիր է նաև ընթերցել Աստվածաշնչի առաջին գրքի 35-րդ գլխի 1–ից 5–րդ համարները։
Մի բան, որ ոչինչ չի ավելացնում մարդու մոտ, ոչինչ չի տալիս մարդուն, ինչպես դաջվածքը, դուք ասեք խնդրեմ, թե ինչ է։
Հիմա մի գուցե ոմանք քարկոծեն ինձ, բայց պատրիարքներ են կայսրուհիների պճնամոլությունների դեմ խոսել, ինչպես սբ. Հովհան Ոսկեբերանը, ես ո՞վ եմ։
Դե էս ամենից հետո արժե՞ հիշել ժամանակակից օրիորդներին, որ որպես ոմանց ադամանդազարդ օղերին և վզնոցներին համապատասխան փոխարինող իրենց մարմնի տարբեր անկյուններում դաջվածքներ են անում ...
Title: Re: Դաջվածք
Post by: Maro on August 29, 2006, 11:16:43 PM
Աստված օգնական, Հայր սուրբ: Ըստ Ձեզ, մի՞թե արտաքին երևույթները անմիջականորեն կապված չեն ներքին երևույթների հետ:
Title: Re: Դաջվածք
Post by: Petros on August 30, 2006, 01:54:11 AM
Աստված օգնական, Հայր Սուրբ:
Իսկապես, երբ խորն եմ մտածում, բոլորովին ավելորդ են այդ զարդերը, սակայն ուզում եմ նշել, որ այնքան են դրանք ներխուժել մարդու կյանքի մեջ, որ դարձել են սովորական բան: Այսինքն՝ երբ տեսնեմ մի գեղեցիկ հագնված օրիորդի, բայց առանց ականջօղերի, կզարմանամ և կմտածեմ, որ լիակատար պճնված չէ: Դե նայեք, թե ինչքան է բնական դարձել այդ արհեստական գեղեցկությունը, որը նախկինում համարվել է "վատ բան":
Ես ձեր մտածելակերպի կողմնակիցն եմ, Հայր Սուրբ, բայց արդեն հարմարվել եմ այդ ամենին: Կուզեի, որ այլ կերպ լիներ, բայց ավաղ................
Title: Re: Դաջվածք
Post by: Abegha on August 30, 2006, 10:28:04 PM
Կյանքում ամեն ինչ է փոխկապակցված, բայց ժամանակի գործոնը պետք է հաշվի առնել։
Title: Re: Դաջվածք
Post by: Delfin on May 29, 2007, 03:40:26 AM
Shnorhakalutyun patasxani hamar,  30:) bays es aveli konkretachnem harcy. Mi mardu dzerkin dajvachk tesa, asach vor yxtatexi hishatakin e arel. Sakayn lsel em vor astvachashnchum grvach e, vor chi kareli marmnin voreviche ban dajel.
Title: Re: Դաջվածք
Post by: Abegha on May 29, 2007, 09:11:34 AM
Նախ նկատի պետք է ունենալ, որ այդ երևույթներով եկեղեցին չի զբաղվում։ Մարդկային կամ ավելի շուտ մարդեղեն բաներ են։ Ուխտել և որևէ սրբավայր գնալ առաքինի և բարեպաշտ երևույթ է, այնուամենայնիվ, ինչքան էլ դաջես մարմնիդ վրա, բայց չէ՞ որ Աստված է քննում մարդու սիրտը և տեսնում, թե որքանով էր այդ ուխտը սուրբ և մաքուր ու ընդունելի Իր առաջ, իսկ ուխտավայր գնալու նպատակը այնտեղից հիշատակ կամ հիշողություններ ունենալը չէ։ Ուխտավայրը նվիրումի, սրբագործման, մխիթարության, սրբություններին հաղորդակից դառնալու և շնորհներով հզորանալու հանգրվան է, մնացյալը աշխարհային երևույթներ են։
Title: Re: Դաջվածք
Post by: Abegha on May 29, 2007, 09:23:55 AM
Անձամբ ես, նկատի ունենալով, որ մարմնի վրա դաջելը բացասական ծագում ունի, հաշվի առնելով նաև Աստվածաշնչում այս երևույթին առնչվող հիշատակումները, կողմ չեմ այս երևույթի դրական իմաստի ներքո կիրառմանը։
Title: Re: Դաջվածք
Post by: Artavazd on September 09, 2007, 01:19:24 PM
Բարև հայերին

   Նախ ԴԱՋՎԱՑՔԻ մասին:
       Հին ժամանակներում օգտագործվում եր ստրուկների և անասուների վրա, որպեսզի իմանա թե ով կամ ինչը ում է պատկանում:
       
  Դաջվացք անելու մասին
        Թե եկեղեցին ինչպես է նայում դրան կարող եք կարթալ Հայր սուրփի գրածը:
      Հոքեբանները այլ կերպ են բացատրում դա: Շատը կարելի է նաև ասել մեծամասնությունը դաջվացք են անու ապացուցելու համար որ իրենց տերը իրենք են, որ իրենք ազատ են ոչոքի չեն պատկանում և ինչ ուզեն այն ել կանեն:
      Իսկ իմ կարծիքով դաջվացք անելը ուղղակի ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ է, իսկ այն մարթիք որ արթարանում են ասելով որ ՍԻՐՈՒՆԱ ԻՆՉ ԿԱ ՈՐ էտ մարթկանց նուն հարցը պետք է տալ մի տարի հետո:
 
  Իսկ եթե ինչվոր մեկը ցանկանում է դաջվացք անել մարմնի վրա խորհուրթ կտամ մի հատ գրիչ վերտցնել և գրիչով նկարել այն ինչ որ պիտի դաջեք և մի երկու ամիս էտպես ման եկեք հաաաստատ համոզված եմ վոր պիտի փոշմանեք որ արել եք և մաքրեք էտ գեղեցիկ ճաշակով նկարված ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ  30:)

Իմ կարծիքով այսքանը:
Title: Re: Դաջվածք
Post by: Magnolia on November 28, 2007, 01:58:17 AM
Ողջույն բոլորին,
գիտեք, երևի դաջվաքի վերաբերյալ կարծիքները և Հայր Սուրբի մեկնաբանությունը հասկանալի և ընդունելի է, սակայն, որպես ականջօղեր կրող անձնավորություն, թույլ տվեք չհամաջայնվեն, որ դրանք կրելու նպատակը միայն գայթակղելն է: Հայր Սուրբ, Դուք Ձեր խոսքի մեջ նշում եք, որ Աստված է Տերը գեղեցիկի, պարկեշտի, ամոթխածության ու առաքինության; Իմ կանացի կարծիքով, կարելի է շատ պարկեշտ և ամոթխած առաքինի տեսք ունենալ նաև ականջօղեր կրելով: Հարցնում եք, ո՞րն է ականջօղերի նպատակը, եթե գիտակցում ենք, որ մարդը գեղեցիկ է այնպես, ինչպես իրեն Աստված ստեղծել է։  Դե եթե այդ կոնտեկստում է հչում այս արտահայտությունը, ապա եկեք չլվացվենք, չհագնվենք, տարբեր հիգիենայի պարագաներ չօգտագործենք...26:)
Իմ կարծիքով, շատ դեպքերում մարդու ներքնաշխարհը շատ ավելի կապված (և կախված է) արտաքին տեսքի (տեսքից):
Title: Re: Դաջվածք
Post by: Maro on November 28, 2007, 02:09:38 AM
Մագնոլիա: Ցանկանում եմ ասեմ, որ քո ներկայությունւ ինձ համար ոնց որ տանջալից շոգին մեկ գավաթ սառը ջուր լինի: Respect: 12:)

QuoteԴե եթե այդ կոնտեկստում է հչում այս արտահայտությունը, ապա եկեք չլվացվենք, չհագնվենք, տարբեր հիգիենայի պարագաներ չօգտագործենք...
Իմ կարծիքով, շատ դեպքերում մարդու ներքնաշխարհը շատ ավելի կապված (և կախված է) արտաքին տեսքի (տեսքից):

Անակխ ամեն բանից, անկախ իր սեռից, մարդ, պետք է միշտ կոկիկ լինի: Լինի դա տանը, աշխատանքի վայրում, թե եկեղեցում: Իսկ ականջողները ոչ միայն "գայթակեղցնելու համար է": 11:) 11:) Ինչու չէ, գեղեցիկ ականջողը, կամ ճաշակով արած կոսմետիկան, կամ որակով հագուստը և ճիշտ հագուստը բերում է էսթեթիկական գեղեցկության, որը շատ համահունչ է բնական գեղեցկությանը:
Իսկ մարդիկ իրենց չհետեվելով կորցնում են իրենց բնական գեղեցկությունը, որի հետևանքով կորցնում են գորմոնյան իրեն հետ: Սկսվում է դեպրեսիյա և.... 20:) 36:) 34:)
Title: Re: Դաջվածք
Post by: Magnolia on December 04, 2007, 05:49:03 PM
Maro  21:)


Title: Re: Դաջվածք
Post by: akunq on October 14, 2008, 10:56:16 PM
 38:)chishtn asac chgitei,vor kosmetikan hakadepresant e.
Title: Re: Դաջվածք
Post by: *LILIT* on November 16, 2009, 06:49:06 PM
Quote from: Magnolia on November 28, 2007, 01:58:17 AM
Ողջույն բոլորին,
գիտեք, երևի դաջվաքի վերաբերյալ կարծիքները և Հայր Սուրբի մեկնաբանությունը հասկանալի և ընդունելի է, սակայն, որպես ականջօղեր կրող անձնավորություն, թույլ տվեք չհամաջայնվեն, որ դրանք կրելու նպատակը միայն գայթակղելն է: Հայր Սուրբ, Դուք Ձեր խոսքի մեջ նշում եք, որ Աստված է Տերը գեղեցիկի, պարկեշտի, ամոթխածության ու առաքինության; Իմ կանացի կարծիքով, կարելի է շատ պարկեշտ և ամոթխած առաքինի տեսք ունենալ նաև ականջօղեր կրելով: Հարցնում եք, ո՞րն է ականջօղերի նպատակը, եթե գիտակցում ենք, որ մարդը գեղեցիկ է այնպես, ինչպես իրեն Աստված ստեղծել է։  Դե եթե այդ կոնտեկստում է հչում այս արտահայտությունը, ապա եկեք չլվացվենք, չհագնվենք, տարբեր հիգիենայի պարագաներ չօգտագործենք...26:)
Իմ կարծիքով, շատ դեպքերում մարդու ներքնաշխարհը շատ ավելի կապված (և կախված է) արտաքին տեսքի (տեսքից):

Համամիտ եմ լիովին, բացի այդ կարծում եմ, որ պարկեշտությունը ներքին դիրք է, սրտի դիրք, ինչպես եւ խոնարհությունը:
Ինչ խոսք. դաջվածքների մասին առանձնահատուկ նշված է Աստվածաշնչում, որ չի կարելի անել:
Իսկ ինչ մնում է զարդարանքին, կարծում եմ չափի մեջ ամեն բան էլ գեղեցիկ է: