Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Եկեղեցական արարողություններ => Topic started by: Mariam on March 25, 2006, 06:34:42 PM

Title: Գնահատել, ոչ՝ քն
Post by: Mariam on March 25, 2006, 06:34:42 PM
Ձեռքս ընկավ Արուսյակ Տերչանյանի ուսումնասիրությունը. «Հայ Առաքելական Եկեղեցին երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1939-1945 թթ»,Նոր Կյանք Ինստիտուտ հրատարակչությամբ, որը, հիշում եմ, մի քահանա արդեն ինձ խորհուրդ էր տվել, որ կարդամ: Ձեզ խոստովանեմ, որ մտածելու առիթ է ինձ համար: Իմ բոլոր ակնարկած «խնդիրները» առընչվում են շատ լուրջ հարցերի հետ, ու ինձ մնում է խոնարհվել Եկեղեցու առաջ, համբերությամբ ու հույսով լցվել, ու երբեք չքննադատել այն, ինչ հիմա կարգն է մեր Եկեղեցու, Նրան կենդանի պահում, ու Նրա միջոցով  բոլոր աստվածային պարգևների բաշխողը:
Ակնարկում եմ իմ արտայատված բոլոր դժգոհություններին, որը սակայն չեմ ջնջելու, որովհետև ճի'շտ է, որ այս խնդիրները մեր հոգևոր կյանքի առջև դրված խոչընդոտներ են:
Title: Re: Գնահատել, ոչ՝ քն
Post by: Mariam on March 27, 2006, 09:13:09 AM
Եկեղեցում, հոգևոր կյանքի խոչընդոտներ չի լինում: Բայց ցավոք սրտի, լինում են հոգևոր ուրախության խոչընդոտներ, այսինքն եղբայրասիրության դեմ կատարված մեղքեր: Ու անհաղթահարելի չեն:
Title: Re: Գնահատել, ոչ՝ քն
Post by: Mariam on June 12, 2006, 11:09:08 AM
Եկեղեցու մասին գրելիս, արտահայտել եմ զգացածս տպավորություններն, որոնք խոր անդրադարձ են ունենում մեր հոգևոր կյանքում:
Ասենք՝ ժաամերգության բերելիք մասնակցությունը , նույպես քահանայի ծածուկ աղոթքները պատարագի ժամանակ, կանանց հանդեպ կատարած խտրականությունը ևայլն ,խոր անդրադարձ է ունենալու աշխարհականի առօրյա ամբողջ կյանքի մեջ:
Բայց խոսել եմ անձնական՝ զգայական փորձառությանս վրա հիմնվելով: Մինչդեռ Աղեքսանտր Շմեմանի « Հաղորդությունը՝ Արքայության խորհուրդը» - Ռուսերենով տպված՝ 1983ին և թարգմանված բազմաթիվ լեզուներով , աստվածաբանական խոր ուսումնասիրություն է նույն խնդիրների վերաբերյալ: Միայն կարող եմ խորհուրդ տալ բոլորիդ, ու մանավանդ մեր սիրելի քահանաներիս, որ կարդաք և ուսումնասիրեք այս գրքում քննարկված բոլոր հարցերը: