Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: vahan on December 25, 2008, 05:27:02 PM

Title: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: vahan on December 25, 2008, 05:27:02 PM
մեկ. մեկ.  մեկ երկու երեք։
Ադմին ջան.լսվու՞մ է։
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: Ղուկաս Վահան on December 25, 2008, 05:51:43 PM
Անշուշտ լսվում է։
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: vahan on December 25, 2008, 05:57:15 PM
Ադմին մի այսպիսի հարց.
արդյոք ի՞նչ որ բանով. ադմինիստրատոր ՙԱդմինը՚. չի՞ խանգարում  մասնակից ՙԱդմինին՚ 9:)
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: Ղուկաս Վահան on December 25, 2008, 06:02:05 PM
Այո, բայց Լուսամուտի սկզբունքները պահպանելու համար ստիպված եմ լինում երկուսով էլ հանդես գալ։ Օրինակ՝ չեմ սիրում մեջ ընկնել ու նկատողություն տալ, բայց հաճախ կրկնվող շեղումների համար ստիպված եմ լինում այդ անել 34:)
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: vahan on December 26, 2008, 06:48:37 PM
Ադմին. որևե ստեղծագործություն ունկնդրելիս՝ կարևորություն տալիս՞  եք   ստեղծագործության հեղինակի(երգիչ կամ դերասան)   վարքագծին։
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: Ղուկաս Վահան on December 27, 2008, 07:46:49 PM
Ես մի քիչ մտածեցի այս հարցի շուրջ, այդ պատճառով ուշ եմ արձագանքում։

Ընդհանրապես ինձ չեմ կարող իրավունք վերապահել որևէ մեկի վարքագիծը կամ պահվածքը մեկնաբանել։ Մարդու մասին կարող է հասարակական կարծիք ձևավորվել, սակայն այդ մարդը չհամապատասխանի հասարակության մոտ ձևավորված բնորոշումներին։ Ինչպես Նարեկացին է ասում՝ ո՞վ է մարդը, որ հասկանա Քո ընտրությունը, չէ որ Դու ես մարդկանց սրտերը քննողը, և մարդը չի կարող այդ անել։ Մինչ ոմանք մարդկանց առաջ վրնջացող ձիեր են, Քո առջև՝ խոնարհ գառներ։

Այս տրամաբանությունից ելնելով ես ինձ իրավունք չեմ վերապահում քննելու մարդկանց վարքագիծը։
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: vahan on February 23, 2009, 12:30:28 AM
Հարգելի Ադմին.չլինի թէ հարցերս նմանվեն թեստի(չեմ սիրում ոչ մի տեսակի թեստ) ուղղակի հետաքրքիր է ձեր դիրքորոշումը. որպես կշռադատված և զուսպ անձնավորության(որքանով որ զգացել եմ 13:))։
Այ. երբ հանկարծ պարզվում է. որ ձեզ բավական մոտ կանգնած մի մարդ.  սիրում է մի ոճ.  ասենք երաժշտական. կամ մի երգչի. որին դուք ընղհանրապես չեք ընդունում ։ստացվե՞լ է  այնպես. որ փորձեք նրան հակառակը ապացուցել։ 13:)
(ուրախ կլինեի. որ հարգարժան լուսամուտցիները՝ իրենց ուղղված հարցերի բաժնում. նույնպես պատասխանեին այս հարցին)։ 10:)
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: Ղուկաս Վահան on March 02, 2009, 07:15:29 PM
Այո, եղել է, որ փորձել եմ ապացուցել, բայց ճիշտ չեմ գտնում մարդուն պարտադրել իմ տեսակետը։ Ընդհակառակը, նախընտրում եմ փորձել հասկանալ իրեն։
Title: Re: կարելի՞է հարցեր ՝ԱԴՄԻՆ ին
Post by: Samvel on July 24, 2010, 11:20:29 PM
QuoteQuote from: Admin on January 04, 2009, 09:53:49 AM
Եթե մեկի տուն եք գնում, այդ տան նիստ ու կացը Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, թե՞ Ձեր ասելիքն ասում եք ու դուրս գալիս։


Անշուշտ, հետաքրքրում է: Առավել ևս, երբ ես այդ տունը իմն էլ եմ համարում: ՈՒ երբ որ ես մտնում եմ իմ այդ տունը և  տեսնում եմ, որ իմ  հարազատները նստած են մոմի լույսի տակ, ու եթե իմ ասածը պիտի լինի. "Հե՜յ, հարազատներս, ի՞նչ եք նստել մոմի լույսի տակ. աշխարհում էլեկտրականություն գոյություն ունի", - ես դա անպայման  կասեմ: Եվ դա բոլորովին էլ չի նշանակի, որ մոմը մի ինչ-որ բացասական բան է հանդիսանում ինձ համար: ՈՒղղակի այն ակնթարթին, երբ ի հայտ եկավ էլեկտրականությունը, կորավ մոմն օգտագործելու անհրաժեշտությունը որպես լույսի աղբյուրի:

Իսկ ի՞նչ է - չասե՞մ...