Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: Ղուկաս Վահան on August 02, 2007, 11:32:40 PM

Title: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on August 02, 2007, 11:32:40 PM
Առաջարկում եմ սկսել «Իմ հոգում՝ հավատք» արձակ կամ չափածո ստեղծագործության մրցույթ։
Եթե որևէ մեկը առարկություն ունի, խնդրում եմ արձագանքել։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Mandarinka on August 03, 2007, 12:03:39 AM
Իսկ, միայ հայերեն լեզվով պետք է գրվի?
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on August 03, 2007, 10:51:53 AM
Հայերեն բաժիններում, համաձայն ֆորումի ընդհանուր կանոնակարգի, հայերեն պետք է գրվի։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Mandarinka on August 03, 2007, 11:17:00 AM
Պարզ է` ես չեմ կարող մասնակցել:  12:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on August 03, 2007, 11:43:36 AM
Ռուսոֆոնները կարող են «Միտք» ակումբը ձևավորել ռուսական բաժնում։ Վերջնական արդյունքների քվեարկությունը կարելի է միացնել։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on November 02, 2007, 05:03:53 PM
Զարմանալի պասիվություն եմ տեսնում այստեղ  9:) ։ Միայն Արփին էր, որ խիզախեց  31:)
Ի՞նչ եք կարծում, ինչպես վարվենք, որ մարդիկ ավելի ակտիվ լինեն ստեղծագործելու մեջ։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Տ. Տաթև քհն. on January 31, 2008, 05:00:51 PM
հարգելի ԱԴՄԻՆ,առաջարկում եմ նորից բացել այս թեման մրցույթի շարունակման համար
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Marie on January 31, 2008, 10:48:42 PM
Անկեղծ ասած, եթե կարելի է. ցանկանո՞ւմ եք, որ բոլորի առաջ բաց անենք մեր հոգու մարգարիտները: Բայց մեզ համար են միայն մարգարի՜տ:
Մյուսները  կծիծաղեն     38:)    2:)   ու...   42:)   41:)   43:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Dhani on February 01, 2008, 01:09:00 AM
Ադմին ջան, բացիր: Ես էլ մեծ  հաճույքով կմասնակցեմ: Կփորձեմ հայերեն գրել: 21:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Marie on February 01, 2008, 09:31:32 AM
Իմ անձնական պարագայի մասին, մերժման իմ դրդապատճառները շարունակեմ բացադրել.
1. «Մեր հոգում՝ հավատ» հանձնել «մրցույթին»  9:)  ու «քվեարկությա՜ն»   :(  - և այն էլ ինչպիսի՜ քվեարկության, դասակարգայի՜ն քվեարկության :
2. Ես արդեն «վատ սովորող» աշակերտների դասում եմ – տեսե'ք իմ վարկանիշը: Դրանից ստացել եմ  որո՜շ պարտադրանքներ, որ ամենայն լրջությամբ կգերակատարեմ:   11:)
3. Թող ֆորումի գերազանցիկները արտահայտվեն:
4. Եթե մարդկանց առաջ անկոչ հյուրիս իմ միջամտությունները արդեն արժանացել են բացասական գնահանանքին , նախընտրում եմ իմ ու իմ հավատի դատաստանը թողնել...Աստուծո'ն:
Ըստ ֆրանսիական առակին՝      Ավելի լավ է գործ ունենալ Աստուծո հետ, քան՝ իր սրբերի:
5. Ու եթե ի նկատի ունենաք քերականական և ամեն տեսակի սխալներս, իմ դրությունը շատ վատ կլինի: Այնուամենայնիվ....            Բարի՜ մրցույթ եմ մաղթում բոլորիդ:    13:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on February 01, 2008, 10:24:52 AM
Մարիամ, այստեղ ստեղծագործական աշխատանքի մասին է խոսքը, այլ ոչ թե խոստովանության։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Marie on February 01, 2008, 01:23:30 PM
Ադմին, ինձ համար չի կարելի  ստեղծագործակամ աշխատանք կատարել. հավատի մեջ անկեղծ երեխա եմ:  14:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on February 01, 2008, 10:52:48 PM
Մարիամ, ես ցանկանում եմ ճշտել։ Հիմա դու առարկություն ունե՞ս, նկատի ունենալով կանոնակարգի 4.2. կետը, թե՞ պարզապես չես ցանկանում մասնակցել։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Marie on February 02, 2008, 10:14:18 AM
Սիրելի Ադմին, պարզապես բացատրեցի, թե ի'նչ պատճառներով չեմ ցանկանում մասնակցել այս մրցույթին:
Ուրիշ, ոչի՜նչ:  19:)
Ինձ անհնարին է որևէ մի բան փոխել կանոնակարգո'ւմ:
Ցանկացողներին մաղթում եմ հաջողությո՜ւն:  37:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Marie on February 02, 2008, 06:46:31 PM
Կներեք, Արսեն սարկավագ և Ադմին, բայց վերջին հաշվով դա միայն իմ սեփական կարծիքը չէ, ու հավանաբար շատ շատերը չէին ցանկանա, որ իրենց գրածը ենթարկվի քվեարկության, կամ մրցույթի մաս կազմի: Մասնակցության այս ձևը հավանաբար կարող է հետաքրքրել երիտասարդներին: Բայց ընդհանրապես մարդիկ կխուսափեն մասնակցելուց:  14:)
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Hasik on February 02, 2008, 09:30:25 PM
Ադմին Ջան չէիք ասի հենց այս թեմայի տակ գրենք մեր ստեղծագործությունները, թե ուրիշ տեղ դա պետք է բացվի
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on February 02, 2008, 10:32:25 PM
Հասիկ ջան, և մնացյալներին, նկատի ունենալով, որ առարկություն չկա, այլ ընդհակառակը՝ կան առաջարկություններ և սպասողներ, որ թեման բացվի, նկատի ունենալով նաև, որ Մարիամը ոչ թե առարկեց, այլ պարզապես իր մոտեցումը արտահայտեց, ինչքան հասկացա, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ թեման բացում ենք։
Ձեր ստեղծագործությունները կարող եք տեղադրել «Մրցութային թեմաներ» բաժնում բացված «Իմ հոգում՝ հավատք» թեմայում։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on February 28, 2008, 01:18:19 PM
Չորս հոգի արդեն իրենց ստեղծագործությունները դրել են։ Եվս վեց հոգի, տասի ձգելու համար, և կսկսենք քվեարկությունը։ Երեք մրցանակակիր աշխատանքներ ներկայացնողներն իրենք են ֆոնդից ընտրելու իրենց մրցանակը։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on March 15, 2008, 03:14:59 PM
Ժողովուրդ, մի քիչ ակտիվ եղեք։ Մեր ֆոնդը ձեզ է սպասում։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Masnaget on March 15, 2008, 06:40:03 PM
Quote from: Admin on August 02, 2007, 11:32:40 PM
Առաջարկում եմ սկսել «Իմ հոգում՝ հավատք» արձակ կամ չափածո ստեղծագործության մրցույթ։
Եթե որևէ մեկը առարկություն ունի, խնդրում եմ արձագանքել։
Իսկ Մասնագետը կարո"ղ է իր ստեղծագործությունները դնել....
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on March 15, 2008, 06:46:32 PM
Մեկ ստեղծագործություն միայն։
Յուրաքանչյուր ոք, ով ֆորումի անդամ է, կարող է իր ստեղծագործությունը դնել։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Ղուկաս Վահան on March 15, 2008, 06:47:23 PM
Պետք է նաև ստեղծագործությունը համապատասխանի ընտրված թեմային։
Title: Re: Իմ հոգում՝ հավատք
Post by: Masnaget on March 15, 2008, 08:31:30 PM
Quote from: Masnaget on March 15, 2008, 06:40:03 PM
Quote from: Admin on August 02, 2007, 11:32:40 PM
Առաջարկում եմ սկսել «Իմ հոգում՝ հավատք» արձակ կամ չափածո ստեղծագործության մրցույթ։
Եթե որևէ մեկը առարկություն ունի, խնդրում եմ արձագանքել։
Իսկ Մասնագետը կարո"ղ է իր ստեղծագործությունները դնել....
Այո?