Ծույլիկ մարդու հարցեր

Started by Magnolia, November 28, 2007, 01:21:14 AM

Previous topic - Next topic

Magnolia

Հարգելի ՀԱյր Սուրբ!
Այս տոպիկի անվանումից պետք է որ կռահեք, որ պատրաստվում եմ, ոչ շաաաաատ բարդ և ոչ ել "խելոք" հարցեր տալ: Այստեղ կուզենայի տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները, վստահ եմ,կարելի է գտնել այս կամ այն գրականությունը փորփրելիս... դրա համար ել անվանեցի "ծույլիկ մարդու հարցեր"  12:)
Եթե այս հարցերը  այս կամ այն պատճառով սկսեն Ձեզ հոգնացնել, ես միանգամից կբացեմ "աշխատասեր մարդու ԽԵԼՈՔ հարցեր" թեման :D
Հարց.
Եթե չեմ սխալվում, հոգևորական դարնալու հետ մեկ տեղ, այդ անձնավորությունը սկսում է կրել մեկ այլ Անուն:
Կռահում եմ պատճառների մասին, սակայն... ինչով է առաջնորդվում հոգևորականը իրեն անուն ընտրելիս? Դա իրեն ցանկության համաձայն է ընտրվում, թե այդ անունները "տրվում եմ" ինչ որ կանոնակարգի համաձայն??

Abegha

Magnolia ջան, որևէ կանոնակարգ չկա։ Այս ավանդությունը գալիս է Ավետարանից, երբ Տերը Սիմոնին կոչեց Կեփաս։ Բայց չմոռանանք, որ Նա բոլոր Առաքյալների անունները չփոխեց։
Երբ մարդը պետք է քահանայական ձեռնադրություն ստանա, սովորաբար փոխվում է անունը, որը խորհրդանշում է նոր մարդ դառնալը՝ իր նոր առաքելությամբ։
Երբեմն նաև անվանափոխություն տեղի չի ունենում։ Կախում ունի ձեռնադրող եպիսկոպոսից, նա է որոշում, որպես հոգևոր ծնող։
Այս երևույթը, այն է՝ անվանափոխությունը, պարտադիր օրինաչափ երևույթ չէ, այլ պարզ ավանդություն։
Անուն որոշելիս սովորաբար ընտրում են աստվածաշնչյան, սրբերի կամ հայկական յուրահատկություն ունեցող անուններ։
Վերջերս Արմաշ սրբազանը նոր ձեռնադրվող քահանային տվեց Հայարի անունը, որ նշանակում է քաջ հայ։ Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին սրբազանը մի քահանայի Հայազատ անունն էր տվել։ Այս երևույթն էլ սփյուռքին է հատուկ։

Magnolia

Հարգելի Abegha!!
Շնորհակալ եմ, որ չմերժեցիք, այս տոպիկի գոյության փաստը :)
Հարց.
Եթե չեմ սխալվում հոգևվորականներըչ բազմակողմանի զարգացած մարդիկ են: Ինչպիսի կրթական համակարգ է ճեմարաններում գործում` համալսարանական?  Արդյոք նրանք (կարող են և)  զբաղվում են որևէ գիտական աշխատանքներով այլ ոլորտներում:

Abegha

Magnolia ջան, Գևորգյան հոգևոր ճեմարանը (Գհճ) համալսարանի կարգավիճակ ունի, աստվածաբանական համալսարան է այն։
Ճեմարանականների աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար մտիր մեր գրադարանի «Գհճ թեզեր» ենթաբաժինը։ Այնտեղ կտեսնես տղաների աշխատանքներից, որով կարելի է մի փոքր պատկերացում կազմել, թե ինչ են գրում նրանք  10:)

Magnolia

o.k. :)
Ենթադրում էի, որ "ծույլիկ" չի ստացվի  :D
Գնամ կարդամ....
P.S.
Magnolia -  40:)
Abegha-  41:)


:D

Magnolia

Հարց.
Ինչքան կարևոր է հոգևորականի համար կարյերան? Հասկանում եմ, որ սա անհատական պատասխանի հարց է, բայց ընդհանուր առմամբ, մրցակցություն գոյություն ունի հոգևորականների միջև?

Magnolia

Կարդացել եք արդյոք, (կամ դիտել եք)"Դա Վինչիի Ծածկագիրը"?
Երբ սկսվեց այդ կինոնկարի հետ կապված խարնաշփոթը աշխարհում, որն ուղեկցվում էր հոգևորականների խիստ բացասական մեկնաբանություններով, որոշեցի  կարդալ այդ պատմվածքը: Տարօրինակ զգացումներ էին`մտածում էի, իսկ ինչու ոչ? ինչու հնարավոր չի պատկերացնել, որ Քրիստոսը կարող է երեխա ունենալ? Սկսեցի փնտրել տարբեր պատմական փատերը, որոնք նկարագրված են գրքում, հաստատող կամ մերժող  տեղեկատվություն փնտրել պատմական գրականության մեջ: Որոշները համընկնում էին... Մի շիլա շփոտ ստեղծեցի գլխումս, ու գնացի կինոնկարը դիտելու. Դիտելուց հետո, մտածեցի, դէ կինոյա էլի... ու դրանով փակեցի այդ հարցը:
Հարց.
Ինչ եք կարծում, (և արդյոք կա որևէ  տեղեկատվություն) հնարավոր է Քրիստոսի զավակի գոյության փաստը, թե այդ կարծիքը, առնվազն, մարդկային ապուշության գագաթնակետն է?

Abegha

Այնտեղ, որտեղ մարդ կա, կարող է լինել նաև մրցակցություն, թեև հոգևոր ասպարեզում կարիերայի հետ կապված մրցակցությունը պախարակվում է։

Մյուս հարցիդ թերևս Մոնկին խնդրենք պատասխանի, որովհետև ես ո՛չ ֆիլմն եմ նայել, ո՛չ էլ գիրքն եմ կարդացել։

Magnolia

Quote from: Magnolia on December 04, 2007, 05:33:47 PM
Հարց.
Ինչ եք կարծում, (և արդյոք կա որևէ  տեղեկատվություն) հնարավոր է Քրիստոսի զավակի գոյության փաստը, թե այդ կարծիքը, առնվազն, մարդկային ապուշության գագաթնակետն է?
Կարելի է հասկանալ, որ չեք ուզում Ձեր կարծիքը հայտնել այս հարցի վերաբերյալ? գրքի կամ կինոնկարի շրջանակներից դուրս...

Abegha

Եթե գրքի կամ կինոնկարի շրջանակներից դուրս գանք, ապա պետք է ասեմ, որ նման պատմական փաստ գոյություն չունի։ Այդ տեսակետները ֆանտաստիկ կինոհեքիաթների շարքին են պատկանում։