Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առ ի տեղեկություն => Topic started by: Ղուկաս Վահան on July 29, 2007, 06:25:20 PM

Title: «Միտք» ակումբը
Post by: Ղուկաս Վահան on July 29, 2007, 06:25:20 PM
Այսու ցանկանում ենք ծանուցել մեր ֆորումի անդամներին և ընթերցողներին, որ Լուսամուտում փորձնական բացում ենք մի նախագիծ, որի նպատակն է տարբեր տեսակի մրցույթների և միջոցառումների միջոցով խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։
Նշված նախագիծը կոչվում է «Միտք» ակումբ։
Ավելի լավ ծանոթանալու սկզբունքներին խնդրում ենք կարդալ «Միտք» ակումբի կանոնակարգը։
Հավելենք, որ «Միտք» ակումբի մրցույթներում չեն կարող լինել հաղթողներ, սակայն կլինեն մրցանակակիրներ։
Եթե առաջարկություններ ունեք Կանոնակարգում փոփոխություններ կատարելու, գրեք մեզ առաջարկությունների բաժնում։

Ադմինիստրացիա