Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Աստվածաշունչը մեր աչքերով => Topic started by: Mariam on July 19, 2005, 10:17:50 AM

Title: Կանայք
Post by: Mariam on July 19, 2005, 10:17:50 AM
Կցանկանամ  իմ զարմանքս արտահայտել. ունեցածս երկու ֆրանսերեն աստվածաշունչում , մեկը՛ Երուսաղեմի կաթոլիկե թարգմանությունը, մյուսը՛ TOB էկումենիկ թարգմանությունը, այս ձևով են գրում Հռոմ 16,1
«3անձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը ՍԱՐԿԱՎԱԳՈՒՀԻ է Կենքրայի եկեղեցու...»«Je vous recommande Phoebé notre s½ur, DIACONNESSE de l'église de Cenchrées.» ու բաղդատեցի ունեցածս արևելահայերեն նոր հրատարակված Աստվածաշունչում գրվածի հետ « ..., որը սպասաւոր է Կենդրայի եկեղեցու:»Կարո՞ղ էք ինձ ասել թե ի՞նչ բառն է գործածված գրաբար Աստվածաշունչում:
Title: Re: Կանայք
Post by: Abegha on July 19, 2005, 03:37:01 PM
Գրաբար Աստվածաշնչում գրված է` սպասաւոր եկեղեցւոյն:
Ամեն դեպքում, Մարիամ, եթե քեզ հետաքրքրում են կին սարկավագուհիները, ապա պետք է ասեմ, որ հայ եկեղեցում սարկավագուհիներ եղել են, և այսօր էլ կան:
Title: Re: Կանայք
Post by: Mariam on July 19, 2005, 05:58:55 PM
Հետաքրքիր է ինձ իմանալ, թե նրանք քանի՞ են, ու ինչպիսի՞ սպասավորում են կատարում: Նույնպես,քահանաներից, սարկավագներից ու դպիրներից բացի, եկեղեցում ի՞նչպիսի աջակցություն ու մասնակցություն է բերում հավատացյալը: Ծեսեր կատարելուց ու ուխտագնացություններ կազմակերպելուց բացի, կենդանի հավատի ինչպիսի՞ նշաններ է տալիս Հայ Եկեղեցին:
Title: Re: Կանայք
Post by: Legna on August 31, 2006, 02:00:18 PM
իսկ այդ կանայք ,կարող են ամուսնանալ?
Title: Re: Կանայք
Post by: Abegha on August 31, 2006, 09:37:45 PM
Ոչ