Մանկատների պատանեկանի ընթացքի մասին

Started by Տ. Տաթև քհն., November 08, 2007, 11:18:38 PM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: ARAKS on March 12, 2008, 01:16:27 PM
Բարի օր,նախ ուշացումով  շնորհավորում եմ   21:) ֆորումի բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ և մաղթում նրանց սեր և երջանկություն: Ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 7-ին Արսեն սարկավագի հետ այցելեցինք Մարի Իզմիրլյանի անվան հատուկ տիպի մանկատուն, որտեղ  մենք արժանացանք բավականին ջերմ ընդունելության,ապա տեղի ունեցավ ընդհանուր ծանոթացում մանկատան հետ: Մտնոլորտն այնտեղ բավականին հաճելի էր, իսկ աշխատակիցները շատ բարեհամբույր: Կար միայն մեկ խնդիր կապված երեխաների տարիքի հետ, այն է, որ իրենց  երեխաները  1 - 13 տարեկան են , սակայն մեզ նաև տեղեկացրեցին, որ շուտով երեխաների տարիքային սահմանը կփոխվի  և կլինի 1- 18 տարեկան :
Մենք կայցելեք մանկատուն ծրագրի շրջանակներում այս մրցույթի ամփոփումից հետո: 16:)

Սիրելի քավորուհի Արաքս 37:), ուրախ ենք, որ հանդիպումը լավ է անցել: Անհամբեր կսպասենք ձեր նոր մանկատան այցելություններին 37:):   

CHERRY

Սոֆիայի սանիկները նույնպես պատրաստ են, պարզապես նա սիրահարված է  15:), այդ պատճառով վերջերս պասիվացել է 40:), կարծում եմ շուտով կակտիվանա 37:) 38:):
Երրորդ մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները տեղադրված են 39:) 21:):

Sofia

Quote from: CHERRY on March 13, 2008, 03:45:27 AM
Սոֆիայի սանիկները նույնպես պատրաստ են, պարզապես նա սիրահարված է  15:), այդ պատճառով վերջերս պասիվացել է 40:), կարծում եմ շուտով կակտիվանա 37:) 38:):
Երրորդ մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները տեղադրված են 39:) 21:):

Ժամանակավոր պասիվացել եմ. ընդհանուր Երևանում տիրող մթնոլորտը ազդել է վրաս: Սակայն ուշադիր հետևում եմ Ձեզ և շուտով կմիանամ:
Չերրի 11:) 

Ղուկաս Վահան

Չերրի, նկարներն էդպես էլ չուղարկեցիր։ 4:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

CHERRY

Quote from: Admin on March 14, 2008, 10:44:38 PM
Չերրի, նկարներն էդպես էլ չուղարկեցիր։ 4:)

Վայ 20:), Ադմին ջան 28:) 32:) 8:) 6:) :'( 34:) 34:) 34:), գիտեք այնպիսի տարօրինակ խոչընդոտներ են առաջանում, երբ ամեն անգամ պատրաստվում եմ նկարները փոխանցել 32:):
Շուտով կփոխանցեմ 32:)

Ղուկաս Վահան

Այսօր ես մեծ ուրախությամբ տեղադրում էի Գավառի մանկատան նկարները, որ Չերրին փոխանցել էր ինձ։ Կարող եք տեսնել Լուսամուտ Ստուդիոյում: Այս պահի դրությամբ մեզ մոտ կան Զատիկ մանկատան և Գավառի մանկատան նկարներ։
Եկեք շնորհակալություն հայտնենք Չերրիին և բոլոր նրանց, ովքեր նկարել են 21:) 21:) 21:)
Կարծում եմ այս նկարները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու մեր ծրագիրը, մանկատան սաներին, մեր քավորներին և սարկավագներին, որ մասնակցում են այս ծրագրին։
Ինձ թվում է, որ սա մի նոր փուլ էր մեր ծրագրի համար։
Ես ընտրում եմ ուղարկված նկարները, որովհետև բոլորը չէ, որ իրենց որակով կարելի է տեղադրել, ուստի կխնդրեմ քավորներին, որ նկարներն ավելի որակյալ և գոնե 1mgb–ից պակաս չլինեն։ Պետք է նկարելուց նկատի ունենալ նաև, թե նկարները դիտողին ի՞նչ է ավելի հետաքրքրում, ինչ կցանկանար նա տեսնել, հետաքրքիր կադրեր, մասնակիցներ և այլն։ Ոչ թե ստանդարտ կադրեր, այլ՝ կենդանի ու անմիջական։
Քավորներին խնդրում եմ, որ տան նաև որոշ տեղեկություններ՝ նկարի ներքևում տեղադրելու, այսինքն՝ 1. նկարի անունը, 2. նկարի բացատրությունը, որ նայողը հասկանա, օրինակ՝ ովքեր են նկարում, ինչ են անում, կամ նկարի ձեր ինքնուրույն/ցանկալի մեկնաբանությունը։
Հա, կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր կլինի հետագայում իրենց նկարները տեսնել, ուստի վկայականի գրության մեջ կարելի է մի տող էլ ավելացնել, որ իրենց հետագայում ավելի շահագրգռի մտնելու այստեղ և տեսնելու իրենց նկարները, գրածները և այլն։

Ցավոք հիմա քիչ նկարներ կան դրված, որ կապված է իմ ժամանակի սղության հետ։ Լավ կլիներ, եթե մեկը ստանձներ այդ պարտականությունը նկարները ֆոտոշոպով մաքրելու և ինտերնետային որակով տեղադրելու։
Այնուամենայնիվ կաշխատեմ առաջիկայում փոխանցվածներից լավագույնները ընտրել և տեղադրել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Այժմ կարող եք որոշ երեխաների աշխատանքները տեսնել ֆոտոյի տեսքով։ Մտեք Լուսամուտ Ստուդիո 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls