Ադմին ջան, ինչու ես չեմ կարողանում ռեյտինգ տալ? Սեղմում եմ, բայց չի տալիս: 14:)
Որովհետև Մոնկ, պետք է գրես նաև պատճառը:
Հ.Գ. Ներիր Ադմին, որ Ձեր փոխարեն պատասխանեցի:
Պատասխանը ճիշտ է։ Միայն նկատի պետք է ունենալ, որ ֆորումը ռուսերեն նայելուց մի քիչ նորմալ չի բերում։ Այս ծրագիրը ռուսերենի համար գրված չէ։ Այնպես որ նշեք պատճառը և սեղմեք ներքևում եղած հատվածի վրա։
Ռուսերենում դա մի հատ դատարկ քառակուսի է:
Ներողություն, բայց մրցույթի ավարտից և վարկանիշ տալու հնարավորության վերաբացումից հետո ես տեսա մի քանի նոր տրված վարկանիշներ (հենց թեկուզ մեկը ինձ 32:)), բայց ոչ մի տեղ չտեսա, որ պատճառ նշված լիներ: 8:)
Մոնկ ջան, փրոֆայլդ սարքի անգլերեն`ներքևում կտեսնես Karma Stats, դա More Stats-ի կողն է: Կտեսնես ամեն բան:
Շնորհակալություն բացատրությունների համար: Նաև Ադմինի բանավոր բացատրությունների համար:
Բայց այդ պատճառները զուտ Ադմինի կարդալու համար են? Ես օրինակ ինչպես կարող եմ իմանալ, թե մեկնումեկին, կամ թեկուզ միայն ինձ, ինչ պատճառաբանությամբ է վարկանիշ տրվել?
Մոնկ ջամ, կարդա վերևիս փոսթինգը, արա այնպես ինչպես գրված է կկարդաս:
Լավ: Ահա մտի այստեղ և կտեսնես ով ում է վարկանիշ տվել: 12:)
http://lusamut.net/forums/index.php?action=viewkarma
Ինձ շատ քաղաքակիրթ ձևով կոմպս պատասխանեց. Sorry - you don't have the proper permissions to view the Karma Description list. 34:)
Դե գնա ու մտածիր: 38:)
Մդա: Մոնկ, չգիտեմ ինչով օգնեմ: Սպասեք Ադմինի:
Համենայն դեպս շնորհակալ եմ օգտակար խորհրդատվության համար: 21:)
Մոնկ ջան, Լուսամուտում դեռ անակնկալներ կան 10:) ամեն ինչ բացահայտված չէ։ Պահանջվում է համբերություն։
Այդ հնարավորությունը ստանալու համար պետք է դառնալ Hero member կամ support team – ի անդամ դառնալ։
Շնորհակալություն լուսավորելու համար, Ադմին ջան: 39:)
Փաստորեն սպասենք մինչև առուն ջուր գա: 10:) 38:)
Մոնկ ջան դել լավ հա....ջուրն էլ ջուր լինի: Սովորական ջուր է....ոչ թե ոսկի: 12:)
Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, թե ինչ պետք է անեմ, որ իմ ռեյտինգը փոխվի, ու 0-ից բարձրանա գոնե 1-ով, արդյոք դա կախված է մեր մասնակցության հաճախակիությունից, թե ոչ:
Հասիկ ջան, ռեյթինգը կամ վարկանիշը տարբեր բաներից է կախված։ Ռեյթինգ տալիս են մասնակիցները՝ մեկը մյուսին։ Ինքդ չես կարող քեզ վարկանիշ տալ։ Սա մի տեսակ կախում ունի քո մասնակցությունից, բայց ոչ հաճախ ֆորումում լինելուց։ Եթե դու լավ բաներ ես գրում, մասնակիցները հնարավորություն ունեն քեզ ծափահարելու կամ դրական նիշ տալու, բնականաբար նաև հակառակի հնարավորությունը կա։
Պետք է նկատի ունենաք, որ խախտումների հաճախականությունը ևս կարող է բացասական անդրադառնալ ձեր վարկանիշի վրա։
Երբ քվեարկություններ կան, ապա մասնակիցները այդ շրջանում զրկվում են նիշեր տալու իրավունքից։ Միայն ադմինիստրացիայի անդամները կարող են այդ շրջանում նիշեր տալ խախտումների պատճառով։
Այնպես որ համբերություն։
Մնացյալ մանրամասների համար ընթերցիր ֆորումի հիմնական կանոնակարգը։ Կարդա նաև սա՝ http://lusamut.net/forums/index.php?topic=791.0
փաստորեն ըստ կանոնակարգի, այժմ վարկանիշային այսպես ասած գործունեություն արգելված է, քանզի ունենք ընթացիք թեմա "Միտք" ակումբում` "Իմ հոգում հավատք", բայց եթե այդպես շարունակվի, մենք այլևս երբևեիցէ հնարավորություն չենք ունենա զբաղբել մեր մասնակիցների վարկանիշերով, քանզի մեկ մրցույթի ավարտին անմիջապես կհաջորդի մյուսը: Այսպիսով կամ անիմաստ է դառնում վարկանիշերի գոյությունը ֆորումում, կամ պետք է կատարել կանոնակարգի փոփոխություն. առաջարկում եմ 2րդ տարբերակը հետևյալ կերպ` վարկանիշերի փակումն իրականացնել միայն քվերկության ընթացքի ժամանակ
Այս դեպքում կլինեն արհեստական վարկանիշերի բարձրացում կամ հակառակը և կչարաշահվի, ինչպես ընտրություններից առաջ։
իսկ վարկանիշ տալը դեռ կասեցված է՞ 34:)