Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հայ Եկեղեցու Խորհուրդները => Topic started by: Mandarinka on February 18, 2007, 07:36:26 PM

Title: Ամուսնության նպատակը
Post by: Mandarinka on February 18, 2007, 07:36:26 PM
Այն օրը Հայր Ղուկասի հետ հեռախոսով խոսելիս, որոշեցինք մի թեմա բարձրացնել:

Որ՞ն է ամուսնության նպատակը: Ինչո՞ւ են մարդիկ միանում իրար:  12:) 13:)
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Abegha on February 19, 2007, 11:42:05 AM
Սա շատ կարևոր մի հարց է։ Կարծում եմ մարդը ամուսնությունից առաջ պետք է լուրջ մտածի այս հարցի շուրջ և հատկապես հետաքրքրվի փորձառուներից։ Ես, անշուշտ, փորձառու չեմ, սակայն շատ եմ առնչվել նման խնդիրներին, և պետք է ասեմ, որ հաճախ դժբախտությունները և ամուսնալուծումները լինում են հենց այս հարցի պատասխանը չիմանալու պատճառով։ Ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում։ Հաճախ հնչում է ավանդություն դարձած հետևյալ պատասխանը՝ զավակներ ունենալու համար։ Իսկ եթե մարդիկ զավակներ չեն ունենում, ուրեմն ձախողվե՞լ է իրենց ամուսնությունը։ Երբեմն մարդիկ այդպես էլ կարծում են և ամուսնալուծվում են։ Մյուսներն էլ կրքոտ սերն են հիմք համարում և ամուսնանում, բայց կիրքն անցնում է և նորից աննպատակ է դառնում իրենց համար շարունակելը։ Սկսվում են վեճերը, անախորժությունները, և արդյունքում նորից ամուսնալուծվում են։
Հետևաբար, ո՞րն է ամուսնության նպատակը։

Ես, անշուշտ, կվերադառնամ այս թեմային, բայց հետաքրքիր է մյուսների պարզ կարծիքը։
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Satenik on February 19, 2007, 01:28:13 PM
Quote from: Mandarinka on February 18, 2007, 07:36:26 PM
Որ՞ն է ամուսնության նպատակը: Ինչո՞ւ են մարդիկ միանում իրար:  12:) 13:)
Կարգն է այդպես: Կարգով ապրելու համար ամուսնությունը կյանքի հիմնական և որոշիչ քայլերից է:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mariam on February 19, 2007, 02:46:50 PM
Դարձյալ՝ ՍԻՐՈ' համար են միանում:
Բայց այս «ՍԵՐԸ», բոլորը պատկերացնում են ըստ նրանց հասած հոգևոր մակարդակի:
Աստված տա', որպեսզի այս հոգևոր մակարդակը և Սիրո ըմբռնումը բարձրանան կյանքում հանդիպած փորձությունների միջով ու միջոցով...Մարմնականից, գուրգուրանքից ու եսասեր քաղցր « սիրո» գաղափարից, մինչև հոգևոր Սիրո ուժն ստանա...
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mandarinka on February 19, 2007, 05:20:37 PM
Մարիամ ջան, ես կարծում եմ, որ տղամարդու և կնոջ միջև եղած սերը իր մեջ շաղկապում է և սիրո հոգևոր մասը, և սիրո մարմնական մասը իրար հետ: Դրանք միմիյանց լրացնող բաներ են: 32:) Եւ ճիշտ չեմ համարում տարանջատել: Ներիր ինձ, եթե միտքը քո սխալ եմ ըմբռնել: 32:)

Ամուսնության նպատակը իմ կարծիքով դա տղամարդու և կնոջ միացումն է`հոգեպես, մարմնապես ըստ Աստվածային ցանկության: Այդ միանալու ցանկությունը դրված է մեր բնության մեջ:  12:)Այր ու կին մի մարմին: 12:)
Հայր Ղուկաս ջան, կարծում եմ` նորաստեղծ ընտանիքում պետք է լինի և անմոռաց սիրո զգացում, և կիրք, և միմիյանց զավակ   պարգևելու ցանկությունը, և կարևորը պատասխանատվության ցանկությունը միմիյանց նկատմամբ: Ցանկություն ապրել և շնչել քո ամուսնուդ համար:Կարծում եմ այս ընտանիքներում պետք է որ խնդիրները ավելի քիչ լինեն:
Ցավոք դժվարանում եմ մտքերս հայրեն գրել: Թե չէ միտքս ավեի կբացեի:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mariam on February 19, 2007, 06:45:31 PM
Տարանջատումը, սիրելի Մարո, մենք չենք անում. ծերությունն ու հիվանդությունն են այդ անում: Մարդը նույն կապ ու հարաբերություն չունի իր մարմնի և հոգու հետ, քանի առաջանում է տարիքը, ուստի և ամուսնու հետ ունեցած հարաբերությունները փոխվում են:
Ասածդ բոլոր ուրիշ մտքերի հետ՝ բոլորովին համաձայն եմ:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mandarinka on February 19, 2007, 08:48:35 PM
Մարիամ ջան, սիրելի քույրիկս` ծերությունը սկսվում է յոթանասուն տարեկանից հետո: Ում որ անձամբ ճանաչում եմ այս ֆորումում դեռ շատ երիտասարդ են և կյանքը առջևում է: Այդ պատճառով կատարեցի իմ գրառումը:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Satenik on February 20, 2007, 05:22:34 AM
Quote from: Mandarinka on February 19, 2007, 08:48:35 PM
ծերությունը սկսվում է յոթանասուն տարեկանից հետո:
Քեզ է թվում: :) 30 տարեկանից հետո ծննդաբերելը դառնում է դժվար, 40-ից հետո՝ վիրաբուժական միջամտությամբ, 50-ից հետո հղիանալու հավանականությունը սկսում է կտրուկ նվազել, 60-ից հետո հասնում է զերոյի:
Կնոջ կյանքի ընթացքում անընդհատ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որոնք տանում են դեպի ծերություն:
Հետո վերևում ասացիր, որ կիրք պետք է լինի սիրո մեջ: Ես սրան համամիտ չեմ: Իսկական սիրո մեջ կիրք ու դրա հետ կապված խելագարություններ չեն լինում: Սերը լուրջ ու խորը բան է, գիտակցություն է (օրինակ կենդանիների մոտ սեր չի լինում) ու այդպես էլ ընթանում է, լինի մարմնական, թե հոգևոր: Իսկ կիրքը մթագնած գիտակցության հետևանք է:
Մնացած ասածներիդ հետ համամիտ եմ:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Satenik on February 20, 2007, 05:25:23 AM
Quote from: Mariam on February 19, 2007, 02:46:50 PM
Բայց այս «ՍԵՐԸ», բոլորը պատկերացնում են ըստ նրանց հասած հոգևոր մակարդակի:
Լավ ասացիր: 21:)
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mariam on February 20, 2007, 12:57:04 PM
Սաթենիկ, երբ Մարոն «կրքի» մասին խոսեց, հետևյալ ձևով հասկացել եմ իր խոսքը. թող ամուսնությունը լինի նախ մի տոն՝  երկու անհոգ երիտասարդների երջանիկ միացում: Աստված այսպես է սահմանել ամուսնությունը: Հետո, Նա էլ կբացատրի, թե ի'նչ է անհրաժեշտ հասունացած սիրով ապրել շարունակելու համար: Երբ առաջին երեխան ծնվում է, կարծեմ, երկու ծնողների համար նոր փուլ է սկսվում: Եվ հաջորդաբար, մինչև այս կյանքի վախճանը, փուլ առ փուլ, Աստված կսովորեցնի, թե ... այս աշխարհի բոլոր ճամբաները տանում են դեպի սրբություն: Ամուսինների սերն ու ծնողական սերը նույպես՝ ճանապարհ են դեպի կատարելությունը, դեպի Աստվածային միակ ճշմարիտ Սիրո ճանաչողությունն ու նմանությունը:
Եթե զույգը կարողանա միասին այս ճանապարհով անցնել...
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mariam on February 21, 2007, 09:31:45 AM
Ամուսնինների միավորումը միշտ լինելու է ՏՈՆ, բայց այս տոնը հոգեղիանում է :Մարմինը ինքը հոգեղիանում է:
Այսպես եմ անձամբ տեսնում կյանքն ու սերը: Իմ հայացքը չի կարող ամփոփել մեզ տրված ամբողջ աստվածային իմաստությունը՝ ամուսնության Խորհրդի վերաբերյալ:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Abegha on August 04, 2007, 12:54:58 PM
Էստեղ ինձ մոտ հարց առաջացավ.
Իսկ սիրահարությունը կամ սերը ամուսնության նպատա՞կ են, թե՞ որոշակի ընթացք կամ միջոցներ։
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: CHERRY on August 04, 2007, 07:59:38 PM

Quote from: Abegha on August 04, 2007, 12:54:58 PM
Էստեղ ինձ մոտ հարց առաջացավ.
Իսկ սիրահարությունը կամ սերը ամուսնության նպատա՞կ են, թե՞ որոշակի ընթացք կամ միջոցներ։
Կարող եք հարցն ավելի բացել: 21:)

  Իմ կարծիքով, սերը գլխավոր պայմանն է, թե՛ ամուսնանալուց, թե՛ ընկերության ժամանակ, թե՛ աշխատելիս` Պողոս առաքյալի նկարագրած սերը նկատի ունեմ:    

Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Mandarinka on August 05, 2007, 12:55:29 PM
Quote from: Abegha on August 04, 2007, 12:54:58 PM
Էստեղ ինձ մոտ հարց առաջացավ.
Իսկ սիրահարությունը կամ սերը ամուսնության նպատա՞կ են, թե՞ որոշակի ընթացք կամ միջոցներ։

Իմ կարծիքով հակառակը: Ամուսնությունը  սերը արտահայտելու  միջոց է: Միակ իրական միջոցն է:
Մի ուրիշ կեղմից, ամուսնությունը նաև սիրուն հասնելու նպատակ է:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Maro on November 21, 2007, 10:25:53 PM
Իսկ իմ մոտ մեկ ուրիշ հարց առաջացավ: Մարդ պետք է ամուսնանա, որպեսզի մենակ չլինի? 12:)Կարևոր չէ ում հետ ընտանիք կազմի, միայն թե...
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: MONK on November 22, 2007, 10:16:39 AM
Quote from: Maro on November 21, 2007, 10:25:53 PM
Իսկ իմ մոտ մեկ ուրիշ հարց առաջացավ: Մարդ պետք է ամուսնանա, որպեսզի մենակ չլինի? 12:)Կարևոր չէ ում հետ ընտանիք կազմի, միայն թե...
Եթե մարդ պիտի ամուսնանա զուտ նրա համար, որ մենակ չլինի` շարժվելով կարևոր չի ում հետ սկզբունքով, ապա ես խորհուրդ կտայի ընդհանրապես չամուսնանալ. կարող է հայտնվել ավելի սարսափելի վիճակում, քան մենակությունն է: 41:)
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Maro on November 22, 2007, 11:08:07 AM
Համամիտ եմ լիովին:
Ինչպես ես են ասուն."Լուչշե սպատ ս օտկռիտօյ ֆոռտոչկոյ, չեմ սկեմ պոպալո: 11:) 12:)
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: mane on November 22, 2007, 04:22:15 PM
Իմ կարծիքով, սերը գլխավոր պայմանն է, թե՛ ամուսնանալուց, թե՛ ընկերության ժամանակ, թե՛ աշխատելիս` Պողոս առաքյալի նկարագրած սերը նկատի ունեմ: 
Մարմնավոր սերը որեւէ կրոնի հետ կապ չունի, բոլոր էլ այդ սիրով սիրում են եւ դրա մեջ որեւէ արտառոց բան չկա, որ Պողոս Առաքյալը խոսեր այդ մասին: Հույների մեջ սերը արտահայտվում է երեք կերպով՝ էրոս, ֆիլոս, ագապե: Էրոսը տղամարդու եւ կնոջ միջեւ եղած սերն է, ֆիլոսը՝ եղբայրական, հարազատական սերն է, իսկ ագապեն՝ աստվածային: Առաջին երկուսը բնական են ամբողջ մարդկության համար՝ անկած կրոնից, իսկ երրորդը՝ աստվածային սերը, Սուրբ Հոգու շնորհով է տրվում քրիստոնյաներին եւ շնորհներից ամենաբարձրն է, որով կատարում է նաեւ Աստծո պատվիրանը՝ «Սիրիր քեո Տեր Աստծուն քո ամբող սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով եւ սիրիր քո ընկերոջը քո անձի պես» (Մատթ. 22:37), ինչպես նաեւ թշնամուն եւ բնական է, որ Պողոս Առաքյալը այս սերը նկատի ուներ: Պետրոս Առաքյալը իր ընդհանրական երկրորդ թղթի առաջին  գլխում գրում է, թե ինչպես մարդ կարող է հասնել այդ աստվածային սիրուն եւ նշում յոթ աստիճաններ, որոնցից ամենաբարձրը սերն է, «Ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատքով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրսիրությամբ էլ՝ սեր, այսինքն՝  մինչեւ մարդ այդ աստիճաններով չբարձրանա, չի կարող հասնել աստվածային՝ ամենաբարձր  սիրուն: Ինչպես, որ ասում է Անտոն Անապատականը երկար տարիներ անապատում ճգնելուց հետո. « Ես չեմ վախենում Աստծուց, քանի որ արդեն սիրում եմ Նրան»:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Maro on November 22, 2007, 08:39:15 PM
QuoteԻմ կարծիքով, սերը գլխավոր պայմանն է, թե՛ ամուսնանալուց

Իսկ եթե դու չես կարողանում սիրել? Կամ ապարդյուն ես սիրում? Այդ դեպքում, պետք է աշխատել մենակ ապրել? Ճիշտ եմ հասկացել, սիրելի Մանե ջան?

Հ.Գ. Չեմ կարողանում պատկերացնել, որ կամուսնանամ առանց սիրելու, չնայած Հայր Ղուկասը ասում է միշտ."Մարդիկ ամուսնանում են, հետո են սիրում":
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: mane on November 23, 2007, 09:18:36 AM
Իմ կարծիքով, սերը գլխավոր պայմանն է, թե՛ ամուսնանալուց, թե՛ ընկերության ժամանակ, թե՛ աշխատելիս` Պողոս առաքյալի նկարագրած սերը նկատի ունեմ:

Այդ Չերիի խոսքն էի մեջ բերել, որ մարմնավոր զգայական սերը համեմատում է Պողոս Առաքյալի նկարագրած երկնային սիրո հետ:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: mane on November 23, 2007, 09:21:50 AM
Կներեք, ուղղակի ինձ մոտ չի ստացվում ընդգծել մեջբերումը, որ տարբերվի իմ խոսքից:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: mane on November 23, 2007, 04:11:04 PM
Սակայն ես էլ չեմ կարող հասկանալ առանց սիրո ամուսնության իմաստը: Չէ որ ամբողջ կյանքդ ես կապում տվյալ մարդու հետ: Եվ կյանքի ընթացքում կան այնպիսի դժվարություններ, որ մարդ միայն հանուն սիրո կարող է հաղթահարել:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Magnolia on November 24, 2007, 04:30:10 AM
Ընկերներ մի բան ասեմ....
Ես չեմ հասկանում ամուսնանալու իմաստը...
Իմ կարծիքով, ամուսնությունը ` հաշվարկ է ցանկացած դեպքում... ամեն մեկի մոտ տարբեր բնույթի:
Մեկը ուզում է օրինական  երեխա ունենալ, մյուսը հանգիստ ծերանալ մեկի կողքին ում վսատհում է և չի ամաչի իր ծերացած մարմնից, մեկ ուրիշի համար առաջնայինը ֆինանսապես ապահովված լինելու ցանկությունն է պատճառ հանդիսանում, նույնիսկ "սիրուց" բխած ամուսնությունների հիմքում սիրված լինելու հաշվարկն է....  անսահման կարելի է թվարկել: Եվ հաջողակ են այն մարդիկ , ովքեր կարողանում են ճիշտ հաշվարկ անել: սակայն, մեծամասնությունը  սխալ հաշվարկի հետևանքով կայացած ամուսնություններն են...
Ես շտապում եմ հավաստիացնել, որ նորմալ ավանդապաշտ և բարի :) հայուհի եմ
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: arphi on November 24, 2007, 04:40:02 PM

Quote from: Maro on November 22, 2007, 08:39:15 PM
Հայր Ղուկասը ասում է միշտ."Մարդիկ ամուսնանում են, հետո են սիրում":
Գիտենք, որ դարեր շարունակ, հենց մեր իսկ ազգի մեջ /անգամ այսօր էլ շարունակվում է/ մի այնպիսի սովորույթ, երբ ամուսնացել են տղան ու աղջիկն առանց իրար տեսնելու, կամ եկ անգամ միայն տեսնելով: Բայց սա չի նշանակում, որ նրանց միջև հետագայում սեր չէր առաջանա: 37:)
Այ երբ ճանաչում ես մի մարդու և նրան չես սիրում, կարծում եմ ամուսնանալուց հետո էլ սիրելն դժվար կլինի. այս դեքպում ես համաձայն եմ Մանեի հետ:
Quote from: mane on November 23, 2007, 04:11:04 PM
Սակայն ես էլ չեմ կարող հասկանալ առանց սիրո ամուսնության իմաստը: Չէ որ ամբողջ կյանքդ ես կապում տվյալ մարդու հետ: Եվ կյանքի ընթացքում կան այնպիսի դժվարություններ, որ մարդ միայն հանուն սիրո կարող է հաղթահարել:

Quote from: Magnolia on November 24, 2007, 04:30:10 AM
Իմ կարծիքով, ամուսնությունը ` հաշվարկ է ցանկացած դեպքում... ամեն մեկի մոտ տարբեր բնույթի:
Ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետև սիրված լինելուց բացի նաև սիրել կա, իսկ սիրելն չի կարող հաշվարկ լինել, չի կարող հաշվարկ լինել` ամուսնանամ, որ շարունակեմ սիրել: 12:)

Սաթենիկը մեկ այլ թեմայի մեջ գրել է. Սիրելով եմ ամուսնացել: Բայց տարիների ընթացքում այդ սերն այնպես է հասունանում, ծաղկում, ամրանում, էլ չգիտեմ ինչ խոսքերով դա կարելի է ճիշտ նկարագրել, որ երբ այսօրվա հայացքով եմ նայում այն ժամանակվան՝ ծիծաղս է գալիս:
Ինձ ուղղակի ցնցեց այս միտքը; 18:)
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Maro on November 24, 2007, 04:48:02 PM
Մի բան կարող եմ ասել այս պահին: Ամուսնությունը լոտորեյա չէ և ռուսական "ավոսյ"-ի վրա չի կարելի ընտանիք ստեղծել:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Magnolia on November 24, 2007, 07:47:12 PM
իհարկե սիրելու հաշվարկ ել կա երբ դրեցի մի քանի կետ, որոշեցի չթվարկել այն բոլոր դրդապատճառները, որոնք կարող են ամուսնության պատճառ հանդիսանալ.
Maro, ես ել դա նկտաի ունեմ, պետք է լաաաավ մտածես, չափես, ձևես, հաշվարկես, հետո ել մտատսես ամուսնանաս թե չէ: Իսկ լոտորեի համար, ներիր, համաձայն չեմ  :) Չնայած, ճիշտ ես, ավելի նման է ռուսական ռուլետկայի :)
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: mane on November 24, 2007, 09:11:25 PM
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել հաշվարկով 14:) 41:): Երբ երկարատեւ ընկերությունից հետո հասկանում ես, որ առանց նրա այլեւս չես կարող ապրել եւ նա է քո կյանքի միակ սերը, ընկերը, օգնականը, գաղափարակիցը, մի խոսքով նա է քո կյանիք իմաստը: Էլ ինչ պետք է մտածես: Ես միայն այդպիսի ամուսնությունն եմ ճիշտ համարում եւ չեմ ընդունում առանց սիրո ամուսնությունը, որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տարիների ընթացքում կարող է սեր առաջանալ 14:), նույնիսկ չեմ ընդունում մի քանի ամիս ծանութությունից հետո ամուսնությունը՝ առանց իրար երկար ճանաչելու 41:):
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Satenik on November 25, 2007, 05:18:29 AM
Մագնոլիայի մոտեցումը կիսում եմ:
Նախ խոստովանեմ, որ նյարդայինանում եմ, երբ տեսնում եմ, թե աղջիկները սիրուց են խոսում այնպես, կարծես այդ սիրուց ի վիճակի են բան հասկանալու: 39:)
Սիրելիներս (Մարո մասնավորապես 15:)), ձեզ ասաց-չասաց՝ մի հաշիվ է: 20:) Դատեք ինքներդ՝ նույնիսկ մեծագույն մեզ հայտնի քրիստոնյաները Աստծո նկատմամբ սիրուն ոչ թե ի ծնե են եկել, այլ սեփական անձի վրա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Սկզբից եղել է դատողություն, բանականություն, ներքին ձգտում դեպի կարգ ու կանոն, դեպի բարին ու լավը, դեպի լույս , մաքրություն և այլն: Այս ձգտումների հիման վրա և օգնությամբ կատարվել է ճիշտ կողմնորոշում (Մագնոլիայի լեզվով, կոպիտ ասաց "հաշվարկ"), որից հետո սկսվել է նոր կյանք, նոր նվիրում, նպատակ, կյանքի իմաստ:
Սերը մեկն է, ուղղակի սիրո արտահայտություններն ու սիրո առարկայի նկատմամբ պարտականություններն են տարբեր:
Նույնն էլ ամուսնությունն է: Սկզբից դատողություն, բանականություն, ներքին ձգտում դեպի կարգ ու կանոն, դեպի բարի ու լավ տղաները, դեպի մաքրություն և այլն, և արդեն այս տրամադրության ալիքը ինքն է քեզ կողմնորոշում, տանում դեպի ճիշտ ընտրություն:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Satenik on November 25, 2007, 05:41:23 AM
Quote from: arphi on November 24, 2007, 04:40:02 PM
Սաթենիկը մեկ այլ թեմայի մեջ գրել է. Սիրելով եմ ամուսնացել: Բայց տարիների ընթացքում այդ սերն այնպես է հասունանում, ծաղկում, ամրանում, էլ չգիտեմ ինչ խոսքերով դա կարելի է ճիշտ նկարագրել, որ երբ այսօրվա հայացքով եմ նայում այն ժամանակվան՝ ծիծաղս է գալիս:
