Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Նախաշավիղ քրիստոնեական => Topic started by: Mandarinka on February 15, 2007, 01:51:45 PM

Title: Բղջոխոհության մեղք
Post by: Mandarinka on February 15, 2007, 01:51:45 PM
Բղջախոհությունը մտնում է յոթ մահացու մեղքերի մեջ: Մեր տղաների մեծ մասը շատ են տրված այդ մեղքին: Այս հարցը բարձրացրել է այն պատճառով, որ տղաները միշտ մեղադրում են աղջիկներին այդ մեղքի համար նույնիսկ ամենա չնչին և անմեղ հարցում: Առարկելով, որ նրանք տղա են և իրենց արածը մեղքեր չեն համարվում: Բայց չ՞է որ մեղքը սեռի չի բաժանվում: Ինչպե՞ս դա բացատրենք տղամարդկաց: 34:) 33:)


Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: MONK on February 15, 2007, 06:29:01 PM
Մեղքի դիմաց հավասարապես պատասխանատվություն են կրում թե տղամարդիկ և թե կանայք: Այս գիտակցության բացատրության կարիքը նույպես հավասարապես ունեն թե տղամարդիկ և թե կանայք:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mandarinka on February 16, 2007, 04:51:25 PM
Մոնք, պետքը չէ ամեն մի հարց ընդանրացնել: 9:)
Ես խոսում եմ կոմկրետ մեղքի մասին և կոնկրետ ստերիոտիպի մասին այդ մեղքի գնահատականի մեջ: 13:)
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Satenik on February 16, 2007, 05:56:13 PM
Quote from: Mandarinka on February 15, 2007, 01:51:45 PM
Բայց չ՞է որ մեղքը սեռի չի բաժանվում: Ինչպե՞ս դա բացատրենք տղամարդկաց: 34:) 33:)
Իսկ կանանց արդեն հաջողվե՞լ է բացատրել: 12:) Այն կանանց, որոնք տառապում են այդ բղջախոհությամբ:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mariam on February 20, 2007, 04:24:05 PM
 Հոգևբույժների կողմից, բղջախոհությունը դասվո՞ւմ է հոգևոր հիվանդությունների շարքի մեջ:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mandarinka on February 21, 2007, 09:30:10 AM
Այո:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mariam on February 21, 2007, 10:11:01 AM
Ուրեմն, նույն հիվանդությունը վնասում է ե'վ նրա ենթակա տղամարդկանց, ե'վ նրա ենթակա կանանց:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mariam on February 21, 2007, 10:23:38 AM
Իսկ, Մարո, Սաթենիկ, եկեք բաղդատենք.
Այս հիվանդության բուժման համար, ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում հոգեբույժները:
Հետո, կնայենք. ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում մեր փորձառու սորբ Հայրերն ու ճգնավորները:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Jebrahim on February 21, 2007, 04:42:03 PM
Quote from: Mandarinka on February 15, 2007, 01:51:45 PM
Բղջախոհությունը մտնում է յոթ մահացու մեղքերի մեջ: Մեր տղաների մեծ մասը շատ են տրված այդ մեղքին: Այս հարցը բարձրացրել է այն պատճառով, որ տղաները միշտ մեղադրում են աղջիկներին այդ մեղքի համար նույնիսկ ամենա չնչին և անմեղ հարցում: Առարկելով, որ նրանք տղա են և իրենց արածը մեղքեր չեն համարվում: Բայց չ՞է որ մեղքը սեռի չի բաժանվում: Ինչպե՞ս դա բացատրենք տղամարդկաց: 34:) 33:)



Կներերք, որ անմիջապես մտնում եմ խոսակցության մեջ: Պռոստո հետեքրքիր հարց էր բարձրացրած:

Մանդարինկա, պիտի նայենք նախ թե էտ տղաներն ինչ բնագավառի տղաներ են: Փորցի մտնես եկեղեցի ու այնտեղի հավատացյալ տղաների հետ շփվես, կտեսնեն, որ չեն ասի տենց բան:

Իսկ ինչ վերաբերվումա "պըպզող ու թքողներին", տո դրանց հետ մի էլ շփվի: Պարզ ա որ ետ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում ու ինչի են մեղադրում աղջիկներին:

Որ վերցնես, եկեղեցուցու դուրս աղջիկներն իրանց նենց են պահում, որ չանես մինչև գետինա հասնում:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mandarinka on February 21, 2007, 08:53:18 PM
 11:)Jebrahim, իսկ ձեզ ով ասեց, որ ես շատ շտապ կարիգ ունեմ տղաների հետ շփվելու? 26:) Եւ ինչու թեման ինձ վերագրեցիք:

Հ.Գ. Դե, մեկ-մեկ "եկեղեցու տղաները" այնպիսի բաներ կարող են անել, որ ավելի դեռ հարցե ինչպիսի տղաների հետ պետք է շփվել: 11:) 11:) 11:)
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Satenik on February 22, 2007, 06:41:57 AM
Quote from: Mariam on February 21, 2007, 10:23:38 AM
Իսկ, Մարո, Սաթենիկ, եկեք բաղդատենք.
Այս հիվանդության բուժման համար, ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում հոգեբույժները:
Հետո, կնայենք. ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում մեր փորձառու սորբ Հայրերն ու ճգնավորները:
Սիրելի Մարիամ, դժվարանում եմ ասել հոգեբույժներն ինչ են առաջարկում, բայց ինձ թվում է, որ բացի ընտանեկան, մասնավորապես հայրական, դաստիարակության պակասից, բղջախոհության պատճառը կարող է լինել հորմոնալ հավասարակշռության խախտումը օրգանիզմում: Բուժումը կախված է հիվանդության պատճառից:
Ինձ այդպես է թվում:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Satenik on February 22, 2007, 06:46:50 AM
Մեկ էլ հոգեկան հիվանդություններով, մասնավորապես շիզոֆրենիայով հիվանդների մոտ է այս երևույթը ընդգծված դիտվում: Նրանց մոտ բնազդները շատ անճոռնի են ընգծվում:
Այս դեպքում էլ պետք է դեղորայքային բուժում ընդունել միշտ, որպեսզի գործը ծայրահեղ վիաճակների չհասնի:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Mariam on February 22, 2007, 09:43:05 AM
Իսկ -խոսքը «նորմալ» մարդկանց մասին է -, սուրբ Հայրերը խորհուրդ են տալիս՝ հոգևորականի առաջ սիրտը բացել, հավատալ, թե Աստված ցանկանում է մեր բուժումը,
և վստահությամբ կատարել այն, ինչ քահանան է առաջարկում՝ աղոթք, պահք ու որոշ բարեգործություններ:

Նախ, առաջին պայմանը, այն է, որ պետք է հիվանդը ճանաչի ու ընդունի իր հիվանդությունը, ցանկանա հոգով առողջանալ, ու քահանային դիմի: Լավ է, որ կանոնավոր կերպով հիվանդը հանդիպի հոգևորականի հետ, և քահանայի աղոթքի վրա հիմնված՝ ինքն էլ աղոթի, օրինակ՝ անընդհատ կանչել Նրան՝ Քրիստոսին, երբ բղջախոհության փորձությունը մտենում է:
Title: Re: Բղջոխոհության մեղք
Post by: Hasik on August 19, 2008, 04:50:21 PM
Բղջախոհության մեղքի հետ կապված մի դեպք հիշեցի, որ մեզ պատմել էր դատական հոգեբուժության դասախոսը: Դա մի կնոջ մասին է, որ մասնագիտությամբ մանկավարժ է եղել, իր կյանքում միշտ ողջախոհ կենցաղ է վարել, համեստ ու պարկեշտ է եկել:Սակայն մոտ 45 տարեկանում նա հիվանդացել է շիժոֆրենիայով ու ընկնելով  բղջախոհության մեղքի մեջ, հարաբերություն է ունեցել մոտ տաս տղամարդու հետ: Իսկ առավել ահավորն այն է եղել, որ այդ կինը սպիդով հիվանդ է եղել ու վարակել նաև այդ տղամարդկանց: Փաստորեն այդ կինը իր բղջախոհության պատճառով կործանել է նաև այդ ընտանիքները:

Հ.Գ. Հարց է ծագում, թե արդյոք այս մեղքը դասվում է անգիտությամբ գործած մեղքերի թվին, չէ որ նա չի հասկացել, թե ինչ է արել, իսկ եթե չի հասկացել ու շարունակում է ուղեղը մթագնած մնալ, ուրեմն նաև չի կարող խոստովանել այն ու ստանալ մեղքերի թողություն: