Խնդրում եմ ինձ որևէ ինֆորմացիա տաք <<"Կյանքի խոսք" եկեղեցի>> կոչվածի մասին: Արդյոք դա հերթական աղանդներից չէ ? Ասում են,նրանք քարոզում են նույն,մեր քրիստոնեական Աստվածաշունչը:Բայց արդյոք դա ճիշտ է?
Այս աղանդը նույնպես վնասակար ուսմունքներ ունի, որոնք սակայն զատորոշ տարբերություն ունեն նմանատիպ այլ աղանդների քարոզածների համեմատ: Փոքր-ինչ <<տանելի>> աղանդ է, սակայն ասեմ, որ Հայաստանի տարածքում գործում է Հայ Առաքելական Եկեղեցուց անջատ, ազատական մոտեցումներ ունի շատ դավանական հարցերում:
Այս աղանդի անդամ է երգիչ Անդրեն:
Իրենք իրենց մասին օգտագործում են <<եկեղեցի>> տերմինը բնականաբար:
Եթե հավելյալ տեղեկությունների կարիք ունեք, կմանրամասնեմ:
Նախ շնորհակալ եմ տրամադրած ժամանակի համար:
Հետո,ավելի մանրամասն ինֆորմացիան ավելորդ չէր լինի,հիմա բացատրեմ թե ինչու:
Բանն այն է,որ ինձ շատ հարազատ մարդ է այցելում նրանց "խմբակներին" և ես ուզում եմ հասկանալ,թե որքանով է դա "անվտանգ" նրա համար, չնայած,որ նա պնդում է,որ "դա իրեն խաղաղություն է բերում և այն բոլորովին էլ աղանդ չէ":
<<''Կյանքի խոսք'' եկեղեցի>> աղանդը բողոքական հոսքերից սերված մի շարժում է, աջ կենտրոնամետ քաղաքական շահեր հետապնդող ամերիկյան ուղղություն, սկիզբ է առել 19-րդ դարի վերջերին, մի քանի շերտ փոփոխություններ է ունեցել, տարածվել աշխարհով մեկ: Այս աղանդն ունի մի քանի այլ անվանումներ` <<Բարգավաճման Ավետարան>>, <<Հավատքի շարժում>>, <<Կենդանի ջուր>>, <<Կենդանի աղբյուր>>, <<Նոր կյանք>>, <<Աստծո/Ճշմարտության խոսք/եկեղեցի>>, այլև <<Փառաբանության եկեղեցի>>, <<Կենդանի հավատք>> և այլն: Հաճախ դժվարանում են հստակեցնել այս աղանդի նոր անվանումը:
Այս աղանդը կրում է <<Քրիստոնեական գիտություն>> և <<Բանականության գիտություն>> աղանդների ազդեցությունը, որոնք իրենց հերթին առաջացել են <<Սուրբ/Սրբության շարժում>> հոսանքից:
Առաջին հայացքից անվնաս անվանումներ ունեցող այս շարժումն իրականում տանգավոր տարրեր է պարունակում իր ուսմունքներում.
1. Մարդկային մտածողության ցանկացած արգասիք վերագրում են Սուրբ Հոգուն:
2. Ճշմարիտ քրիստոնյաները նրանք են, ովքեր մկրտվել են Սուրբ Հոգով, ջրով մկրտությունը ոչինչ չի նշանակում:
3. Պնդում են, թե մարդը կարող է որոշակի հզոր ուժ ձեռք բերել, եթե ճանաչի և տիրապետի որոշ օրենքների:
4. Ասում են, թե նույնիսկ Աստված չի կարող մարդուն հավիտենական կործանումից փրկել, այլ միայն իրենց աղանդին անդամակցելը:
5. Հերյուրում են, թե Քրիստոս Իր ամբողջ իշխանությունը տվել է քրիստոնյաներին, և հիմա Ինքը նրանցից կախման մեջ է գտնվում:
6. Խոսում են այն մասին, թե Քրիստոս Խաչի վրա երևութապես և պատրանքային կերպով մեռավ: Տե'ս
մեր վարդապետությունը (http://lusamut.net/forums/index.php/topic,1613.msg10453.html#msg10453)
Թվարկեմ մի քանի զավեշտալի արտահայտություններ, որոնք արվել են <<Կյանքի խոսք եկեղեցի>> աղանդի ժողով-հավաքների ժամանակ. <<Դուք աստվածներ եք>>, <<Ձեր մեջ ատոմային ռումբ կա>>, <<Ես Սուրբ հոգու բարմենն եմ>> և այլ զառանցանքներ:
Սրանց հատուկ է նաև <<Սուրբ ծիծաղ>> կոչված զանգվածային փսիխոզի հասկացությունը (մեկը` <<Սուրբ Հոգու բարմենը>> ծիծաղում-վարակում է ներկաներին, սրանք էլ <<վարակվում>> ծիծաղում են):
Ուսմունով իրենց համարում են հիսնականներին հարող, օրենքի հալածանքից էլ խուսափելու համար էլ ծպտվում են բողոքականության անվան տակ:
Կից նկարներում` Երեց Թիմը քարոզի ժամանակ և իրենց եկեղեցին
Շնորհակալություն:
Անչափ շնորհակալ եմ տեղեկատվության համար:
Բավականին ինֆորմատիվ էր, սակայն կուզենայի նաև Ձեր կարծիքն իմանալ հետևյալ հարցի վերաբերյալ.ինչ եք կարծում,ամենաարդյունավետ եղանակը որն է աղանդների դեմ պայքարելու?Ես միայն մի ճանապարհ եմ տեսնում աղանդավորներին փրկելու,այն է` թեկուզ ուժով նրանց մեր,առաքելական եկեղեցի տանելը:
Ուժով բան չես կարող անել. նախ օրենքն է արգելում, և երկրորդ` Քրիստոս Ինքը քարոզչության բռնի ուղին չի ընտրել և դա ուսուցանել է աշակերտներին: Պետք է աղանդների դեմ օրենքներով պայքարել:
Կյանքի Խոսք եկեղեցի երբեք չեմ այցելել և չգիտեմ` արդյոք նրանք իսկապես կատարում են այն կետերը, որոնք դուք նշել եք, բայց ինձ մեկ այլ հարց է հուզում. << Հայաստանում չեն գործում Առաքելականին "քույր" համարվող եկեղեցիներ? >>:
Այստեղ (http://www.hra.am/am/point-of-view/2005/02/17/14265)որոշ տեղեկություններ կան այդ մասին:
"Կյանքի խոսք"-ի վերաբերյալ մի քանի դիտողություններ կուզենայի նշել.
Հոգեգալստական, հիսունական կամ խարիզմատ շարժման մաս կազմող այս հարանվանությանը հատուկ է այպես կոչված "ազատ մոտեցումը" Աստծուն, Քրիստոսին ու Աստվածաշնչին: Հոգեգալստական ընտանիքին պատկանող այս ճյուղի առանձնահատկություններից մեկն այն է, որ շեշտը դնում են նյութական բարեկեցության վրա՝ ասելով, որ քանի որ Քրիստոս աղքատ չէր, մենք էլ դրամից չպիտի խորշենք:
Կարևոր մի հանգամանք կա, որ վերաբերում է բոլոր նմանատիպ ուղղություններին: Աղանդին միանալու ոչ ոք չի գնում, նրան տանում են: Բացի տասանորդի վճարումից ֆինանսական զոհաբերությունն է շեշտվում՝ ասելով, որ Աստծուց ստանալու համար դու պետք է սովորես տալ, կտրել քեզանից, զոհաբերել՝ հանուն "եկեղեցու" բարգավաճման, ասենք Աֆրիկայում կամ Հնդկաչինում, կարճ՝ հանուն աղանդի բարգավաճման:
Սկիզբը միշտ հիանալի ու շլացուցիչ ընդունելությունն է՝ ժպիտներ, ջերմ, սիրալիր հայացքներ: Հոգեբանները սա կոչում են "սիրո ռմբակոծում": Երբ նորեկն ամբողջովին արդեն կլանված է ու տարված "կյանքը նորովի կառուցելու" տեսիլքով, սկսվում է բուն աշխատանքը:
Նմանատիպ շարժումների ամենամեծ գայթակղությունը "լեզվախոսությունը" կամ "գլոսսոլոլիան" է, որ ընկալվում է իբրև Ս.Հոգու մկրտություն՝ հղում տալով հատկապես Գործք Առաքելոցում հիշվող Հոգեգալուստի պահին և քարոզչության ընթացքում լեզուներ խոսելու երևույթին: Սա իրոք մեծագույն գայթակղության քարն է: Էքստատիկ վիճակում հատկապես միավանկ բառերի արագ-արագ արտաբերումը և հաճախ "ամեն" բառի գործածումը մեկնաբանվում է որպես հոգու զրույց Աստծո հետ, երբ միտքը չի մասնակցում այդ "զրույցին": Այնինչ Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում հենց այս մասին է խոսում ու զգուշացնում նման երևույթներից՝ ասելով "աղոթում եմ հոգով, աղոթում եմ նաև մտքով":
"Լեզվախոսության" այսօրինակ մոդելը տարածված է նաև շամանիզմի, սատանայապաշտության և սպիրիտիզմին հարող մի քանի ուղղություններում: Քրիստոնեության սկզբնական դարերում էլ հանդիպում էր այս երևույթը: Օրինակ, Եզնիկ Կողբին, խոսելով մոնտանականների մասին, ասում է որ նրանք "շամբիշ" բարբառով էին պաշտամունք մատուցում՝ դատապարտելով և սատանային պաշտողներ անվանելով նրանց:
Շատ ուրախ եմ, որ այսպիսի ֆորում գտա: Ինձ ծանոթ մի անձ հաճախում է Էմմանուէլ «եկեղեցի»: Ինտերնետում երկար փնտրտուքներից հետո եզրահանգման եկա, որ դա նույն Կյանքի խոսք աղանդն է: Ես նրան ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ այլևս չմասնակցի քարողներին: Նա պնդում է, որ տարօրինակ ոչինչ չի նկատել ու որ այնտեղ ավելի հասկանալի են մեկնաբանում ավետարանը, քան առաքելական եկեղեցում: Նաև ասում է, որ դուրը գալիս է աշխույժ մթնոլորտը և այլն: Շատ բան չգիտեմ այս աղանդի մասին: Խնդրում եմ ինձ մի փոքր ավելի ինֆորմացիա տրամադրել կամ օգնել խորհուրդներով, որպեսզի թույլ չտամ նրա ուղեղը "լվանան": 14:)
Բարև Ձեզ, ինչ վերաբերում այդ աղանդի մասին եղած տեղեկատվությանը, կարծում եմ այս թեմայում բավականին խոսվել է այդ մասին, Ձեր ծանոթին ոչ թե անհրաժեշտ են գիտելիքներ այդ աղանդի մասին, այլ` Հայ Առաքելական եկեղեցու, այն հավատը,սերը, նվիրումը, որ նա այժմ դրսևորում է աղանդի նկատմաամբ, պետք է արթնացնել Մայր Եկեղեցու հանդեպ, պետք է ցույց տալ, որ Քրիստոսի սերն ու կենդանի հավատը կարելի է ու պետք է գտնել հենց Մայր Եկեղեցում... այս առաքելությունը դյուրին չէ, քանզի մտնել եկեղեցի ու մոմ վառելով այդ սերն ու հավատը չի ավելանա, անտարբերության զգացումը չի անցնի... Դուք Ձեր ծանոթին պետք է առաջնորդեք ՀԱԵ-ու այն կառույցներ, որտեղ կազմակերպվում են նույն աշխույժ ու ջերմեռանդ սերտողությունները Սուրբ Գրքի և այլ քրիստոնեական գիտելիքների, որտեղ կա նույն մթնոլորտը, ինչ փնտրում է Ձեր ծանոթը... իսկ այդպիսի կառույցնեը հավատացեք այժմ քիչ չեն մեր Եկեղեցու անդաստանում: Ասեք թե որտեղ եք դուք ապրում, որ մենք ձեզ ավելի հստակ առաջարկությամբ կարողանանք օգնել
ի դեպ, նույնիսկ Ավետարանական եկեղեցու շատ անդամներ ու ներկայացուցիչներ «Կյանքի խոսքը» համարում են շատ լուրջ ու վտանգավոր աղանդ...
Շնորհակալություն խորհրդի համար, Տեր Հայր:
Որոշ ժամանակ առաջ ՀԱԹ-ի Սուրբ Երրորդություն եկեղեցում կային այդպիսի դասեր(հուսով եմ հիմա էլ կան http://holytrinity.am/files/main_page/Dasyntac.htm): Առաջարկեցի իմ ծանոթին, ասաց, որ հաճույքով կգա հետս, բայց նաև չի պատրաստվում կիսատ թողել իրենց «եկեղեցու» դասերը:
Մենք ապրում ենք Երևանում:Ձեր առաջարկները սիրով կընդունեմ (կարևոր չէ, թե Երևանի որ հատվածում լինի):
Եւս մի հարց ունեմ. դուք է՞լ եք կարծում, որ ՀԱԹ-ի ՀԱԵի մոտ գտնվող կառույցը պատկանում է «Կյանքի խոսք»-ին:
http://emmanuel.am/images/church.jpg խոսքս սրա մասին է
շատ լավ է, որ Ձեր ծանոթը համաձայնել է այցելել Ձեր հետ... կարող եմ առաջարկել ոչ միայն մասնակցել Սբ Երրորդություն եկեղեցու ծրագրերին, այլև Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում կազմակերպվող «Մանանա» ծրագրին:
Quote from: FelisCatus on April 08, 2011, 11:05:37 AM
Եւս մի հարց ունեմ. դուք է՞լ եք կարծում, որ ՀԱԹ-ի ՀԱԵի մոտ գտնվող կառույցը պատկանում է «Կյանքի խոսք»-ին:
http://emmanuel.am/images/church.jpg խոսքս սրա մասին է
այդ մասին հստակ տեղեկություն չունեմ, եթե չեմ սխալվում, այո, իրենց է պատկանում, իրենք շուտով Երևան քաղաքում ունենալու են հսկա մի շինություն ևս