Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Աստվածաշունչը մեր աչքերով => Topic started by: Mariam on November 30, 2006, 01:15:28 PM

Title: Հեզություն
Post by: Mariam on November 30, 2006, 01:15:28 PM
Մաթ. 11, 28-29
«Եկէ'ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ: Իմ լուծը ձեր վրա վերցրէ'ք եւ սովորեցէ'ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ:»
Ավելի մանրամասնորեն կուսումնասիրեմ Ավետարանները, բայց տերունական այս Խոսքերի մեջ է ամփոփված մեր Տիրոջ վարդապետությունը հեզության ու խոնարհության մասին:
Ինձ թվում է, որ սուրբ Պողոսի՝ հնազանդության վերաբերյալ ասած բոլոր խոսքերը մեր Տիրոջ Խոսքի իշխանության ներքո են կարդացվելու: Տիրոջ Խոսքը անխտիր ուղղված են բոլորին՝ կանանց ու տղամարդկանց, ու ամենեն բարձր ՝ հենց Տիրոջ ցուցաբերած հեզության ու խոնարհության հրավեր են՝ ուղղված բոլոր հավատացյալներին:
Title: Re: Հեզություն
Post by: Petros on December 17, 2006, 03:26:09 AM
39:)Մարիամ ջան, և Քրիստոս գործով ցույց տվեց մեզ իր հեզության աստիճանը: Այսինքն, Նա մեզ համար եղավ օրինակ, թե ինչպիսի հեզություն և խոնարհություն պիտի ունենա յուրաքանչյուր քրիստոնյա, որ չունենք:
Կարո՞ղ ես մեջբերում անել, թե որ արարքի մասին է խոսքս:
Title: Re: Հեզություն
Post by: Mariam on December 17, 2006, 04:36:59 PM
Կներես, չեմ հասկացել քո վերջին նախադասությունը:
Title: Re: Հեզություն
Post by: Petros on December 18, 2006, 12:09:27 AM
Առաջի նախադասությունները կարդա և կհսականաս: Լավ ասեմ: Ի՞նչ արեց Տերը, որ մեզ համար աննկարագրելի օրինակ դարձավ հեզութան: 13:)
Title: Re: Հեզություն
Post by: Mariam on December 19, 2006, 10:05:37 AM
Նրա բացառիկ հեզությունը դրսևորվեց ամեն անգամ, երբ Նա հարաբերվել է Մարդկանց կամ Աստծու հետ: Այսինքն Նա անվերջ ու կատարելապես հեզ էր:
Երբ Նա խոսոեց բոլոր մեղավորներին, երբ գնաց ճաշեց նրանց հետ, երբ բժշկեց, երբ լացեց Ղազարոսի շիրիմին առաջ, երբ մխիթարեց, Իր մարդկային ամբողջ կյանքում՝ մեզ հետ հեզ էր: Նրա քաղցրությո'ւնն ու հեզությո'ւնը պատճառ եղան շատերի դարձին:
Նրա հեզությունից անբաժան է Իր հոգևոր կատարյալ ազատությունը: Նրա մեջ հոգևոր ուժն ու հեզությունը կատարապես  միացուլվել են: Հեզ էր Իր վարվելակերպի մեջ, բայց կատարելապես հավատարիմ Իր Հոր Կամքին, ու երբեք Հոր Կամքի հակառակ ո'չ մի խոսք ասեց, կամ ո'չ մի արարք գործեց: Լռությունն ու աղոթքը նախընտրեց, երբ Նրան նախատել են ու խաչել, որովհետև աղոթքն էր բացարձակ Սերը այն մարդկանց համար, ու մեր բոլորիս համար, երբ մոլորված ենք, ու Նրան չենք լսում, խաչում ու հեգնում: Նրա հեզությունը հոգևոր մեծ ուժի արտահայտություն է՝ Նրա Սիրո դրսևորումը: Բացարձակ սիրո ու հարգանքի՝ մեզ՝ անարժաններիս ու մեղավորներիս նկատմամբ:
Նրա մարդ և մեր եղբայր դառանլը իր հեզության մեծագույն ապացույցն է:
Դա է մեր հոգևոր նպատակը.
Title: Re: Հեզություն
Post by: Petros on December 19, 2006, 01:58:12 PM
Ես բոլորովին համաձայնեմ քեզ հետ Մարիամ ջան, բայց հարցս երևի ճիշտ չհասկացար նորից: Ի նկատի ունեմ մի բան, որ Տերն արեց և մեզ էլ պատվիրեց նույնն անել (խոսքս վերաբերվում է հեզությամը):
Մի քիչ հուշեմ՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցում այդպիսի կարգ կա նաև կա էլ տոն կարելի է ասել:
Ախր 100% գիտես:
Title: Re: Հեզություն
Post by: Mariam on December 19, 2006, 05:38:11 PM
Սպասում եմ լուսաբանություններիդ:
Title: Re: Հեզություն
Post by: Petros on December 20, 2006, 01:44:09 AM
Ոտնլվայի տոնը քեզ ինչ որ բան հեշեցնու՞մ է, Մարիամ ջան:
Title: Re: Հեզություն
Post by: Mariam on December 20, 2006, 09:33:07 AM
Պետրոս, մեզ բաժնեկից արա քո ունեցած սեփական հայացքին, քո սեփական հավատին: Մեզ համար կմեկնաբանե՞ս Հիսուսի այս հիանալի վարմունքը: Կասե՞ս, թե ինչ հայացքով, ի՞նչ ներքին ըմբռնումով ես մոտենում Հիսուսի  հեզության ու խննարհության այս բացառիկ դրսևորմանը:
Title: Re: Հեզություն
Post by: Petros on December 20, 2006, 02:06:53 PM
Quote from: Petros on December 20, 2006, 01:44:09 AM
Ոտնլվայի տոնը քեզ ինչ որ բան հեշեցնու՞մ է, Մարիամ ջան:

Ոտնլավայի մասին է Մարիամ ջան, երբ Հիսուսը վեր կացավ և սկսեց լվանալ իր աշակերտների ոտքերը: Եվ պատվիրեց, որ մենք նույնն անենք՝ հետևելով Իրեն: Հիմա Ավետարան ձեռքիս տակ չկա, որ ասեմ, թե որտեղ է այդպես եղել:
Հիշեցի՞ր:
Title: Re: Հեզություն
Post by: Mariam on December 20, 2006, 02:41:46 PM
Ավետարանի այն հիանալի հատվածը ո՛նց թե՝ չհիշեմ... Պարզապես այս անգամ ցանկանում եմ , որ ես լռեմ, ու դո'ւ խոսես, ու մեզ հիացնես քո հավատով: Վստահ եմ, որ ավետարանական այս դրվագը քեզ մեծապես է ներշնչում, ազդում քո ապերլակերպի վրա: Կարո՞ղ ենք այս անգամ իմանալ, թե դո'ւ, Պետրոս ջան, ինչպիսի ընթերցում ես անում , ինչքան ես դո'ւ հիանում Տիրոջ այս զարմանալի ու «անհավատալի» հեզությամբ: Նրա հեզությունից, դու անձնապես ի՞նչ դաս ես քաղում:

Title: Re: Հեզություն
Post by: Petros on December 21, 2006, 12:56:14 AM
Մարիամ ջան, ես հիացնելու ոչինչ չունեմ:
Մի անձնականացրու խոսակցությունը, խնդրում եմ:
Ամեն մարդ իր մեջ հեզություն ու գոռոզություն ունի: Պարզապես պետք չէ խոսել ինչ որ մեկի հավատքի մասին, քանի որ դա անքննելի է: Ոչ ոք չգիտի թե ինչքանով ե շատ կամ քիչ իր հավատը, սերը, հույսը, հեզությունը և այլն:

Ինչու՞ ես դու լռում, Մարիամ, չեմ հասկանում: Հո ես ինքս ինձ հե՞տ չեմ խոսելու:
Title: Re: Հեզություն
Post by: Mariam on December 21, 2006, 12:37:54 PM
Հեզությունը՝ բարկության բացակայությունն է: Տիրոջ մյուս առաքինությունների՝ օրինակ՝ խոնարհության կողքին է միշտ գտնվում: Հեզությունը՝ խոնարհության անբաժան ընկերակիցն է:
Ինձ հիացնում է պարզապես Տիրոջ բարկության բացակայությունը: Տիրոջ Սերը տնորինում է Իր կյանքը: Տերը սակայն բարկանալու շատ առիթներ է ունեցել: Ե'վ անցյալում, ե'վ ներկայումս: Ե'վ էլ ի'մ դեմ:
Իսկ ես՝ անհամբեր, բարկացկոտ, հավակնոտ ... Կարիքն ունեմ նստելու Տիրոջ հեզության առաջ ու հիանալ, լցվել Իր հեզությամբ: Ամբողջ Ավետարանները լցված են Իր հեզությամբ:
Թող մսուրում ծնված մանուկը Իր հեզությաժունից մի բաժինը պարգեվվի մեզ՝ ցանկացողներիս Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: