Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Ղուկաս Վահան on October 02, 2008, 11:23:46 AM

Title: Ֆորումի հայերենացում
Post by: Ղուկաս Վահան on October 02, 2008, 11:23:46 AM
Ցանկանում եմ բոլորիդ տեղեկացնել, որ աշխատում եմ մեր ֆորումի արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակների վրա։ Նշեմ, որ այս աշխատանքները իրականացնում եմ SMF-ի հետ համատեղ, այնպես որ սա լինելու է այս ֆորումի պաշտոնական հայերեն տարբերակը։
Այս աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի ֆորումի լեզուն փոխել և այն ամբողջությամբ, բացի մասնակիցների կողմից կատարված գրառումներից, տեսնել արևելահայերեն կամ արևմտահայերեն։
Եթե թարգմանական աշխատանքներին մասնակցելու ցանկացողներ կան, սիրով սպասում եմ Ձեր արձագանքին։ Տեղեկացնեմ, որ մեզ անհրաժեշտ են անգլերեն–արևելահայերեն և անգլերեն–արևմտահայերեն լավ իմացող մասնակիցներ։ Հավելեմ, որ Ձեր ուղարկած թարգմանությունները ստուգվելու են։
Ադմինիստրացիայի կողմից կգործի որոշակի կրեդիտային համակարգ։ Այսինքն՝ 500 տող թարգմանողները, իհարկե եթե թարգմանությունն ընդունվի մեր կողմից, կդառնան Կանաչների/Աջակցություն թիմի անդամ, իսկ 10 տող թարգմանողների վարկանիշը ադմինիստրացիայի կողմից մեկով կավելացվի։
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս գործին, ապա կարող են ինձ նամակով հայտնել իրենց պատրաստակամությունը և ես ֆայլով իրենց կուղարկեմ այն տեքստերը, որոնք պետք է անգլերենից թարգմանել։ Ձեր նամակի մեջ նաև նշեք, թե որ խմբում եք ցանկանում լինել, այսինքն՝ արևմտահայերենի թարգմանության, թե՞ արևելահայերենի։

Այս գործընթացով մենք նաև մեր նպաստն ենք բերելու ինտերնետի հայացման գործում։

Սպասում եմ Ձեր արձագանքին 21:)

Հ.գ.
Եթե ցանկանում եք այս հարցը քննարկել ֆորումում, ապա թեմա բացեք «Ձեր առաջարկությունները» ենթաբաժնում։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on October 05, 2008, 07:03:31 PM
Ֆորումի մոտ 20%-ը կարելի է ասել արդեն թարգմանված է (ունենք 25 ֆայլ, որոնցից յուրաքանչյուրում կա 100-ից 500 տող), սակայն կան շատ տեխնիկական բառեր, որոնց համարժեքը դժվար է հայերենում գտնել, հատկապես նկատի ունենալով, որ հայերեն լեզուն կարծես նոր է սկսում վարժվել կամ ադապտացվել ինտերնետային լեզվին։ Ուստի առաջարկում եմ այստեղ շարունակել քննարկել մեր «Լուսամուտ երկխոսության» ֆորումի հայացման խնդիրը՝ մասնավորաբար անդրադառնալով բառերի թարգմանությանը։ Թերևս կարելի է որոշ բառերի հայերեն տարբերակը քննարկել, որպեսզի ընթերցողի կամ մասնակցի համար դյուրընկալելի և հեշտ կիրառելի լինի այդ բառերի գործածությունը։
Բառերի հայերեն տարբերակների քննարկմանը կարող են մասնակցել բոլորը։
Կրկին շնորհակալությունս բոլոր նրանց, հատկապես Մասնագետին, ովքեր հանձն են առել այդ դժվարին բառերի հայերեն թարգմանությունը։

Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on October 05, 2008, 07:04:36 PM
Առաջինը ցանկանում եմ անդրադառնանք "user" բառին։ Բառացի կլինի օգտագործող, բայց մեր ֆորումի մասնակիցը օգտագործո՞ղ է, թե՞ մասնակից։
Կարծում եմ պետք չէ բառացի թարգմանությունից կառչել։ Ի՞նչ կասեք։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Salmast on October 06, 2008, 12:21:57 AM
Quote from: Admin on October 05, 2008, 07:04:36 PM
Առաջինը ցանկանում եմ անդրադառնանք "user" բառին։ Բառացի կլինի օգտագործող, բայց մեր ֆորումի մասնակիցը օգտագործո՞ղ է, թե՞ մասնակից։
Կարծում եմ պետք չէ բառացի թարգմանությունից կառչել։ Ի՞նչ կասեք։



Ես ռաջարկում եմ հետևյալ տարբերակները, որոնք հանդիպում են օտարալեզու ֆորումներում.

ՄՈՒՏՔ, ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ՖՈՐՈՒՄ, ՕԳՏՎՈՂ, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՈՒՆ, ՄԱԿԱՆՈՒՆ, ԾԱԾԿԱՆՈՒՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԱՆՈՒՆ, ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԱՆՈՒՆ

"user" բառացի նշանակում է նաև թմրամոլ 11:)


Ինձ համար նախընտրելի է ` ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on October 06, 2008, 10:50:23 AM
Էդ դեպքում որոշ թարգմանություններում կլինի «Ձեր անունը օնլայն» (Users Online:)
Ավելի ճիշտ չի՞ լինի գրել՝ օնլայն մասնակիցներ։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on October 24, 2008, 10:57:55 AM
Ո՞վ կարող է «announce» բառի հայերեն համարժեքն ասել։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on October 24, 2008, 01:41:57 PM
Ինձ պետք են այս նախադասությունների հայերեն տարբերակները.
Viewing an XML feed.
Collapsing a category.
Expanding a category.
Doing a detailed version check.
Backing up the database to file.
Viewing the moderator log.
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Salmast on October 24, 2008, 04:30:05 PM
Quote from: Admin on October 24, 2008, 10:57:55 AM
Ո՞վ կարող է «announce» բառի հայերեն համարժեքն ասել։

Եթե չեմ սխալվում` Հայտարարություն, Գովազդ, Ազդ
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on October 24, 2008, 09:19:35 PM
Դե «Գովազդ»–ը բացառենք, բայց մյուս երկուսի մասին կարելի է մտածել։ Շնորհակալություն 39:)
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Masnaget on November 24, 2008, 07:45:53 PM
Quote from: Admin on October 24, 2008, 01:41:57 PM
Ինձ պետք են այս նախադասությունների հայերեն տարբերակները.
Viewing an XML feed.
Collapsing a category.
Expanding a category.
Doing a detailed version check.
Backing up the database to file.
Viewing the moderator log.
Կարծում եմ, որ ամենահարմարը այս տարբերակներն են: Ի"նչ կասեք:
XML մատակարարման դիտում:
թեմայի հավաքաբերում:
թեմայի ընդարձակում:
մանրամասն վարկածի ստուգում:
տվյալների բազայի պահպանում ֆայլի տեսքով:
մոդերատորի գրանցման դիտում:
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on November 25, 2008, 11:58:26 PM
Մասնագետ շնորհակալություն պատասխանի համար։
Ես այս հարցին կվերադառնամ երևի մեկ շաբաթից, երբ կարգավորվի ինտերնետ կապիս որակը։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2008, 11:18:59 AM
Իսկ ինչպե՞ս կթարգմանեք այս նախադասությունը.
"Put the word to be censored on the left, and what to change it to on the right"
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Masnaget on November 29, 2008, 08:49:08 PM
Quote from: Admin on November 29, 2008, 11:18:59 AM
Իսկ ինչպե՞ս կթարգմանեք այս նախադասությունը.
"Put the word to be censored on the left, and what to change it to on the right"
Տեղադրեք ցենզորային բառը ձախ կողմում, փոխելու ենթակաները` աջում
կամ /քերականորեն և իմաստով ավելի ճիշտ է/
Տեղադրեք ցենզորային բառը ձախ կողմում, իսկ այն բառը, ինչի պետք է վերածել այն` աջում
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2008, 09:13:47 PM
Շատերը կարող է չհասկանան, թե ի՞նչ է նշանակում «ցենզորային»։
Չե՞նք կարող այդ բառին ավելի լավ համարժեք գտնել, օրինակ՝ Censored Words – Վերահսկված բառեր։
Ի՞նչ կասես։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Masnaget on November 30, 2008, 01:29:04 AM
Quote from: Admin on November 29, 2008, 09:13:47 PM
Շատերը կարող է չհասկանան, թե ի՞նչ է նշանակում «ցենզորային»։
Չե՞նք կարող այդ բառին ավելի լավ համարժեք գտնել, օրինակ՝ Censored Words – Վերահսկված բառեր։
Ի՞նչ կասես։
Ես էլ այդ բառը լավ չեմ հասկանում հենց թարգմանության պատճառով. բանն այն է, որ բոլոր բառարաններս տվեցին հենց ցենզորային թարգմանությունը /կամ նման մի բան/, ու ես մտածեցի, թե այդ բառը մենակ ես չգիտեմ: Տարբեր հարցումներով պարզեցի, որ այդ բառը հենց հսկման, վերահսկամ կամ ցենզուրայի մասին է, իսկ որպես տերմին գործածությունը կարող է մի քիչ խորթ հնչել: Կարելի է, ինձ թվում է, Լուսամուտում էլ բոլորին հարցնել: Ի՞նչ կասեն բոլորը: 
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Samvel on November 30, 2008, 01:16:12 PM
Միգուցե - "վերահաստատված" կամ ուղղակի "հաստատված"? Եթե ոչ, ուրեմն փորձել ավելի հեռանալ բառացի թարգմանությունից?.. Եթե սխալ եմ, ներող եղեք: Քերականությունից թույլ եմ:
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on November 30, 2008, 02:03:50 PM
Ցենզուրա բառն է, կարծում եմ՝ վերահսկել։
Ի՞նչ կասեք։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: vahan on November 30, 2008, 10:56:49 PM
ցենզուրա ---   պատշաճ.թույլատրելի.արտոնասահման։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Samvel on December 01, 2008, 04:06:57 AM
Արտակարգ է Վահանի առաջարկը - թույլատրելի կամ , գուցե ավելի ճիշտ է - պատշաճ:
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on December 01, 2008, 10:58:13 AM
Շնորհակալություն։

Իսկ ինչպե՞ս կթարգմանեք այս նախադասությունը՝ "Blank a box to remove that word"։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on December 01, 2008, 11:02:32 AM
Edit Your Forum Template – Խմբագրել  ֆորումի ձևանմուշը։

Ինձ համար անհասկանալի է «ձևանմուշ» բառը։ Ավելի հասկանալի բառ առաջարկեք, խնդրում եմ։
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Masnaget on December 01, 2008, 06:58:00 PM
Quote from: Admin on December 01, 2008, 11:02:32 AM
Edit Your Forum Template – Խմբագրել  ֆորումի ձևանմուշը։

Ինձ համար անհասկանալի է «ձևանմուշ» բառը։ Ավելի հասկանալի բառ առաջարկեք, խնդրում եմ։
Ճիշտն ասած, ես հավանում եմ այս բառը, որովհետև հենց այն ամբողջական իմաստն ունի, ինչ template բառը:
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Masnaget on December 01, 2008, 07:01:59 PM
Quote from: Masnaget on November 29, 2008, 08:49:08 PM
Quote from: Admin on November 29, 2008, 11:18:59 AM
Իսկ ինչպե՞ս կթարգմանեք այս նախադասությունը.
"Put the word to be censored on the left, and what to change it to on the right"
Տեղադրեք ցենզորային բառը ձախ կողմում, փոխելու ենթակաները` աջում
կամ /քերականորեն և իմաստով ավելի ճիշտ է/
Տեղադրեք ցենզորային բառը ձախ կողմում, իսկ այն բառը, ինչի պետք է վերածել այն` աջում
Մեկ հարց Ադմինին.
Ե՞րբ է օգտագործվում այդ նախադասությունը, ի՞նչ պայմաններում:
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Masnaget on December 01, 2008, 07:05:14 PM
Quote from: Admin on December 01, 2008, 10:58:13 AM
Շնորհակալություն։

Իսկ ինչպե՞ս կթարգմանեք այս նախադասությունը՝ "Blank a box to remove that word"։
Դատարկեք վանդակը` այդ բառը հեռացնելու համար
Title: Re: Ֆորումի հայացում
Post by: Ղուկաս Վահան on December 16, 2008, 11:33:22 AM
Quote from: Masnaget on December 01, 2008, 07:01:59 PM
Quote from: Masnaget on November 29, 2008, 08:49:08 PM
Quote from: Admin on November 29, 2008, 11:18:59 AM
Իսկ ինչպե՞ս կթարգմանեք այս նախադասությունը.
"Put the word to be censored on the left, and what to change it to on the right"
Տեղադրեք ցենզորային բառը ձախ կողմում, փոխելու ենթակաները` աջում
կամ /քերականորեն և իմաստով ավելի ճիշտ է/
Տեղադրեք ցենզորային բառը ձախ կողմում, իսկ այն բառը, ինչի պետք է վերածել այն` աջում
Մեկ հարց Ադմինին.
Ե՞րբ է օգտագործվում այդ նախադասությունը, ի՞նչ պայմաններում:

Այդ նախադասությունը ադմինիստրատորների համար է, երբ նրանք կարգավորում են ֆորումների ադմինիստրատիվ համակարգը, երբ նրանք արգելում են, որ որոշ բառեր գրվեն ֆորումում։

Հ.գ.
Ներողություն ուշ անդրադառնալու համար։