Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: Hasik on March 06, 2008, 01:41:19 AM

Title: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Hasik on March 06, 2008, 01:41:19 AM
Այս կյանքում դեռ կա ի՞նչ որ բան, որ կարող է զարմազցնել Ձեզ: 14:) 14:) 14:)
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Տ. Տաթև քհն. on March 06, 2008, 02:46:04 PM
Շտապեմ ես էլ մի հարց տալ Մասնագետին...
Նախ ասեմ, որ շատ հաճելի է ֆորումում Ձեր ներկայությունը վայելել 13:), իսկապես որ մի նոր շունչ եկավ Մասնագետի հետ, սակայն մի տեսակ մեխանիզմ եմ նկատում Ձեր բոլոր գրառումներում, ինչ_որ գերմանական ճշգրտություն և առեղծվածային կեցվածք ??? 9:), հատկապես այն պահն էր հետաքրքիր, որ բացահայտվելու հետ մեկտեղ Մասնագետ մեզնից կհեռանա, կարծես թե Մոխրոտիկին այցելած փերին ժամանակ դրած լինի մասնագետի վրա 2:)..., ինչևիցե, հարցս` կյանքում էլ եք այսպիսին?
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on March 10, 2008, 02:09:11 AM
Quote from: Hasik on March 06, 2008, 01:41:19 AM
Այս կյանքում դեռ կա ի՞նչ որ բան, որ կարող է զարմազցնել Ձեզ: 14:) 14:) 14:)
Ի՞նչ է սովորականը, և ի՞նչ է արտասովորը...
Կորեայում շան միս են ուտում (խեղճ կենդանուն սպանում են կախելով և դանդաղ ծեծելով. ասում են, թե նրա միսը ծեծից համեղանում է), իսկ  Ճապոնիայում Ձեզ` իբրև թանկագին հյուրի, կմատուցեն արջի թարմ արյուն` այն համարելով միայն պատվավոր հյուրերի խմիչք: Եվ դեռ կնեղանան, եթե դուք չհամտեսեք մի կտոր թարմ որդ:
Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է: Գուցե ինձ  երբևէ զարմացրել են նման սովորությունները, սակայն իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում  երբեք չեմ զարմացել:   
Կորեայում չեն զարանա, եթե ասես, որ  մարդիկ շան միս էլ են ուտում: Իսկ Հայաստանում զարմանում են: Ու զզվում:
Երկար տարիներ է, ինչ ոչինչ չի զարմացնում ինձ:  Եվ թույլ տվեք կյանքիս փորձից ելնելով` հայտարարել (կամ մի կանոն ձևակերպել), որ մարդու զարմանալու ունակությունը մի մեծություն է, որը  գնահատում է. թե նա նա ինչքանով է զարգացած, ինչքան գիտե: Իսկ եթե մարդը զարմանում է մի երկու  տարրական կամ գոնե այդպիսին թվացող բաների վրա, խեղճին ասում են <<չտես>>: Կարծես թե նա մեղք ունի, որ չի տեսել, թե ինչպե՛ս են  արքայանարինջը  մաքրում: Կամ` կիվին:
Իսկ եթե անկեղծ` այստեղ ես շատ բաների վրա զայրանում եմ: Չեմ զարմանում, որ Հայաստանում ընտրությունները երբեմն կեղծվում եմ: Զայրանում եմ, թե ինչպես են կեղծում:
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on March 10, 2008, 02:09:50 AM
Quote from: arsensrk on March 06, 2008, 02:46:04 PM
Շտապեմ ես էլ մի հարց տալ Մասնագետին...
Նախ ասեմ, որ շատ հաճելի է ֆորումում Ձեր ներկայությունը վայելել 13:), իսկապես որ մի նոր շունչ եկավ Մասնագետի հետ, սակայն մի տեսակ մեխանիզմ եմ նկատում Ձեր բոլոր գրառումներում, ինչ_որ գերմանական ճշգրտություն և առեղծվածային կեցվածք ??? 9:), հատկապես այն պահն էր հետաքրքիր, որ բացահայտվելու հետ մեկտեղ Մասնագետ մեզնից կհեռանա, կարծես թե Մոխրոտիկին այցելած փերին ժամանակ դրած լինի մասնագետի վրա 2:)..., ինչևիցե, հարցս` կյանքում էլ եք այսպիսին?
Գիտե՞ք, երկար մտածեցի իմ բնութագրական անվան մասին: Սկսեմ այստեղից:
Այն միաժամանակ պետք է ծածկեր իմ մասնագիտացումները, էությունը, ուշադրություն գրավեր և միաժամանակ, մնար կուլիսային վիճակում: Ամենահարմարը Մասնագետն էր: Նկատի առնելով այլ ֆորումներում ունեցածս փորձը, ինչպես նաև դրանցից ինձ ծանոթ որոշ կերպարներ` ես սկսեցի մտածել, թե ինչ կերպար է պակասում այս ֆորումում: Մասնագետի: Գուցե տարօրինակ թվա, որ ես պետք է ինչ-որ բանով զարմացնեմ մարդկանց, սակայն կուզենայի  դա անել: Կյանքում իմ կարողացածիցս մի փոքր ավելի  ծանր բեռ եմ վերցնում ինձ վրա, որպեսզի հետագայում աշխատելու, կատարելագործվելու  տեղ ունենամ, աճ ունենամ: Չէ՞ որ կյանքը հասունացման փուլեր է ենթադրում: Այլ կերպ ասած` այն աստիճան է, որը երբեմն բարձրանում ես, երբեմն` իջնում: Տեղում մնալ չեմ սիրում: Դա իջնելուց էլ ավելի վատ է, աննպատակահարմար: Չեմ հանգստանում: Հարկ է աշխատել: Ուշ է: Գուցե վաղը մեռնելու եմ, ո՞վ գիտե:   
Կերպարային  անորոշությունը (կուզեք անվանեք այն  առեղծվածայնությունը) թույլ է տալիս գործել: Ապացուցել, որ իմ գործերն են կարևոր, ոչ թե իմ անձը: Մարմինը ծանրաքարշ է, հպարտ, թուլություններով լի: Գուցե հպարտանա՞մ, գուցե բավարարեմ ու չգործե՞մ.... սա է սարսափելի:
Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսն ասում էր, որ մաքուր ջուր տալու համար բավարար չէ այն պարզապես ամբարել: Պետք է այդ ջուրը ժամանակի ընթացքում մաքուր պահել կարողանալ:
Իսկ եթե դո՞ւ ես այդ ջուրը...
Գրառումներս ուղղված են այնպիսի մարդկանց, որոնք մտավորապես իրար հավասար չեն: Ուստի հարկ է գրել մաքուր, պարզ, երբեմն` պարզունակ: Եթե ի մի բերենք իմ կերպարից բխող կանոնները, ապա կստանանք հետևյալը.
Նախ` պետք է լինել մատչելի: Ֆորումը հաղորդակցման միջոց է, նաև քարոզչական միջոց է, իսկ դա ենթադրում է բոլորի հետ շփվել կարողանալու հմտություն:
Երկրորդ` Մասնագետ անվանումը ենթադրում է որոշակի մասնագիտացումներ: Ունեմ: Մի անգամ ասացի, որ չեմ խառնվում այն թեմաներին, որոնցից գոնե կրթություն և մասնագիտացում չունեմ: Այլև` գրություններս պետք է լինեն մասնագիտորեն հիմնավորված, տեղին, ամբողջական:
Երրորդ` աննկատ մնալը թույլ է տալիս որոշակի պատասխանատվությունից խուսափել` ի հաշիվ մեկ այլ պատասխանավտության ստանձնման:  Գուցե սա թույլ կտա ստեղծել մեկ կերպար, որը կբավարարի որոշակի  բնավորությամբ մարդկանց, որոնք կցանկանան այդպիսի մեկին տեսնել: Բայց մարմնապես  չեմ երևալու:  Այո, կյանքում էլ եմ այպիսին:
Հոլիվուդում կինոակադեմիան, ի թիվս այլ մրցանակների, մրցանակ է շնորհում  նաև ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ: Հավատացե՛ք, կրկնակի դժվար է ունենալ առանցքային, սակայն երկրորդ դեր: Իմ էությունն այդպիսին է: 
Վախթանգ Անանյանը մի դեպք է հիշում: Մի վատ մարդու մահից հետո նրա գերեզմանին ժամանակի ընթացքում փուշ է բուսնում: Եվ երբ  ինչ-որ մարդիկ ցանկանում են  այդ փուշը փոկել-հանել, մեկը նրանց արգելում է` հիշելով այդ մարդու հոռի արարքները: Չեն պոկում փուշը: Անանյանը, այդ մասին պատմելով, հետևցնում է, որ մարդ կյանքում այնպես պետք է ապրի, որ ուրիշները համարձակորեն մաքրեն նրա գերեզմանը: Դեն նետեն փուշը ու տեղը վարդ դնեն:
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Mard on March 10, 2008, 10:23:24 PM
Սիրելի մասնագետ
ինչու'  ձեր նկարը սև ներկած: ???
Միգուցե ես սխալվում եմ , բայց,  ձեր խոսքի մեջ հուսահատական երանգ եմ տեսնում:  6:)
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on March 11, 2008, 12:46:30 AM
Quote from: Mard on March 10, 2008, 10:23:24 PM
Սիրելի մասնագետ
ինչու'  ձեր նկարը սև ներկած: ???
Միգուցե ես սխալվում եմ , բայց,  ձեր խոսքի մեջ հուսահատական երանգ եմ տեսնում:  6:)

Գուցե տպավորությունն այդպիսին է, սակայն ես աշխատում եմ հուսահատական երանգներ չմտցնել գրառումներիս մեջ: Երբեմն`  անկեղծ լինելու դեպքում, այո, մի փոքր տխուր է ստացվում: Ընդհանուր առմամբ, աշխատում եմ հավասարակշռել խոսքս:  Երբեմն տխուր, երբեմն` ուրախ, ավելին` զվարճալի: Սա է կյանքը: Մենք զգացմունքների ու զգացումների միայն մեկ տեսակ չենք բանեցնում մեր  առօրյայում: 
Միշտ ուրախ լինելը կնշանակի, թե քրիստոնեությունից բան չենք հասկանում: Բայց ճգնավոր էլ չենք:
Հավատացե՛ք, իմ գրառումներում անկեղծ եմ: Ես այն եմ, ինչ որ կամ: Այնպես, ինչպես դաստիարակվել եմ:
Եթե Լուսամուտ նախագծի կարգախոսին նայենք, ապա կտեսնենք, որ այն  ստիպում է  տալ: Տալ այն, ինչ ունես, դեռ մի բան էլ ավելի: Ւսկ ես ուրախությունը և ուրախ երանգները ձեզանից կստանամ: Հույս ունեմ: 
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Hasik on April 04, 2008, 11:39:54 PM
Եթե շատ մեծ ագղտնիք չէ, կկիսվես մեզ հետ, թե ինչպես եղավ քո դարձը դեպի քրիստոնեություն, թե դա եղավ անհասկանալի ու շատ ծածուկ ձեվով?????????
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on April 06, 2008, 12:29:36 PM
Quote from: Hasik on April 04, 2008, 11:39:54 PM
Եթե շատ մեծ գաղտնիք չէ, կկիսվես մեզ հետ, թե ինչպես եղավ քո դարձը դեպի քրիստոնեություն, թե դա եղավ անհասկանալի ու շատ ծածուկ ձեվով


Առանձնապես բան չունեմ պատմելու. ես քրիստոնյա եմ եղել և հիմա էլ  եմ քրիստոնյա: Պարզապես սիրեցի Լուսամուտը:
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Hasik on August 22, 2008, 04:09:09 PM
Մասնագետ ջան որն է քո այդքան մեծ էներգիայի աղբյուրը, կենսուրախության և միշտ թարմ մտքերի գաղտնիքը 23:) 23:)
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on August 24, 2008, 10:26:10 PM
Quote from: Hasik on August 22, 2008, 04:09:09 PM
Մասնագետ ջան որն է քո այդքան մեծ էներգիայի աղբյուրը, կենսուրախության և միշտ թարմ մտքերի գաղտնիքը 23:) 23:)
Օ....թույլ տվեք չասել...
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Ղուկաս Վահան on December 24, 2008, 11:00:15 PM
Ձեզ չի՞ վախեցնում այն, որ շատ եք հարցերին մասնագիտական մոտեցում ցուցաբերում, նույնիսկ թեյ հյուրասիրելիս։
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on December 25, 2008, 12:39:53 PM
Quote from: Admin on December 24, 2008, 11:00:15 PM
Ձեզ չի՞ վախեցնում այն, որ շատ եք հարցերին մասնագիտական մոտեցում ցուցաբերում, նույնիսկ թեյ հյուրասիրելիս։
Երբեմն այո... 34:)
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Seyran sarkavag on March 27, 2009, 12:58:30 PM
1. Մասնագետ ջան, ես քեզ ճանաչո՞ւմ եմ... կամ ծանո՞թ ենք:

2. Մասնագետ ջան, ինձ առանձին նամակով կասե՞ս թե ով ես:

3. Եթե Սրբազանի հերթական քարոզին պիտի գաս՝ «ինձ մի նշան ցույց տուր» :D

39:) ես էլ ի նշան այն բանի, որ առայժմ միակ մարդն ես, ու հետ կոնֆլիկտ չեմ հասցրել ունենալ էս «թույն» ֆորումում, հուսամ դեռ կհասցնենք 22:)
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on March 27, 2009, 02:11:52 PM
Quote1. Մասնագետ ջան, ես քեզ ճանաչո՞ւմ եմ... կամ ծանո՞թ ենք:
Այո

Quote2. Մասնագետ ջան, ինձ առանձին նամակով կասե՞ս թե ով ես:
Ոչ

Quote3. Եթե Սրբազանի հերթական քարոզին պիտի գաս՝ «ինձ մի նշան ցույց տուր» :D
Ոչ


Quote39:) ես էլ ի նշան այն բանի, որ առայժմ միակ մարդն ես, ու հետ կոնֆլիկտ չեմ հասցրել ունենալ էս «թույն» ֆորումում, հուսամ դեռ կհասցնենք 22:)
13:)


Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Salmast on March 29, 2009, 04:54:37 AM
Մասնագետն ապրած կենա,
քեզ էլ մի հարց տամ կամ` ես էլ մի հարց տամ.

Կոմիտասի մասին պատմող ֆիլմ որտեղից կարող եմ ճարել? Լուրջ եմ հարցնում 30:)
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on March 30, 2009, 12:15:54 AM
Quote from: Salmast on March 29, 2009, 04:54:37 AM
Մասնագետն ապրած կենա,
քեզ էլ մի հարց տամ կամ` ես էլ մի հարց տամ.

Կոմիտասի մասին պատմող ֆիլմ որտեղից կարող եմ ճարել? Լուրջ եմ հարցնում 30:)
Ճիշտն ասած` չգիտեմ..........
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Hasik on May 26, 2009, 11:03:16 PM
Մասնագետ ջան կասես, թե որն է քո ստեղծագործելու գաղտնիքը, կա՞ ինչ–որ բան կամ ինչ–որ մեկը ???, որ քեզ համար մուսա է հանդիսանում։
Եթե գաղտնիք է, կհասկանամ
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on May 27, 2009, 01:41:01 AM
Quote from: Hasik on May 26, 2009, 11:03:16 PM
Մասնագետ ջան կասես, թե որն է քո ստեղծագործելու գաղտնիքը, կա՞ ինչ–որ բան կամ ինչ–որ մեկը ???, որ քեզ համար մուսա է հանդիսանում։
Եթե գաղտնիք է, կհասկանամ
Գաղտնիքը` տաղաչափություն + բառեր : Շատ հեշտ է, կարող եք Դուք էլ փորձել:
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: vahan on July 23, 2010, 06:16:50 PM
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM

1. Քանի՞ օր կարող ես անցկացնել առանց Լուսամուտի:
2. Ի՞նչ միջոցներով կարելի է քարոզել քրիստոնեությունը` ըստ քեզ:
3. Կարդացածդ վերջին գեղարվեստական գրքի անունն ասա:
Մասնագե՞տ։ Էս ինչքա՞ն ժամանակ հարց չենք տվել քեզ :o։
Ուստի կուզեի. որ  ինձ ուղղած հարցերիդ  նաև դու պատասխանեիր՝ եթե կարելի է։
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on July 23, 2010, 06:28:28 PM
Quote from: vahan on July 23, 2010, 06:16:50 PM
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM

1. Քանի՞ օր կարող ես անցկացնել առանց Լուսամուտի:
2. Ի՞նչ միջոցներով կարելի է քարոզել քրիստոնեությունը` ըստ քեզ:
3. Կարդացածդ վերջին գեղարվեստական գրքի անունն ասա:
Մասնագե՞տ։ Էս ինչքա՞ն ժամանակ հարց չենք տվել քեզ :o։
Ուստի կուզեի. որ  ինձ ուղղած հարցերիդ  նաև դու պատասխանեիր՝ եթե կարելի է։

1. 0 օր
2. Բոլոր հնարավոր օրինական միջոցներով
3. Հովհաննես Պընյան, Քրիստիանոսի ճամփորդությունը:
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: ani on July 23, 2010, 08:06:22 PM
Մասնագետ ջան մի քանի հարց էլ ես տամ.
1. Ինչ է քո համար գեղեցկությունը:
2. Որևէ տարբերություն դնում ես բարձրագույն կրթություն ունեցող և չունեցող անձանց միջև:
3 Համամիտ ես այս արտահայտության հետ.<Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում>
Title: Re: Հարցազրույց Մասնագետի հետ
Post by: Masnaget on July 23, 2010, 10:31:51 PM
Quote from: ani on July 23, 2010, 08:06:22 PM
Մասնագետ ջան մի քանի հարց էլ ես տամ.
1. Ինչ է քո համար գեղեցկությունը:
2. Որևէ տարբերություն դնում ես բարձրագույն կրթություն ունեցող և չունեցող անձանց միջև:
3 Համամիտ ես այս արտահայտության հետ.<Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում>
Փորձեմ սեղմ պատասխանել.
1. Ինձ համար գեղեցկությունն առաջին հերթին համաչափությունն է, երկրորդ հերթին` կանոնավորությունը: Գեղեցիկի հանդեպ անտարբեր չեմ` չնայած երբեմն հոգնում եմ գեղեցկության հետ շփվելուց:
2. Այո. բարձրագույն կրթություն ունեցողն ավելի (թող թույլ տրվի ասել) <<գիտականորեն>> է մոտենում որևէ երևույթի: Չեմ սիրում, երբ բարձրագույն կրթություն ստանալը վերածում են մրցավազքի` որակին ուշադրություն չդարձնելով: Կուզենայի հայերին ավելի կրթված ու քաղաքավարի տեսնել:
3. Այո, համամիտ եմ, եթե հարցին կոշտ մոտեցում ցուցաբերենք: Սակայն կան որակներ, որոնք բնատուր են, օրինակ` տաղանդավոր երգիչը բնատուր շատ լավ ձայն ունի, բայց նա կարող է և տաղանդավոր վարորդ չլինել: Ընդհանուր առմամբ դեմ չեմ այդ պնդմանը, եթե մարդու մեջ տաղանդավոր աշխատասիրություն եմ նկատում: