Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Տեխնիկական պրոբլեմներ => Topic started by: Ղուկաս Վահան on January 20, 2008, 02:55:33 PM

Title: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on January 20, 2008, 02:55:33 PM
Թանկագին այցելուներ և ֆորումի մասնակիցներ

Տեխնիկական պրոբլեմների պատճառով վնասվել են սայթի հիմնական բաժինները։
Այս պահի դրությամբ գործում են միայն Ֆորումն ու Ֆոտոալբոմը, մնացյալ բաժիններն անհասանելի են։
Այժմ դիմել ենք մասնագետների, ովքեր փորձում են հաշվարկել վնասը և ցույց տալ մեզ սայթի վերականգնման ուղիները։
Այնուամենայնիվ պետք է տեղեկացնեմ ձեզ, որ մեր ֆինանսական հնարավորություններից ելնելով չենք կարող երաշխավորել, որ առաջիկայում կվերականգնվեն սայթի հիմնական բաժինները։

Հուսով ենք կհասկանաք առկա իրավիճակը։

Լավագույն բարեմաղթանքներս բոլորիդ 13:)
––––––

Дорогие участники форума и посетители сайта.

По техническим причинам повредились основные разделы сайта. В данный момент действуют только форум и фотоальбом, а остальные разделы не доступны.
Мы обратились к соответствующим специалистам, которые попробуют показать нам пути восстановления сайта.
Но все же, привожу к Вашему сведению, что по финансовым причинам, не можем гарантировать быстрое  восстановление сайта.
Надеемся на Ваше понимание.

С наилучшими пожеланиями 13:)
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Dhani on January 20, 2008, 10:24:48 PM
Ցավում եմ շատ: 28:)

Չեք կարծում, որ Websoft կազմակերպությանը պետք է պատասխանատվության ենթարկել կատարվածի համար?
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on January 20, 2008, 10:56:29 PM
Վեբսոֆթը պատասխանատվություն չի ունեցել սայթի ընթացիկ թերությունների համար։ Ֆինանսապես մենք չէինք էլ կարող նրանցից նման բան պահանջել։

Ամեն դեպքում այս պահին դրա մասին չեմ էլ մտածում։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Dhani on January 21, 2008, 12:50:29 AM
Ամեն մի աշխատանք պետք է ունենա գառանտյաի սռոկ: Չանցավ մի տարի` սայթը ընկավ: Միթե նրանք պատասխան չեն կրում իրենց աշխատանքի որակի համար?
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Masnaget on January 21, 2008, 01:00:16 AM
Quote from: Admin on January 20, 2008, 02:55:33 PM
Թանկագին այցելուներ և ֆորումի մասնակիցներ

Տեխնիկական պրոբլեմների պատճառով վնասվել են սայթի հիմնական բաժինները։
Այս պահի դրությամբ գործում են միայն Ֆորումն ու Ֆոտոալբոմը, մնացյալ բաժիններն անհասանելի են։
Այժմ դիմել ենք մասնագետների, ովքեր փորձում են հաշվարկել վնասը և ցույց տալ մեզ սայթի վերականգնման ուղիները։
Այնուամենայնիվ պետք է տեղեկացնեմ ձեզ, որ մեր ֆինանսական հնարավորություններից ելնելով չենք կարող երաշխավորել, որ առաջիկայում կվերականգնվեն սայթի հիմնական բաժինները։

Հուսով ենք կհասկանաք առկա իրավիճակը։

Լավագույն բարեմաղթանքներս բոլորիդ 13:)
––––––

Дорогие участники форума и посетители сайта.

По техническим причинам повредились основные разделы сайта. В данный момент действуют только форум и фотоальбом, а остальные разделы не доступны.
Мы обратились к соответствующим специалистам, которые попробуют показать нам пути восстановления сайта.
Но все же, привожу к Вашему сведению, что по финансовым причинам, не можем гарантировать быстрое  восстановление сайта.
Надеемся на Ваше понимание.

С наилучшими пожеланиями 13:)



Inchov karox em ognel?,  yete indz aseq, te ovqer en zbaxum site-i verakangnmamb, apa yes kkaroxanam masnakcel ashxatanqnerin
:)
Shnorhakalutyun
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Masnaget on January 21, 2008, 01:03:41 AM
Quote from: Admin on January 20, 2008, 02:55:33 PM
Թանկագին այցելուներ և ֆորումի մասնակիցներ

Տեխնիկական պրոբլեմների պատճառով վնասվել են սայթի հիմնական բաժինները։
Այս պահի դրությամբ գործում են միայն Ֆորումն ու Ֆոտոալբոմը, մնացյալ բաժիններն անհասանելի են։
Այժմ դիմել ենք մասնագետների, ովքեր փորձում են հաշվարկել վնասը և ցույց տալ մեզ սայթի վերականգնման ուղիները։
Այնուամենայնիվ պետք է տեղեկացնեմ ձեզ, որ մեր ֆինանսական հնարավորություններից ելնելով չենք կարող երաշխավորել, որ առաջիկայում կվերականգնվեն սայթի հիմնական բաժինները։

Հուսով ենք կհասկանաք առկա իրավիճակը։

Լավագույն բարեմաղթանքներս բոլորիդ 13:)
––––––

Дорогие участники форума и посетители сайта.

По техническим причинам повредились основные разделы сайта. В данный момент действуют только форум и фотоальбом, а остальные разделы не доступны.
Мы обратились к соответствующим специалистам, которые попробуют показать нам пути восстановления сайта.
Но все же, привожу к Вашему сведению, что по финансовым причинам, не можем гарантировать быстрое  восстановление сайта.
Надеемся на Ваше понимание.

С наилучшими пожеланиями 13:)


Ինձ թվում , թե ես մետավորապես գիտեմ, թե ինչ տիպի վիռուս է ձեզ վնասել.... բայցինձ առավել մանրամասն նկարագրություններ են պետք, որպեսզի կողմնորոշվեմ: Ում կարող եմ դիմել?
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Dhani on January 21, 2008, 01:05:37 AM
Ողջույն: Դուքել եք կարծում, որ սայթը պատահակն չէ փլվել?
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on January 21, 2008, 08:53:03 AM
Վիրուսի հարց չէ, ինչքան ես եմ հասկանում։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Sofia on January 21, 2008, 10:58:46 PM
Quote from: Admin on January 20, 2008, 02:55:33 PM
Թանկագին այցելուներ և ֆորումի մասնակիցներ

Տեխնիկական պրոբլեմների պատճառով վնասվել են սայթի հիմնական բաժինները։
Այս պահի դրությամբ գործում են միայն Ֆորումն ու Ֆոտոալբոմը, մնացյալ բաժիններն անհասանելի են։
Այժմ դիմել ենք մասնագետների, ովքեր փորձում են հաշվարկել վնասը և ցույց տալ մեզ սայթի վերականգնման ուղիները։
Այնուամենայնիվ պետք է տեղեկացնեմ ձեզ, որ մեր ֆինանսական հնարավորություններից ելնելով չենք կարող երաշխավորել, որ առաջիկայում կվերականգնվեն սայթի հիմնական բաժինները։

Հուսով ենք կհասկանաք առկա իրավիճակը։

Լավագույն բարեմաղթանքներս բոլորիդ 13:)
––––––

Äîðîãèå ó÷àñòíèêè ôîðóìà è ïîñåòèòåëè ñàéòà.

Ïî òåõíè÷åñêèì ïðè÷èíàì ïîâðåäèëèñü îñíîâíûå ðàçäåëû ñàéòà.  äàííûé ìîìåíò äåéñòâóþò òîëüêî ôîðóì è ôîòîàëüáîì, à îñòàëüíûå ðàçäåëû íå äîñòóïíû.
Ìû îáðàòèëèñü ê ñîîòâåòñòâóþùèì ñïåöèàëèñòàì, êîòîðûå ïîïðîáóþò ïîêàçàòü íàì ïóòè âîññòàíîâëåíèÿ ñàéòà.
Íî âñå æå, ïðèâîæó ê Âàøåìó ñâåäåíèþ, ÷òî ïî ôèíàíñîâûì ïðè÷èíàì, íå ìîæåì ãàðàíòèðîâàòü áûñòðîå  âîññòàíîâëåíèå ñàéòà.
Íàäååìñÿ íà Âàøå ïîíèìàíèå.

Ñ íàèëó÷øèìè ïîæåëàíèÿìè 13:)


Ողջուըն,Ադմին 13:)
Կփորձենք ինչով կարող ենք օգտակար լինել: Կարծում եմ, հիմա պետք է համախմբվել, որպեսզի օգնությունը արդյունավետ լինի և Լուսամուտը շուտ վերականգնվի 21:):
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: TILIL on January 22, 2008, 12:37:29 AM
Ողջույն հարգելի Ադմին,իրոք ցավալի է,որ այսպիսի խնդիր է առաջացել, ես համաձայնվելով Սոֆիայի հետ կասեմ,որ մենք համախմբվենք կարող ենք օգտակար լինել, իսկ նրանք ովքեր մասնագետ են կցանկանայի բոլոր ուժերը ներդնեին: Ամեն դեպքում մենք հույսներս չպետք է կորցնենք:
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on January 22, 2008, 11:27:17 AM
Շնորհակալություններս բոլորին, ովքեր այստեղ կամ հեռախոսազանգով իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու Լուսամուտին  21:)
Երեկ երկու մասնագետներ/ծրագրավորողներ փորձեցին լուծել առաջացած խնդիրը, բայց ապարդյուն :( 
Աշխատանքները դեռ կշարունակվեն այդ ուղղությամբ։
Հավանաբար կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերենք համապատասխան կազմակերպության հետ, որը կստանձնի սույն խնդրի կարգավորումը։ Այս երկու օրերին ավելի մանրամասն կտեղեկացվեք։
Առաջիկայում «Աջակցություն» թիմին հատկացված մասում կդրվեն մանրամասները այս խնդրի լուծման համար։
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան գործուն մասնակցություն ունենալ/աջակցել Լուսամուտին այս խնդրում և դեռևս «Աջակցություն» թիմի անդամ չեն, թող գրեն այստեղ կամ մեզ առանձին, որ իրենց ընդգրկենք նշված թիմի մեջ։

Նորից շնորհակալություններս 13:)
Ձեր աջակցությունը կարևոր է ո՛չ միայն Լուսամուտը վերականգնելու համար, այլ այն պարտավորեցնում է մեզ, որ հետագայում ավելի լավ կարողանանք ներկայացնել մեր հոգևոր–մշակութային արժեքները։ Սա նաև հուսադրում է մեզ, որ այն մինչ օրս իր օգտակարությունն ունեցել է։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Dhani on January 22, 2008, 06:34:38 PM
Դեհ, ինչ ասեմ: Համբերություն քեզ: Բոլորս էլ ինչով կկարողանանք, կօգնենք` մեկս շատ, միյուսս քիչ: Բայց, իրոք համախմբվենք` կստացվի:
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on January 24, 2008, 07:25:20 PM
Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Լուսամուտի սերվերի տեղափոխություն կլինի առաջիկայում և հավանական է, որ մի փոքր ժամանակով չգործի նաև Ֆորումը։
Ակնկալում ենք, որ այս տեղափոխությունը դրական կանդրադառնա մեր աշխատանքների վրա։
Այնուամենայնիվ այս տեղափոխությունը չի անդրադառնա ֆորումի գրառումների վրա։
Տեղափոխությունից առաջ կտեղեկացնենք։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Satenik on January 25, 2008, 06:19:03 AM
Ճիշտ է, ես շատ ակտիվ չեմ ֆորումում, բայց ամեն օր մտնում եմ և նայում, թե ինչ կա չկա: Շատ կկարոտեմ ֆորումը: 6:)
ՈՒստի ցանկանում եմ ադմինիստրացիային  և մասնակիցներին հաջողություն, որ շուտ հաղթարարենք այս խնդիրը: 37:) 21:) 21:)
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on January 30, 2008, 12:55:25 PM
Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ սերվերի տեղափոխությունն արդեն տեղի է ունեցել և այս պահին փորձում ենք լուծել մնացյալ խնդիրները։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on February 01, 2008, 10:57:53 AM
Տեղեկացնեմ, որ սերվերի տեղափոխության ժամանակ նկատեցի գրանցումներ և գրառումներ, որոնք կորցրեցինք։
Նրանք, ովքեր նկատել են իրենց գրանցման կամ գրառման կորուստը, կարող են այժմ ապահով լինեն և կրկնեն իրենց գրառումները կամ գրանցումը։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on February 01, 2008, 11:09:57 AM
Ավելացնեմ, որ սերվերի այս տեղափոխությունը շատ կարևոր էր մեզ համար։
Ըստ մեր դիտարկումների Լուսամուտն այժմ ավելի թեթև ու արագ է աշխատում, ադմինիստրատիվ անկյան ապահովությունը ավելի բարձր է, որով ուժեղացվել է սայթի պաշտպանությունը։ Այս փոփոխությունը մեզ հնարավորություն է տալիս առաջիկայում ունենալ տեսա/լսադարան և այլն։
Այլ առավելությունների մասին ևս կարելի է նշել, բայց չեմ ցանկանում մանրանալ բոլոր տեխնիկական հարցերի մեջ։
Շնորհակալություն, որ համբերությամբ սպասեցիք այս փոփոխությանը։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on February 01, 2008, 09:17:19 PM
Բոլորն էլ քաջ գիտեն, որ մենք փնտրում են կազմակերպության կամ մասնագետի, ով կարող է մեզ օգնել։ Մեզ եղան նաև առաջարկներ օգնելու մեր ունեցած դժվարության առնչությամբ և ես այդ մասին գրեցի «Աջակցություն» թիմին։
Որպես պարզաբանում ցանկանում եմ նաև այստեղ նշել, որ նախատեսում եմ սայթը ոչ թե զուտ վերականգնել, այլ զարգացնել։ Ես այսպես եմ մտածում. եթե սա իմ համար է, ես պետք է միայն անեմ, իմ ցանկացածով, ապա ես մեկ հոգու հետ կաշխատեմ և հետո այս նախագիծը ինձ հետ էլ կմեռնի, բայց ես ցանկանում եմ այնպիսի բազմաֆունկցիոնալ ադմինիստրատիվ համակարգ ստեղծել, որ շատերը մասնակցեն այս պռոյեկտի կառուցման աշխատանքներին, և ինձանից ու ձեզանից հետո էլ այն շարունակողներ լինեն։ Այս իմաստով նպատակս չէ միայն վերականգնել առկա թերությունը, այլ հատկապես զարգացնել սայթը իր ադմինիստրատիվ համակարգով։
Այս իմաստով մեզ պետք է մեկը կամ կազմակերպություն, որը ոչ թե միայն կվերականգնի վնասված սայթը, այլ կօգնի այն զարգացնել։
Ահա այս է հիմնական պատճառը, որ հրաժարվել ենք պարզ օգնությունից և փորձում ենք գտնել երկարաժամկետ համագործակցություն։
Ասեմ, որ սկզբում փորձեցինք e-works ընկերության հետ աշխատել, սակայն իրենց պայմանները մեզ չգոհացրեցին։ Այս պահին աշխատում ենք մի մասնագետի հետ և հույս ունենք, որ նրա հետ մեր համագործակցությունը հաջող կլինի։
Հավելյալ կտեղեկացնենք վերականգնման ընթացքի մասին։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on March 07, 2008, 08:54:50 PM
Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ առ այսօր դեռ չի հաջողվել վերականգնել Լուսամուտի հիմնական բաժիններ։ Մեր նախորդ փորձերն ապարդյուն անցան։
Այսօր, սակայն, պայմանագիր ենք կնքել Uni Systems ընկերության հետ։ Նրանք խոստացել են, որ երեք շաբաթից կկարողանան վերականգնել ծրագրավորման թերությունները և երաշխավորել են, որ նորմալ կաշխատի։
Տեսնենք մեր այս փորձն ինչով կավարտվի։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on March 19, 2008, 09:13:47 PM
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Uni Systems ընկերության աշխատակիցների աշխատանքները բարեհաջող են ընթանում։ Կարծես նրանք կարողացան վերականգնել մեր կորցրած նյութերը, որի համար մեր շնորհակալություններն ենք փոխանցում իրենց աշխատակիցներից Հերմինեին և Աննային 39:) 39:) 39:)  Այժմ անհրաժեշտ է նայել և վերացնել մնացյալ թերությունները, ուստի, թանկագին Լուսամուտցիներ, խնդրում եմ դուք էլ նայեք, և եթե որևէ թերություն նկատեք, ապա գրեք այստեղ, որ մեր մասնագետներն աշխատեն այդ թերությունները ևս վերացնել։
Շնորհակալություններս բոլորիդ, որ սատարում ենք այս աշխատանքներին 13:)
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Hasik on March 19, 2008, 10:36:25 PM
Ադմին ջան շատ ուրախ եմ, որ Ձեր այդ հսկայական աշխատանքը չի անհետացել, չնայած անգամ այդ վատ տարբերակի դեպքում դա հասրել էր որոշներիս տալ այն անհրաժեշտը, որի կարիքը շատ ունեք:

Բայց մի թերություն ասեմ, որ արդեն երրորդ անգամ է, իմ նկարը կորչում է, տեղը փոքրիկ խաչ է պատկերվում, արդյոք դա կապված չէ՞ սայթի այս վիճակի հետ:
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Satenik on March 20, 2008, 04:35:32 AM
Ինչ լավ է: Շատ ուրախացա: 37:)
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on March 21, 2008, 10:16:47 AM
Quote from: Hasik on March 19, 2008, 10:36:25 PM
Բայց մի թերություն ասեմ, որ արդեն երրորդ անգամ է, իմ նկարը կորչում է, տեղը փոքրիկ խաչ է պատկերվում, արդյոք դա կապված չէ՞ սայթի այս վիճակի հետ:

Դա կապված չէ սայթի հետ, բայց եթե նորից նկատես, փոփոխություն չանես, այլ ինձ ասա, որ մի հատ նայեմ։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Hasik on March 21, 2008, 10:15:52 PM
ԻՄ համակարգչի վրա չի բացում, բայց աշխատանքի վայրում այսօր բացեցի եղավ Ադմին ջան:
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on April 02, 2008, 12:01:55 AM
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Լուսամուտի հիմնական բաժինները վերանորոգվել են։ Այս պահի դրությամբ մնացյալ մանր շտկումներն են կատարվում, որոնք պարզ աչքով թերևս տեսանելի չեն։ Արդեն կատարվում են նոր հավելումներ։ Եթե մտնեք Լուսամուտի առաջին էջը, ապա «Ընթացիկ իրադարձություններում» և «Հոգևոր մշակութային մամուլ» բաժիններում կտեսնեք նոր հավելումներ։
Շնորհավորում եմ բոլորին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր սատարեցին մեզ այս հարցում։ Մասնավորաբար ցանկանում եմ շնորհակալություններս փոխանցել Uni Systems ընկերությանը, որ այսպես օպերատիվ և բարեհաջող իրականացրեցին իրենց ստանձնած պարտականությունը։
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Hasik on April 03, 2008, 09:02:36 PM
Ես էլ ուզում միանալ ձեր ուրախությանը,որ ամեն ինչ հաջողվեց վերականգնել,ու շնորհակալություն հայտնել բոլոր բոլորին, ովքեր թեկուզ իրենց մասնակցությամբ, իրենց թանկ ժամանակից մի փոքր մաս Լուսամուտի վրա ծախսելով՝ դառնում են հաղորդակից մեր հոգեվոր-մշակույթային արժեքներին: Անձամբ ինձ Լուսամուտը հասցրել է այս կարճ ժամանակում շատ բան տալ, ես ինքս եմ սկսել իմ մեջ ինչ-որ նոր բաներ բացահայտել; Թող այս ավետիսը մի նոր խթան հանդիսանա, որ էլ ավելի ակտիվությամբ մասնակցենք ֆորումին:
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Harcuhi on May 03, 2008, 07:29:48 PM
Հարգելի Ադմինը գրեց նորություններում հետևյալը.

QuoteԱռ ի տեղեկություն՝ Աբեղան այլևս մեզ հետ չէ։ Եթե այս առնչությամբ հավելյալ հարցեր ունեք, ապա անկաշկանդ կարող եք ֆորումում գրել։ Լուսամուտը բնականոն ձևով շարունակելու է իր աշխատանքները։

Նախ ասեմ, որ ուրախ եմ, որ Լուսամուտը կշարունակի իր աշխատանքը: 21:) Դա արդեն իսկ հերիք է, որպեսզի մենք չցանկանանք մտնել մեզ լքաց Աբեղայի անձնական գործերի մեջ և հավելյալ հարցեր տանք նրան: Միայն հուսով եմ, կփոխանցեք, մեր անկեղծ բարեմաղթանքները: 21:)Եւ շնորհակալությունը Լուսամուտի համար:

Իսկ հիմա անցնենք ձեզ Ադմին: Դուք նկատում եք, որ Լուսամուտի վրա կան սխալներ?
Ռուսերեն բաժնում շատ են չգիտեմ ինչու: 5:) Եւ հետո, մի օր բացեք Լուսամուտի գլխավոր էջը Երևանի ժամանակով 16-59 րոպեին: Եւ հետո դիտեք այդ էջը 17-00: Օրացույցում կայքի օրը փոխվում է հենց այդ ժամանակ: Օրինակ հենց այս պահին արդեն կիրակի է: 21:)

16:) 16:) 16:) 16:) 16:) 16:)
Title: Re: Վնասվել են հիմնական բաժինները
Post by: Ղուկաս Վահան on May 04, 2008, 02:01:58 PM
Այդ թերությունների համար Դուք առանձին գրել էիք և Ձեզ պատասխանել ենք, որ նկատի են առնված և ընթացքում կուղղվեն։