Վարկանիշ

Started by Ղուկաս Վահան, December 21, 2006, 08:14:32 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Նախ այս գնահատականներ (ռեյտինգ) տալու հնարավորությունը, որի իրավունքը արտոնված է ֆորումի մասնակիցներին, նպատակ չի հետապնդում, որ անպայման օբյեկտիվ լինի։ Սա մարդկանց կողմից է արվում, բնականաբար սուբյեկտիվ կարող է լինել, նույնիսկ ադմինիստրացիայի տված գնահատականը, և բնավ պետք չէ հիմնավորումներ կամ պատճառներ փնտրել։ Սա պարզապես մեզ իսկ ցույց է տալիս, թե ինչքանով ենք գնահատում այս կամ այն մասնակցի ակտիվությունը ֆորումում՝ ֆորումի մասնակիցների կողմից, այսինքն՝ այն սուբյեկտիվ է։
Ես պարզապես զարմանում եմ, թե ինչո՞ւ ենք այսքան զգայուն, երբ մեզ բացասական գնահատական են տալիս։ Չէ՞ որ կարծիքները տարբեր են, մոտեցումները՝ տարբեր։ Այո՛, կարող է և ինչ որ հարցի մասին մեր ընկալումն անընդունելի լինի մեկ ուրիշի կողմից։ Բայց ամենապարզ կերպով եթե մտածում եմ. եթե բացասական գնահատականները մեզ վիրավորում են, և եթե մենք ցանկանում ենք միայն դրական գնահատանքի արժանանալ, ապա չէ՞ք կարծում, որ չափից ավելի կառչած ենք մեր ես–ից։ Ինչո՞ւ ենք մենք այդքան խրոնիկական ընդունում բացասական գնահատականը։ Չէ՞ որ այն ընդամենը վարկանիշ է տրված մարդկանց կողմից, ովքեր նույնպես իրենց սուբյեկտիվ դրսևորումը կարող են ունենալ, իրենց անհամաձայնությունն արտահայտել՝ առանց վարկաբեկիչ խոսքերի։

Ամեն դեպքում բնավ բացասական ոչինչ չեմ տեսնում, երբ հնարավորություն ունենք մեր նմանի կարծիքը տեսնելու մեր դրսևորած ակտիվության վերաբերյալ։ Սա նաև առիթ է մեզ համար, որ կարողանանք թշնամանալու փոխարեն փորձել հասկանալ պատճառները և սիրով ընդունենք այն փաստը, որ յուրաքանչյուրս ունի բացասական կողմեր, կարողանանք նաև քրիստոնեավայել հանգստությամբ կամ խաղաղությամբ ընդունել բացասական վերաբերմունքը մեր կատարած դրական քայլի նկատմամբ։

Ուրախ եմ ձեր նախանձախնդրության համար, որ այստեղ եք 21:)

Հ.Գ.
Զգուշացնեմ նաև, որ նախորդ թեման, նույն թեմայի շուրջ Մանդարինկայի կողմից բացված, կջնջվի, որովհետև նորից վեճի վերածվեց։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mariam

#1
Հայր սուրբի բացատրությունները ու լուսաբանությունները օգտակար հանդիսանում են հավանաբար բոլորիս:
Միայն հավելեմ, սիրելի Մանդարինկա, որ երբեմն ֆորումի մեջ տեղի ունեցածը գերազանցեց իմ երևակայածս: Ու սխալվել եմ շատ՝ ամեն ինչում և հատկապես՝ վարկանիշ որոշելու մեջ:
Հազար ու մեկ ներողություն:

Ղուկաս Վահան

Շատ լավ, մոտեցումները տարբեր կարող են լինել. դրական գնահատական կարելի է տալ օրինակ՝ բացված հետաքրքիր կամ մտահոգիչ թեմայի համար, լավ պատասխանի համար, հաջող մտքերի համար, միմյանց փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար, ֆորումում աշխույժ ակտիվության ու նախանձախնդրության համար և այլն։ Բնականաբար կարող են լինել նաև բացասական գնահատականներ, օրինակ՝ զրուցակցի արտահայտած մտքի հանդեպ արհամարհանքի համար, ֆորումի կանոնակարգի խախտման համար և այլն։ Ի վերջո այս երևույթը կօգնի նաև ադմինիստրացիային՝ մեծամասնության կողմից գնահատված մեկին որևէ բաժնում մոդերատրություն առաջարկելու։
Let's open the window of our soul and let the light enter our souls

MONK

Երեկ իմ ռեյտինգը 8 էր, իսկ այսօր տեսա, որ դարձել է 7: Այսինքն ես բացասական ռեյտինգ եմ ստացել? Ինձ անշուշտ շատ քիչ է հուզում անունիս կողքը գրված թիվը, բայց եթե ես ինչ որ բան ճիշտ չեմ արել, ապա ներողություն եմ խնդրում:  27:) :)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Ես միայն դրական կետեր եմ նշանակում: Ինձ մեծապես օգնել էք «Առաջավորաց պահք»ի ձեր տված բացատրություններով:
Այս ռաթինկը շատ բացասական երևույթ է, ըստ իս:  Վատ զգացմունքների դրսևորում, ինչպես նախանձ, ատելություն, հպարտություն: Երեխայական խաղ է: Բայց որովհետև ոմանք մեծ ուշադրություն են դարձնում սեփական ռաթինկի վրա, ես էլ բարձրացնում եմ այն մարդկանց «վարկը», որոնք ինձ օգնել են - չնայած՝  գնահատական ստանալու կարիք չունեն...
ՇՆորհապարտության զգացումս կրկնեմ Ձեզ այս ֆորումում բերած Ձեր լուսաբանությունների համար - որոնք ոչ միայն ինձ, այլ՝ բոլորիս եղան օգտակար:

MONK

Շնորհակալ եմ, Մարիամ ջան:  21:)
Ես կխնդրեի ինձ ընդհանրապես ռեյտինգ չտալ, դա ինձ համար որևէ նշանակություն չունի: Իսկ եթե չիմացաբար ինչ-որ բան ճիշտ չանեմ, թող ինձ պարզապես զգուշացնեն, քանի որ ես ֆորումների հետ կապված ահագին բան չգիտեմ: 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Quote from: Mariam on January 31, 2007, 01:37:47 PM
Վատ զգացմունքների դրսևորում, ինչպես նախանձ, ատելություն, հպարտություն:

Ոչ Մարիամ ջան, կարծում եմ, որ ոչ մի ռեյթինգ չի կարող արդնացնել այս զգացմունքները, եթե տեղից չկա: 21:)

Օրինակ ես շատ կողմ եմ ռեյթինգներին,կողմ եմ իմանալ, թե ումից եմ ստանում լավ կամ վատ ռեյթինգներ, բայց ավելի կարևոր է իմանալ թե ինչու: Դա օգնում է ինքնաքննարկման, ինչպես ճիշտ նկատեց Ադմին ջանը: Այստեղ  իմ համար զուտ գնահատակ ստանալու խնդիր չի կարող լինել: Բայց հետաքրքիր է, թե իմ մտքերը, կարծիքներս ինչպիսի տպավորություն են թողնում և ինչու:

Ղուկաս Վահան

Quote from: MONK on January 31, 2007, 01:24:05 PM
Երեկ իմ ռեյտինգը 8 էր, իսկ այսօր տեսա, որ դարձել է 7: Այսինքն ես բացասական ռեյտինգ եմ ստացել? Ինձ անշուշտ շատ քիչ է հուզում անունիս կողքը գրված թիվը, բայց եթե ես ինչ որ բան ճիշտ չեմ արել, ապա ներողություն եմ խնդրում:  27:) :)
Monk ջան, քո վարկանիշը իմ կողմից է մեկով իջեցվել։ Հուսով եմ չեմ նեղացրել 21:) 21:) 21:)։ Ես քեզ բացատրել էի՝ թեմայից դուրս գրառում էիր կատարել։ Ներողություն խնդրելու կարիք բնականաբար չկա և պետք չէ ողբերգություն դարձնել այս երևույթը։ Պարզապես պետք է ուշադիր լինել։
Խնդրում ենք բոլորին ուշադիր լինել կանոնակարգի հարցում 13:)

Հ.Գ.
Ճիշտ է դեռ ֆորումի կանոնակարգում այս հարցը չկա, բայց առաջիկայում հավանական է, որ լինեն նաև մոդերատորների ընտրություններ և վարկանիշը դեր ունենալու է այդտեղ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Տեղեկացնեմ նաև, որ արգելվում է արհեստականորեն վարկանիշ տալը 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

MONK

Quote from: Admin on January 31, 2007, 09:48:35 PM
Quote from: MONK on January 31, 2007, 01:24:05 PM
Երեկ իմ ռեյտինգը 8 էր, իսկ այսօր տեսա, որ դարձել է 7: Այսինքն ես բացասական ռեյտինգ եմ ստացել? Ինձ անշուշտ շատ քիչ է հուզում անունիս կողքը գրված թիվը, բայց եթե ես ինչ որ բան ճիշտ չեմ արել, ապա ներողություն եմ խնդրում:  27:) :)
Monk ջան, քո վարկանիշը իմ կողմից է մեկով իջեցվել։ Հուսով եմ չեմ նեղացրել 21:) 21:) 21:)։ Ես քեզ բացատրել էի՝ թեմայից դուրս գրառում էիր կատարել։ Ներողություն խնդրելու կարիք բնականաբար չկա և պետք չէ ողբերգություն դարձնել այս երևույթը։ Պարզապես պետք է ուշադիր լինել։
Ողբերգություն չսարքեմ? Սիրտս կոտրվել է:  34:) Դե լավ, լավ, կատակ եմ անում: 38:)
Որևէ խնդիր չկա, Հայր Սուրբ ջան, կաշխատեմ ուշադիր լինել:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)