Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: Տ. Տաթև քհն. on September 05, 2009, 06:29:57 PM

Title: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Տ. Տաթև քհն. on September 05, 2009, 06:29:57 PM
Ողջույն սիրելի ֆորումցիներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն նշանակված եմ քահանայության՝  Ախալքալակի Սբ Խաչ եկեղեցում, ուստի այս կապակցությամբ ունեմ մի առաջարկություն.
վերհիշել Միտք ակումբի պատանեկան ծրագիրն՝ այս անգամ արդեն Ախալքալակի դպրոցականների շրջանակներում:
Առաջիկայում Սբ Ծննդյան թեմային կարող ենք նախապատրաստվել:
Սպասում եմ ձեր առաջարկներին ու հարցերին
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Masnaget on September 06, 2009, 02:26:03 AM
Շատ լավ նախաձեռնություն կլինի: Ենթադրում եմ, որ խոսքը հայ երեխաների մասին է:
1.Ի՞նչ տարիքային խմբերի հետ եք աշխատելու: Քանի՞ երեխա կա:
2.Կարելի՞ է շարադրության թեմաներ առաջարկել:
3.Հնարավո՞ր է նրանց բոլորին կամ գոնե մի քանիսին գրանցել Լուսամուտում:
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 06, 2009, 10:09:38 AM
Ես երեք հարց ունեմ.
1. Ո՞ր դասարանի աշակերտներին նկատի ունեք,
2. Նրանք կարո՞ղ են ինքնուրույն մտնել և գրել,
3. Այդտեղ դպրոցներում ինտերնետ կա՞։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Տ. Տաթև քհն. on September 13, 2009, 03:55:47 PM
շատ լավ, ձեր հարցերին կպատասխանեմ մոտ օրերս, իսկ այն հարցը թե ինչ տարիքային խմբերի հետ պետք է իրականացնել, ես ավելի շատ սպասում էի ձեր առաջարկներին
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 13, 2009, 04:23:39 PM
Ավելի լավ կլինի առանց քավորների, այսինքն՝ այն տարիքային խմբերը, որոնք կարող են ինքնուրույն ինտերնետից օգտվել և մուտքագրել իրենց աշխատանքները։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Տ. Տաթև քհն. on September 13, 2009, 04:34:53 PM
աըստեղ դեռ ուս տարին չի սկսվել, այդ է պատճառը, որ դեռևս չեմ կարող աշակերտների քանակի մասին տեղեկություններ տալ և տեղյակ չեմ, թե ինչքանով հնարավորություն կա դպրոցներում օգտվել ինտերնետից, ես դեմ չեմ, որ այն տարիքի երեխաները մասնակցեն, ովքեր որ ինքնուրույն մասնակցեն, բայց համենայն դեպս, գուցե և քավորներին չբացառենք
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 13, 2009, 04:43:25 PM
Իսկ ե՞րբ է սկսում ուս. տարին։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Տ. Տաթև քհն. on September 13, 2009, 04:50:51 PM
վաղը
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 13, 2009, 04:55:27 PM
Շատ լավ, կսպասենք մյուս հարցերի հստակեցմանը։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Masnaget on September 13, 2009, 06:13:30 PM
Ես ունեմ հետևյալ առաջարկները: Ձեր կողմից, սիրելի Տեր հայր, ընտրվում են մի քանի աշակերտներ /քանակն ինքներդ ընտրեք/ 12-16 տարեկաններից, ովքեր որոշ չափով տիրապետում են համակարգչին և ինտերնետին, և նրանց առաջադրվում են հետևյալ թեմաները.
1. Լավագույն ինտերնետային հոդվածը Սուրբ Ծննդյան մասին /ամենաշատը երկու էջ/
2. Լավագույն ինտերնետային բլոգը իրենց դպրոցի մասին
3. Լավագույն բլոգը Լուսամուտում (իրենց էջը, որ կպատմի Սուրբ Ծննդյան մասին) /Եթե Ադմինը համաձայն է/


Ինտերնետային հոդվածի համար հաղթողը կստանա միավորներ
Ինտերնետային լավագույն բլոգի և Լուսամուտի բլոգի հեղինակն էլ կստանա մրցանակ /կարելի է քննարկել/
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 13, 2009, 07:34:40 PM
Բլոգի հարցում առայժմ ձեռնպահ մնանք։ Տեխնիկապես հնարավոր չէ այդ հարցը լուծել, որովհետև բլոգերը հայերեն չունեն, իսկ դպրոցականներն էլ դժվարություն կունենան բլոգերի ծրագրավորման հետ։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Տ. Տաթև քհն. on September 16, 2009, 02:33:11 PM
Շնորհակալ եմ առաջարկների համար, երևի Ադմինը ճիշտ է. առայժմ միայն կենտրոնանանք մրցութային թեմաների վրա, իսկ տարիքային խմբի առաջարկը կարծում եմ շատ հարմար է
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 16, 2009, 03:35:01 PM
Իսկ ճշտվե՞ց, դպրոցներում ինտերնետ կա՞։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Տ. Տաթև քհն. on September 18, 2009, 03:21:54 PM
Այո, ճշտվեց. չկա...
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: Ղուկաս Վահան on September 18, 2009, 06:22:51 PM
Պարզ է։ Հիմա հաջորդ քայլով պետք է ճշտել, թե ովքեր են կարող աշակերտների գրածները մուտքագրել և քավորության պարտականությունները ստանձնել։
Title: Re: Միտք ակումբը Ախալքալակում
Post by: TILIL on September 18, 2009, 10:01:02 PM
Quote from: Admin on September 18, 2009, 06:22:51 PM
Պարզ է։ Հիմա հաջորդ քայլով պետք է ճշտել, թե ովքեր են կարող աշակերտների գրածները մուտքագրել և քավորության պարտականությունները ստանձնել։
Ողջույն բոլորին...
Ես որպես նախկին քավոր կարող եմ մուտքագրել, իհարկե գիտեմ,որ քավորի պարտականությունները չեն սահմանափակվում միայն մուտքագրմամբ, ուստի կուզենայի իմանալ նախկինի նման քավորները պետք է ներկա գտնվեն հանդիպմանը?...
Ինձ թվում եմ այս դեպքում դա դժվար կլինի...
Ամեն դեպքում ես պատրաստ եմ մուտքագրելու, եթե հնարավորություն լինի դրանք ինձ ինչ-որ կերպ փոխանցելու, օրինակ թեկուզ փոստով...