Սիրելի հավատացյալներ, վերջերս մի ահավոր լուր լսեցի հեռուստացույցով, որ դայակները կամ մայրերը մանկիկների հանդեպ շատ դաժան են՝ հարվածում են, չեն կերակրում և այլն: Չգիտեմ, դա պարզապես անմարդկային է: Սրանից բացի, կան նաև մայրեր, որոնք սպանում են իրենց երեխաներին՝ ծնվեծ և չծնված:
ՈՒզում եմ կոչ անել ձեզ, սիրելի հավատացյալներ, որ ձեր աղոթքներում հիշեք նաև աշխարհի բոլոր անպաշտպան (ֆիզիկապես) երեխաներին: Եկեք լինենք Աստծո "զորեղ զենքերից" ի օգուտ երեխաների: Եկեք աղոթենք նրանց հոգևոր և մարմնական ապահպվության համար:
Կարող եմ առաջարկել մի աղոթք.
Զորավոր և բարեգութ Տեր մեր, Հիսուս Քրիստոս, Քո ողորմությանն արժանացրու անպաշտպան զավակներիդ, պատվիրելով Սուրբ Հրեշտակներիդ, որ միշտ օգնության հասնեն թե ծնվածներին, և թե չծնվածներին: Մի թող, որ տանջվեն Քո սիրելիները այս պիղծ աշխարհում, այլ Սուրբ Խաչիդ նշանով պահիր և պահպանիր նրանց և ապահովիր նրանց հոգևոր և մարմնական վտանգներից: Թող Քո Կամքը լինի և ոչ՝ իմ. Ամեն:
27:)
Հուսով եմ, որ ձեր աղոթքները նույնպես կառաջարկեք այս բանի համար: Շնորհակալություն:
Quote from: Mariam on November 25, 2005, 09:25:08 PM
Քո աղոթքը դարձել է մեր մտահագությունը:
Ի՞նչ ի նկատի ունես, Մարիամ ջան: