Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Ամուսնություն, ընտանիք և ընկերներ => Topic started by: Satenik on October 27, 2006, 11:03:23 PM

Title: Մարդու դերը
Post by: Satenik on October 27, 2006, 11:03:23 PM
Թեման կոչվում է "Տղամարդու դերը քրիստոնյա ընտանիքում":
Խնդրեմ 21:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on October 27, 2006, 11:09:08 PM
 12:)Հետաքրիր է, ես իմ  դերը պատկերացնում եմ իմ հեփոթեթիկ ընտանիքի մեջ, բայց ամուսնուս դերը` ոչ: 36:) Այսինքն շատ անձնական պատճառներով, ես ամուսնու գոյության մասին չեմ էլ կարովանում մտածել:
Title: Re: Մարդու դերը
Post by: Satenik on October 27, 2006, 11:18:31 PM
Ոչինչ, Մարո ջան 19:), թեմայի վերջում ստիպված կպատկերացնես: 30:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on October 27, 2006, 11:23:04 PM
Quote from: Satenik on October 27, 2006, 11:18:31 PM
Ոչինչ, Մարո ջան 19:), թեմայի վերջում ստիպված կպատկերացնես: 30:)
Նեա, մինչ չպատկերացնեմ երևի, որ մի օր կարող է ամուսնանամ, չեմ պատկերացնի: 14:) Սա կատակ չէ: 20:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Satenik on October 27, 2006, 11:30:30 PM
 43:)Այսինքն ի՞նչ, մինչև հիմա չե՞ս պատկերացնում, որ պիտի ամուսնանաս: 36:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on October 27, 2006, 11:32:50 PM
Quote from: Satenik on October 27, 2006, 11:30:30 PM
43:)Այսինքն ի՞նչ, մինչև հիմա չե՞ս պատկերացնում, որ պիտի ամուսնանաս: 36:)
Ուղեղով այո, սրտով`ոչ: Դրա համար էլ այդ միտքը խորթ է իմ համար: 43:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Satenik on October 27, 2006, 11:36:33 PM
Վաղը մի դեպք կպատմեմ: Ինքնակենսագրական: 38:) Թարմ գլխով: Սիրտդ ու ուղեղդ կսկսեն միասին համաձայնեցված աշխատել: 30:) 37:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on October 27, 2006, 11:40:04 PM
Quote from: Satenik on October 27, 2006, 11:36:33 PM
Վաղը մի դեպք կպատմեմ: Ինքնակենսագրական: 38:) Թարմ գլխով: Սիրտդ ու ուղեղդ կսկսեն միասին համաձայնեցված աշխատել: 30:) 37:)

Կսպասեմ Սաթենիկ ջան:

Հ.Գ. Քեզ սոցիալ - ուսուցիչ է պետք դառնալ 38:), եթե արդեն իսկ չկաս: 21:) 37:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Satenik on October 27, 2006, 11:45:12 PM
 38:) 38:) 38:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Legna on November 01, 2006, 08:54:39 PM
հա, ես էլ չեմ պատկերացնում, ամուսնանալու մասին ,ոչ էնպես,ոչ էսպես  38:)
իա.հո խելքս հացի հետ չեմ կերել  31:) 32:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Satenik on November 02, 2006, 06:37:16 AM
Ես էլ էի այդպես մտածում մի ժամանակ: 30:) Բայց հետո, երբ տեսա ոնց են մեր կուրսի տարիքով մեծ ու չամուսնացած աղջիկներին կպցնում "օզաբոչեննայա" պիտակը, ստիպված սկսեցի մտածել ամուսնության ուղղությամբ ու շատ շուտ ամուսնացա: Մեր կուրսում կային տարիքով մեծ մի քանի աղջիկ, մեկը մեկից ընտիր մարդիկ էին, զարգացած, կարդացած, մարդկային, հասկացող, խելոք, լավ ընկեր և այլն: Բայց պահի տակ կարող էին ընկնել աննորմալ մի հիստերիայի մեջ, լրիվ անհամապատասխան ռեակցիաներ ունենային: Այն ժամանակ ես մտածեցի, որ հավանաբար այս վիճակը անխուսափելի կլինի և ինձ համար, եթե ժամանակին չամուսնանամ: Իսկի չէի ուզում, որ հետագայում իմ հետևից էլ ասեին նման բաներ:  Ընդվորում, ու ամենավախեցնողը այն էր, որ ասում էին ոչ թե չարությամբ, այլ կարեկցանքով, փաստ արձանագրելով:
Կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էի դատում: Հիմա ես կողմնակից եմ, որ աղջիկները շուտ ամուսնանան: Մինչև 25 տարեկանը: Հատկապես հայուհիները, որոնց բնությունից տրված կրքի ու տաքարյունության հետ դժվար թե որևէ մեկը կարողանա մրցել:
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on November 02, 2006, 10:22:32 AM
Ինձ համար ընտանիք կազմելու միակ պատճառը սերն է: Եւ ինչպես ասում է Օմար Խայամը, ավելի լավ ե ապրել մենակ, քան ում հետ պատահի: Նույնը ասում է ուրիշ բառերով Պողոս առաքյալը: Եւ ոչ մի սոցիալական նոռմեր չեն կարող ստիպել ինձ մտածել ամուսնության մասնին, քանի դեռ...... 28:) Մի խոսքով: 34:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Legna on November 02, 2006, 10:48:26 AM
մինչև 25  43:)
լավ ,գոնե 30  15:)
հ.գ. իսկ արժե ,որ ամուսնանալ  36:)
Title: Re: Մարդու դերը
Post by: Satenik on November 03, 2006, 03:47:03 AM
Մարո, Օմար Խայամին թողնենք մի կողմ, նա շատ ուրիշ բաներ էլ է ասում: 12:)
Այո սերն է, սա պարզից պարզ է: Առանց դա հնարավոր չէ: Բայց նայիր, երբ մենք խոսում ենք Աստծո հանդեպ սիրո մասին, ապա դա ոչ թե ուղղակի հայտարարություն է, այլ ուղի, ընդվորում գիտակցված, դա գործ է ըստ էության, աշխատանք սեփական անձի վրա:
Նույնն էլ մեր խոսակցության նյութի սերն է: Սերը սեր է: Դա էլ է գիտակցված ուղի: Դա էլ է պահանջում աշխատանք սեփական անձի վրա, եթե ուզում ենք հասնել դրան: Մենք ասում ենք "սիրում եմ", բայց միշտ չէ, որ հաշիվ ենք տալիս մեզ, իսկ ի՞նչ է նշանակում սիրում եմ, գիտե՞մ արդյոք ես դա ոնց է լինում, որ տեղն եկած տեղը կողմնորոշվեմ ու ճիշտ ուղղով գնամ:
Ես համոզված եմ, որ սերը առանց գիտակցության չի կարող լինել:
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on November 03, 2006, 09:48:21 AM
Սիրտը ունի իր փաստարկենրը, որը անհասանելի է ուղեղին (իմ անձնական թարգմանությունն է ու սեռդցա եստ սվօի դովոդի, կոտոռիմի նե վեդաետ ռազում 38:).

Սաթենիկ ջան իհարկե ուղեղը ուղեղով, գիտակցությունը գիտակցությունով: Բայց ուղեղը միշտ չէ որ մարդուն երջանկության կբերի: Դա աստվածաշնչյան մի պարզ ճշմարտություն է:

Համամամիտ եմ, որ սերը բերում է մեզ նաև դեպի խորը աշխատանք մեր անձի նկատմամբ: Բայց դա սերն է բերում և ոչ թե այդ աշխատանքից հետո է սերը գալիս: Ասածս դա է:
Title: Re: Մարդու դերը
Post by: Arsen on November 03, 2006, 02:16:58 PM
Վերնագիրը փոխեք: Գրեք " Ամուսնու դերն ընտանիքում":  Ինչ՞ու եք "գեղավարի" գրել "մարդու դերը:

Մի հատ ծիծաղեմ :D, որ էլի չասեն ոմանք. "Թանկագին Արսեն, Ձեր գրածները պարունակում են կոպտություն միմիյանց նկատմամբ, այդ պատճառով մենք տեղափոխեցինք այն այստեղ կամ այնտեղ"
Title: Re: Մարդու դերը
Post by: Maro on November 03, 2006, 04:27:16 PM
Quote from: Arsen on November 03, 2006, 02:16:58 PM
Մի հատ ծիծաղեմ :D, որ էլի չասեն ոմանք. "Թանկագին Արսեն, Ձեր գրածները պարունակում են կոպտություն միմիյանց նկատմամբ, այդ պատճառով մենք տեղափոխեցինք այն այստեղ կամ այնտեղ"

http://lusamut.net/forums/index.php?topic=466.new#new