Լուսամուտ երկխոսության

ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ => Ընդհանուր => Topic started by: Anoush on February 21, 2008, 10:45:54 PM

Title: Ինձ պէտք չէ ոչինչ (բանաստեղծութիւն)
Post by: Anoush on February 21, 2008, 10:45:54 PM
Ես չտենչացի
Փառք ու պատիւի,
Աստուած տուած էր
Անոնց հասնելու
Ճամբան բարձունքի...

Ոչ ալ տենչացի
Սին հարստութիւն...
Ինձ հետ են ծնած
Գանձերն բնութեան:

Ինձ պէտք չէ ոչինչ...

Ով իր հետ տարաւ
Թագն արքայական,
Գօտին ծիրանի...
Զմրուխտ ադամանդ
Կամ դղեակ ոսկի...
Ինձ պէտք չէ ոչինչ...

Ինձ պէտք է միայն՝
Պահել անարատ
Հոգիս մարդկային,
Որ մահէս յետոյ
Հանգիստ պտըտի...

Ինձ պէտք է միայն՝
Պահել Աստուծոյ
Գանձերը բաշխած.
Եւ ուրիշ ոչինչ...

Ու իր հետ տարաւ
Խաբուսիկ կեանքի
Գանձերըն այս սին...
Անոնք լոկ դարձան
Գերին վայելքի,
Շլացող փառքի
Ծաղրանքն ստորին,
Եւ ուրիշ ոչինչ...

Ինձ պէտք չէ ոչինչ...
Լոկ փառք տալ Անոր,
Որ ցցուց ճամբան՝
Ճշմարիտ Լոյսին...

Երուսաղէմ
1996

Title: Re: Ինձ պէտք չէ ոչինչ (բանաստեղծութիւն)
Post by: CHERRY on February 22, 2008, 11:05:09 PM
 Անուշ 13:) 13:) 13:)
21:) 21:) 21:) 21:) 21:)