Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Ղուկաս Վահան on September 10, 2009, 12:33:58 AM

Poll
Question: Հայերեն բաժնում՝ հայատառ
Option 1: Այո votes: 10
Option 2: Ոչ votes: 0
Option 3: Չեմ կողմնորոշվում votes: 0
Title: Հայատա՞ռ, թե լատինատառ
Post by: Ղուկաս Վահան on September 10, 2009, 12:33:58 AM
Այս մի քանի օրերի ընթացքում Հայուհու գրառումները մեզ առիթ տվեցին մտածելու լատինատառ հայերենով ֆորումում գրելու մասին։ Վաղուց էր, ինչ նման երևույթ չէինք տեսել, ուստի կարծում եմ շատերի համար դժվարահաճ էր տեսնել կամ փորձել կարդալ այդ հայերենը։ Նկատի ունենալով նաև, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ ինտերնետում հայերեն գրելը դժվար էր, ուստի ցանկանում ենք ֆորումի կանոնակարգում ամրագրել մի կետ, որով հայերեն բաժնում ո՛չ միայն պետք է հայերեն գրել, այլ նաև հայատառ հայերեն և միայն «Տեխնիկական պրոբլեմներ» ենթաբաժնի «Inchpes grel hayeren?» թեմայում կարելի է լատինատառ կամ կիրլիկով գրել։
Այսու, կցանկանայինք լսել Ձեր կարծիքը՝ համաձա՞յն եք, թե՝ ոչ։ Խնդրում ենք ակտիվ մասնակցել քվեարկությանը և կարծիքների արտահայտմանը։ Ձեր կարծիքները շատ կարևոր են մեզ համար։
Title: Re: Հայատա՞ռ, թե լատինատառ
Post by: HAIUHI on September 10, 2009, 11:27:27 AM
Quote from: Admin on September 10, 2009, 12:33:58 AM
Այս մի քանի օրերի ընթացքում Հայուհու գրառումները մեզ առիթ տվեցին մտածելու լատինատառ հայերենով ֆորումում գրելու մասին։ Վաղուց էր, ինչ նման երևույթ չէինք տեսել, ուստի կարծում եմ շատերի համար դժվարահաճ էր տեսնել կամ փորձել կարդալ այդ հայերենը։ Նկատի ունենալով նաև, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ ինտերնետում հայերեն գրելը դժվար էր, ուստի ցանկանում ենք ֆորումի կանոնակարգում ամրագրել մի կետ, որով հայերեն բաժնում ո՛չ միայն պետք է հայերեն գրել, այլ նաև հայատառ հայերեն և միայն «Տեխնիկական պրոբլեմներ» ենթաբաժնի «Inchpes grel hayeren?» թեմայում կարելի է լատինատառ կամ կիրլիկով գրել։
Այսու, կցանկանայինք լսել Ձեր կարծիքը՝ համաձա՞յն եք, թե՝ ոչ։ Խնդրում ենք ակտիվ մասնակցել քվեարկությանը և կարծիքների արտահայտմանը։ Ձեր կարծիքները շատ կարևոր են մեզ համար։
Barev
Sireli haier, petk e grel haieren, ev ete karogh ek ognel ev batsatrel inchpes shat urakh
klinem. Erek inj mi bari hai mard tvel e haieren tarer vor amratsnem komputeri vra, baits
komputeri mej chem gtnum haikakan grajev@.
Ev aveli shat karevor ban
SHAT HAIER GITEN HAIEREN HOSEL, BAITS CHGITEN HAIEREN GREL.
OGNEK AID HAIERIN EL masnaktsel ais hetakrkir vichabanutiunnerin.
Ev vorpes hai kristonia kartsum em karevor@ inch es grum ev voch te inchpes.
sirov Haiuhi
Title: Re: Հայատա՞ռ, թե լատինատառ
Post by: Ղուկաս Վահան on September 10, 2009, 12:11:19 PM
Ճիշտն ասած ես սպասում էի Ձեր արձագանքին՝ մտավախություն ունենալով, որ կարող է նեղված լինեք այս թեմայից, և դա բնական կլիներ, սակայն հավատացեք, որ շատ կարևոր է, երբ մեր գրառումները հնարավորինս մաքուր են լինում։

Quote from: HAIUHI on September 10, 2009, 11:27:27 AM
SHAT HAIER GITEN HAIEREN HOSEL, BAITS CHGITEN HAIEREN GREL.
OGNEK AID HAIERIN EL masnaktsel ais hetakrkir vichabanutiunnerin.
Ev vorpes hai kristonia kartsum em karevor@ inch es grum ev voch te inchpes.
sirov Haiuhi

Եթե մարդը գիտի լատինատառ հայերեն գրել, ապա շատ հեշտությամբ կարող է նաև հայատառ գրել։
Ձևի հարց չկա, այլ մեսրոպյան այբուբենի՝ մեր մայրենի լեզվի։
Title: Re: Հայատա՞ռ, թե լատինատառ
Post by: BAREV on September 11, 2009, 12:27:54 PM
Ըստ երևույթին ճիշտ կլինի հատուկ <Հայերեն գրելու ուղեցույց> վերնագրով փոքր բաժին ունենալ` նման խնդիրներից խուսափելու համար: Իսկ Հայուհու կամ հայերեն ոչ լավ գրող անդամների համար լատինատառ գրելը նորմալ է ըստ երևույթին, ինչն ուղղակի չպետք է ուրիշ շատերի համար առիթից օգտվելու պատճառ դառնա:
Title: Re: Հայատա՞ռ, թե լատինատառ
Post by: Ղուկաս Վահան on September 16, 2009, 09:27:37 PM
Նման բաժին և թեմա կան
Title: Re: Հայատա՞ռ, թե լատինատառ
Post by: Ղուկաս Վահան on September 16, 2009, 09:30:28 PM
Հաշվի առնելով նաև Ձեր գրառումներն ու քվեարկության արդյունքները, շուտով փոփոխության կենթարկենք ֆորումի Հիմնական Կանոնակարգը և բոլորիդ այդ մասին կծանուցենք։
Շնորհակալություն բոլոր ակտիվ մասնակիցներին 18:)