Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: Masnaget on March 27, 2008, 09:28:08 PM

Title: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on March 27, 2008, 09:28:08 PM
Ուշադրություն.
Այստեղ կլինեն Մասնագետի մասնագիտական-մանկավարժական խորհուրդները` ուղղված նրանց (և ոչ միայն նրանց), ովքեր դժվարություններ կունենան մանկանց հետ աշխատելու, քարոզելու, շփվելու:
Նաև կարող եմ մրցութային աշխատանքները ստուգել լեզվական կտրվածքով:
Թույլ տվեք նկատել, որ քավորների և մյուսների  խոսքում կան լեզվական թերություններ, որոնց շտկումը մի կողմից հենց իրենց, մյուս կողմից` երեխաների համար շահեկան կլինի:

Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 01, 2008, 01:18:53 AM
Թույլ տվեք երեխաներին գնահատել սեփական ուժերը:
Երբեմն շատ մանկավարժներ երեխաների հանդեպ  այնպիսի դիրք են գրավում, որպես թե իրենք ու երեխաները տարբեր են, շատ տարբեր: Եվ այս հողի վրա նրանք մանուկների հետ անմիջական չեն, նրանց հետ վարվում են ոչ իբրև հավասարը հավասարի: Մինչդեռ հարկ է հիշել, որ երեխաներն էլ հասուն մարդիկ են, պարզապես տարիքով փոքր: Այսպես վարվելիս կձևավորվի  մանկավարժական անմիջականություն և անկեղծ մթնոլորտ: Երբեք չպետք է դիմել այնպեսի արտահայտությունների <<դա քո իմանալու բանը չէ>>, <<դու դեռ շատ փոքր ես>> և այլն, որոնք ընդգծում ու թմբկահարում են երեխայի` մեծահասակից տարբեր լինելը, նրա սակավ իմացությունը և անփորձ կյանքը:   
Երեխաներն այն հաստատությունների, որոնք այցելում են մեր քավորներն ո մյուսները, ավելի զգայուն են, ավելի փխրուն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, օրինակ` նրանց` որբ լինելու կամ աշխարհային շատ վայելչություններից հեռու լինելու  հանգամանքով: Սա հեշտ կնկատվի, եթե մանկավարժ-քավորները պարզ համեմատություն անեն նրանց և այլ երեխաների բառապաշարների միջև:  Իսկույն կնկատվի, որ դույն երեխաները չեն օգտագործում կամ համարյա չեն օգտագործում <<մայրիկ>>, <<հայրիկ>> բառերը: Իսկ եթե գործածում են, ապա` ոչ լավ ենթատեքստում: Ուրեմն, առաջին հերթին երեխան պետք լրացնի այդ բացը  այլ միջոցներով: Դրանցին մեկը սեփական արժանապատվության զգացողության արթնացումն է նրանց  մեջ: Եթե  զգան, որ իրենք որոշակի արժեք են ներկայացնում իրենցից, ապա կսկսեն ավելի լավ տրամադրվել շրջապատողների հանդեպ: Լավ միջոց է նրանց  մեջ ելույթ ունենալու  առիթներ ստեղծելը: Լավ  խոսքին տիրապետող մանուկը  կարող է փարատել թե' իր, թե' մյուսների  կյանքի բացը, սովորեցնել կյանքի  որոշակի նրբություններ: Լավագույն  աղբյուրը, ըստ մասնագետների, առակներն են, պատկերավոր խոսքը:
Ուրեմն, հարկ է երեխաներին սեփական արժանապատվությունը վերագտնելու   ուղին տալ ամենահեշտ և միաժամանակ ամենաաշխատատար կերպով` ասմունք և ճարտասանական  միջոցներ սովորեցնելով: Սկսեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներից:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: CHERRY on April 01, 2008, 02:18:08 AM
Quote from: Masnaget on April 01, 2008, 01:18:53 AM
Թույլ տվեք երեխաներին գնահատել սեփական ուժերը:
Երբեմն շատ մանկավարժներ երեխաների հանդեպ  այնպիսի դիրք են գրավում, որպես թե իրենք ու երեխաները տարբեր են, շատ տարբեր: Եվ այս հողի վրա նրանք մանուկների հետ անմիջական չեն, նրանց հետ վարվում են ոչ իբրև հավասարը հավասարի: Մինչդեռ հարկ է հիշել, որ երեխաներն էլ հասուն մարդիկ են, պարզապես տարիքով փոքր: Այսպես վարվելիս կձևավորվի  մանկավարժական անմիջականություն և անկեղծ մթնոլորտ: Երբեք չպետք է դիմել այնպեսի արտահայտությունների <<դա քո իմանալու բանը չէ>>, <<դու դեռ շատ փոքր ես>> և այլն, որոնք ընդգծում ու թմբկահարում են երեխայի` մեծահասակից տարբեր լինելը, նրա սակավ իմացությունը և անփորձ կյանքը:  
Երեխաներն այն հաստատությունների, որոնք այցելում են մեր քավորներն ո մյուսները, ավելի զգայուն են, ավելի փխրուն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, օրինակ` նրանց` որբ լինելու կամ աշխարհային շատ վայելչություններից հեռու լինելու  հանգամանքով: Սա հեշտ կնկատվի, եթե մանկավարժ-քավորները պարզ համեմատություն անեն նրանց և այլ երեխաների բառապաշարների միջև:  Իսկույն կնկատվի, որ դույն երեխաները չեն օգտագործում կամ համարյա չեն օգտագործում <<մայրիկ>>, <<հայրիկ>> բառերը: Իսկ եթե գործածում են, ապա` ոչ լավ ենթատեքստում: Ուրեմն, առաջին հերթին երեխան պետք լրացնի այդ բացը  այլ միջոցներով: Դրանցին մեկը սեփական արժանապատվության զգացողության արթնացումն է նրանց  մեջ: Եթե  զգան, որ իրենք որոշակի արժեք են ներկայացնում իրենցից, ապա կսկսեն ավելի լավ տրամադրվել շրջապատողների հանդեպ: Լավ միջոց է նրանց  մեջ ելույթ ունենալու  առիթներ ստեղծելը: Լավ  խոսքին տիրապետող մանուկը  կարող է փարատել թե' իր, թե' մյուսների  կյանքի բացը, սովորեցնել կյանքի  որոշակի նրբություններ: Լավագույն  աղբյուրը, ըստ մասնագետների, առակներն են, պատկերավոր խոսքը:
Ուրեմն, հարկ է երեխաներին սեփական արժանապատվությունը վերագտնելու   ուղին տալ ամենահեշտ և միաժամանակ ամենաաշխատատար կերպով` ասմունք և ճարտասանական  միջոցներ սովորեցնելով: Սկսեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներից:

Շնորհակալություն, Մասնագետ! Մենք կհետևենք Ձեր խորհուրդներին և կտեղեկացնենք ընթացքի մասին 13:)
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 01, 2008, 08:57:56 AM
Մանկական սուտը
Երեխաները  երբեք իրողությունը  սուտ ու սխալ չեն նեկայացնում: Ոչ էլ հակված են դրան: Պարզապես ծնողներն են ստիպում նրանց այդ անել: Ինչո՞ւ...Շատ տարբեր պատճառներով:
Նախ` ծեծի սպառնալիքով արգելում եմ մի բան անել, սակայն երբ դա տեղի է ունենում, երեխան, խուսափելով վերահաս ծեծից, հակվում է ստելու:
Երկրորդ` ինքն իրեն վնաս չտալու  հատճառով: Սա նման է առաջին պատճառին, սակայն նրանից տարբերվում է այն հանգամանքով, որ մարմնական թուլության, հետ ընկնելու,  մրցակիցներից պարտվելու իրողությունից խուսափելու համար են մանուկները դիմում այս քայլին: Եթե ինչ-որ մցույթում երեխան պարտվում է կամ զգում է իր մոտալուտ պարտությունը, նա դարձյալ հակվում է ստախոսության` կոծկելու իր տկարությունը: Սրա վառ օրինակներից է մեզ քաջ հայտնի ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, որը <<գիտական սուտն է>>, և որը բացահայտվում է միայն հմուտ մանկավարժի  կողմից: Այս դեպքում չարժե մեծ պամություն սարքել, այլ պարզապես երեխային պետք է սեփական ուժերին դիմելու սովորույթը տալ, այն էլ` պատշաճ կերպով: Թույլ տալ, որ նրա միջակ մտքերը ներկայացվեն, ինչու չէ, հանճարեղ ստեղծագործության տեսքով: Այնպես պետք է անել, որ տվյալ երեխան  գրավոր աշխատանքը մանկավարժի աչալուրջ հսկողությամբ անի` թույլ չտալու համար որևէ արտագրություն: Երեխայի միտքը դալար շիվի են նմանեցրել: Մատղաշ շիվը ինչպես ոլորում ես, այնպես էլ աճում է, իսկ հետագայում արդեն դժվար է լինում ծուռը շտկել:
Այնպես որ հաջորդ խորհուրդը  երեխային անսուտ խոսքին հակել սովորեցնելն է`  անկեղծ գովեստների միջոցով: Սակայն այս ամենի հետ մեկտեղ` հարկ է միշտ խրատական ներում շնորհել երեխաներին:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 03, 2008, 02:29:52 PM
Լեզվական մի կանոն
Քարոզների և առհասարակ մանկանց հետ շփման ժամանակ շատ հաճախ առիթ է լինում երեխաներին  անծանոթ բառեր գործածել: Եվ եթե տվյալ բառը  ճիշտ չի մեկնաբանվում, բացատրվում, կամ էլ այդ արվում է օտարոտի բառերի միջոցով, ապա երեխան անմիջապես հակվում է օտարը կրկնօրինակելու: Երբ  մանկան շուրթերից  կոպիտ բառեր,  փողոցային ու ժարգոնային արտահայտություններ  են լսվում, ակամա ստեղծվում  է պատրանք, թե հայոց մեծ լեզուն չունի համարժեք գեղեցիկ  բառեր և արտահայտություններ, կամ թե  մանուկներին անհասանելի են դրանք: Օրինակ` չի կարելի հայերեն <<սալօջախ>> բառը ներկայացնել ռուսերեն կամ այլ լեզվով թարգմանությամբ, որովհետև երեխայի ուղեղն անմիջապես կարող է ոչ թե հայերեն, այլ օտարահունչ բառերին սովորել: Ուստի <<սալօջախ>> բառը, օրինակ, լավ կլինի պարզապես ցույց տալ, այլ ոչ թե թարգմանել:   
Հարկ է նաև հոգևոր խոսքը համեմել  ավետարանական ուղղակի և անուղղակի մեջբերումներով, օրինակներով:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 06, 2008, 12:31:25 PM
Երբեք մի՛ ասացեք երեխաներին, թե Դուք ինչ եք ուզում

Այո, հենց այդպես: Երբեմն հարկ է լինում երեխաներին սովորեցնել այս կամ այն կանոնը կամ օրենքը: Օրենքը` օրենք, սակայն մտածեցե՛ք, թե մանկատան սանը ի՛նչ է ցանկանում: Կարծես թե նա մի փոքր ուրիշ կարծիք ունի Ձեր ասածի մասին: Ես կասեի` հազիվ թե նրա կարծիքը համընկնի Ձեր կարծիքի հետ: Ի՞նչ անել:
Յուրաքանչյուր մարդ իր սեփական կարծիքն ունի, սեփական աշխարհընկալումը: Իսկ երեխաներն ավելի պատկերավոր են մտածում: Եթե նրանց հետ չեք խոսում իրենց լեզվով, նրանք կամ ձանձրանում են, կամ  չեն ընկալում: Իսկ երբեմն` այս երկուսը միասին:
Այնպես պետք է անել, որ քարոզի բուն իմաստը կամ մտահանգումը բխի երեխայի շահերից: Այնպես պետք է անել, որ երեխան ինքը հետևություն անի` հանգելով այս կամ այն պատգամին: Բազմաթիվ ձևեր կան: Վերցրե՛ք պատկերավոր խոսքը: Նորի՛ց դիմեք առակներին, թո՛ւյլ տվեք, որ երեխան հետևություններ անի` մտածելով իր օգտի մասին:
Երբեմն հարկ է լինում առակներում խոսել երկու կերպարների մասին` բարի և չար: Թո՛ւյլ տվեք, որ երեխան իր մեջ զգա և՛ բարու, և՛ չարի ազդեցությունը կամ արդյունքը: Նա պետք է պատասխանի այն հարցին, թե ինքը ինչ կընտրեր (և ինչու): Այսպես երեխան կկարողանա իր շահերից բխող հետևություններ անել: Իսկ դա հենց փորձառությունն է, որն իրեն շատ է անհրաժեշտ:
Ուրեմն` երեխաներին նախ պատկերավոր մտածել սովորեցրեք, ապա  խոսեք իր շահերից: Ցո՛ւյց տվեք նաև վնասները:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 06, 2008, 12:32:08 PM
Օրինակներ
Խոսքի մեջ չպետք է նկատվեն անձնական օրինակներ: Միաժամանակ խոսքը պետք է այնպիսին լինի, որ ներկայացնի կյանքը: Առաջին հայացքից սրանք անհամատեղելի են թվում: Ինչ անե՞լ...
Երբեմն հարկավոր է լինում իսկապես օրինակներով խոսել` պատկերավոր և հեշտ ընկալելի:  Սակայն այդ օրինակները չպետք է այնպիսին լինեն, որ երեխայի մեջ ռասսայական կամ  կեցության խտրականություն առաջացնեն: Չպետք է խոսել այնպիսի օրինակներով, որոնք երեխային մղում են իրեն կամ իր ընտանիքի սոցիալական վիճակը ուրիշների հետ համեմատելուն: Դա գեղեցիկ չէ: Չպետք է ասել` <Այսինչը բարի է, այնինչը` չար>, <Դու վատ ես ապրում, նա` լավ> կամ նման բաներ: Երեխան  սեփական եսը կարող է կորցնել: Արդյունքում` նեղացկոտություն, պարփակվածություն և այլն (ընդհուպ մինչև աուտիզմ):
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 06, 2008, 12:32:58 PM
Խաղեր

Երեխայի հետ հեշտ է խաղալ: Իսկ խաղը կարող է առանց դժվարության վերածվել մանկավարժական  յուրատեսակ մեթոդի` տալու համար այս կամ այն  միտքը:  Կան խաղալու և խաղալ սովորեցնելու տարբեր ձևեր, սակայն բոլոր խաղերը պետք է  հետևեն որոշակի խիստ կանոնների: Ներկայացնեմ դրանցից  մի քանիսը.
1. Խաղը պետք է ունենա նպատակ,
2. Խաղը պետք է հետաքրիր լինի,
3. Խաղը պետք է ուսուցողական բնույթ,
4. Խաղը պետք է ընդգրկի ներկա բոլոր երեխաներին,
5. Խաղը պետք է ունենա հաղթողներ և պարտվողներ*,
6. Խաղը պետք է ունենա բովանդակություն,
7. Խաղը պետք է միավորի երեխաներին,
8. Խաղը պետք է անվնաս լինի:
1.Նպատակը:
Շատ խաղեր պարզապես ժամանակի վատնում են և ոչինչ չեն տալիս խաղացողներին: Հարկավոր է ընտրել այնպիսի խաղեր, որոնք սկսվում են ինչ-որ բանի համար և ավարտվում են դրան հասնելով:
2.Հետաքրքիր լինելը:
Լավագույն տարբերակը երեխաների` հենց իրենց առաջարկածն է: Պարզապես մի փոքր մշակելուց հետո այն կարելի է  արդեն խաղալ: Հարկ է խաղը համեմել երգերով, զվարճալի պատմություններով: Նաև այն չպետք է երկար տևի` շատ հոգնեցնելով երեխաներին:
3.Ուսուցողական բնույթը կամ ընթացքը:
Յուրաքանչյուր խաղ պետք է երեխային ինչ-որ մի բան տա: Երեխաները խաղից պետք է սովորեն  որևէ բան, անեն հետևություն, զարգացնեն հիշողությունն ու  արագ կողմնորոշվելու որակները:
4.Ընդգրկունությունը:
Շատ դեպքերում երեխաները պարզապես չեն մասնակցում խաղերին դրա` անհետաքրքիր լինելու, իրենց չվերաբերելու  պատճառով: Այնպես պետք է անել,  որ յուրաքանչյուրն այնտեղ գտնի իրենը, իր դերը: Տվե՛ք երեխաներին իրենց դերը (թեկուզ փոքրիկ) ցանկացած խաղում, և նրանք պատվով դուրս կգան իրավիճակից: Միշտ աշխատե՛ք, որ բոլոր երեխաներն իսկապես մասնակցեն, ունենան իրենց սեփականը: Որոշներ պարզապես չեն մասնակցում խաղերին` իրենց պարփակվածության պատճառով: Լավ մանկավարժը կարողանոմ է տարբերել նրանց և տալ իրենց հարմար դերեր: Արդյունքում բոլորը խաղում են:
5.Հաղթողներ և պատվողներ:
Այս  գործոնն օգնում է նկատել երեխաների թաքնված հմտությունները և զարգացնել: Խաղից հետո պետք է հաղթող երեխաների համար  մշակել զարգացման ծրագրեր: Սակայն չպետք է հաղթանակը երեխայի մեջ հպարտություն և  այլատյացություն  ձևավորի:
Իսկ պարտվողներին պետք է ուրիշ` իրենց հարմար իրավիճակներում հաղթելու հնարավորություններ տվող խաղերի մեջ ընդգրկել:
6. Բովանդակությունը
Ցանկացած խաղ պետք է որոշակի սցենար ունենա` իր նպատակին հանգեցնող: Կարող է ունենալ քրիստոնեական այս կամ այն պատվիրանը` իբրև կորիզ, և որի շուրջ պետք է հավաքել խաղի ողջ պատմությունը: Խաղի բովանդակությունը պետք է բաց լինի, երևա, այլ ոչ թե  փակ ու երեխաների  համար դժվար ընկալելի: Նյութը կարելի է նախօրոք ներկայացնել:
7. Երեխաներին միավորելը:
Հաճախ է նկատվում, որ  խաղից հետո երեխաները դեռ մնում են իրենց դերի մեջ և դրանով զբաղվում դեռ շատ տարիներ: Անգամ դա բախտորոշ դեր  է  ունենում երեխաների կյանքում: Երեխաները մերձենում են միմյանց, ընկերանում` հիշելով ու վերհիշելով իրենց դերերը այս կամ այն խաղի մեջ: Հետագայում օգնում են միմյանց, անբաժան ընկերներ դառնում: Ուշադիր պետք է լինել` խրախուսելու համար  նման մերձավորությունը:
8.Անվնաս լինելը:
Այստեղ մեկնաբանություններն ավելորդ եմ համարում:

------------------------------------------
*Մի շարք մասնագետներ կարծում են, որ սա պարտադիր պայման չէ:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on April 06, 2008, 12:34:10 PM
Հետաքրքրվել երեխաների մասին անկեղծորեն
Կարելի է հաճախ նկատել, որ մանկատան (և ոչ միայն) շատ երեխաներ այնպես են վարվում, որ իրենց այցելած հյուրերը` անծանոթ մարդիկ, հետաքրքրվեն իրենցով, միայն իրենցով: Իսկ եթե երեխան ավելի շատ է հակված մարդկանց հետ ակտիվորեն հաղորդակցվելուն, ապա դժվար է լինում նրան կտրել դրանից:
Չպետք արգելել այդ որակը, ընդհակառակը` հարկ է  այնպես անել, որ երեխան ցուցադրի իր հնարավորությունները: Անկեղծորեն և համբերատարությամբ լսե՛ք նրանց, նրանց կատարումները, դիտեք նրանց ձեռքի աշխատանքները, խրախուսական կարծիք հայտնեք դրանց մասին: Դա  արեք ի սրտե, առանց բռնազբոսիկ կեցվածքի: Միշտ  ավելի շատ ժամանակ  հատկացրեք յուրաքանչյուրի հետ: Տարվա ընթացքում հիշե՛ք ու շնորհավորե՛ք ծննդյան օրերը: Հաճախ գնահատողական խոսք ասեք և ժպտացեք:   Մտե՛ք  նրանք դերի մեջ ու իրենց մակարդակում խոսեք նրանց հետ: Լսե՛ք նրանք: Լավ զրուցակիցը լավ հոգեբան է: Այդ անելու համար միշտ մեկ օր առաջ պլանավորեք հանդիպման յուրաքանչյուր վայրկյանը` ուսումնասիրելով համապատասխան  գրքեր: Թարմացրե՛ք ձեր գիտելիքները այն նյութի վերաբերյալ, որի մասին պետք է խոսեք: Իսկ խոսքը պետք է երկուստեք հետաքրքիր լինի: ՆԱԵՎ` ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԳՐԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԳԵՏ ԼԻՆԻ:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Abegha on April 06, 2008, 02:05:04 PM
Շատ օգտակար նկատառումներ էին, սակայն մարդը դժվար թե երեխաների հետ եղած ժամանակ հիշի ու կյանքի կոչի այս ամենը, ուստի Ձեզ կառաջարկեի մի խաղի սցենար պատրաստել մեր քավորների համար։
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Hasik on November 24, 2008, 01:10:34 PM
Մասնագետ ջան կխնդրեի մեզ օգնել մանկատան երեխաների շփման հարցում` կապված նրա հետ, թե ինչ խաղեր կարելի է  խաղալ, որոնք  ոչ միայն կհետաքրքրեն 9-14 տարեկան երեխաներին, այլև ուսոցողական ու դաստիարակչական նշանակություն կունենան: 42:)

Նաև հետաքրքիր է, թե դու ինչ կառաջարկես խաղի վերջում, քանի որ ինչ-որ ձև պետք է շահագրգռես երեխային, որ նա փորձի լավ խաղալ ու հաղթող դառնալ: 14:)

Շնորհակալություն մասնագիտական օգնության ու աջակցության համար:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Masnaget on November 24, 2008, 07:14:55 PM
Անուններ:
Առաջին խաղը, որ կցանկանայի ներկայանցել, <Անուններ> խաղն է:
Սկզբում խաղավարը պատմություն է պատմում, որտեղ հնարավորինս շատ անուններ կան: Թեման կարող է ընտրվել հետևյալներից.
1. Մարդու արարումը
2. Նոյի կամ նահապետներից մեկ ուրիշի պատմությունը
3. Մարգարեներ
4. Քրիստոսի առակները
5. Գործ Առաքելոց և այլն:

Շատ կարճ պատմություն պետք է լինի` ցանկացած տեսքով` պարզապես հատվածի ընթերցում, վերապատմում և այլն:
Ընթերցումից հետո մտապահվում են գործող անձանց անունները: Ապա խաղավարն առաջարկում է երեխաներին շրջանաձև նստել և անուններ ասել` սկսելով պատմության մեկ հերոսի անունից: Այդ հերոսի անվան վերջին տառով պետք է հերթական երեխան /ժամսլաքի ուղղությամբ/ ասի նոր անուն, և այդպես շարունակ:

Օրինակ` Աբրահամի պատմությունը պատմելուց հետո  խաղավարն առաջարկում է Աբրահամ անունը, իսկ հերթական երեխան պետք է վերջին տառով` Մ,  պետք է հատուկ կամ հասարակ անուն ասել` օրինակ` Մովսես, մարգարե և այլն:

Ավարտը պարզ է. հաղթում է այն երեխան, որ հնարավորին չափ շատ, բազմազան ու արագ, թեմայի շրջանակներում  կասի անուններ: Մտածելու համար տրվում է մեկ վայրկյան, իսկ մեկ վայրկյանում անուն չասելու դեպքում տվյալ մասնակիցը զրկվում է հետագա պտույտներից: Ժամանակը հաշվողը /այդ մեկ վայրկյանները/ պետք է լինի հենց երեխաներից: Շատ արագ խաղ է, պահանջում է զգոնություն և ազնվություն:
Title: Re: Խորհուրդ է տալիս Մասնագետը...
Post by: Hasik on November 25, 2008, 11:40:05 AM
Մասնագետ ջան շնորհակալ եմ արագ արձագանքման համար.  13:)

Ասեմ, որ նմանատիպ խաղ մենք փորձեցինք Անիի ծննդի ժամանակ խաղալ, բայց անկեղծորեն կանոնները խախտում էինք, ոչ մեկին չէինք հանում սխալ կամ ուշ պատասխանի համար, այդ պատճառով երեխաները հոգնեցին դրանից, բայց քո առաջարկը ավելի հետաքրքիր է, նաև ուսոցողական, անպայման կփորձենք: