Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Ընթացիկ տեղեկություններ => Topic started by: Տ. Տաթև քհն. on November 08, 2007, 11:18:38 PM

Title: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on November 08, 2007, 11:18:38 PM
Ողջույն բոլորին, այստեղ կփորձենք հնարավորինս տեղյակ պահել մանկատներում անցկացվող պատանեկան մրցույթի  ընթացքի մասին: Ուրախությամբ նշենք, որ մրցույթի մեկնարկն արդեն տրվել է նոյեմբերի 6-ին Գավառի մանկատուն կատարած այցով, ինչի մասին գրվել է համանուն թեմայում, հաջորդ օրը Թաթուլ սարկավագը, Թիլիլն ու Հելենը այցելել են Զատիկ մանկատուն: Սույն մանկատներում արդեն ներկայացվել է մեր մրցույթի թեման, և հաջորդ շաբաթվանից հուսով ենք, որ մենք արդեն առիթ կունենանք գնահատել պատանիների աշխատանքները:
Այսօր Սեյրան սրկ.-ն ու Արաքսը, որոնց միացանք նաև Չերրին ու ես, այցելեցին ՍՕՍ մանկական գյուղ: Մեզ շատ բարյացակամ կերպով ընդունեց մանկ. գյուղի տնօրենը` պարոն Հովվհաննեսը, որը ծանոթանալով մեր ծրագրին, օժանդակելու  պատրաստակամություն հայտնեց: Շնորհակալություններ պրն Հովհաննեսին 13:):
Այնուհետ բարեհամբույր Արմեն քեռին մեզ առաջնորդեց մանկ. գյուղի տնակներից մեկը, որտեղ մենք հյուրընկալվեցինք փոքրիկ մի ընտանիքում: Այնտեղ բալիկները մեզ հյուրասիրեցին թեյ, սուրճ և քաղցր համով բաներ..........Սեյրան սրկ-ն մատերը հետը կերավ 6:).........
Հանկարծ մանկապարտեզից վերադարձավ տան փոքրիկ իշխանը, և ամբողջ տունը լցվեց խինդ ու ծիծաղով:
Թեև սույն այցի ընթացքում մեր բուն նպատակին չհասանք` երեխաների մեծ մասի`գյուղից բացակայության պատճառով. մեկնել էին Գառնի -Գեղարդ, սակայն մի շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ գյուղում լրագրության խմբակի պատասխանատուի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամեն հինգշաբթի համատեղել մեր ծրագիրը և լրագրության խմբակի պարապմունքները` առավելագույն արդյունքի հասնելու համար:
Համոզված ենք, որ ՍՕՍ մանկ. գյուղում ևս ծրագիրն իր հաջող ընթցքը կունենա ;)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: MONK on November 09, 2007, 10:45:01 AM
Quote from: arsensrk on November 08, 2007, 11:18:38 PM
Այնտեղ բալիկները մեզ հյուրասիրեցին թեյ, սուրճ և քաղցր համով բաներ..........Սեյրան սրկ-ն մատերը հետը կերավ 6:).........

Դե լավ, Արս,  խոստովանիր, որ դու էլ Սեյրանից հետ  չես մնացել 10:) 38:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on November 09, 2007, 07:54:25 PM
Մոնկ յան կարծում եմ, որ եթե դու էլ այնտեղ լինեիր, ինչն ավելի ողջունելի կլիներ, երևի ոչ միայն առանց մատ հետ գայիր, այլև մինչև ուշ երեկո վայելեիր այդ հյուրասիրությունը... 11:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: MONK on November 11, 2007, 02:29:11 PM
Արս ջան, ես որ այնտեղ լինեի, չգիտեմ առանց մատի հետ կգայի, թե առանց ոտի, բայց հաստատ հաջորդ անգամ մեզ այնտեղից ավելներով կքշեին  38:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: ARAKS on November 15, 2007, 06:28:02 PM
Այսօր ես և Սեյրան սարկավագն այցելեցինք ՍՕՍ մանկատուն, որտեղ և փորձեցինք իրականացնել ծրագրի առաջին քայլերը: Երեխաները շատ աշխույժ էին և չարաճճի, հակառակ մեր սպասումների:Սեյրան սարկավագը փորձեց հնարավորինս հետաքրքիր ներկայացնել ծրագիրը և առաջին թեման: Այսօրվա արդյունքները կերևան հաջորդ այցելության ժամանակ, ըստ ստեղծագործությունների քանակի և որակի: Հուսով եմ, որ մեր ակնկալիքները կարդարացվեն: 21:)   
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on November 19, 2007, 12:09:40 AM
Չգիտե՞մ, Սեյրան սրկ-ն մատները կերել է, թե ոչ, բայց Հելենն ու Թիլիլն հաստատ կերել են, դրա համար էլ չեն կարողանում գրել : 16:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Maro on November 19, 2007, 12:13:39 AM
Մենք դա նկատեցինք, Աննա ջան: 16:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Maro on November 21, 2007, 10:30:38 PM
Ինչու են մասնակիցները ակումբի այսքան պասիվ? 6:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on November 22, 2007, 11:18:50 PM
Quote from: Maro on November 21, 2007, 10:30:38 PM
Ինչու են մասնակիցները ակումբի այսքան պասիվ? 6:)

Մարո ջան փորձում ենք ուղղվել 6:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on November 22, 2007, 11:21:53 PM
Ողջույն, ֆոռումցիներ!  37:)
Այսօր, դեպի Գավառի մանկատուն, մեզ ուղեկցեցին ձյան ճերմակ առաջին փաթիլները: Ճանապարհը մառախլապատ էր և ցուրտ, բայց մանկատուն հասնելուն պես` երեխաների ջերմությունից մենք տաքացանք:
Այսօրվա հանդիպումը կարճատև էր` երեխաները շտապում էին համերգի: Սակայն  վերադարձանք նրանց ստեղծագործություններով, որոնք շուտով կներկայացնենք ձեզ:  21:) 
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Sofia on November 22, 2007, 11:26:33 PM
Բարև Ձեզ: 37:) 13:)
Երկու շաբաթ է ես և Չերրին անհամբեր և սրտատրոփ սպասում էինք երեխաների հետ հանդիպմանը: Սակայն, երբ տեղ հասանք պարզվեց, որ նրանք շտապում էին համերգի: Չերրին արագ նկարեց երխաներին, իսկ ես գրանցեցի նրանց տվյալները:
Մառախուղի և ձյան առատության պատճառով վտանգ կար, որ մենք չենք կարող վերադառնալ Երևան, այնուամենայնիվ բարեհաջող վերադարձանք: Իսկ այժմ նստած համակարգչի առջև տպում և ըմպում ենք տաք սուրճ: Ժամանակ առ ժամանակ Չերրին ժպտում է, կարծես մտովի գնում է դեպի Գավառի մանկատուն` մեր սիրելի և անուշիկ երեխաների մոտ:   12:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Maro on November 23, 2007, 12:21:19 PM
Շնորհակալություն, որ մեզ չեք մոռանում, սիրելի Սոֆյա և Չերրի: 21:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on November 24, 2007, 06:07:44 PM
Ողջույն ժողովուրդ ,
Թիլիլի և Հելենի անունից ներողություն ենք խնդրում երկարատև լռության համար,ասեմ մեր մատները տեղում են 38:),և չնայած անբացատրելի լռությանը կուզենայի մի փոքր կիսել մեր տպավորությունները մանկատան այցելությունների հետ կապված:
Ինչպես գիտեք <<Պատանեկան ծրագրի>> շրջանակներում պետք է այցելեինք Երևանի<<Զատիկ>> մանկատուն :Մենք բավականին տպավորված ենք այցելությունից:Առաջին տպավորությունն այն է,որ երեխաները բավականին ուրախությամբ են դիմավորում իրենց արդեն ծանոթ սարկավագներին և բնականաբար նրանց միացած հյուրերին,այսինքն` մեզ`իրենց ապագա քավորներին:Տպավորությունն այն է ,որ նրանցից շատերը յուրահատուկ մտքեր ունեն թղթին հանձնելու:Անգամ լսվեցին արտահայտոթւյուներ.<<Հեսա կտեսնեք ինչ եմ գրելու,հեսա կտեսնեք ոնց եմ գրելու>>:Այստեղից երևում ,որ տասներկու տարեկանների մոտ ոգևորությունն ակնհայտ է :
    Միջին տարիքի երեխաների մոտ լինելով հասկացանք,որ նրանցից ոմանք փոքր ինչ չարություն և թերահավատություն ունեն իրենց մեջ,որը հասկանալի է և մի տեսակ մատների արանքով էին նայում ծրագրին:Սակայն ամեն դեպքում ընդհանուր տպավորությունը դրական է և ինձ թվում է մեր սպասումները,թերևս իմ սպասումների մի մասը կարդարացվեն:Կարծում եմ ուղղակի պետք է համբերությամբ սպասել և հուսալ:
   Քանի որ ուշացումով ենք գրում մեր այցելության մասին և արդեն արդյունքները մեզ մոտ են և շուտով կհանձնվեն նաև Ձեր դատին ,ասեմ որ մեզ արդյունքները գոհացրել են:
   Դե ինչ սկզբնականի համար այսքանը:
    Հայցում ենք Ձեր ներողամտությունը երկարատև լռության հետ կապված:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: HELEN on November 24, 2007, 06:39:08 PM
Բարևներ ու ներողություններ 20:)  երկարատև լռության համար 32:): Խոստանում եմ շատ ակտիվ կլինեմ նաև ոնց -որ արդեն եմ:  39:) Սովորության համաձայն այսօր էլ քչախոս կլինեմ, համ էլ ԹԻԼԻԼՆ արդեն <<ամեն ինչ>> ասել է: 18:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on November 25, 2007, 04:05:15 PM
Ողյույն բոլորին, հատկապես Տիլիլին ու Հելենին 21:) 29:), շնորհակալություն պահպանված մատների համար, ձեր մատները մեզ դեռ շատ են պետք 13:):Շատ ուրախալի է, որ մեր ծրագիրը քիչ-քիչ առաջ է շարժվում, հատկապես մառախլապատ ու ձնե ճանապարհի միջով
Quote from: CHERRY on November 22, 2007, 11:21:53 PM
Այսօր, դեպի Գավառի մանկատուն, մեզ ուղեկցեցին ձյան ճերմակ առաջին փաթիլները: Ճանապարհը մառախլապատ էր և ցուրտ,
/ես կիսում եմ քո տպավորությունները, Չերրի ջան, քանի որ հաջորդ օրն ես ել առիթ ունեցա անցնել դեպի Գավառ տանող այդ ճանապարհը, ինչի մասին հավանաբար կպատմեմ առանձին բաժնում/, սակայն Գյումրիի մանկատների և Վանաձորի մանկատան այցերը դեռևս չեն կայացել մի քանի պատճառներով:Առայժմ պետք է մրցույթը շարունակենք այն մանկատների սաների ստեղծագործություններով, որոնք որ արդեն նշել ենք, մյուս ամսվանից հուսով ենք որ Գյումրին ու Վանաձորն էլ արդեն մասնակից կլինեն:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on November 26, 2007, 11:10:16 AM
Ողջույն ֆորումցիներ 29:),
տեղեկացնեմ որ արդեն շատ շուտով <<Զատիկ>> մանկատան սաների,այսինքն իմ սանիկների ստեղծագործությունները կհանձնվի ձեր դատին,ստեղծագործությունները մութքագրվելու են այնպես,ինչպես գրվել են երեխաների կողմից` առանց որևէ փոփոխության,այնպես որ խնդրում եմ խիստ չդատել երեխաներին և գնահատել նրանց մտքի թռիչքը:  18:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on November 26, 2007, 11:03:41 PM
Ողջույն Բոլորին 21:)
Հայցում եմ Ձեր ներողամտությունը, մրցույթին մասնակից երեխաների  լուսանկարների  որակի համար: Հաջորդ այցելությունների ընթացքում կաշխատենք ձեռք բերել ավելի որակյալ լուսանկարներ, որոնցով և կփոխարինենք ֆորումում տեղադրվածները:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on November 28, 2007, 03:43:23 PM
Ողջույն ֆորումցիներ 29:)
իմ սանիկների ստեղծագործությունները արդեն տեղադրված են և ես սպասում եմ ձեր ակտիվ քվեարկությանը:Դե ձեզ տեսնեմ ակտիվացեք: 39:)  18:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Maro on November 28, 2007, 04:27:37 PM
Երևի սպասենք բոլորի սանիկների ստեղծագործություններին: 12:) 12:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: ARAKS on November 29, 2007, 05:47:13 PM
Իմ <<սանիկներնը>> նույնպես պատրաստ են: 21:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on November 30, 2007, 05:08:07 PM
Իմ սանիկների ստեղծագործությունները տեղադրված են: 13:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on November 30, 2007, 05:16:25 PM
Quote from: HELEN on November 24, 2007, 06:39:08 PM
Խոստանում եմ շատ ակտիվ կլինեմ

Հելեն, Հելեն,  15:)  40:)
Սպասում ենք, Ակտիվացի'ր, 30:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Sofia on November 30, 2007, 08:17:38 PM
Իմ <սանիկները> նույնպես տեղադրված են: 39:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Satenik on December 05, 2007, 04:55:52 AM
Մեռա, մինչև մեկին քվեարկեցի: Բոլորն էլ լավն են:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on December 07, 2007, 10:36:19 PM
Սիրելի ընթերցասեր և չարտահայտվող ֆորումցիներ, ցանկանում եմ ընթացիկ տեղեկությունների մեջ նշաել ամենաթարմ տեղեկությունը, դա ձեր պասսիվությունն է, ախր մեր երեխաները սպասում են ձեր կարծիքներին, ինչու? չեք քվեարկում, մնացել է մեկ օր,  էստի համեցեք 29:)...
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on December 08, 2007, 05:05:33 PM
Ողջույն ֆորումցիներ,ինչպես եք? 29:)
ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր քվերկության համար,բայց  ասեմ որ կցանկանայի, որ ավելի ակտիվ լինեիք, 31:) ինչևէ շնորհակալություն ձեր ընտրության համար  18:):Համել դեռ ժամանակ ունեք խնդրում եմ էլի մի քիչ էլ ակտիվացեք 39:):Առայժմ  13:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: HELEN on December 08, 2007, 05:10:49 PM
Բարև  Ձեզ,գործերը ոնց են? 29:)
Ես շատ ուրախ եմ տեսնել ձեր քվեարկությունը,խնդրում եմ տենց էլ շարունակեք,չնայած որ ուզեք կարաք մի քիչ էլ ակտիվանաք 31:), էլ ինչ ասեմ դե ձեզ տեսնեմ:Chao 30:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on December 11, 2007, 12:48:38 PM
Ողջույն ֆորումցիներ,  29:) 13:)
ես անչափ շնորհակալ եմ ձեր քվեարկության համար  18:)և շաաաաաաաաաատ  2:)ուրախ իմ սանիկների հաղթանակի հետ կապված,որը ցավում եմ ոչ մի կերպ չեմ կարող նկարագրել,բացի վերը նշված շատ բառի ա-երի քանակից:Մի խոսքով ես սավառնում եմ երկնքում: Կրկին անգամ շնորհակալություն քվեարկության համար:Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիս,ցանկանալ լիքը ժպիտներ,ոգևորություններ,մեծ ուժ  39:)ապագա մրցույթները ավելի լավ կազմակերպելու համար, և կարծում եմ առաջին մրցույթը ստացվեց:Առայժմ:Մինչ նոր հանդիպում: 18:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: MONK on December 12, 2007, 06:29:36 PM
Արսեն, Չերրի, Արաքս  18:) 18:) 18:) Այսօր առավոտյան նայել եմ Հ1-ով:  21:) 21:) 21:) Ապրեք:  37:) 37:) 37:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Nane on December 13, 2007, 01:57:46 AM
Ես էլ եմ նայել, չնայած 10 րոպե ուշացումով  40:)20:).
Շատ ապրեք, շնորհավորում եմ 21:) 37:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on December 15, 2007, 03:03:47 AM
Nane, MONK, շնորհակալություն 37:)
Թեև թերությունները շատ էին` կարելի էր ավելի ճիշտ և լավ ներկայացնել Լուսամուտը: Այնուամենայնիվ  փորձ էր, մյուս անգամ ավելի լավ կպատրաստվենք:  21:)

Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on December 17, 2007, 11:07:28 AM
Ողջույն, երբ արդեն գրեթե ավարտվեց առաջին փուլը, փորձեմ ներկայացնել արդեն մեկնարկած երրկրորդ փուլի ընթացքից.. Դե Գավառի մանկատան մասին Աննան արդեն ներկաայացրել է,  անցնեմ մյուսներին:
Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում այսօր արդեն հույս ունենք, որ անցած երկուշաբթի ներկայացված մրցութային թեմայի շուրջ երեխաների ստեղծագործությունները մեր այնտեղի քավոր Արաքսը  կհավաքի: Ի դեպ, քավորի մասին.
/դեմ չես չէ,  Արաքս, որ գրեմ 23:)/ խեղճ աղջիկն ամեն  անգամ մեծ դժվարությամբ է հաղթահարում իր` բավականին վառ արտահայտված հակակրանքը տհաճ հոտերի հանդեպ, ինչն անպակաս է ԵՐևԱՆԻՑ Կոտայք գնացող 267 համարում: Արաքս`  18:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on December 17, 2007, 11:28:17 AM
Իսկ ինչ վերաբերում է Զատիկ մանկատանը, ապա այնտեղի հետ կապված և ոչ միայն այնտեղի /խոսքը վերաբերում է բոլոր մանկատներին/ կան բավականին տխուր լուրեր: Անցած շաբաթ մեր սարկավագներն ու քավորրներն այնտեղ  գրեթե հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու մեր մրցութային երկրորդ թեման, քանզի ականատես են եղել մի շատ ցավալի իրողության.
պետության ընդունած որոշման համաձայն` մանկատանը կարող են մնալ միայն երկկողմնի ծնողազուրկ երեխաները, իսկ մյուսները` կամ տուն կամ էլ  գիշերօթիկ որևէ հաստատություն: Այս հանգամանքը  շատ ցաավագին է անդրադարձել երեխաների վրա, քանզի , հավատացեք, նրանց համար մանկատնից հեռանալն իրոք շատ դժվար կլինի:/մենք դեռ կանդրադառնանք գիշերօթիկ դպրոցներին ու այդ ընտանիքներին/: Խեղճ եերեխաները նույնիսկ խնդրել են սարկավագներին,  որ մի բան անեն` իրենց օգնելու համար.....
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Hasik on December 28, 2007, 12:01:56 AM
inchpes karox enq qvearkel?
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on December 30, 2007, 03:47:40 PM
Ողջույն բոլորին, նախքան պատանեկանի ընթացքի մասին գրելը պատասխանեմ Հասիկի հարցին. քվեարկելու համար կա Քվեարկություն բաժինը, հենց որ քվեարկության սկիզբը հայտարարվի այտեղ արդեն կկարողանաս գրել քո նախընտրած մասնակցի անունը: Հուսով եմ կստացվի...........
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on December 30, 2007, 03:51:04 PM
Իսկ հիմա սկսեմ մի տեղեկությամբ` արդեն երեք օր է ինչ բացակայում էի ֆորումից 34:), և այդ պատճառով էլ որոշ տեղեկություններ չի ներկայացվել ձեր ուշադրությանը, կներեք 32:):
Երեկ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ ժողով, որի մասնակիցներն էին Հայր Ղուկասը, Ստեփան սարկավագը /ով Արաքսի հետ այցելում է ՍՕՍ մանկ. գյուղ/, քավորներից Չերին, Հելենն ու Արաքսը և ոչ քավորներից` ձեր խոնարհ ծառան 11:): Ափսոս որ ունեինք բացականեր, ում ողջունում եմ 29:), բայց այդուհանդերց ժողովը կարելի է կայացած համարել...ժողովի նպատակն էր ամփոփել արած-չարածը, քննարկել տեղի ունեցած սխալներն ու հետագա փոփոխությունները:
Բնականաբար Հայր Սուրբի կողմից հանգամանալից կերպով ներկայացվեց իմ և քավորների կողմից արված թերացումները 35:) 35:) 35:), ինչը երևի թե չմանրամասնեմ.....հուսով եմ մենք կաշխատենք դրանք այլևս հնարավորության դեպքում չկրկնել...
Որոշվեց որ մեր մրցութային մեկ փուլը կտևի ոչ թե մեկ, այլ երկու ամիս, քավորներին ներկայացվեց մյուս փուլերի համար նախանշված թեմատիկ ցանկը, քննարկվեց բաշխվելիք նվերների հարցը: Վերջում մի քիչ 22:) 22:) 22:), իսկ հետո ինչպես ասում են` ամենքն իրնց տներով
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Petros on December 31, 2007, 12:32:26 PM
Quote from: MONK on December 12, 2007, 06:29:36 PM
Արսեն, Չերրի, Արաքս  18:) 18:) 18:) Այսօր առավոտյան նայել եմ Հ1-ով:  21:) 21:) 21:) Ապրեք:  37:) 37:) 37:)

Ի՞նչ էք նայել Հ1-ով: Մի-երկու խոսքով չեք ներկայացնի՞, խնդրում եմ:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on January 04, 2008, 02:29:47 AM
 Ափսոս որ ունեինք բացականեր, ում ողջունում եմ
Բնականաբար Հայր Սուրբի կողմից հանգամանալից կերպով ներկայացվեց իմ և քավորների կողմից արված թերացումները 35:) 35:) 35:), ինչը երևի թե չմանրամասնեմ.....հուսով եմ մենք կաշխատենք դրանք այլևս հնարավորության դեպքում չկրկնել...
Որոշվեց որ մեր մրցութային մեկ փուլը կտևի ոչ թե մեկ, այլ երկու ամիս,
Ողջույն arsensrk 29:),քանի որ բացականերից մեկը ցավոք ես էի 6:),ուզում եմ ժողովին ներկաներին ողջունել  29:)և  բոլորից ներողություն խնդրել 32:):Ես ինքս շատ անհամբերությամբ սպասում էի այդ ժողովին,քանի որ ինքս նկատել էի մեր աշխատանքում թերություններ և ուզում էի խոսել դրանց մասին,բայց ոչ մի կերպ չկարողացա ներկա գտնվել,որի համար շատ տխրել եմ:Բայց ասեմ մյուս քավորների հետ ժողովից խոսելուց հետո ինչ-որ չափով հանգստացա` իմանալով,որ  ամեն դեպքում մեր աշխատանքի թերությունները քննարկվել են 30:):Ասեմ,որ համաձայն եմ մրցույթային փուլի տևողության երկարացման մտքի հետ և անգամ շատ ուրախ եմ 39:),որ նման որոշում է կայացվել:
Երևի այսքանը հույսով եմ հաջորդ ժողովին կկարողանամ ներկա լինել և խոսել իմ նկատած թերություններից,սակայն նաև հույսով եմ և կցանկանայի,որ հաջորդ անգամ թերություններ չլինեին 30:):Առայժմ: 16:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on January 11, 2008, 12:08:32 PM
ՈՂՋՈՒՅՆ, փութամ տեղեկացնել, որ մեր մրցույթի  այս ամսվա երեք  այցելությունները պետք է իրականացվեն տոնական դադարից հետո` ամսի 15-ից սկսյալ, առայժմ
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on January 13, 2008, 09:38:43 PM
Իմ սանիկները պատրաստ են 21:): Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես անընդհատ բացում եմ Լուսամուտը և հիանում նրանցով 12:): Արդեն տեղյակ եք, որ շարադրությունները տեղադրվում են առանց խմբագրելու: Շատ խիստ չդատեք 37:): Երեխաների տարիքը կարող եք նայել իրենց պրոֆիլներում:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on January 15, 2008, 01:23:36 AM
Ողջույն բոլորին 29:),
կուզենայի կրկին շեշտել,որ ցավոք <<Զատիկ>> մանկատան սաները դեռ մանկատանը չեն 34:),իհարկե մենք նշված օրվանից կայցելենք,սակայն ցավոք կարելի է ասել,որ ստեղծագործությունները դժվար դեռ պատրաստ լինեն:Առայժմ 16:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on January 17, 2008, 04:28:42 PM
Անշուշտ երեխաների բացակայությունը մենք հաշվի կառնենք, Թիլիլ ջան, մի գուցե այս փուլն ավելի երկարաձգվի, ուղղակի ես ամսի 15-ը նշել եմ հնարավորության դեպքում այցելելու և ծրագիրն իրականացնելու համար
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: HELEN on January 20, 2008, 02:44:01 PM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Իմ սանիկների երկրորդ մրցույթի ստեղծագործությունները տեղադրված են 30:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on January 22, 2008, 01:18:01 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
իմ սանիկների ստեղծագործություններն էլ են արդեն տեղադրված 39:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on January 22, 2008, 01:37:52 AM
Sofia-ի և ARAKS-ի սանիկները նույնպես տեղադրված են: Այպիսով բոլորիս սանիկները տեղադրված են 21:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Ղուկաս Վահան on January 22, 2008, 10:47:07 AM
Շատ լավ, ուրեմն փակում ենք թեման և սկսում քվեարկությունը։
Շնորհակալություն բոլոր քավորներին 21:) 21:) 21:)  որ ձմռան այս ցրտին շարունակեցին իրենց ստանձնած պարտականությունը։
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Sofia on January 22, 2008, 08:11:19 PM
Ողջույն սիրելի ֆոռումցիներ 13:)
Կարդալով երեխաների ստեղծագործությունները հիշեք, որ նրանց մեջ կա եռանդ ոգևորվածություն և մեծ սեր: Եվ եկեք այդ նույն եռանդով և մեծ սիրով ակտիվ մասնակցենք քվեարկությանը:
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on January 26, 2008, 10:49:31 PM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Ոզում եմ ասել,որ երեխաները մեծամասամբ այս անգամ իրենց ստեղծագործությունները մի քիչ ցրված են գրել, բայց չնայած դրան եկեք ակտիվ քվեարկենք և խիստ չդատենք, անի որ ինչպես նշում է Սոֆիան նրանց ստեղծագորություններում ամեն դեպքում եռանդ կա 30:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on January 31, 2008, 05:10:03 PM
սիրելի ֆորումցիներ, ցանկաննում եմ ձեզ ուրրախացնել, որ մեր ծրագրին արդեն մասնակից է դառնում Վանաձորի մաննկատունը, վերջապես այնտեղ արդեն այցելլության հնարավորոություն ունի մեր սարկավագներից մեկը` Ավետիք սարկավագը,  մնում է որ վանաձորցի երիտասարդներից  մեկը ստանձնի այնտեղ քավորի պարտականությունները
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on February 05, 2008, 02:21:54 AM
Quote from: arsensrk on January 31, 2008, 05:10:03 PM
սիրելի ֆորումցիներ, ցանկաննում եմ ձեզ ուրրախացնել, որ մեր ծրագրին արդեն մասնակից է դառնում Վանաձորի մաննկատունը, վերջապես այնտեղ արդեն այցելլության հնարավորոություն ունի մեր սարկավագներից մեկը` Ավետիք սարկավագը,
18:) 18:) 18:) 39:) 39:) 39:)
Quote from: arsensrk on January 31, 2008, 05:10:03 PM
մնում է որ վանաձորցի երիտասարդներից  մեկը ստանձնի այնտեղ քավորի պարտականությունները
27:) 27:) 27:)

Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on February 06, 2008, 12:24:52 AM
Quote from: CHERRY on February 05, 2008, 02:21:54 AM
Quote from: arsensrk on January 31, 2008, 05:10:03 PM
սիրելի ֆորումցիներ, ցանկաննում եմ ձեզ ուրրախացնել, որ մեր ծրագրին արդեն մասնակից է դառնում Վանաձորի մաննկատունը, վերջապես այնտեղ արդեն այցելլության հնարավորոություն ունի մեր սարկավագներից մեկը` Ավետիք սարկավագը,
18:) 18:) 18:) 39:) 39:) 39:)
Quote from: arsensrk on January 31, 2008, 05:10:03 PM
մնում է որ վանաձորցի երիտասարդներից  մեկը ստանձնի այնտեղ քավորի պարտականությունները
27:) 27:) 27:)
Շաաաաաաաաաաաաաաաատ ուրախ եմ,որ Վանաձորի մանկատունը ևս մասնակից է դառնում և ես  Չերրիի հետ կաղոթեմ,որ երիտասարդներից մեկը ստանձնի քավորի պարտականությունները: Դրանք այնպիսի հաճելի պարտականություններ են,որ ինձ թվում մեկը չէ, բազում երիտասարդներ կհամաձայնվեն 30:)


Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on February 12, 2008, 11:05:56 PM
Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից արդեն սկսեցինք իրականացնել մեր պատանեկան մրցույթի երևի թե ամենահաճելի արարողությունը` մրցանակաբաշխությունը: Առաջին մրցույթի նվերների մասին արդեն գրվել էր, սակայն այն ժամանակ պարգևատրվել էին միայն մրցանակակիրները, իսկ այս անգամ որոշվեց խրախուսել նաև բոլոր մասնակիցներին: Դե ինչ, թե ինչպես արվեց այդ ամենը, խնդրեմ կարդացեք ամեն մի մանկատան մասին տեղեկություններ տվող  համապատասխան բաժնում,միայն ավելացնեմ այստեղ այս մրցույթի համար նախատեսված մրցանակների մասին.
Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի կողմից բոլոր մասնակիցների համար` գրենական պիտույքներ, երեք մրցանակակիրներին` նաև մեկական սեղանի օրացույցներ, իսկ առաջին տեղ գրաված մասնակցին` նաև պատի ժամացույց:
Մեր շատ սիրելի քավոր Աննային /ինքը երևի կգրի թե ում կողմից 11:)/ ևս տրամադրվել էին գրենական պիտույքներ ու այլ հետաքրքիր պարագաներ, ինչը մենք որոշեցինք սոֆիայի տրամադրած գումարի հետ մեկտեղ թողնել հաջորդ մրցույթի համար 10:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on February 13, 2008, 12:17:20 AM
Quote from: arsensrk on February 12, 2008, 11:05:56 PM
Առաջին մրցույթի նվերների մասին արդեն գրվել էր, սակայն այն ժամանակ պարգևատրվել էին միայն մրցանակակիրները, իսկ այս անգամ որոշվեց խրախուսել նաև բոլոր մասնակիցներին:
Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի կողմից բոլոր մասնակիցների համար` գրենական պիտույքներ

Հիշեցնեմ, որ խրախուսող նվերներ`գրենական պիտույքներ ստացել էին նաև Առաջին մրցույթին մասնակցած <Զատիկ>, և <Գավառի> մանկատան բոլոր սաները:

Quote from: arsensrk on February 12, 2008, 11:05:56 PM
Առաջին մրցույթի նվերների մասին արդեն գրվել էր, սակայն Մեր շատ սիրելի քավոր Աննային /ինքը երևի կգրի թե ում կողմից 11:)/ ևս տրամադրվել էին գրենական պիտույքներ ու այլ հետաքրքիր պարագաներ, ինչը մենք որոշեցինք սոֆիայի տրամադրած գումարի հետ մեկտեղ թողնել հաջորդ մրցույթի համար 10:)

Այո, Արսեն սարկավագ ջան, լավ հիշեցրեցիր.
Ավանի Սբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամների կողմից տրամադրվել են`
գրենական պիտույքներ
զարդաման
երկու հատ փոքրիկ, կավից  Ձմեռ Պապ
երեք հատ լուսանկարների համար ալբոմ:
Շնորհակալություն, նրանց  21:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on March 01, 2008, 10:53:18 PM
Դե սիրելիներ, զինեք ձեր աչխերը, որովհետև շուտով կարդալու եք երեխաների ստեղծագործությունները 37:):
Գավառի և Զատիկ մանկատներում ամփոփվեց <Հարության Լույսը> թեման: Մնում է քավորներին տեղադրել աշխատանքները:
Սիրելի քավորներ` Թիլիլ, Հելեն, Արաքս, Սոֆի ջաններ. չքնենք 40:), անցնենք գործի 22:): Բարի մուտքագրում և տեղադրում մեզ 37:) 37:):

Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Abegha on March 03, 2008, 12:26:01 AM
Շատ կարևոր է հստակ, ընդգծված նշել, տեղեկացնել նվերների մասին։ Մեզ համար շատ հետաքրքիր է։
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on March 04, 2008, 12:36:28 AM
Quote from: Abegha on March 03, 2008, 12:26:01 AM
Շատ կարևոր է հստակ, ընդգծված նշել, տեղեկացնել նվերների մասին։ Մեզ համար շատ հետաքրքիր է։
Այո, ընթացքում մենք կգրենք 30:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on March 06, 2008, 12:54:08 AM
Հարգարժան ընթերցող, Ողջույն 13:)
Սանիկներս պատրաստ են: Նորից հիշեցնեմ, որ ստեղծագործությունները տեղադրում ենք ճիշտ այնպես ինչպես երեխաները գրել են` առանց խմբագրելու: Սովորոբեր երեխաները իրենց ստեղծագործությունները գրում են շատ գեղեցիկ` իրենց նկարած, զարդարված թղթերի վրա: Ցավոք նկարները չեմ կարող նկարել, բայց որոշեցի այն հատվածները, որոնք գունավոր գրիչներով են գրել, այստեղ` ֆորումում, նույնպես գունավորել` ճիշտ նույն գույներով ինչ իրենք են գրել:   
Խնդրում եմ խիստ չդատել. դժվար թեմա էր, հաշվի առեք, որ մրցույթին մասնակցող երեխաների մեջ կան նաև 9-10 տարեկան երեխաներ 37:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: TILIL on March 10, 2008, 09:43:17 PM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Նախ ներողություն, որն ամեն անգամ կրկնում եմ, երբ պասիվանում եմ, իսկ հետո ասեմ,որ իմ սանիկների ստեղծագործությունները պատրաստ են  18:): Ինչպես նշում է Չերրին տեղադրված են այնպես, ինչպես նրանք գրել են 30:): Այնպես որ արդեն կարող եք կամաց-կամաց սկսել կարդալ, որպեսզի ճիշտ ընրութոյւն անեք 39:): Նախապես շնորհակալություն 30:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: ARAKS on March 12, 2008, 01:16:27 PM
Բարի օր,նախ ուշացումով  շնորհավորում եմ   21:) ֆորումի բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ և մաղթում նրանց սեր և երջանկություն: Ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 7-ին Արսեն սարկավագի հետ այցելեցինք Մարի Իզմիրլյանի անվան հատուկ տիպի մանկատուն, որտեղ  մենք արժանացանք բավականին ջերմ ընդունելության,ապա տեղի ունեցավ ընդհանուր ծանոթացում մանկատան հետ: Մտնոլորտն այնտեղ բավականին հաճելի էր, իսկ աշխատակիցները շատ բարեհամբույր: Կար միայն մեկ խնդիր կապված երեխաների տարիքի հետ, այն է, որ իրենց  երեխաները  1 - 13 տարեկան են , սակայն մեզ նաև տեղեկացրեցին, որ շուտով երեխաների տարիքային սահմանը կփոխվի  և կլինի 1- 18 տարեկան :
Մենք կայցելեք մանկատուն ծրագրի շրջանակներում այս մրցույթի ամփոփումից հետո: 16:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: HELEN on March 12, 2008, 03:42:54 PM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Մի փոքր ուշացումով իմ սանիկների ստեղծագործությունները տեղադրված են 30:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on March 13, 2008, 03:34:02 AM
Quote from: ARAKS on March 12, 2008, 01:16:27 PM
Բարի օր,նախ ուշացումով  շնորհավորում եմ   21:) ֆորումի բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ և մաղթում նրանց սեր և երջանկություն: Ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 7-ին Արսեն սարկավագի հետ այցելեցինք Մարի Իզմիրլյանի անվան հատուկ տիպի մանկատուն, որտեղ  մենք արժանացանք բավականին ջերմ ընդունելության,ապա տեղի ունեցավ ընդհանուր ծանոթացում մանկատան հետ: Մտնոլորտն այնտեղ բավականին հաճելի էր, իսկ աշխատակիցները շատ բարեհամբույր: Կար միայն մեկ խնդիր կապված երեխաների տարիքի հետ, այն է, որ իրենց  երեխաները  1 - 13 տարեկան են , սակայն մեզ նաև տեղեկացրեցին, որ շուտով երեխաների տարիքային սահմանը կփոխվի  և կլինի 1- 18 տարեկան :
Մենք կայցելեք մանկատուն ծրագրի շրջանակներում այս մրցույթի ամփոփումից հետո: 16:)

Սիրելի քավորուհի Արաքս 37:), ուրախ ենք, որ հանդիպումը լավ է անցել: Անհամբեր կսպասենք ձեր նոր մանկատան այցելություններին 37:):   
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on March 13, 2008, 03:45:27 AM
Սոֆիայի սանիկները նույնպես պատրաստ են, պարզապես նա սիրահարված է  15:), այդ պատճառով վերջերս պասիվացել է 40:), կարծում եմ շուտով կակտիվանա 37:) 38:):
Երրորդ մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները տեղադրված են 39:) 21:):
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Sofia on March 13, 2008, 06:53:26 PM
Quote from: CHERRY on March 13, 2008, 03:45:27 AM
Սոֆիայի սանիկները նույնպես պատրաստ են, պարզապես նա սիրահարված է  15:), այդ պատճառով վերջերս պասիվացել է 40:), կարծում եմ շուտով կակտիվանա 37:) 38:):
Երրորդ մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները տեղադրված են 39:) 21:):

Ժամանակավոր պասիվացել եմ. ընդհանուր Երևանում տիրող մթնոլորտը ազդել է վրաս: Սակայն ուշադիր հետևում եմ Ձեզ և շուտով կմիանամ:
Չերրի 11:) 
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Ղուկաս Վահան on March 14, 2008, 10:44:38 PM
Չերրի, նկարներն էդպես էլ չուղարկեցիր։ 4:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: CHERRY on March 14, 2008, 11:02:24 PM
Quote from: Admin on March 14, 2008, 10:44:38 PM
Չերրի, նկարներն էդպես էլ չուղարկեցիր։ 4:)

Վայ 20:), Ադմին ջան 28:) 32:) 8:) 6:) :'( 34:) 34:) 34:), գիտեք այնպիսի տարօրինակ խոչընդոտներ են առաջանում, երբ ամեն անգամ պատրաստվում եմ նկարները փոխանցել 32:):
Շուտով կփոխանցեմ 32:)
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Ղուկաս Վահան on March 18, 2008, 11:57:01 AM
Այսօր ես մեծ ուրախությամբ տեղադրում էի Գավառի մանկատան նկարները, որ Չերրին փոխանցել էր ինձ։ Կարող եք տեսնել Լուսամուտ Ստուդիոյում: (http://www.lusamut.net/photoalbum/) Այս պահի դրությամբ մեզ մոտ կան Զատիկ մանկատան և Գավառի մանկատան նկարներ։
Եկեք շնորհակալություն հայտնենք Չերրիին և բոլոր նրանց, ովքեր նկարել են 21:) 21:) 21:)
Կարծում եմ այս նկարները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու մեր ծրագիրը, մանկատան սաներին, մեր քավորներին և սարկավագներին, որ մասնակցում են այս ծրագրին։
Ինձ թվում է, որ սա մի նոր փուլ էր մեր ծրագրի համար։
Ես ընտրում եմ ուղարկված նկարները, որովհետև բոլորը չէ, որ իրենց որակով կարելի է տեղադրել, ուստի կխնդրեմ քավորներին, որ նկարներն ավելի որակյալ և գոնե 1mgb–ից պակաս չլինեն։ Պետք է նկարելուց նկատի ունենալ նաև, թե նկարները դիտողին ի՞նչ է ավելի հետաքրքրում, ինչ կցանկանար նա տեսնել, հետաքրքիր կադրեր, մասնակիցներ և այլն։ Ոչ թե ստանդարտ կադրեր, այլ՝ կենդանի ու անմիջական։
Քավորներին խնդրում եմ, որ տան նաև որոշ տեղեկություններ՝ նկարի ներքևում տեղադրելու, այսինքն՝ 1. նկարի անունը, 2. նկարի բացատրությունը, որ նայողը հասկանա, օրինակ՝ ովքեր են նկարում, ինչ են անում, կամ նկարի ձեր ինքնուրույն/ցանկալի մեկնաբանությունը։
Հա, կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր կլինի հետագայում իրենց նկարները տեսնել, ուստի վկայականի գրության մեջ կարելի է մի տող էլ ավելացնել, որ իրենց հետագայում ավելի շահագրգռի մտնելու այստեղ և տեսնելու իրենց նկարները, գրածները և այլն։

Ցավոք հիմա քիչ նկարներ կան դրված, որ կապված է իմ ժամանակի սղության հետ։ Լավ կլիներ, եթե մեկը ստանձներ այդ պարտականությունը նկարները ֆոտոշոպով մաքրելու և ինտերնետային որակով տեղադրելու։
Այնուամենայնիվ կաշխատեմ առաջիկայում փոխանցվածներից լավագույնները ընտրել և տեղադրել։
Title: Re: Մանկատների պատանեկանի ընթացքի մասին
Post by: Ղուկաս Վահան on March 20, 2008, 05:41:49 PM
Այժմ կարող եք որոշ երեխաների աշխատանքները տեսնել ֆոտոյի տեսքով։ Մտեք Լուսամուտ Ստուդիո 13:)