Ձեզ ծանո՞թ է հոգեբույժ Տեր Սմբատ Քահանա Սարգսյանը: Այս հարցը ուղղում եմ մասնավորապես Մարոյին:
Այսօր ուրախացա իմանալով, թե մեր հոգևորականները ու հավատացյալ մտավորականները իրենց մասնագիտության վրա ունեն հոգևոր տեսանկյուն: Կամ թէ, իրենց հավատը անջատված չէ իրենց մասնագիտությունից: Չմառանաք, թե Եվրոպայում այդ հոգևոր տեսանկյունը, հոգևոր հայացքը արգելված է, կամ ասենք՝ հազվադեպ է գիտությունների մեջ:
Ոչ, ցավոք ես երբևե չեմ լսել Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի մասին:
Մարիամ, ԱՄՆ-յում գոյություն ունի և իր զարգացումն է ստանում քրիստոնեական հոգեբանություն ճյուղը: Ռուսաստանում զարգացում է ապրում ոչ թե քրիստոնեական հոգեբանություն, այլ հենց ուղղափառ հոգեբանությունը: Զարգանում է ողղափառ հոքեթերապիյա կոչվածը: Չեմ ասի, ոչ այդ հրաշալի գործը հեշտ է անցնում, բայց այդ ճյուղը հստակ քայլերոց անցնում է իր ուղին:
Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի մասին չեմ լսել, բայց Երևանում ունենք հոգեբույժ, որը զբաղվում է նարեկաբուժությամբ:
Վեմ ռադիոյով եմ լսել հոգեբույժ այս քահանային, ու մեծապես ուրախացել, որովհետև ինչպես որ կարող էք երևակայել, նա խորապես տիրապետում էր իր մասնագիտությանը, որի վրա սակայն իր հայացքը երբեք անջատված չէր իր խոր հավատից:
Ձեզ չեմ կարող ներկայացնել իր կատարած վերլուծումները հոգեկան հիվանդությունների մասին, բայց նրանք ընդգրկում էին մարդու բոլոր հատկանիշերը, ի շարս որոնց՝ մեղքը:
Իսկ շատ կասկածելի է ինձ համար այն հոգեբույժը, որը «զբաղվում է նարեկաբուժությամբ»: Հուսով եմ գոնե, որ սուրբ Գրիգոր Նարեկացին նրա համար շահույթի աղբյուր չէ լոկ:
Ոչ, Մարիամ ջան: Այդ հոգեբույժը քրիստոնյա մարդ է, կապված մեր Եկեղեցուն ու հոգևորականներին: Ես ներկա եմ եղել նրա դասախոսություններից մեկին և շատ ազդեցիկ ու լավ տպավորություն եմ ստացել: Բավական լուրջ, ծանր (լավ իմաստով), մտածող ու խորքով մարդու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բժիշկի տպավորություն է թողել ինձ վրա:
Այդ բժիշկը ինձ վրա չթողեց բարեկեցիկ կյանքով ապրող մարդու տպավորություն, ճիշտ հակառակը, և ես, հիշում եմ, դա նկատելիս ինձ շատ վատ զգացի...
Սաթենիկ, բարև: Հիմնվեցի մեր տվյալ իրականության վրա. արդի ժամանակներում, աղոթքով բժշկելը, բժշկելու այս շնորհը շատ ու շատ հազվագյուտ է: Մեաշնորհ է՝ առաքինի ու սուրբ կյանքով ապրող հավատացյալների: Չեմ ժխտում, որ հնարավոր է, որ Քրիստոսին նվիրված մի բժիշկ ունենա մի այնպիսի շնորհ:
Հազար բարի, Մարիամ ջան: Հազվագյուտ չէ, սիրելիս, ուղղակի բժիշկները իրենց աղոթքների մասին գերադասում են լռել: ՈՒ ճիշտ են անում:
Սաթենիկ, որ այդպես է, շատ ուրախ եմ:
Quote from: Satenik on February 05, 2007, 09:12:36 AM
Երևանում ունենք հոգեբույժ, որը զբաղվում է նարեկաբուժությամբ:
Եվ հետաքրքիր է՝ ինչպե՞ս։
Հայր սուրբ, մանրամասներ չգիտեմ, չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրություն և քարոզում, ոչ միայն նարեկաբուժության, այլ և հին հայկական ավանդական բժշկության: Իսկ թե կիրառվում է գործնականում կամ ինչպես, այդքան մանրամասն չեմ հետաքրքրվել:
Voxjunum em, bolorin, cankanum em texekacnel, vor es el kashxatem nergravvel hogebanutyann arnchvox temanerin
Ես` ապագա հոգեբույժս, հաճախ դժվարությունների առաջ եմ կանգնում: Այն դասական հոգեբուժությունը, որ մեզ սովորեցնում են, հաճախ բախվում է քրիստոնեական պատկերացումների հետ, և ես երբեմն մտածում եմ նույնիսկ, որ երբ վերջնականապես գա մասնագիտություն ընտրելու պահը, ստիպված եմ կա'մ հոգեբուժությունն ընտրել, կա'մ քրիստոնեությունը: Բնականաբար, հավատքից հրաժարվելն ամենասխալ բանն է, որ մարդ կարող է անել իր կյանքում, բայց հոգեբուժությունից հրաժարվել նույնպես չեմ ուզում: Իհարկե, կարդում եմ արտասահմանյան հոգեբանաբուժական գրականություն, որն ինձ ինչ-որ տեղ քաջալերում է, բայց չեմ էլ ուզում մյուս ծայրահեղության մեջ ընկնել: Ի?նչ խորհուրդ կտաք:
Quote from: StrangeLittleGirl on January 08, 2009, 02:31:19 AM
Ես` ապագա հոգեբույժս, հաճախ դժվարությունների առաջ եմ կանգնում: Այն դասական հոգեբուժությունը, որ մեզ սովորեցնում են, հաճախ բախվում է քրիստոնեական պատկերացումների հետ, և ես երբեմն մտածում եմ նույնիսկ, որ երբ վերջնականապես գա մասնագիտություն ընտրելու պահը, ստիպված եմ կա'մ հոգեբուժությունն ընտրել, կա'մ քրիստոնեությունը: Բնականաբար, հավատքից հրաժարվելն ամենասխալ բանն է, որ մարդ կարող է անել իր կյանքում, բայց հոգեբուժությունից հրաժարվել նույնպես չեմ ուզում: Իհարկե, կարդում եմ արտասահմանյան հոգեբանաբուժական գրականություն, որն ինձ ինչ-որ տեղ քաջալերում է, բայց չեմ էլ ուզում մյուս ծայրահեղության մեջ ընկնել: Ի?նչ խորհուրդ կտաք:
ՙեղբայրնե՛ր.յուրաքանչյուրը. ինչ կոչման որ կոչվեց.թող նույնի մեջ ել մնա Աստծո առաջ՚Ա.կորնթ է 24