Երբևէ հանդիպել կամ զրուցե՞լ եք արորդաց ուխտի անդամների հետ։ Ի՞նչ է այդ ուխտը։
Այո, հանդիպել և զրուցել եմ: Նրանք իրենց կոչում են հայ արորդիներ, դեմ են և քննադատում են քրիստոնեությունը՝ այն անվանելով հրեական և պարտադրված կրոն, իսկ նրա տարածումը՝ ցեղասպանություն հայերի հանդեպ: Գտնում են, որ հայերը պետք է վերադառնան իրենց ակունքներին, այսինքն հեթանոսությանը: Նրանց ծրագրերի մասին առավել մանրամասն կարելի է կարդալ ինտերնետում: Նրանք ունեն իրենց կանոնադրությունը, իրենց ծրագրերը, և որ շատ ցավալի է, ունեն բավականին թվով համախոհներ:
Շատ հետաքրքիր է, շնորհակալություն։
Իսկ կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել իրենց մասին։
Կարող եք կարդալ այստեղ http://vahagnakanch.wordpress.com/
Այստեղ վարդապետություն չկա շարադրված: Ամենուր բացասական խոսքեր են մեր Սուրբ Եկեղեցու հասցեին:
Ինձ թվում է կան հոդվածներ և վերլուծություններ, որոնց կարելի է այստեղ պատասխանել։