Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Առաքինություններ և մոլություններ => Topic started by: Ղուկաս Վահան on May 25, 2008, 08:49:22 PM

Title: Հոգևոր և մարդկ. արժեքների մանիպուլյացիա
Post by: Ղուկաս Վահան on May 25, 2008, 08:49:22 PM
Ինձ շատ հետաքրքրեց Սոֆիայի արտահայտությունը, որը որպես թեմայի վերնագիր եմ ընտրել, և ցանկություն առաջացավ բացելու այս թեման՝ հասկանալու համար, թե ի՞նչ է նշանակում մանիպուլացնել մարդու ունեցած հոգևոր և մարդկային արժեքները։
Հարցս չի վերաբերում Սոֆիայի նշածին, այլ ընդհանրապես, և չէի ցանկանա կոնկրետ օրինակի վրա ծանրանալ, որովհետև ցանկությունս է հարցը քննարկել իր այլ դրսևորումներով ևս։
Title: Re: Հոգևոր և մարդկ. արժեքների մանիպուլյացիա
Post by: Ղուկաս Վահան on May 25, 2008, 08:50:10 PM
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մեզ համար նվիրական արժեքները մարդիկ որպես խայծ օգտագործում են մեզ ծառա դարձնելու համար։