Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Salmast on August 24, 2008, 01:31:15 AM

Title: Նշանավոր հայորդիներ
Post by: Salmast on August 24, 2008, 01:31:15 AM
Հարգելի Ադմինիստրացիա և ընթերցող,
անկեղծ ասած` ես այդքան լավ ծանոթ չեմ Լուսամուտի բոլոր նյութերին և թեմաներին. չգիտեմ արդյոք  առաջարկությունս նորություն կլինի?

Ապեն պարագայի.

Հաճելի կլիներ, որ Լուսամուտը մի փոքր անկյուն նվիրեր մեր մեծ հայրենակիցներին` մշակութային, գիտական, եկեղեցական, պետական գործիչներին, որոնց անունները ոսկե տառերով են դաջված հայության սրտին:

Հատկապես կարելի է անդրադառնալ տարվա մեջ ամենակարևոր հոբելյարների:

Եթե այս գաղափարն ընդուվի, կարող ենք այս տարվա ընթացքին ավելի մոտիկից ծանոթանալ Վազգեն Վեհափառ և Վիկտոր Համբարձումյան անհատների կյանքին ու գործին:

Կսպասեմ արձագանքների

Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Ղուկաս Վահան on August 25, 2008, 09:37:23 AM
Մենք գրադարանում ունենք «Նշանավոր մարդիկ» (http://lusamut.net/level1_.php?id=134&cat_=2&s=15) ենթաբաժինը, սակայն կաթողիկոսների մասին նյութերն ընդգրկված են «Հայոց Եկեղեցին (http://lusamut.net/level0_.php?cat_=6&slog=4)» բաժնում։ Օրինակ եթե բացեք օրացույցի մեջ սեպտեմբերի 20-ը, ապա «Ընթացիկ իրադարձությունների» մեջ հետաքրքիր նյութ կգտնեք։ Նայեք այդ էջերը։ Իսկ եթե Դուք առաջարկում եք ֆորումի համար, այսինքն՝ նշանավոր մարդկանց մասին քննարկումներ կատարելու համար, ապա այլ հարց է։
Եթե հետաքրքիր նյութեր տրամադրեք, ապա կարող ենք ավելի հարստացնել «Նշանավոր մարդիկ» (http://lusamut.net/level1_.php?id=134&cat_=2&s=15) ենթաբաժինը։
Ի՞նչ կասեք։
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Salmast on September 05, 2008, 03:34:38 PM
Quote from: Admin on August 25, 2008, 09:37:23 AM
Մենք գրադարանում ունենք «Նշանավոր մարդիկ» (http://lusamut.net/level1_.php?id=134&cat_=2&s=15) ենթաբաժինը, սակայն կաթողիկոսների մասին նյութերն ընդգրկված են «Հայոց Եկեղեցին (http://lusamut.net/level0_.php?cat_=6&slog=4)» բաժնում։ Օրինակ եթե բացեք օրացույցի մեջ սեպտեմբերի 20-ը, ապա «Ընթացիկ իրադարձությունների» մեջ հետաքրքիր նյութ կգտնեք։ Նայեք այդ էջերը։ Իսկ եթե Դուք առաջարկում եք ֆորումի համար, այսինքն՝ նշանավոր մարդկանց մասին քննարկումներ կատարելու համար, ապա այլ հարց է։
Եթե հետաքրքիր նյութեր տրամադրեք, ապա կարող ենք ավելի հարստացնել «Նշանավոր մարդիկ» (http://lusamut.net/level1_.php?id=134&cat_=2&s=15) ենթաբաժինը։
Ի՞նչ կասեք։

Շնորհակալություն հարգելի ԱԴՄԻՆ: Ես նայեցի Ձեր նշած էջերը ու գտա բավականին հետաքրքիր տեղեկություններ: Առաջիկայում կփորցեմ նյութեր գտնել և տրամադրել Լուսամուտին:
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Ղուկաս Վահան on September 05, 2008, 03:54:23 PM
Շատ շնորհակալ կլինենք։
Խնդրում եմ ուշադիր լինել, որ մեզ փոխանցված նյութերը հեղինակային իրավունքի խնդիր չունենան, կամ էլ, եթե կարող եք, ձեռք բերեք այդ իրավունքը Լուսամուտում տեղադրելու համար։
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Salmast on October 14, 2008, 07:55:46 PM
Quote from: Admin on September 05, 2008, 03:54:23 PM
Շատ շնորհակալ կլինենք։
Խնդրում եմ ուշադիր լինել, որ մեզ փոխանցված նյութերը հեղինակային իրավունքի խնդիր չունենան, կամ էլ, եթե կարող եք, ձեռք բերեք այդ իրավունքը Լուսամուտում տեղադրելու համար։

Սիրելի Ադմին, այսօր մի հետաքրքիր հոդված կարդացի Վազգեն Վեհափառի մասին, սակայն չգիտեմ ինչպես կարելի է կապվել հեղինակի հետ և արտոնություն խնդրել հոդվածը Լուսամուտում դնելու համար: Եթե կհետաքրքրի, կարդացեք այստեղ

http://azatamtutyun.am/arm/shop/UID_854.html
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Ղուկաս Վահան on October 15, 2008, 12:18:10 AM
Կարդացի 39:)  Ինչքան գիտեմ, ապա դա ինչ որ գրքից է վերցված, կարծում եմ։ Եվ եթե այդպես է, ապա այդ սայթը արդյո՞ք հրատարակելու իրավունք ուներ 9:)  Իսկ եթե ես սխալվում եմ, ապա իրենց սայթի կապի բաժնից կարելի է իրենց հետ ճշտել, եթե պատրաստ ես այդ պարտականությունը քեզ վրա վերցնել 31:)
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Salmast on October 15, 2008, 02:24:25 AM
Quote from: Admin on October 15, 2008, 12:18:10 AM
Կարդացի 39:)  Ինչքան գիտեմ, ապա դա ինչ որ գրքից է վերցված, կարծում եմ։ Եվ եթե այդպես է, ապա այդ սայթը արդյո՞ք հրատարակելու իրավունք ուներ 9:)  Իսկ եթե ես սխալվում եմ, ապա իրենց սայթի կապի բաժնից կարելի է իրենց հետ ճշտել, եթե պատրաստ ես այդ պարտականությունը քեզ վրա վերցնել 31:)

Ես խնդրեցի խմբագրությանը տալ արտոնություն` այդ նյութն այստեղ դնելու համար: Հուսամ կարձագանքեն: Ես կփորձեմ կապվել նաև հոդվածի հեղինակի` Խաչատուր Դադայանի հետ:
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Salmast on October 17, 2008, 02:38:50 PM
Quote from: Admin on October 15, 2008, 12:18:10 AM
Կարդացի 39:)  Ինչքան գիտեմ, ապա դա ինչ որ գրքից է վերցված, կարծում եմ։ Եվ եթե այդպես է, ապա այդ սայթը արդյո՞ք հրատարակելու իրավունք ուներ 9:)  Իսկ եթե ես սխալվում եմ, ապա իրենց սայթի կապի բաժնից կարելի է իրենց հետ ճշտել, եթե պատրաստ ես այդ պարտականությունը քեզ վրա վերցնել 31:)

Ազգ թերթի մշակութային էջում հանդիպել եմ նաև Զորի Բալայանի հուշերին

http://culture.azg.am/?lang=AR&num=2008052407

Կա նաև Վեհափառի լուսանկարչի հուշերը, որ շատ հուզիչ պատմություն է
http://www.sobesednik.am/index.php?view=article&catid=89:hogevor-am&id=485:l-r&option=com_content&Itemid=4

Կարծում եմ հարմար կլինի դրանք էլ դնել ՀՈՒՇԵՐի բաժնում:
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Ղուկաս Վահան on October 19, 2008, 04:48:18 PM
Սալմաստ, դրանք այլ սայթեր են, հետևաբար այդ սայթերին էլ է պետք դիմել։
Իմիջիայլոց, խնդրում եմ Ազատամտություն սայթի պատասխանը ինձ ուղարկել (forward):
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Salmast on October 19, 2008, 11:40:12 PM
Quote from: Admin on October 19, 2008, 04:48:18 PM
Սալմաստ, դրանք այլ սայթեր են, հետևաբար այդ սայթերին էլ է պետք դիմել։
Իմիջիայլոց, խնդրում եմ Ազատամտություն սայթի պատասխանը ինձ ուղարկել (forward):


Եթե հարմար եք նկատում, խնդիր չկա, հենց այսօր կզբաղվեմ այդ հարցով:
Title: Re: Նշանավոր հայորդիներ
Post by: Ղուկաս Վահան on October 21, 2008, 12:59:49 PM
Հրաշալի հոդված էր Ազգ–ինը 39:) 
Հավանաբար մինչև օրվա վերջ կտեղադրենք։ Կեցցես 18:)