Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Աստվածաշունչը մեր աչքերով => Topic started by: Anna on November 04, 2006, 02:16:34 PM

Title: Հարց Նոր Ուխտից
Post by: Anna on November 04, 2006, 02:16:34 PM
"Վստա՛հ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել. սակայն երկնքի արքայության մեջ ամենից փոքրը Հովհաննեսից ավելի մեծ է:" (Մատթ. 11. 11):

Ի՞նչ մտքեր, կարծիքներ կան այս տողի վերաբերյալ: Ի՞նչ մեկնություններ գիտեք:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Abegha on November 04, 2006, 04:58:05 PM
Աննա ջան, նախ մեջբերումդ սխալ է։ Կարծում եմ Աստվածաշնչի մեջ յուրաքանչյուր բառ իր նշանակությունն ունի, ուստի թեթև ձևափոխումը տարբեր ընկալումով կարող է հասկացվել, հետևաբար նորից մեջբերեմ գրածդ հատվածը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, բայց ամենափոքրը երկնքի արքայության մեջ նրանից մեծ է»։
Ավետարանների մեջ «փոքր» բառը Հիսուսի կողմից երբեմն փոխաբերական իմաստով է օգտագործվում, այսինքն՝ արհամարհված, անտեսված։ Ինչպես մենք երբեմն արհամարհելով ասում ենք մեր զրուցակիցներին՝ դու շատ փոքր ես, որ ինձ հասկանաս ..., կամ՝ ինչ փոքրոգի մարդ է ..., և այլն։
Մեկ ուրիշ տեղ Հիսուս ասում է. «Թող ոչ ոք չարհամարհի այս փոքրիկներից որևէ մեկին», այսինքն՝ մարդկանց աչքում փոքր համարվածներին, ինչպես աղքատներին, անտուններին ու անտեսվածներին, թող ոչ ոք չարհամարհի, որովհետև նրանց հրեշտակները տեսնում են Աստուծո երեսը (տե՛ս Ավ. ըստ Մատթ., գլ. 18, հմր. 10)
Այդ ժամանակաշրջանում Հովհ. Մկրտիչը ժողովրդի կողմից ընկալված էր որպես մարգարե, մեծ մեկն էր համարվում։ Հիսուս իր խոսքերով հաստատում է, որ կանանցից ծնվածների մեջ Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, այսինքն՝ այր և կին հարաբերությունից ծնվածներից, իսկ Ինքը՝ Հիսուս, որ մարդկային տարիքի չափման համաձայն Հովհ. Մկրտչից փոքր էր և մարդկանց աչքին փոքր մեկն էր, այր և կնոջ հարաբերությունից չծնված, երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է։
Այս բացատրությունը Սբ. Հովհան Ոսկեբերանինն է, կարող եք կարդալ իր Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ։
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Anna on November 04, 2006, 07:32:27 PM
"Վստա՛հ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել. սակայն երկնքի արքայության մեջ ամենից փոքրը Հովհաննեսից ավելի մեծ է:" (Մատթ. 11. 11)

"Վստա՛հ եղեք, մարդկանց մեջ Հովհաննեսից մեծ մարգարե չի ծնվել, և սակայն Աստծու արքայության մեջ հետինը Հովհաննեսից ավելի մեծ է:" (Ղուկ. 7. 28)

Ահա թե որտեղից եմ մեջբերումն արտագրել:

Աստվածշունչ
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ

(աշխարհաբար նոր թարգմանություն)
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
ԵՐԵՎԱՆ - 2004
-----------------------
ՀՐԱՄԱՆԱՎ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Anna on November 04, 2006, 07:48:08 PM
Quote from: Abegha on November 04, 2006, 04:58:05 PM
Այդ ժամանակաշրջանում Հովհ. Մկրտիչը ժողովրդի կողմից ընկալված էր որպես մարգարե, մեծ մեկն էր համարվում։ Հիսուս իր խոսքերով հաստատում է, որ կանանցից ծնվածների մեջ Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, այսինքն՝ այր և կին հարաբերությունից ծնվածներից, իսկ Ինքը՝ Հիսուս, որ մարդկային տարիքի չափման համաձայն Հովհ. Մկրտչից փոքր էր և մարդկանց աչքին փոքր մեկն էր, այր և կնոջ հարաբերությունից չծնված, երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է։
Այս բացատրությունը Սբ. Հովհան Ոսկեբերանինն է, կարող եք կարդալ իր Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ։


Այս մասը լավ չեմ ըմբռնում, հայր սուտբ: Խնդրում եմ, մի փոքր մանրացրեք:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Abegha on November 05, 2006, 12:24:27 AM
Այո, մեջբերումդ ճիշտ է։ Բարեբախտաբար ես ժամանակակից թարգմանություններից քիչ եմ օգտվում, բայց միաժամանակ իմ գրաբար տարբերակը համեմատում եմ այլ լեզուների հետ, ուստի կարծում եմ իմ ներկայացրած տարբերակն ավելի է համապատասխանում բնագրին։

Այդ հատվածը քո մեջբերած ավետարանական հատվածի բացատրությունն էր, այսինքն՝ փորձել էի բացատրել։ Գրածս կարդա իմ մեջբերած ավետարանական հատվածի հետ։ Ուզում եմ ասել, որ փոքրը Հիսուսն Ինքն է, ով երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է, մինչդեռ Հիսուս այդ ժամանակաշրջանի հրեաների համար փոքր մեկն էր համարվում։
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ (այսինքն՝ այր և կին հարաբերությունից ծնվածներից) Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, բայց ամենափոքրը (այսինքն՝ Հիսուս, որ մարդկային տարիքի չափման համաձայն Հովհ. Մկրտչից փոքր էր և մարդկանց աչքին փոքր մեկն էր, այր և կնոջ հարաբերությունից չծնված,) երկնքի արքայության մեջ նրանից մեծ է (և որպես այր և կին հարաբերությունից չծնված, Հիսուս երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է)»։

Չգիտեմ, կարողացա բացատրել, թե՝ ոչ
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Anna on November 06, 2006, 01:52:47 PM
Տեխնիկապես հասկացա, ժամանակ է պետք, որպեսզի մարսվի:
Շնորհակալ եմ, հայր սուրբ:

Հայր սուրբ, մի հատ էլ հարց ունեմ՝ կապված չորացած ձեռքով մարդու բժշկման հետ (Մատթ. 12. 9-14): Չորացածը ո՞րն է, դա ի՞նչ հիվանդություն է: Խնդրում եմ, ներեցեք հարցիս համար. գիտեմ, որ նշանակություն չունի թե ինչ հիվանդություն է:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Mariam on November 06, 2006, 04:34:07 PM
Ողջույն, Աննա, ների'ր, եթե միջամտեմ, և Հայր սուրբին ուղղված քո առաջին հարցի վերաբերյալ, Հայր սուրբի ասածը մեկնաբանեմ...
Ավետարանը հետո բացատրում է.« Յովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը բռնադատւում է. եւ հզորները յափշտակում այն, քանի որ Օրենքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննեսը:» «Եկաւ Յովհաննես. ո'չ ուտում էր եւ ո'չ խմում. եւ ասացին' նրա մեջ դեւ կա: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են' ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ' մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստությունը արդարացուեց իր որդիների կողմից:»
Ինչպես Հայր սուրբը բացատրեց, կանանցից ծնվածների մեջ' մարգարեների մեջ, Յովհաննես Մկրտիչը մեծագույնն է. « Առաւել քան մի մարգարէ»: Հին Ուխտը հավատացյալներին բերում էր Արքայության շեմին: Հիսուս Քրիստոսը բացեց Երկնքի Արքայությունը: Ինքը' մարդու որդին, ու Նրա խոսքը պահողները ' Աստծու որդիները - քրիստոնյա հավատացյալները - ավելի մեծ են քան Յովհաննես Մկրտիչը:
Դա նույն նշանակություն ունի, քան Մաթ 12,50 .« Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները. Որովհետեւ, ով կատարում է կամքը իմ հօր, նա' է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր:» Հիսուսը չի նսեմացնում Սուրբ Մարիամ Աստվածածնի տեղը ու դերը, բայց արժեքավորում է սուրբ Մարիամի հավատի վրա հենված բոլոր հավատացյալների հավատը: Նույնպես, Աննայի նշած տողերի մեջ, չի նսեմացնում Յովհաննեսի դերը քրիստոնեական հավատի մեջ, այլ ասում է թե' մարգարէների մեջ ավելի մեծ չկա, ու Քրիստոսի սիրողների մեջ, միայն Քրիստոսի հանդեպ հավատն ու սերն են արժեք ունենում, որով բոլորս կոչվում ենք « Աստծու որդիներ», Յովհաննես Մկրտչի նման:

Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Abegha on November 06, 2006, 06:18:33 PM
Էստեղ խոսքը աստվածային իրավունքի մասին է և պետք է զգույշ լինել մեկնաբանելուց։ Այստեղ խոսքը «կանանցից ծնվածների մեջ» չի վերաբերում միայն մարգարեներին, այլ՝ բոլորին։
Հետևաբար այս մեկնաբանությունը՝
Quote from: Mariam on November 06, 2006, 04:34:07 PM
Ինքը' մարդու որդին, ու Նրա խոսքը պահողները ' Աստծու որդիները - քրիստոնյա հավատացյալները - ավելի մեծ են քան Յովհաննես Մկրտիչը:
ճիշտ չէ։
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Varaz on November 06, 2006, 06:37:02 PM
Հայր սուրբ, իսկ ես կարծել եմ, որ Քրիստոս ցանկացել է ասել, որ չկա ֆիզիկապես կենդանի մի մարդ, որ մեծ լինի քան Հովհաննես Մկրտիչը, բայց Երկնքի Արքայությունում չկա մեկը, որից բարձր կլինի սբ. Հովհաննեսը:
Արդյոք ընդունելի՞ է վերինը:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Mariam on November 07, 2006, 09:55:59 AM
Հայր սուրբ, Վարազ, հենց այսպես էի հասկացել Ավետարանի այս Խոսքը, Վարազի ամփոփածի նման:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Abegha on November 09, 2006, 12:44:10 AM
Ներկայացրածս բացատրությունը Վարազի ամփոփածին չի համապատասխանում։
Գիտեմ, շատերը այդպես են հասկանում, և այդպես ընկալելու պատճառը Աստվածաշնչի թարգմանությունն է և արդի լեզվով ավետարանական մեկնությունների հայրաբանական գրականության բացակայությունը։ Իմ ներկայացրածը Սբ. Հովհ. Ոսկեբերանի բացատրությունն է։ Հուսամ հասկանալի էր։
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Mariam on November 09, 2006, 09:59:06 AM
Շնորհակալություն ձեր բերած կարևոր ճտման համար: Սուրբ Հովհան Ոսկեբերանի այդ մեկնությունը նոր լույս է սփռել ավետարանական այս Խոսքի վրա: Ուրեմն' Հիսուսը ամենեն փոքրն ու արհամարվածը բացեց Արքայության դուռը, ու մեզ է պարգևել որդեգրությունն ու մուտքն Երկնային Արքայությունում:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Anna on November 10, 2006, 01:32:37 AM
Հայր սուրբ, հասկացա հիմա: Ես էլ ավելի հակում ունեի Վարազի ասածին, բայց լավ է, հիմա ճիշտն ասացիք: Լրիվ միտքը հասկացա, շնորհակալ եմ:
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: Abegha on November 10, 2006, 01:41:21 AM
Սիրով, 13:) ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել։
Title: Re: Հարց Նոր Ուխտից
Post by: vanan on August 25, 2009, 11:20:21 AM
Հայր Սուրբ, ես մի հարց ունեմ. եթե կարելի է, մեկնաբանեք հետևյալը.
1.
«Եվ եթե ես Բէեղզեբուղով եմ հանում դևերը, ձեր որդիքն ինչո՞վ են հանում. սորա համար նրանք կլինին ձեր դատավորները»: (Մատթեոսի 12:27)

2.
«Եվ ով որ մարդի Որդիի դեմ բան ասէ՝ կթողվի նրան, և ով որ Սուրբ Հոգիին դեմ ասէ, նորան չի թողվիլ ոչ այս աշխարհքումը և ոչ գալու աշխարհքումը»: (Մատթեոս 12:32)

Ո՞վ է այստեղ մարդի Որդին, մարդ արարա՞ծն է: Իսկ Սուրբ Հոգու դեմ մեղանչելուց հետո, եթե մարդն անգամ հասկանա ու զղջա, մի՞թե թողություն չի լինի նրան: