Լուսամուտ երկխոսության

ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ => Ընդհանուր => Topic started by: Anoush on November 16, 2007, 11:35:34 PM

Title: ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՏԱՐԱԳ (բանաստեղծութիւն)
Post by: Anoush on November 16, 2007, 11:35:34 PM
Դուն սրբութիւն, եւ խաչքարեր, եւ իմ սէր...
Թախծոտ անձրեւ, անհաս երազ, մանկութիւն...
Ոտնահետքեր՝ Սուրբ անցեալի պատմութեան,
Գերեզմաններ՝ չանհետացող, չհինցող,
Յիշատակներ՝ անձայն սիրոյ չմարուող,
Շարականներ եւ զանգակներ, ծնծղաներ,
Հրեշտակներ՝ խորաններէն պար բռնող,
Եւ խնկաբոյր՝ բուրվառներէն բարձրացող.
Աստուած իջած՝ խաչուած Որդին կը փնտռէ...

Երուսաղէմ... Երուսաղէմ... Երուսաղէմ...
Երուսաղէ՜մ... Գիշերային Պատարագ...
Title: Re: ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՏԱՐԱԳ (բանաստեղծութիւն)
Post by: MONK on November 17, 2007, 11:08:51 AM
 18:) 18:) 18:) 21:)
Title: Re: ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՏԱՐԱԳ (բանաստեղծութիւն)
Post by: Samvel on May 20, 2009, 10:59:33 AM
Շնորհակալություն!
Չնայած փոքրիկ  հակասություններին, շատ գեղեցիկ է և մաքուր, պոետիկ և տեսիլքաշատ, զգացմունքային և կենդանի:
Մեծ հաճույք ստացա:
Շնորհակալություն: