Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Ամուսնություն, ընտանիք և ընկերներ => Topic started by: Maro on November 01, 2006, 11:54:27 PM

Title: Զգացմունքներ
Post by: Maro on November 01, 2006, 11:54:27 PM
Այս թեման ես գողացել եմ մի ուրիշ ֆորումից: Հետաքրքիր հարց է: Բայց այնտեղ քննարկել չեմ ցանկանում այնտեղ ոչինչ քննարկել չեմ ցանկանում:

Ասում են, ինչքան կինը քիչ է ուշադրության նշաններ ցույց տալիս տղամարդուն, այնքան ավելի հետաքրքիր է նրան, գրավիչ և այլն: Եւ հակառակը: Շատ սառնությունը նույնպես վանում `է տղամարդուն:
Թեմայի հեղինակի հարցն է` ինչ՞պես գտնել այդ ոսկե միջինը:

Title: Re: Զգացմունքներ
Post by: Satenik on November 02, 2006, 05:57:35 AM
Quoteինչքան կինը քիչ է ուշադրության նշաններ ցույց տալիս տղամարդուն, այնքան ավելի հետաքրքիր է նրան, գրավիչ և այլն
Մարո ջան, իմ կարծիքով այսպիսի բան չկա, եթե չեմ սխալվում, սա այլ կերպ ասած կոչվում է արհամարհանք: Արհամարհանքն էլ իր հերթին անքաղաքավարություն է:
Այս հոգեբանությունը շատ աղջիկների տունն ու ապագան կքանդի: Երբեք չի կարելի արհամարհել այն տղաներին, որոնք քեզ համակրում են: Եթե իհարկե դրանք քո ընկերներն են, կոլեգաները, ինչ-որ փողոցի պատահական խուժան չէն, իհարկե: 31:) Դա սխալ ու կործանիչ քաղաքականություն է աղջկա կողմից: Նույնիսկ եթե այդ տղան հետաքրքիր չէ աղջկա համար որպես ապագա ամուսին, բայց ինքն իրենով նորմալ տղա է, ապա ճիշտն այն է, որ չոնչնացնես նրան ու հարգես նրա զգացումները: Մարդ է վերջապես և իրավունք ունի համակրելու որևէ աղջկա, այդ թվում և ինձ, ու այդ նրա զգացումը հարգանքի արժանի զգացում է: Երբեք մի վանեք ձեր համակիրներին, երբեք նրանց գլխին սառը ջուր մի լցրեք: Կրկնում եմ, սա աղջկա համար շատ սխալ քաղաքականություն է:
QuoteԵւ հակառակը: Շատ սառնությունը նույնպես վանում `է տղամարդուն:
Սա նույն բանն է, հակառակը չէ:

Իսկ ոսկե միջինը բոլոր տեսակի դեպքերի համար քաղաքավարությունն ու հարգանքն է:
Title: Re: Զգացմունքներ
Post by: Satenik on November 02, 2006, 05:59:34 AM
Իսկ եթե նկատի ունեիր, որ շատ մեծ ուշադրությունից տղաները խրտնում են, այո, դա այդպես է: Միշտ էլ ճիշտ է, որ աղջիկը լինի զուսպ, արժանապատվությամբ ու լուրջ: Եթե իհարկե ուզում ենք տղամարդ տղա առնել, որովհետև ղզիկների նկատմամբ հենց մեծ ուշադրությունն է ճիշտը: 12:) Բայց դե ո՞ւմ են պետք ղզիկները: 14:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Satenik on November 02, 2006, 06:05:11 AM
Ամուսնությունից հետո պատկերն լրիվ այլ է: 42:) Հանկարծ չկարծեք թե ամբողջ կայնքի մասին եմ խոսում: Ամուսնուս'տյունից հետո ճիշտ հակառակն է՝ որքան շատ ուշադրություն ու նվիրվածություն, այնքան մեր օգուտն է:
Ներեցեք որ "ձեռնտու", "մեր օգուտն է" բառերն եմ օգտագործում: 6:) ՈՒղակի կյանքը այնքան է դարձել պրագմատիկ, ցինիկության աստիճան, որ ստիպված եմ, որպեսզի ավելի ըմբռնելի դառնա խոսքս: Ափսոս որ այդպես է...
Title: Re: Զգացմունքներ
Post by: Maro on November 02, 2006, 10:27:13 AM
 21:)
Չգիտեմ: Ես չեմ կարող իմ ուշադրությունը, ջերմութնունը, մտահոգությունը (մի խոսքվ "զաբոտան")պահել նրանից ում նկատմամբ ունեմ ջերմ զգացմունքներ: Լինի դա ընկեր, թե իմ կողմից սիրված տղամարդ: 36:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Maro on November 02, 2006, 10:30:04 AM
Սաթենիկ, իսկ դու զուսպ և լուրջ ասելով ին՞չ ես հասկանւմ:
Title: Re: Զգացմունքներ
Post by: Legna on November 02, 2006, 10:51:50 AM
հմմմմ
ես  լրիվ այլ կերպ  եմ  մտածում...
եթե սիրում ես, ինչու ամեն կերպ, ամեն ձև, ինքան քո ուղեղն է կարողանում  գծագրել  չասել ,չանել ,ցույց չտալ, եթե սիրում ես ,ինչու չգոռալ
ՍԻՐՈՒՄ  ԵՄՄՄՄՄ  31:)
զուսպ  36:)հմ , բայց ախար ինչու?
Title: Re: Զգացմունքներ
Post by: Maro on November 02, 2006, 11:17:21 AM
Անձնական փորձից եմ ասում` տղամարդիկ շուտ են երես առնում Հեղինե ջան:
Բայց ասեմ, նախ ոչ բոլորն են ապրում ինչ-որ ստերիոտիպներով: Եւ հետո ինձ պետք չէ մարդ, ով իր նկատմամբ ջերմ վերաբերմունքը պատրաստ չէ գնահատելու:
Title: Re: Զգացմունքներ
Post by: Antuni on November 02, 2006, 01:30:34 PM
Ախ այս կանայք ... 27:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Legna on November 02, 2006, 06:23:09 PM
Quote from: Maro on November 02, 2006, 11:17:21 AM
Անձնական փորձից եմ ասում` տղամարդիկ շուտ են երես առնում Հեղինե ջան:
Բայց ասեմ, նախ ոչ բոլորն են ապրում ինչ-որ ստերիոտիպներով: Եւ հետո ինձ պետք չէ մարդ, ով իր նկատմամբ ջերմ վերաբերմունքը պատրաստ չէ գնահատելու:

դժվար թե կանանցից  շուտ երես  առնեն  32:)...
ոչ բոլորը? ,վախ  31:)
Ինձ էլ պետք չէ  30:),բայց ես երևի թե ,նախ իմ  համար դա կանեմ, նոր նրա, այսինքն, եթե ի ցույց եմ դնում զգացումումներս, իմ համար եմ անում դա, հետո իր:  32:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Satenik on November 03, 2006, 03:31:37 AM
Quote from: Maro on November 02, 2006, 10:27:13 AM
21:)
Չգիտեմ: Ես չեմ կարող իմ ուշադրությունը, ջերմութնունը, մտահոգությունը (մի խոսքվ "զաբոտան")պահել նրանից ում նկատմամբ ունեմ ջերմ զգացմունքներ: Լինի դա ընկեր, թե իմ կողմից սիրված տղամարդ: 36:)
Մի պահիր, Մարո ջան: Իմ ասածը քո ասածին չի խանգարում: Զուսպ ու լուրջ ասելով նկատի ունեմ չափի մեջ, արթուն, սթափ, առանց ծայրահեղությունների: Կարճ ասած մարդավարի, ոչ թե, ներիր արտահայտությանս, էգավարի, ինչպես քարոզվում է հեռուստատեսությամբ ու սիրո մասին ամսագրերում:
Title: Re: Զգացմունքներ
Post by: Maro on November 03, 2006, 09:54:26 AM
 38:) Պարզ է Սաթնիկ ջան, պարզ է: Ուրեմն քեզ հետ համամիտ եմ:
Իսկ իմ ասած տարբերակը` դա ընդունել՞ի է արդյոք: 1:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Satenik on November 03, 2006, 10:14:23 PM
Quote from: Maro on November 03, 2006, 09:54:26 AM
38:) Պարզ է Սաթնիկ ջան, պարզ է: Ուրեմն քեզ հետ համամիտ եմ:
Իսկ իմ ասած տարբերակը` դա ընդունել՞ի է արդյոք: 1:)
Երևի ընդունելի է, Մարո ջան, կախված է մարդուց:

Տղաների արձագանքները կոտրեցին մեջս այս թեմայի շուրջ խոսելու ցանկությունը:
Title: Re: Զգացմունքներ
Post by: Legna on November 04, 2006, 03:41:46 PM
ուզում  էի նոր թեմա բացել, բայց երևի այստեղ  բամբասենք  37:)
Կամուսնանաս `սեր կլինի   43:)
այսպիսի խոսքեր շատ եմ լսել, բայց ոչ ինձ ուղղված  41:)
ու նման տափակություն չեմ ուզում ընդունել, կամ գոնե փորձել հասկանալ:
Ըստ ինձ դա ոչ թե սեր ,այլ հարմարանք ասեմ, սիրուն էլ չէ, 36:)հարմարվել  կամ համակերպվել,ախար ոնց կարելի է..
ու գիտեք ,շատ աղջիկների գիտեմ,այս նախադասությունը ընդունելով ,պատվիրան ,ամուսնացել են ,ու ի զարմանս ինձ  28:) 43:), ասում են.
-ահա.Հեղ,ճիշտ է  43:)
հ.գ. գցվենք էլի էնա  34:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Anna on November 04, 2006, 04:07:38 PM
Quote from: Legna on November 04, 2006, 03:41:46 PM
ուզում  էի նոր թեմա բացել, բայց երևի այստեղ  բամբասենք  37:)
Կամուսնանաս `սեր կլինի   43:)
այսպիսի խոսքեր շատ եմ լսել, բայց ոչ ինձ ուղղված  41:)
ու նման տափակություն չեմ ուզում ընդունել, կամ գոնե փորձել հասկանալ:
Ըստ ինձ դա ոչ թե սեր ,այլ հարմարանք ասեմ, սիրուն էլ չէ, 36:)հարմարվել  կամ համակերպվել,ախար ոնց կարելի է..
ու գիտեք ,շատ աղջիկների գիտեմ,այս նախադասությունը ընդունելով ,պատվիրան ,ամուսնացել են ,ու ի զարմանս ինձ  28:) 43:), ասում են.
-ահա.Հեղ,ճիշտ է  43:)
հ.գ. գցվենք էլի էնա  34:)

Աստված սեր է, և ամուսնության խորհուրդն կատարելով եկեղեցում` Աստծուց հայցում ենք, որ հոգևորականի միջոցով օրհնի այն և սերն թագավորի ընտանիքում:
Հայր Գրիգորի ասածը

http://lusamut.net/forums/index.php?topic=23.0  (http://lusamut.net/forums/index.php?topic=23.0)    5-րդ փոսթինգն է

Title: Re: Զգացմունքներ
Post by: Hasik on January 27, 2008, 07:24:57 PM
Ուշադրություն դարձրել եք, որ այս թեմայում միայն աղջիկներն են միմյանց հետ խոսել, երեվի թե մենակ Անտունին է տղա, ինչից կլինի: թե միայն մեզ է այս թեման հետարքրում;
Title: Re: Զգացմունքներ
Post by: Hrant on July 20, 2008, 03:33:52 AM
Barev dzez mi ban el es asem ha es txa  em chaseq txanerin chi heaqrqrum ;D
Giteq karcum em mi poqrik ban  enq bac toxel axr menq mardiq enq  menq  robotner chenq vor asenq orinak txamard cragavorvac e espes urmen espes anenq vor espes lini kam  hakarakknoj hamar.Erb ka iskaakn ser isi ayd siro mej mtnum en harganq ev  shat urihs baner urmen erbeq mi vaxecir amusnut  asel vor sirum es u xentanum es ir hamar eres chi arni hamozvac em ayd amen ches mtacum vor anes da uxaki avtomatabar e stacvum uxaki srtic bxum e  ev asum es  ayl voch te mtacum te asem es qez sirum em tox mi qich iranlav zga kam el che lav chem asi tox eres charni ham el menq txamardiq aydqan el vat" chenq 23:)  Es aydpes karcum em.Ev heto erb asum eq eres karni inch nkati uneq inch kani  orinak?
  Nerexutyun  em xndrum moderatoric vor sharunak latineren tarerov em grum shat shutov sxals kuxxem. Mnaq barov ev erbeq mi xusapeq asel vor sirum eq karox e ush linel heto 37:)
Title: Re: Զգացմունքներ
Post by: Hasik on July 21, 2008, 10:31:52 AM
erbeq mi xusapeq asel vor sirum eq karox e ush linel heto

Հարգելի Հրանտ շատ դիպուկ ու ճիշտ խոսքեր են, կարծում եմ, որ որքան շատ ես լցված սիրով , այդքան շատ ես կարողանում դա փոխանցել քո շրջապատին, ցույց տալ, որ սիրում ես:
Այո, մերթ ընդ մերթ պետք է ասել, որ դու սիրում ես նրան, բայց երբեմն խոսքերն ավելորդ են, դա այնքան պարզ արտացոլված է քո աչքերում...
Title: Re: Զգացմունքներ
Post by: TILIL on July 31, 2008, 09:48:26 PM
Ինչպիսի հետաքերիքիր և դիպուկ քննարկում էր,այս պահի դրությամբ երևաի բան էլ չունեմ ասելու: Միայն կասեմ,որ այո երբեք պետք չէ խուսափել սիրելուց և դրանից խոսելուց: Չէ որ սիրելը վատ բան չէ, այլ ընդհակառակը շատ լավ է, որ մարդն ունակ է լինում սիրել անկեղծ սիրով: 39:)