Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Ղուկաս Վահան on November 11, 2008, 12:52:01 AM

Title: Եկեղեցական ավանդությունը
Post by: Ղուկաս Վահան on November 11, 2008, 12:52:01 AM
Ակունք, հիշում եմ, որ այս թեման քեզ էր հետաքրքրում, «Հարցեր հոգևորականներին» ենթաբաժնում էիր գրել։
Այսօր մի նյութ եմ դրել։ Հատուկ քեզ համար։ Կարդա այստեղ՝ Եկեղեցական ավանդությունը։ (http://www.lusamut.net/level2_.php?id=139&id_2=731&cat_=2&s=0)
Հետո կարող ենք քննարկել 13:)
Title: Re: Եկեղեցական ավանդությունը
Post by: akunq on November 11, 2008, 01:36:52 AM
Նախ շնորհակալություն հարցիս անդրադառնալու համար։ 30:)
Ադմին ջան ինչ կարող եմ ասել այդ երկարաշունչ գրվածքի համար։
երևի հավատքի մեջ ել հավատալու խնդիր կա։
այ նշվում էր .որ սկզբում գիրք կազմելու նպատակ չի եղել։և եթե առաքյալների թղթերը ի մի չբերվեին.ապա սուրբ գիրք չեր կազմվի։բայց չե որ դա ոչ թե առաքյալների սեփական մտքի արտահայտումն էր.այլ սուբ հոգու թելադրանք։և իմ համոզմամբ Պողոսը նույնպես պահանջ ուներ իր գրվածքներից սովորելու ։և  Աստված հաճեցավ .որ գիրքը կազմվի այնպես.ինչպես հիմա կա։ու պատվիրեց որ ոչ մի բան ոչ ավելացնենք.և ոչ ել պակասեցնենք։ ավանդություններ կան.որ անվնաս են ։բայց կան նաև իրենց մեջ վտանգ պարունակողները ։ ավանդությունը նման է հաստ ձյան շերտի.որը ծածկել է քարը.և քարի իրական ու հստակ  պատկերը տեսնելու համար պետք է մերթ ընդ մերթ մաքրել  վրայի ձյունը։իսկ վտանգավոր ավանդության մասին մյուս գրվածքումս.լավ՞։ 13:)
Title: Re: Եկեղեցական ավանդությունը
Post by: Ղուկաս Վահան on November 11, 2008, 07:55:45 PM
Նշածս նյութի մեջ հստակ գրված է.
«Բացահայտ ճշմարտություն է, որ թե՛ Ս. Գրոց և թե՛ Ավանդությանց միևնույն Հոգին է, հետևաբար ավանդությունը չի կարող հակասել Ս. Գրքին, ուր որ հակասություն է նշմարվում Ս. Գրքի և Ավանդության միջև, այդ կամ այն է, որ սխալ հասկացոողություն կա, և կամ, եթե իրապես նման մի բան գոյություն ունի, այդ պարագայում սխալվողը անպատճառ Ավանդությունն է»։
Title: Re: Եկեղեցական ավանդությունը
Post by: Ղուկաս Վահան on May 14, 2009, 08:22:14 PM
Quote from: *LILIT* on May 14, 2009, 10:26:56 AM
Ես կարծում եմ, որ միայն ու միայն Սուրբ Գիրքն է ճշմարտացի: Ես անձամբ ուրիշ ոչ մի ճշմարտացի գիրք չեմ ընդունում ու Աստվածաշնչի հիմքերն ինձ համար հալած յուղ են:
Խնդրում եմ պատասխանեք, որտեղից են վերցված եկեղեցական ավանդույթները:

Լիլիթ, իսկ Դուք այս թեման կարդացե՞լ եք։