Ինձ ուղղակի ցնցեց այս միտքը; 18:)
Այո, դա այդպես է:  30:) 21:)
Կատարյալ քրիստոնյան իր սկզբնական սերն առ Տերը կհամարի թերություններով լի:
Զավակը իր սկզբնական սերն դեպի իր ծնողը կհամարի ծիծաղելի, երբ արդեն ինքն իսկ ծնող կդառնա և շատ բաներ կհասկանա ու կգնահատի:
Ծնողն իսկ իր զավակին սզբում սիրում է որպես ձագի, կյանք է դնում մեջը, քրտինք թափում, հետագայում այդ սերը լրիվ այլ որակ է ստանում:
Մեր 1 տարվա ընկերոջը կամ ընկերուհուն մենք այլ կերպ ենք սիրում, քան 20-30 տարվա բարեկամին:
Ամուսինն էլ է տեր, ծնող, ընկեր ու բարեկամ ու լիքը այլ բաներ:
Մի մոռացեք, որ մենք ամուսնանում ենք տղայի հետ, սակայն նա տղամարդ է դառնում տարիներ անց: ՈՒ թե ինչ տղամարդ կդառնա այդ տղան՝ ուղիղ կապ ունի նրա կնոջ հետ: Մարդն ու կինը իրար ձևավորում են տարիների ընթացքում, իրար հետ և իրար օգնությամբ զարգանալով:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Satenik on November 25, 2007, 06:54:10 AM
Quote from: arphi on November 24, 2007, 04:40:02 PM
Գիտենք, որ դարեր շարունակ, հենց մեր իսկ ազգի մեջ /անգամ այսօր էլ շարունակվում է/ մի այնպիսի սովորույթ, երբ ամուսնացել են տղան ու աղջիկն առանց իրար տեսնելու...
Արփի ջան, այսպիսի բան հայոց մեջ երբեք և ոչ մի օր էլ չի եղել: Չէր էլ կարող լինել, որովհետև մեր կենցաղն ու հասարակական հարաբերությունները այդպիսի երևույթի հնարավորություն ու տեղ չեն թողել: Կարող են լինել եզակի բացառություններ այլ բացառությունների շարքում, բայց ոչ երբեք ավանդույթ:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Maro on November 25, 2007, 12:40:19 PM
Անկեղծ ասեմ, Սաթենիկ? Ես  գիտեմ, որ այն սիրո մասին, որի մասին ես խոսում եմ գալիս է միմիայն երբ ապրում ես այդ տղամարդու հետ մի հարկի տակ:
Համաձայն չեմ, որ սերը մեկ է: Մարդ թեկուզ իր ամուսնական կյանքի մեջ ապրում է սիրո տարբեր փուլերով և հարդություններով: Ուղղակի մարդիկ երբ սկսում են խոսել սիրո մասին, սկսում են տարբեր փուլորից խոսել, անելով իրենց եզրակացությունները:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: Maro on November 25, 2007, 12:52:31 PM
Մանե ջան, հիմա ինչ ասեմ, կարող է շատ սարսափելի թվա: Բայց ինչ ասում եմ, եկել եմ եզրակացության անձնական կյանքիցս: Մարդ, մինչ թույլ տա, որ իրեն զգացմունքները տանեն շատ հեռու մի աշխարհ, պետք է մի պահ միացնի բանականությունը, դատողությունը ներքին ձգտումը դեպի կարգ ու կանոնը, ինչպես Սաթենիկը ասեց: Ես ինքս միշտ այս գաղափարի հետ կռվել եմ, ասելով որ մարդ մեխանիկա չէ և չի կարող կառավարել զգացմունքները: Բայց հիմա հասկանում եմ, որ բանականությունը շատ բան կարող է փոխել մեր կյանքում:
Title: Re: Ամուսնության նպատակը
Post by: mane on November 26, 2007, 09:53:36 AM
Այդ պատճառով էլ ես նշեցի, որ կողմ եմ երկար ժամանակվա ծանոթությունից հետո ամուսնությանը, ոչ թե հաշվարկով, որ այս տղան կամ աղջիկը հարստություն, պաշտոն կամ այլեւայլ առավելություններ ունի մյուսների հանդեպ, այլ այն դեպքում, երբ այնքան եք ընկերացել, հարազատ դարձել  միմյանց համար, որ զգում եք, որ այլեւս չեք կարող առանց իրար ապրել: Առաջին հայացքից սիրահարության դեպքում է միայն, երբ բանականությունը չի գործում եւ մարդ զգացմունքներով է կառավարվում, իսկ երբ ուշքի է գալիս, ցավոք շատերի մոտ արդեն շատ ուշ է լինում, քանզի նկատում է այնպիսի բաներ, որոնք այն ժամանակ  չէր նկատել  եւ հիասթափվում է: