Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Masnaget on June 07, 2009, 11:59:34 PM

Title: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 07, 2009, 11:59:34 PM
Այստեղ կլինեն իմ մասնագիտական էջերը համակարգչի մասին: Դրանք կվերաբերեն գլխավորապես Windows XP օպերացիոն համակարգին, դրա հետ առնչվող խնդիրներին, նաև կլինեն համակարգչային աշխարհին վերաբերող նորություններ:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 08, 2009, 12:41:33 AM
Առաջին խնդիրը, որին հաճախ են հանդիպում

Եթե շարժական սկավառակները կամ գործիքները (Flash Disk կամ USB Device) չեն ճանաչվում Windows XP համակարգում.


Ընդհանուր լուծում
Հարկավոր է կատարել հետևյալ քայլերը

•   Աշխատեցնել օպերացիոն ռեժիմը` command promt-ը  /Run>cmd/
•   Գրել "set DEVMGR_SHOW_DETAILS=l"  (առանց չակերտների) և սեղմել <մուտք> հրամանը` Enter-ը.
•   Գրել "set DEVMGR_SHOW_NONPRESENT_DEVICES=1" (առանց չակերտների) և սեղմել <մուտք> հրամանը` Enter-ը.
•   Գրել "start devmgmt.msc" (առանց չակերտների) և սեղմել <մուտք> հրամանը` Enter-ը.
•   Սեղմել  View, սեղմել "Show hldden devices".
•   Սեղմել "+"  նշանը` ընդարձակելու համար նկարչական գործիքները` Imaging devlces, անծանոթ կամ չճանաչված գործիքները` Unknown devlces և շարժական սկավառակները`USB devices.
•   Եթե կամ USB մուտքով նման գործիքներ, ապա հարկավոր է դրանք ապատեղադրել (Unlnstall).

Եթե նախկինում գործիքներն աշխատել են.
Նախ հարկավոր է հանել բոլոր oem*.inf տեսակի ֆայլերը.

•   Կարելի է աշխատեցնել հետևյալ հրամանների շարքը օպերացիոն ռեժիմում (DOS) (անվանելով այն, օրինակ, ren.bat),
•   cd\windows\inf
•   ren infcache.1 *.old
•   ren oem*.inf  *.old
•   del C:\windows\setupapi.log

Ապա հանել HKEY_LOCAԼ_MACHINE/Enum/USB հատվածի այն պարունակությունները*, որոնք սկսվում են "VID = =" անունով

*այս քայլը թույլ կտա համակարգին նորից ճանաչել տվյալ (USB) պորտերով միացված բոլոր գործիքները:
*Եթե տվյալ պորտից ստեղնաշար կամ մկնիկ են միացված, ապա խոհուրդ չի տրվում այս քայլը կատարել, որովհետև հնարավոր է, որ դրանից հետո համակարգը ճիշտ չբեռնավորվի:

•   Հարկավոր է աշխատեցնել գրանցամատյանի խմբագրիչ ծրագիրը`regedit հրամանը
•   Գնալ HKEY_LOCAL_MACHINE\System\CurrentControlSet\Enurn\USB հատված
•   Նշել և ջնջել բոլոր VID -.... պարունակությունները**.

**Եթե թույլտվություն չկա ջնջելու, ապա այն հարկավոր է ստանալ հետևյալ քայլով` մկնիկի էջով կտտացնել ջնջելու ենթակա պարունակության վրա, ընտրել permissions հրամանը, օգտագործողին կամ օգտագործողների խմբին տալ "Full control" ամբողջական թույլտվությունը:
•   Անջատել համակարգիչը.
•   Հանել և նորից տեղադրել բոլոր USB գործիքներն ու պորտերը:



Եթե նախկինում գործիքները երբեք չեն աշխատել կամ աշխատելիս հանկարծակի ընդհատում են գործողությունը, կամ  թողարկվում է "usb device has malfunctioned' հաղորդագրությունը:


•   Փորձեք ավելի կարճ USB կաբել /հոսանքը կորչում է երկարի մեջ/.
•   Փորձեք գործիքը միացնել  համակարգչի հետին պորտերին /որոշ համակարգիչներ դիմացի պորտերին բավարար չափով հոսանք չեն մատակարարում/.
•   Որոշ արագագործ  սարքավորումներ  (USB 2.0) չեն կարողանում հարմարվել դանդաղ պորտերին (USB 1.1). օգտագործեք սարքը համապատասխան արագություն ապահովող պորտերի հետ.
•   Փորձեք իջեցնել պորտի արագությունը 2.0-ից դեպի 1.1 (BIOS համակարգում).
•   Փորձեք USB սարքավորումն այլ համակարգչի վրա. սա թույլ կտա  տարորոշել խնդրի աղբյուրը
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 08, 2009, 01:45:34 PM
Մի քանի ընդհանուր խորհուրդ


Միշտ օգտագործեք համակարգչային ծրագրերի օրինական տարբերակներ

Հաճախ թարմացրեք օպերացիոն համակարգը. դա թույլ է տալիս ավելի պաշտպանված լինել տարատեսակ հարձակումներից

Դարձյալ` հաճախ թարմացրեք հակավիրուսային ծրագրերը

Երբեմն խորհրդակցեք տվյալ ծրագիրն արտադրող ֆիրմայի հետ, հարցրեք այն խնդիրների մասին, որոնք ծագել են տվյալ ծրագիրն օգտագործելիս

Երբեք մի վստահեք ընդհանուր օգտագործման համակարգիչների անվտանգությանը. միշտ ջնջեք այն հիշողությունները, որոնք պահվում են Ձեր օգտագործման ժամանակ (cookies, passwords, caches և այլն)

Ձեր ծածկագրերը հաճախ փոփոխեք` դարձնելով դրանք ավելի ու ավելի դժվար. նվազագույն երկարությունը` 8 նիշ

Կարդացեք այս բնագավառին վերաբերող օգտակար գրքեր, թերթեր, ամսագրեր, ինտերնետային կայքեր և այլն

Հաճախ կատարեք օնլայն ստուգումներ ՏԱՐԲԵՐ վստահելի ծրագրերի անվճար տարբերակներով (www.trendmicro.com -ի <տնային կանչը>`House call, www.kaspersky.com -ի online check-ը և այլն), բայց ամեն ծրագիր չէ, որ պետք է օգտագործել. գոյություն ունեն նաև վիրուսներ, որոնք հենց անվճար տարածվող հակավիրուսների անուն և տեսք ունեն. խուսափեք դրանցից

 
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: vahan on June 08, 2009, 08:41:31 PM
Մասնագետ. եթէ հնարավոր է մի քիչ ինֆորմացիա տուր Nero ով  ձայնագրման .արտատպման և ֆորմատի փոխակերպման  մասին։
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 08, 2009, 11:45:33 PM
Quote from: vahan on June 08, 2009, 10:23:41 PM
Quote from: Masnaget on June 08, 2009, 09:58:25 PM
Եթե դեմ չես, կներկայացնեմ այդ ծրագրի 7-րդ մշակման Express տարբերակի մի քանի հրաման քո առաջարկածի համար:
Ինչպես կարող եմ դեմ լինել։ Միայն խնդրեմ սկսիր ՙ 7-րդ մշակման Express տարբերակ ՚ հասկացությունից։



Ցանկացած ծրագիր ներկայացվում է տարբերակներով կամ մշակումներով (version), որոնք թվերի տեսքով են արձանագրվում, օրինակ` USB Disk Security v. 5.1.0.15, Adobe Reader 6.0 և այլն: Nero ծրագրի համար ընտրել եմ 7.0 մշակումը կամ տարբերակը, իսկ Express -ը  այդ ծրագրի մի ենթատեսակ է, թույլ է տալիս ձայնագրել, տեսագրել, ջնջել սկավառակներ  և նմանատիպ այլ գործողություններ կատարել:


Nero ծրագիրը թողարկելուն պես կտեսնեք հետևյալ պատուհանը /նկարը կցվում է/

Սույն պատուհանից ընտրել եմ ամենագործածական ու կարևոր մի քանի հրամաններ, որոնց ավելի ընդարձակ կանդրադառնամ.


**հարմարության համար համարակալել եմ նշանավոր այդ հրամանները**

Նախ հարկավոր է  0 թվի անմիջապես վերին հատվածում գտնվող ընդարձակման կոճակը սեղմել` տեսնելու համար հավելյալ հրամաններ /ձախում են/.

1.   Այս հրամանը պատճենում է CD ֆորմատով ֆայլերը համակարգչի մեջ  այլ ֆորմատներով
2.   Ջնջում է RW (բազմակի ձայնագրման հնարավորությամբ) սկավառակները
3.   Ընտրում է այն շարժաբերը (CD-ROM, DVD-ROM), որով կատարվելու է ձայնագրությունը
4.   Ձայնագրում է խառը` մի քանի տարբեր տեսակի ֆայլեր միևնույն սկավառակի վրա
5.   Ձայնագրում է միայն հնչյունային ֆայլեր
6.   Ձայնագրում է միայն տեսաֆայլեր
7.   Կատարում է արագ պատճենումներ սկավառակից սկավառակ, ինչպես նաև պահպանում-արխիվացնում է տվյալ սկավառակի ողջ պարունակությունը

Վաղը կխոսեմ ավելի մանրամասն
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 10, 2009, 04:57:21 PM
Երեկ ինտերնետային կապս անջատվել էր, չկարողացա խոստացածս ժամին տեղադրել. այսօր եմ անում դա.


Այսօր կցանկանայի խոսել առաջին երկու հրամանների մասին, որոնցից առաջինը թույլ է տալիս CD ֆորմատով ֆայլերը արտագրել համակարգչի մեջ` փոխարկելով ֆորմատը: Այդ հրամանը նախորդ նկարի մեջ արձանագրել եմ <1> համարով: Սեղմելով այդ կոճակը` կտեսնեք հետևյալ պատուհանը /կցվում է/ 1. Այս դաշտում կարող ենք կատարել մեկ կամ մի քանի ֆայլերի ընտրություն, իսկ Select All կոճակը թույլ կտա նշել բոլորը: 2. Հետևյալը թույլ է տալիս ընտրել այն ֆորմատը կամ ձևաչափը, որը կօգտագործվի արտագրման համար` .mp3, .wma, mp4 և այլն /աջ կողմում` կանաչ շրջանակի մեջ, խոշորացված է ընտրության տեսականին/: 3. Browse կոճակով ընտրում ենք այն տիրույթը, որտեղ հարկաոր է պահպանել: 4. Սեղմում ենք <Go> կոճակը` սկսելու համար: Այսքանը
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 10, 2009, 05:45:11 PM
Երկրորդ հրամանը թույլ է տալիս ջնջել RW (Rewritable) տեսակի սկավառակները: Այս տեսակի համար կիրառելի են բազմակի ձայնագրություններ, ինչը հնարավոր չէ սովորական դիսկերի համար: Սովորականները պարզապես Recordable (R) նշագրումն ունեն, և դրանք հեշտ է տարբերել: Նեռո ծրագրի այս կոճակն այնքան հեշտ է, որ մեկնաբանություններն ավելորդ եմ համարում: Պարզապես չորս քայլ է կատարվում:
1. Ընտրում ենք շարժաբերը (CD-ROM, RW),
2. Ընտրում ենք ռեժիմը /Quick ռեժիմով ջնջելոս տվյալները պահպանվում են և  կարող են վերականգնվել, Full ռեժիմով աշխատելիս ամբողջությամբ մաքրվում են/
3. Ընտրում ենք արագությունը,
4. Սեղմում ենք Erase կոճակը:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 11, 2009, 09:26:29 PM
Ճիշտն ասած` չեմ նախատեսել առանձին ծրագրերի հետ աշխատանքների նկարագրություններն այստեղ տեղադրել, որովհետև նախ ոչ բոլոր ծրագրերին եմ տիրապետում, երկրորդ` ֆորումը նկարներով չեմ ուզում ծանրաբեռնել, երրորդ` գովազդային հղումներից ու քննարկումներից խուսափում եմ: Նեռո ծրագիրը բացառությամբ եմ բացատրում, այն էլ համառոտ ու ընդհանուր գծերով, այնպես որ կցանկանայի Նեռոյից հետո անդրադառնալ առավելաբար Windows XP համակարգին: Այնպես որ, եթե հարցեր լինեն այս օպերացիոն համակարգից, սիրով կպատասխանեմ: Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք իմ այս փոքրիկ հայտարարությանը:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: vahan on June 12, 2009, 01:26:40 AM
եղածից էլ եմ գոհ հարգելի Մասնագետ։ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 13, 2009, 06:06:18 PM
Նեռո ծրագրում կան մի քանի ստանդարտ  քայլեր, որոնք կատարվում են բոլոր դեպքերում: Առաջինը  տեսակի ընտրությունն է, երբ մենյուից ընտրվում է, թե ինչ տեսակի դիսկ  ենք ցանկանում պատրաստել` խառը, երգերի, տեսաֆայլերի/նկարների                         /կա նաև ամբողջական սկավառակների  պատճենման հրաման/:
 

Առաջին նկարում ես ընտրել եմ  տվյալների սկավառակ պատրաստելու հրամանը, որի դեպքում ծրագրի կողմից ընդունելի են խառը ֆորմատի ֆայլեր:

Ընտրել եմ  Data > Data CD կոճակները: Այս դեպքում կպատրաստեմ CD տեսակի սկավառակ /ոչ  DVD/:

Հաջորդ ստանդարտ քայլը ընտրություն կատարելունն է:

Հայտնվել է փնտրման և ընտրություն կատարելու պատուհանը, որի միջոցով կընտրեմ  ֆայլը /1-ին քայլ/,  սխալմամբ ընտրված ֆայլերը կջնջեմ /2-րդ քայլ/,  հնարավորության դեպքում կդիտեմ/կլսեմ /3-րդ քայլ/  այն ձևաչափի ֆայլերը, որոնք կարող են  ընդունել Play հրամանը, ապա  կսեղմեմ next կոճակը:

 
Երկրորդ նկարում տեղադրված է այն պատուհանը, որը հայտնվում է, երբ սեղմում ենք նախորդ նկարի  ADD կոճակը` ֆայլերն ընտրելու համար:

Փնտրման երկու դաշտերից /1 և 2 նշագրմամբ/ կընտրեմ այն մեկը, որն ավելի հարմար եմ նկատում, և որով ավելի հեշտ է փնտրել տվյալ ֆայլը,  ապա մկնիկի ձախ ստեղնով կընտրեմ այն ֆայլը կամ ֆայլերը, որ հարկավոր է ավելացնել /3/, իսկ  Add կոճակով կամրագրեմ իմ ընտրությունը /4-րդ քայլ/: Վերջում /5/ կսեղմեմ Close կոճակը /Նեռո ծրագրի այլ տարբերակներում կարող է լինել Finish կոճակը Close –ի փոխարեն /:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 13, 2009, 06:08:37 PM
Ուշադրություն դարձրեք File Name  -ի ներքևում գտնվող files of type դաշտին, որն այս դեպքում ցանկացած տեսակի ֆայլ փնտրելու հնարավորություն է տալիս:


Խառը ֆորմատի  ֆայլերը Նեռոն /և առհասարակ բոլոր ծրագրերը/  փնտրում է  *.*  նշագրմամբ /առաջին աստղանիշը փնտրում է  <ցանկացած անուն>, երկրորդը` <ցանկացած տեսակի ընդլայնում>/:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on June 14, 2009, 04:43:08 PM
Հերթական քայլը  շարժաբերի ընտրությանն է, որի ժամանակ ընտրվում են նաև գրման արագությունը,  և այն, թե տվյալ սկավառակի վրա  հետագայում պե՞տք է  կրկին տվյալներ գրել, թե՞ կարելի է <դիսկը փակել>:

Առաջին նկարում նշված 1 թվով համարակալված է գրման արագությունն ընտրող հրամանը: Ինչքան ցածր արագությամբ փոխանցվեն տվյալները սկավառակի վրա, այնքան հուսալի կլինի սկավառակը:

Թիվ 2-ով /և հաջորդ նկարի թիվ 1-ով/ նշված են համակարգչի ունեցած իրական կամ վիրտուալ սկավառակակիրների*** անունները, իսկ 3 թվի դաշտում գրվում է սկավառակի անվանումը, օրինակ` my disk :

4 թվով նշված է այն  տարածքը, որտեղ նշում են, եթե հարկավոր է սկավառակը բազմակի օգտագործել, և չեն նշում, եթե  հարկավոր է <դիսկը փակել>: Այս դեպքում հետագայում անհնար է գրել այդ սկավառակների վրա:

Allow files to be added later (multisession disk) նշանակում է <թույլ տալ, որ հետագայում էլ ֆայլեր գրվեն սկավառակի վրա>: Եթե նշվում է այս վանդակը, ապա դիսկը չի փակվում, բազմակի օգտագործումը հնարավոր է, փաստորեն: 

Դե իսկ վերջում հարկավոր է սեղմել  հաջորդ ստանդարտ քայլի կոճակը`      Burn–ը` աշխատանքն ավարտելու  և տվյալներն սկավառակի վրա գրելն սկսելու համար:

*** վիրտուալ սկավառակակրի անունն այս դեպքում Image Recorder է
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Ղուկաս Վահան on November 16, 2009, 12:11:18 AM
Իսկ ի՞նչ կասեիք Google Chrome ծրագրի մասին։
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on November 16, 2009, 12:57:01 AM
Quote from: Admin on November 16, 2009, 12:11:18 AM
Իսկ ի՞նչ կասեիք Google Chrome ծրագրի մասին։
Առայժմ դիտեք սա
http://www.youtube.com/watch?v=Xlh8gSF_hhE
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on December 04, 2009, 11:58:30 AM
Վերջապես... կաշխատի այստեղ նաև համակարգչային աշխարհին վերաբերող խոստացված լուրերի շարքը:

***
Սպամային նամակների մեծաքանակ շարք է ուղարկվում տարբեր մարդկանց էլփոստի հասցեներին` առաջարկելով գրանցվել` AH1N1 վիրուսի դեմ պատվաստում ստանալու համար: Մասնագետներն իրենք են խոստովանում, որ այս խնդիրն առայժմ անլուծելի է և դժվար:

Սպամ նամակն առաջարկվում է գրանցվել, ստեղծել պրոֆիլ և խոստանում է մարդկանց ուղարկել հրավեր` պատվաստումն ստանալու համար: Նամակի հղումներն աշխատում են այնպես, որ օգտագործողներին խաչաձև հղումներով տանում են որոշակի կայքեր, որոնցից   նրանց մի հասցե է ուղարկվում, իսկ դրա մեջ <Zbot> կամ <Zeus> տեսակի տրոյական վիրուս կա: Սույս վիրուսը համակարգչի գործողությունները գրանցելու հատկություն ունի, ինչպես նաև հնարավորություններ է բացում համակարգչում` առավել շատ սպամներ ուղարկելու համար:
Հակավիրուսային պաշտպանության ծրագրեր առաջարկող ընկերություններից որոշների հավաստմամբ` սպամը նախկինում շրջանցում էր ֆիլտրերը և րոպեում 18 հազար նամակ ուղարկում, վերջին օրերում այդ թիվը նվազել է` հասնելով մոտ 9 000-ի:
Տրոյ Գրիլը` AppRiver ընկերության հետազոտողներից մեկը, հավաստում է, որ սպամ նամակն օգտագործողներին է հասնում հետևյալ վերնագրերով`
"State Vaccination H1N1 Program"
"Governmental registration program on the H1N1 vaccination"
McAfee  ֆիրման հավելում է "Create your personal Vaccination Profile" վերնագիրը:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on December 05, 2009, 11:58:31 PM
Երկու բուլղարացիներ դատապարտվել են ազատազրկման այն բանի համար, որ կազմակերպել և իրականացրել են փողերի առցանց (օնլայն) լվացում և  կուտակելով մոտ 1 200 000 դոլար` ԱՄՆ-ից այդ գումարն ուղարկել են Արևելյան Եվրոպայի իրենց հանցախմբին:
Երկու հանցագործները` Իվայլո Վասիլիևն  ու Նիկոլայ Գեորգիևը, առցանց վճարային համակարգերով  (Ebay և այլն)
գովազդել և <վաճառել են>  իրենց չունեցած մեքենաներն ու նավակները  2005 թվականի հուլիսից մինչև 2006 թվականի մայիսը:
Երեսունինը տարեկան Վասիլիևին դատապարտել են 4 տարվա ազատազրկման և 306 502 դոլարի տուգանք նշանակել, իսկ քառասունհինգ տարեկան Գեորգիևին` 30 ամսվա ազատազրկման` նշանակելով 270 444 դոլարի տուգանք:

Լուրերի աղբյուրը www.computerworld.com կայքն է:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on December 08, 2009, 10:32:46 AM
Նոր օպերացիոն համակարգը (եթե չգիտեք, ասեմ, որ շուտով լույս կտեսնի նոր օպերացիոն համակարգ` Google Chrome OS), որն աշխատում է  բաց ծրագրային կոդով,  իրական մրցակից է Մայքրոսոֆթ ընկերության համար:
Վերլուծաբանների համոզմամբ այս օպերացիոն համակարգը, որ օգտագործողներին հասանելի կդառնա մյուս տարվա կեսից, մեծ թվով ֆիզիկական և կորպորատիվ անձանց կողմից կօգտագործվի, շուկայում իր հաստատուն տեղը և մեծ ապագա կունենա:
Նոյեմբերի կեսերին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նոր օպերացիոն համակարգը ներկայացնող պաշտոնյաները խոստովանել են սակայն, որ այն լիովին չի փոխարինի տարածված  համակարգին:
Այնուամենայնիվ, 2010 թվականին սպասվում է թեժ մրցակցություն Մայքրոսոֆթի օպերացիոն համակարգի և Գուգլ օպերացիոն համակարգի միջև:
Title: Re: Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)
Post by: Masnaget on December 26, 2009, 10:03:53 PM
Կարևոր /և պարտադիր/ ծրագրեր մյուս տարվա համար
Ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի համակարգչային ծրագրեր` նորույթներ և արդեն հայտնի ծրագրեր, որոնք ես խորհուրդ կտամ օգտագործել:

1. Հակավիրուսային պաշտպանությունը, որ պարտադիր է բոլոր համակարգիչների համար, կարող եք իրականացնել AVG 9 հակավիրուսի անվճար տարբերակի միջոցով:
2. Ինտերնետային հիմնական զննարկիչ /browser/ կարող են դառնալ Google Chrome և Internet Explorer 8 ծրագրերը, ինչպես նաև SeaMonkey 2 ծրագիրը:
3. Որպես հակալրտեսական ծրագիր` կարող եք օգտագործել  HiJackThis /Trend Micro/ծրագիրը, որն իրավամբ համարվում է ոլորտի լավագույններից մեկը:
4. Open Office տեքստային անվճար խմբագրիչ ծրագիրը` տեքստերի ու գրասենյակային աշխատանքների համար:
5. VLC Media Player ծրագիրը, որն օժանդակում է բազմազան ֆորմատների մեդիա ֆայլերի:

Շնորհակալություն ուշադրության համար:
Title: Ընդհանուր լուրեր
Post by: Masnaget on March 04, 2010, 01:47:25 AM
Ա
Ինչպես հայտնի է, բջջային հեռախոսները վնաս են պատճառում մարդու առողջությանը, եթե նրանց ճառագայթման ցուցանիշը բարձր է: Ներկայացնեմ մասնագետների կողմից խորհուրդ տրվող ապրանքանիշերը և նրանց` մարդու մարմնի մեկ կիլոգրամի վրա տարածվող ազդանշանների ուժգնության պատկերը: Այլ կերպ ասած` ահա ամենաանվնաս հեռախոսների ցուցակը` ըստ www.ewg.org կայքի.

1.Sanyo Katana II [Kajeet] - 0.55 W*
2.Samsung Rugby (SGH-a837) [AT&T] - 0.57 W
3.Blackberry Storm 9530 [Verizon Wireless] - 0.57 W
4.Samsung I8000 Omnia II [Verizon Wireless] - 0.62 W
5.Samsung Propel Pro (SGH-i627) [AT&T] - 0.68 W
6.Samsung SGH-t229 [T-Mobile] - 0.69 W
7.Helio Pantech Ocean [Virgin Mobile] - 0.72 W
8.Sony Ericsson W518a Walkman [AT&T] - 0.73 W
9.Samsung SGH-a137 [AT&T, AT&T GoPhone] - 0.76 W
10.LG Shine II [AT&T] - 0.76 W

* FCC -ի պահանջը 1 կգ-ի համար 1.6 Վատտ է  կամ դրանից ցածր:

Բ
Սկսվել է Ինթել ընկերության արտադրած վեցակի միջուկով (six-core processor) կենտրոնական պրոցեսորների վաճառքը: Այս տեսականու ամբողջական անվանումն է`  Intel Core i7-980 Extreme Edition processor ("Gulftown"), գինը` մոտ 1 100 եվրո կամ 1 483 ԱՄՆ դոլար:
Նմանօրինակ շարքը  լավագույն նվերն է համակարգչային խաղեր սիրողներին  ;).  այն ունի 3.6GHz տակտային հաճախականություն, L3 քեշի   12ՄԲ: Շարքը համատեղելի է DDR3 հիշողության հետ: