Ես Առաքելական եկեղեցու անդամ եմ բայց հաւատում եմ Սուրբ Հոգու գործին:
Աստծու խօսքն մեզ մի հրաշագործ Աստծու հետ է ծանոթացնում :
միթէ առաքեալները , Գրիգոր Լուսաւորիչը , Մեսրուպ Մաշտոցը հրաշքներով Աստծու Աւետարանը չեն տարածել :
միթէ մեր եկեղեցին կարգ հիւանդաց չունի :
մի թէ մեր դպիրները իրաւունք չունեն դևահարի համար աղօթել :
մի թէ մեր եկեղեցու վարդապետներին իրաւունք չի տրւում լեզուններ խօսել և թարգմանել :
մի թէ Յիսուս չխօստացաւ բոլոր իրեն հաւատողները նոր լեզուներ պիտի խօսեն և երբ ձեռք դնեն հիւանդի վրայ նրանք պիտի բժշկւեն (Մարկոս 16: 17,18) :
միթէ մենք դրոշմւելով Սուրբ Հոգին և իր շնորքները չենք ստանում :
միթէ Յիսուսը չընդունեց այն աշակերտին որ իրենց չէր հետևում բայց Յիսուսի անունով հրաշք էր գործում :
Իմ հարցը այդ է որ ինչու մեր եկեղեցում նման երևութներ չեն երևում:
Չէ որ կաթոլիկ առաքելական եկեղեցում 120 միլիւն charismatic կայ:
Ձեր հարցը հռետորական է, ու կարծեմ թե այլևս պատասխանի կարիք էլ չունի, հենց դուք էլ նշել եք, թե ինչքան է կաթոլիկ աշխարհի մարդկային թիվը, իսկ մեր Առաքելական եկեղեցին իհարկե թվով է միայն զիջում, սակայն դա չի նշանակում, որ շնորհազուրկ է... ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ քանակն է որակ ստեղծում
Հ.գ. ի դեպ, մեր եկեղեցու անդամներին ու կեցվածքին այդքան էլ բնորոշ չէ շնրհներն ի ցույց դնել շոու տարբերակներով
Մեր եկեղեցու տեսակետը Սուրբ Հոցու 9 շնորհների մասին (Ա.Կորենթացի 12) ինչ է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր վարդապետական հայացքներն ընդունել է առաջին հերթին Սուրբ Գրքի հիման վրա: Եվ ինչպես մյուս, այնպես էլ այս սուրբգրային հատվածը մեր եկեղեցու քրիստոնեականը չէր կարող անտեսել...
ցանկանում եմ մեջբերել Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը գրքից» մի քանի հատված.
Սբ Հոգու շնորհների իննյակ պարգևները, որոնցով Նա պարգևատրում է Իր տնօրինությունների համար կարևոր անձանց, ըստ տեսակի բաժանվում են երեք կարգի՝ ըստ հոգու երեք կարողությունների՝ մտքի, կամքի ու զգացողության:
Դրանք են.
Ա. Վարդապետական, այն է՝ ա. իմաստություն, բ. ճանաչողություն, գ. ընտրություն հոգվոց
Բ. Ավետարանչական՝ ա. հավատքի լրություն, բ. բժշկություն, գ. հրաշագործություն
Գ. Հոգեկրական՝ ա. մարգարեություն, բ. լեզվախոսություն, գ. թարգմանություն