Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Բարև => Topic started by: Magnolia on October 25, 2007, 11:34:06 PM

Title: Առաջին անգամ
Post by: Magnolia on October 25, 2007, 11:34:06 PM
Ողջույն Բոլորին!
Առաջին անգամ է, որ մասնակցում եմ ինտերնետային ֆորւմին: Մի քիչ վախենալու է ներխուժել անծանոթ տարածություն, որտեղ քննարկվում են հիմնականւմ կրոնական և հոգևոր ուղվածություն ունեցող թեմաներ, որոնց վերաբերյալ շատ քիչ տեղեկատվություն  ունես: Մյուս կողմից, շատ հետաքրքիր է անել այդ քայլը, քանի որ կա ցանկոթյուն, որ "լույսը մուտք գործի նաև ձեր նմանի հոգու պատուհանից ներս":)
Ինչպես նշեցի, երբևիցէ ֆորումների մասնակից չեմ եղել, հետևաբար բավականին անգրագետ էի "ֆորւմային հարցերում": Օրինակ` չգիտէի, թե ինչէ նշանակում "մոդերատոր"-ինչը սարսափելի զվարճացրեց մի քանի մարդկանց, որոնցից ամենագիտակը բացատրեց այդ անձնավորության առաքելությունը ֆոռումում:), չէի պատկերացնւմ ինչեն քննարկում, ինչպես... և այդ պատճառով մի քանի օր ուսումնասիրում էի տոպիկները: Կարող եմ հպարտությամբ ասել, որ գրեթէ անգիր էմ արել Ձեր գրածները: Անկեղծ խոստովանեմ, որ չունեմ բավականին գիտելիքներ կրոնի մասին, այնպես որ անչափ հարգում և խոնարվում էմ այն մարդկանց առջև, որոնք կրթված, կարդացած և գիտակ են այս հարցերում: Շատ հետաքրքիր էր հանդիպել բանավեճեր այն հարցերի շուրջ, որոնց մասին գաղափար անգամ չունէի, կամ ինքս փնտրումէի դրանց պատասխանները: Կարծում եմ շատ կարևվոր է նման հնարավորության ընդձերումը, հատկապես երիտասարդների շրջանում: Մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնց մտքերը շատ հարազատ են, կան մասնակիցներ, որոնք ըմբոստանալու ցանկութուն են առաջացնում իրենց արտահայտություններով: Ինձ մոտ մի տեսակ զարմանք ու ըմբոստանալու ցանկություն է առաջանում ամեն անգամ, երբ սովորական մարդիկ, խոսում են եկեղեցականներին բնորոշ բառերով: Մի տեսակ ֆանատիզմ կա դրա մեջ, ինչն առաջացնում է հոգուդ բոլոր դռներն ու պատուհանները պինդ փակելու ցանկություն: Կարծում եմ, Հավատքը պետք է լինի ուրախ, պայծար վառ, բերի խաղաղություն, համերաշխություն և ուրախություն...Մի խումբ երիտասարդների հետ կրոնական տարբեր թեմաների շուրջ քննարկումների ժամանակ, մի տեսակ ընկճվածության զգացում ունեի, որ ամուր չէմ հավատքիս մեջ, ունեմ կասկածներ, ձգտում եմ այդ բոլոր վերոնշյալ արտահայտումներին, բայց դեռևս չէմ հասել դրան... Մի աղջիկ այդ ժամանակ պատասխանում էր հարցին բերելով օրինակ Աստվածաշնչից, և խոսում Սուրբ Գրքի բառերով: Ամեն ինչ շատ ճիշտ էր` օրինակը տեղին, բառերը անգիր, իմաստը հասկանալի, բայց ինչ-որ բան սխալ էր: Գիտեք, դա նման էր նրան, երբ լսումես  փոքրիկ երեխայի կողմից բազմաչարչար տառապանքների միջով անցած սիրո մասին անթերի կատարված երգ... և որպես կանոն, այդպիսի մարդիկ պարտադրում են դիմացինին լինել իրենց նման և խիստ զայրանում աջ կամ ձախ քայլ կատարելու դեպքում: Միգուցէ իրական հավատքը ունի այս արտահայտումը? Ինձ մոտ նման մարդկանց հետ շփումը առաջացնում է մեր միջև ամուր պատ շարելու ցանկություն:   
Հոգևվորականները ստեղծել են իրենց արանձին աշխարհը, խոսում միայն իրենց հասկանալի լեզվով, մարդիկ `իրենց լեզվով, կան մարդիկ "հորինում են" լեզուներ...Հուսով եմ այս ֆորումում հանդիպել հետաքրքիր մարդկանց, լսել նրանց կարծիքները և փորձեմ հասկանալ բոլորի լեզուն և չծանրաբեռնել իմ մասնակցությամբ մնացածների նյարդային համակարգը և հոգեկան աշխարհը:)
Հարգանքով,
Magnolia.
p.s.Հայցում եմ բոլորի ներողամտությունը տեքստում առկա տառասխալների և քերականական սխալների համար: Ես աշխատում եմ իմ հայերենի վրա:) 

Title: Re: Առաջին անգամ
Post by: Abegha on October 26, 2007, 10:31:24 AM
Magnolia ողջույններս  29:)
Շատ հետաքրքիր խորհրդածություններով մուտքդ թող օրհնյալ լինի  21:) 21:) 21:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: CHERRY on October 26, 2007, 06:48:52 PM
Բարև, Magnolia 37:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: Magnolia on October 26, 2007, 10:46:47 PM
Abegha, 13:)
CHERRY, 37:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: MONK on October 29, 2007, 05:38:55 PM
Մագնոլիա  29:) 21:) 13:)
Թույլ տվեք նկատել, որ Ձեր առաջին անգամը լավ էլ գեղեցիկ մուտք է ստացվել:  39:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: Magnolia on October 29, 2007, 10:54:01 PM
MONK  13:)
Շնորհակալ եմ ողջունելու համար !
Գալուս ճանապարը երկար էր, հասցրեցի պատրաստվել :)
Հուսով եմ կհանդիպենք հետաքրքիր թեմաներ քննարկելիս:


Title: Re: Առաջին անգամ
Post by: MONK on October 30, 2007, 01:06:14 PM
Quote from: Magnolia on October 29, 2007, 10:54:01 PM
Հուսով եմ կհանդիպենք հետաքրքիր թեմաներ քննարկելիս:
Ձեր տրամադրության տակ եմ 13:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: Nane on October 31, 2007, 01:21:35 AM
Ողջույն սիրելի լուսամուտցիներ.
Սոկրատեսը իր աշակերտներին ասել է. <Ամեն մարդու մեջ մի արև կա, միայն պետք է հնարավորություն տալ, որ այն փայլի ու լուսավորի>:  Երբ ծանոթացա <Լուսամուտին>,  միանգամից մտածեցի, որ դա հենց այդ հնարավորություններից մեկն է ջերմանալու և ջերմացմելու, լուսավորվելու և լուսավորելու, վերցնելու և տալու... Պետք է խոստովանեմ, սակայն, որ երկար ժամանակ միայն  դրսից հետևում էի ձեզ, կարդում և քննում ձեր մտքերը, բայց չէի համարձակվում ներս մտնել: Ինչևէ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ծրագրի հեղինակներին և մասնակիցներին: Հուսով եմ, հիմա կկարողանամ ոչ միայն դրսից օգտվել <Լուսամուտի> լույսից, այլև` ներս մտնել ու մասնակցել, միգուցե  կարողանամ մի փոքրիկ  շողիկ էլ իմ կողմից տալ:


Սիրով` Նանե
Title: Re: Առաջին անգամ
Post by: MONK on October 31, 2007, 02:25:23 PM
Հարգանքներիս հավաստիքը, Նանե  13:) Ուրախ եմ Ձեզ ողջունելու:  21:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: Magnolia on October 31, 2007, 04:45:13 PM
Հարգելի Նանե! 29:)
Անչափ ուրախ եմ Ձեր հայտնվելուն այստեղ: Կարծես, մենք նույն ճանապարը անցանք ֆորումին մասնակցելու մեր որոշման մեջ :)
Ակնկալում եմ հետքրքիր բանավեճեր!
Magnolia.
Title: Re: Առաջին անգամ
Post by: Magnolia on October 31, 2007, 04:54:29 PM
MONK!
Շտապում էմ օգտվել առաջարկից:) ... և իմ կողմից ներկայացված թեմաներն ել հանձնում Ձեր տրամադրությանը:
Եթե նրանք հետաքրքիր լինեն Ջեզ, ապա ակնկալում եմ լսել Ձեր տեսակետը, քննադատությունը կամ ....
Հարգանքով,
Magnolia.

Title: Re: Առաջին անգամ
Post by: Magnolia on October 31, 2007, 04:57:25 PM

P.S.  Նրանք ներկայացված են ռուսական բաժնում, եթե կարիք լինի, կարողեմ տեղադրել հայերենում: Իհարկե ի նկատի ունենալով կանոնակարգի պահանջները, հարգելի Admin:)
Ուրախ կլինեմ, եթե մյուսներն ել որոշեն իրենց տեսակետը արտահայտեն :)
Title: Re: Առաջին անգամ
Post by: MONK on October 31, 2007, 06:43:35 PM
Կարծում եմ վատ չէր լինի, հարգելի Մագնոլիա, եթե նմանատիպ թեմաներ բացեիք նաև հայերեն բաժնում: Բացի այդ կակնկալեինք նաև Ձեր մասնակցությունը այլ մասնակիցների բացած թեմաներում. իհարկե Ձեր հետաքրքրություններին համապատասխանող:  21:)
Title: Re: Առաջին անգամ
Post by: Magnolia on November 01, 2007, 01:51:43 PM
o.k. :)