Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Էկումենիկ => Topic started by: Zonara on February 02, 2007, 10:56:45 PM

Title: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Zonara on February 02, 2007, 10:56:45 PM
Վրաց եկեղեցու մասին խոսելից, մի հետաքրքիր զգացում է առաջանում... որպեսզի շատ երկար չխոսեմ այդ մասին նայեք այս էջը
http://www.predanie.ru/music/Gruzinskie_duhovnye_pesnopeniya_Ansambl_Rustavi/ վրացական Ռուստավի երգչախմբի CD-i նկարը
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: MONK on February 03, 2007, 10:28:26 AM
Խոր Վիրապի նկարը չէր???? 14:) 6:)
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Zonara on February 03, 2007, 11:27:56 AM
Ճիշտ այդպես,դա Խոր Վիչապն է,երեվի վրացիները դրանով ուզում են ասել որ,դա ել է իրենցը, եւ ամբողջ հայ մշակույթը իրենցից է առաջացել.... 36:)
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: MONK on February 03, 2007, 12:43:16 PM
Խեղճերը երևի Մայր Աթոռի նկարը չունեն: Հասցե չգիտեք? Ուղարկեմ, թող դա դնեն և գոնե նման բաներով մխիթարվեն: 2:)
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Zonara on February 08, 2007, 09:54:44 PM
 39:) ճիշտն ասած մենք ծիծաղում ենք իսկ իրենք իրենց գործն առաջ են տանում, մեր եկեղեցիները քանդում կամ սեփականացնում... Հիշում եմ մոտ 15 տարի առաջ Թիֆլիս էի, այն տան դիմաց ուր ապրում էի հին հայկական եկեղեցի կար.... միգանի անգամ փորձել էին պայթեցնել այն, սակայն եկեղեցին դեռ կանգուն էր, կարծես լալիս էր ասում հայ ժողովուրդ ինձ մենակ մի թողեք...եւ վրաստանի երկրաշարժի ժամանակ միայն եկեղեցին ինքն իրեն փուլ էր եկել... այսօր այնտեղ եկեղեցի չկա...վրացիները վերջն իրենց փափագին հասան, բայց գոնե են ինչ ունենք պահպանենք...
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Mariam on February 09, 2007, 09:18:22 AM
Ձեզ ծանո՞թ է
Հայկական Ճարտարապետություն Ուսումնասիրող Կազմակերպություն ՝
Research on Armenian Architecture, www.raa.am, www.armenianarchitecture.am, raayer@sci.am:
Մեծ գործ է կատարէլ ու կատարում՝ հայկական մշակույթի ճանաչման ու պահպանման ուղղությամբ:  Նրա ուսումնասիրության դաշտը ընդգրկում է Արցախ, Ադրբեջան, Իրան, Արևմտյան Հայաստան, Վրաստան ու աշխարհում սփռված գաղթոջախներ:
Անձամբ պատիվ եմ ունեցել ծանոթանալու Սամվել Կարապետյանի հետ, որը նրա գրխավոր գիտաշխատողներից մեկն է: Վրաստանի հատկացված ուսումնասիրությունները - հրատարակված ու հրատարակվելիք - ընդգրկում են Հյուսիսային Գուգարքը, Ջավախքը, Թիֆլիսի Կովկասյան թանգարանըը, հայկական եկեղեցիները Վրաստանում, The State Policy of Georgia and the monuments of Armenian Culture:
Խորհուրդ եմ տալիս ծանոթանալու . հոյակապ աշխատանք են կատարում:
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Zonara on February 09, 2007, 11:36:35 PM
Աստուած իրենց ուժ կարողություն տա:
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: MONK on February 10, 2007, 07:38:15 PM
Quote from: Zonara on February 08, 2007, 09:54:44 PM
39:) ճիշտն ասած մենք ծիծաղում ենք իսկ իրենք իրենց գործն առաջ են տանում, մեր եկեղեցիները քանդում կամ սեփականացնում... Հիշում եմ մոտ 15 տարի առաջ Թիֆլիս էի, այն տան դիմաց ուր ապրում էի հին հայկական եկեղեցի կար.... միգանի անգամ փորձել էին պայթեցնել այն, սակայն եկեղեցին դեռ կանգուն էր, կարծես լալիս էր ասում հայ ժողովուրդ ինձ մենակ մի թողեք...եւ վրաստանի երկրաշարժի ժամանակ միայն եկեղեցին ինքն իրեն փուլ էր եկել... այսօր այնտեղ եկեղեցի չկա...վրացիները վերջն իրենց փափագին հասան, բայց գոնե են ինչ ունենք պահպանենք...
Հարգելի Zonara, այն հանգամանքը, որ ես մի փոքր արհամարհանքով արտահայտեցի իմ վերաբերմունքը վրացական երգչախմբի ձայնասկավառակի վրա հայոց վանքի նկարը տեղադրելու նենգ քայլի նկատմամբ, հուսամ Ձեզ չմղեց մտածելու, որ ես անլուրջ եմ վերաբերում  մեր հոգևոր և մշակութային կոթողների նկատմամբ տարվող բարբարոսական քաղաքականությանը: Այո, այդ երևույթը ցավալի է ու առօրեական հրատապություն ներկայացնող: Այդ քաղաքականությունը վարվում է ոչ միայն Վրաստանում: Չեմ մանրամասնում` վստահ լինելով, որ քաջատեղյակ եք խնդրին:
Կոնկրետ Վրաստանի պարագային Եկեղեցու  կողմից որոշակի միջոցներ ձեռք առնվում են: Թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը հաճախ է բարձրաձայնել խնդիրը: Թե ինչքանով արդյունավետ կլինեն այդ ջանքերը, ես չեմ կարող ասել: Մի բան հստակ է. միայն Եկեղեցին ողջ խնդիրը չի կարողանա լուծել: Մեր պետության և հասարակության տարբեր  օղակները պիտի ջանան վերջ տալ այդ վանդալիզմին ու մշակութային եղեռնին:
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: MONK on February 10, 2007, 07:50:50 PM
Quote from: Mariam on February 09, 2007, 09:18:22 AM
Ձեզ ծանո՞թ է
Հայկական Ճարտարապետություն Ուսումնասիրող Կազմակերպություն ՝
Research on Armenian Architecture, www.raa.am, www.armenianarchitecture.am, raayer@sci.am:
Մեծ գործ է կատարէլ ու կատարում՝ հայկական մշակույթի ճանաչման ու պահպանման ուղղությամբ:  Նրա ուսումնասիրության դաշտը ընդգրկում է Արցախ, Ադրբեջան, Իրան, Արևմտյան Հայաստան, Վրաստան ու աշխարհում սփռված գաղթոջախներ:
Անձամբ պատիվ եմ ունեցել ծանոթանալու Սամվել Կարապետյանի հետ, որը նրա գրխավոր գիտաշխատողներից մեկն է: Վրաստանի հատկացված ուսումնասիրությունները - հրատարակված ու հրատարակվելիք - ընդգրկում են Հյուսիսային Գուգարքը, Ջավախքը, Թիֆլիսի Կովկասյան թանգարանըը, հայկական եկեղեցիները Վրաստանում, The State Policy of Georgia and the monuments of Armenian Culture:
Խորհուրդ եմ տալիս ծանոթանալու . հոյակապ աշխատանք են կատարում:

Մարիամ ջան, Սամվել Կարապետյանի գործունեության հետ որոշ չափով ծանոթ եմ նաև ես և կարող եմ ասել, որ բավականաչափ դրական արդյունքներ են տվել ու տալիս նրա ջանքերը: Սակայն ասեմ նաև, որ այդ հարգարժան այրի մոտեցումները երբեմն այնպիսի խիստ ծայրահեղ դրսևորոմներ է ունենում, որ դրանց լիովին իրականացման դեպքում Հայաստանը տառացիորեն պատերազմի մեջ պիտի մտնի իր հարևան բոլոր պետությունների հետ միաժամանակ:
Ասեմ նաև, որ նրա կողմից բացասական արձագանքների ենք ականատես եղել Եկեղեցու նկատմամբ մամուլի միջոցով: Մինչև իսկ հարկ եղավ նրա տված հարցազրույցներից մեկի դեմ պատասխան հոդվածով հանդես գալ: Երբ առիթ եղավ, ես հարցազրույցն ու մեր հոգևորականներից մեկի գրած պատասխանը կտեղադրեմ ֆորումում:
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Mariam on February 10, 2007, 10:26:49 PM
Մոնք, մի' անգամ առիթ եմ ունեցել խոսելու նրա հետ, ու կրոների նկատմամբ տարօրինակ մոտեցում է դրսևորել: Մահմետականացած Թրքահայերի մասին խոսելիս, նա հայտնեց այն միտքը, թե որպեսզի նրանք Հայաստան գան ապրելու, իր կարծիքով, անհրաժեշտ կլիներ ընդունել, որ մահմետականությունը կարող է հանդիսանալ Հայի կրոնը, ինչպես՝ բողոքականությունը, իր բազմաթիվ երեսներով, կամ կաթոլիկությունը, կամ Հայ Առաքելական Եկեղեցին: Բոլոր կրոները նրա համար նույն արժեքն ունեն:
Բայց հիանալի գործ է արել Հայաստանից դուրս վտանգված մեր խաչքարերի ու եկեղեցիների հիշատակը վառ պահելու համար:
Title: Re: Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը
Post by: Zonara on February 11, 2007, 02:40:51 AM
MONK ամեն բան պարզ է եւ վստահ եմ որ յուրաքանչյուր գիտակցությունը տեղը հայի համար այս խնդիրները բավականին լուրջ խնդիր է: Բավականին զրուցել ենք այս հարցի շուրջ նաեւ Հայր Բագրատի հետ, որը որոշ ժամանակ Վրաստանում էր ծառայում: Միքանի ամիս առաջ միջազգաին գիտական մի կոնֆերենցի ժամանակ ես այս հարցը բարցրացրեցի փաստեր բերելով թերթերից, նկարներ ցույց տալով... վրաց աստուածաբանները ուղակի ելան եւ գնացին դահլիճից...Այս հարցերը պետք է միջազգաին մակարդակով լուծել, միքիշ աղմուկ բարցացնել եվրոպական գիտական ամսագրերում եւ մամուլում: