Հարգելի Սալմաստ, կխնդրեի մի փոքր պատմել Ձեր մասին, Ձեր նախասիրությունների մասին, եթե իհարկե կցանկանաք, որ այս էջում գլխավոր դերում հանդես գաք միայն Դուք: 13:) 13:) 13:)
Ի դեպ, ինչպես եղավ, որ Ձեր անունը ֆորումում ընտրեցինք հենց Սալմաստ: 23:) 23:) 23:)
Մեկ հարց էլ, եթե կարելի է, ինչը Ձեզ բերեց Լուսամուտ, ինչն է գրավում Ձեզ այստեղ:
Սպասում ենք 12:) 12:) 12:)
Սալմաստ ջան. հո բան չի եղե՞լ։ 5:)
Quote from: Hasik on August 12, 2008, 04:04:50 PM
Հարգելի Սալմաստ, կխնդրեի մի փոքր պատմել Ձեր մասին, Ձեր նախասիրությունների մասին, եթե իհարկե կցանկանաք, որ այս էջում գլխավոր դերում հանդես գաք միայն Դուք: 13:) 13:) 13:)
Ի դեպ, ինչպես եղավ, որ Ձեր անունը ֆորումում ընտրեցինք հենց Սալմաստ: 23:) 23:) 23:)
Մեկ հարց էլ, եթե կարելի է, ինչը Ձեզ բերեց Լուսամուտ, ինչն է գրավում Ձեզ այստեղ:
Սպասում ենք 12:) 12:) 12:)
Օօօօ~, Հազար անգամ ներողություն, ես այս գրառումը չէի տեսել: Դե իհարկե համաձայն եմ:
Փորցեմ պատասխանել հարցերին:
Ինչու Սալմաստ?
Հայերս սովորություն ունենք միմյանց ծանոթանալիս հարցնելու ոչ միայն անունը, այլև բնակավայրը: Բայց չբավարարվելով դրանով` հարցնում ենք <<բա ձերոնք որդեղացի են?>>. այսինքն արմատներով որտեղից ես:
Փաստորեն նոր շրջապատում պետք է ներկայանալ անունով, բնակավայրով և
արմատներով. Ես ընտրել եմ միայն վերջին տարբերակը:
Լուսամուտի մասին տեղյակ էի դեռ վաղուց, իսկ ֆորումն ինձ դուր է գալիս իր համակարգվածությամբ և պարզությամբ 37:)
Հ.Գ. Խոյի և Սալմաստի բարբառը հասկանում եմ առանց բառարանի օգնության 21:)
Quote from: vahan on January 09, 2009, 12:32:17 AM
Սալմաստ ջան. հո բան չի եղե՞լ։ 5:)
Չէ Վահան ջան, բան չի եղել 11:), պարզապես չէի նկատել գրառումը: 36:)
Շնորհակալություն այն բարի մարդուն, ով հուշեց ինձ այս էջի մասին 21:)
Quote from: Salmast on January 09, 2009, 01:55:48 PM
Շնորհակալություն այն բարի մարդուն, ով հուշեց ինձ այս էջի մասին 21:)
32:) 12:)
Մի քանի հարց ունեմ, Սալմաստ ջան, խնդրում եմ անկեղծ պատասխանիր.
Ինքդ քեզ խելացի համարում ե՞ս:
Ո՞րն է գռեհկությունն ըստ քեզ:
Եթե պատահարով հայտնվերի անմարդաբնակ կղզում՝ ռադիոծածկույթից դուրս 5:), ամենաշատն ի՞նչը քեզ կմտահոգեր:
Quote from: Seyran sarkavag on March 30, 2009, 03:05:26 PM
Մի քանի հարց ունեմ, Սալմաստ ջան, խնդրում եմ անկեղծ պատասխանիր.
Ինքդ քեզ խելացի համարում ե՞ս:
Ո՞րն է գռեհկությունն ըստ քեզ:
Եթե պատահարով հայտնվերի անմարդաբնակ կղզում՝ ռադիոծածկույթից դուրս 5:), ամենաշատն ի՞նչը քեզ կմտահոգեր:
Դե ինչ մեղքս թաքցնեմ, ինքս ինձ մի քիչ, շատ քիչ, խելացի համարում եմ. բայց ինչ օգուտ? դու ասա ուրիշները համարեն 20:)
Երկրորդ հարցն ինձ համար այդքան էլ հստակ չէ: Գռեհկություն շատ բաների մեջ կարող եմ տեսնել. մարդու վարքագիծ, ճաշակ, երաժշտություն, խոսք....
Լավ կլինի հստակեցնես հարցդ 30:):
Ամենաշատն ինձ կմտահոգեր այն, որ ինձ համար մտահոգվողները շատ են մտահոգվում 6:)