Եկեք բոլորս միանանք ու շնորհավորենք Ադմինի ծննդյան տոնը` 36-ամյակը, ցանկանանք առողջություն, համբերություն, երջանկություն և ամենայն լավն ու բարին:
Թող Ձեր հոգում միշտ պայծառություն տիրի, ու Աստծո Աջը հովանի լինի Ձեզ:
Ուզում եմ իմ գրած բանաստեղծությունն արտասանել.
Լուսամուտն այսօր կարմիր է հագել,
Տոնում է մի տոն` ծնունդն Ադմինի,
Այստեղ ենք խոսում, ուրախ զրուցում,
Բարի Ադմինն է մեզ ուրախ ժպտում:
Եկեք, սիրելիք, միացեք մեզ դուք,
Խմենք կենացը մեր հոբելյարի:
18:) 18:) 18:) 18:) 18:) 18:)
Շատ շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների, ինչպես նաև բանաստեղծության համար։ Արտասանությունը հրաշալի էր 39:)
Ադմին ջան ես էլ եմ միանում շնորհավորանքներին:
24:) 24:) 24:)
Մաղթում եմ ամուր և անսասան հավատ, հոգևոր խաղաղություն, իմաստություն, ընտանեկան անդորր, առողջություն, Լուսամուտի ու մեր գլխից անպակաս լինես, թող միտքդ միշտ պայծառ լինի, լեցուն նորանոր գաղափարներով ու Աստծո օրհնությամբ կարողանաս իրագործել դրանք, մենք էլ մեր կարողության սահմաններում ինչքան կարող ենք, կաջակցենք:
Հարգելի Ադմին միանում եմ բոլոր շնորհավրանքներին և կրկին անգամ ասում եմ
24:) 24:) 24:)ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ 24:) 24:) 24:)
Ցանկանում եմ Ձեզ ամենալավն ու բարին, թող միշտ հաջողությունները ուղեկցեն Ձեզ, իսկ խոչընդոտների հանդիպելու դեպքում թող Աստված Ձեզ այնքան ուժ տա, որ ժպտալով հաղթահարեք դրանք...Միշտ լինեք Ձեր ընտանիքի հետ միասին...
ԹՈՂ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԼԻՆԻ ՁԵԶ ՎՐԱ` ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ..........
Շնորհավորում եմ 18:) Հայաստանի լավագույն Ադմինին ծննդյան տարեդարձի առթիվ.ցանկանալով ամենալավն ու բարին։ 24:) 24:) 24:)
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար :D
Սրտանց միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին 24:) 23:) 18:)
Շնորհակալություն :)
Սիրելի Ադմին, ես ել եմ միանւմ շնորհավորանքներին՝ ջերմ ու անկեղծ մաղթանքներով, այդ օրն արդեն իմ համարելի է հոգեհարազատ, եթե հիշում եք Տեր Տաթևն էլ այդ օրը ծնվեց, Աստված ուժդ ու եռանդդ չպակասացնի Ադմին ջան, որ միշտ Լուսամուտը բացելով հոգևոր թարմության ու քրիստոնեական գիտելիքների զեփյուռը ներթափանցի մեր հոգու սենյակ
Հ.Գ. ես ինչպես միշտ ուշացումով, բայց անկեղծ սրտով :-)
Շնորհակալություն, Տեր Հայր ջան, ջերմ խոսքերի համար։
Լուսամուտի համար իրոք աղոթեք, որ Աստված այդ ուժն ու եռանդը և իմաստությունը տա այն առավելագույնս օգտակար դարձնելու։
Ադմին ջան ծնունդդ շնորհավոր:
Մաղթում եմ, որ քո կյանքի մյուս տարիներն էլ ավելի բեղմնավոր լինեն Լուսամուտում ու արդեն կարողանաս ստանալ քո չարչարանքի պտուղները, չնայած այն, որ Լուսամուտն ամեն ամիս ունի մոտ 10.000 այցելու, դա արդեն վկայում է պտղաբերության մասին:
Ադմին ջան դու երջանիկ մարդ ես, որ գտել ես այն ճշմարիտ ուղին, որով պետք է քայլել այս կյանքում առ Աստված:
Թող Աստված ուժ, իմաստություն ու եռանդ տա այս նախագծի հետ կապված քո մյուս նպատակներն ի կատար ածելու համար:
Մենք քեզ շատ ենք սիրում!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
24:)
Ադմին ջան ուշացումով 32:) շնորհավորում եմ ծննդյան կապակցությամբ:
Ցանկանում եմ ամենալավն ու բարին և համբերություն (մինչև որ ինձ նման մոդերատորները խելքի գան)...
Աստծո օրհնություն միշտ թող Ձեր և Ձեր ընտանիքի վրա լինի, որ իր պտուղներն է տալիս և ուրախացնում բոլորիս 30:) 30:) 30:)
24:) 24:) 24:)
Շնորհակալություն շնորհավորանքների համար 21:) 21:) 21:)
Ուշացած միանում եմ շնորհավորանքներին ;) 24:)
Սիրելի Ադմին, ուրախ եմ Լուսամուտ նախագծի հաջողություններով, և շնորհավորանքիս ուզում եմ ավելացնել իմ խորին երախտագիտությունը Ձեր անձին, Ձեր գործերին:
Թող այս ծննդյան տարեդարձը նոր հաջողություններ բերի Ձեր կյանքի մյուս տարիներում:
Շատ շնորհակալ եմ ;D
Ըհմ-ըհմ...
Ի սրտե և բոլոր լուսամուտցիների անունից շնորհավորում եմ մեր Ադմինի ծննդյան տարեդարձը՝ ցանկանալով ամենայն լավն ու բարին:
Թող Աստուծո Աջը միշտ պահապան լինի Ձեզ, սիրելի Ադմին:
Նոր բանաստեղծություն ունեմ այս առթիվ.
Հավաքվենք շուտով մեր Լուսամուտում, 21:)
Տոնենք ծնունդը մեր լավ Ադմինի. 19:)
Ուրախ, կենսախինդ կատակներ անենք, 37:)
Ու ցանկանք նրան պարգևներ բարի: 24:)
Շատ շնորհակալ եմ Մասնագետ ջան:
Ես այս երեք օրը ինտերնետից հեռու էի, խնդրում եմ ներող լինել: