Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: Hasik on March 17, 2010, 06:09:38 PM

Title: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Hasik on March 17, 2010, 06:09:38 PM
         Բարի գալուստ Լուսամուտ. 29:)
         Հարգելի Գոքոր այս բաժնում Ձեզ ուզում եմ ուղղել հարցեր, որոնց, հուսամ, կպատասխանեք անկեղծ:
       
     
        Ինչը Ձեզ բերեց Լուսամուտ, լույսի պակասը, թե?????????

        Ինպես կգնահատեք Լուսամուտի օգտակարությունը Ձեր կյանքում??????????

        Եվ առայժմ վերջին հարցը.
        Ինչ է պատկերված Ձեր ավատրում????????
         
Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Masnaget on March 24, 2010, 11:29:25 PM
Շտապեմ մի հարց էլ ես տալ.
Ի՞նչ է Ձեզ համար քրիստոնեությունը:
Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Goqor on April 12, 2010, 11:07:02 AM
Quote from: Hasik on March 17, 2010, 06:09:38 PM
Ինչը Ձեզ բերեց Լուսամուտ, լույսի պակասը, թե?????????
Ինպես կգնահատեք Լուսամուտի օգտակարությունը Ձեր կյանքում??????????
Չեմ կարողանում հիշել, թե Լուսամուտ կոնկրետ ինչն ինձ բերեց, բայց կարող եմ ասել, թե ոնց սկսեցի աստվածաշնչյան տարբեր գրություններ ուսումնասիրել: Նախ այդ միտքը վաղուց ծագել էր մոտս, սակայն մի քանի ամիս առաջ մոտս ծանր վիճակ էր: Չգիտե՞մ, կարող եմ արդյոք բառերով բացատրել, բայց անհիմն զայրույթ էի զգում ինձ շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Հանգստանալու համար փորձում էի կարդալ ավետարանները: Սրանից առաջ էլ այս կայքն էի գտել և կարդում էի Աստվածաշնչից հատվածներ առաջին էջից:
Այժմ ետ նայելով կարող եմ ասել, որ շատ օգնեց ինձ, այնպես որ դժվար է թերագնահատել այդ օգնությունը:

Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Goqor on April 12, 2010, 11:23:36 AM
Quote from: Hasik on March 17, 2010, 06:09:38 PM
Եվ առայժմ վերջին հարցը.
Ինչ է պատկերված Ձեր ավատրում????????
Ավատարում պատկերված է մեր գրական-գեղարվեստական պարբերականի տարբերանշանը: Բայց, նախ և առաջ այն կազմված է տեսողական երկու պատկեր առաջացնելու համար` միայն վերևի մասին ուշադրություն դարձնելով ուղեղը այլ պատկեր է ընկալում, ավելի քնքուշ և խոնարհ, իսկ ամբողջ պատկերը դիտելիս, այն ավելի տհաճ զգացողություն է առաջացնում: Պատկերին կարելի է վերագրել շատ խորհուրդներ, բայց պարբերականի շրջանակներում այն ունի հետևյալ իմաստը, որ ամեն ինչ կարող է այլ տեսք ունենալ, քան մեզ է երևում արտաքինից կամ առաջին հայացքից:
Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Goqor on April 12, 2010, 11:47:32 AM
Quote from: Masnaget on March 24, 2010, 11:29:25 PM
Շտապեմ մի հարց էլ ես տալ.
Ի՞նչ է Ձեզ համար քրիստոնեությունը:
Չեմ կարող ասել, թե նրա յուրաքանչյուր խոսք ընդունում եմ կամ մասնակցում եկեղեցու բոլոր պատարագներին կամ տոներին, սակայն կան գաղափարներ, որոնց, անգամ մինչև աստվածաշունչն ուսումնասիրելը կամ այս կայքը հայտնաբերելը, կողմնակից եմ: Քրիստոնեություն ասվածը, միգուցե նեղ շրջանակով եմ հասկանում, տեսնելով միայն Աստվածաշունչը, սակայն դրանում գրված որոշ գաղափարներ, ինչպես ասեցի, կարող է նաև սեփական մեկնաբանությամբ, ընդունում և պահում եմ: Նաև քրիստոնեությունը նոր և մաքուր գաղափարի աղբյուր է ինձ համար: 
Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Masnaget on April 12, 2010, 07:36:19 PM
Quote from: Goqor on April 12, 2010, 11:47:32 AM
Quote from: Masnaget on March 24, 2010, 11:29:25 PM
Շտապեմ մի հարց էլ ես տալ.
Ի՞նչ է Ձեզ համար քրիստոնեությունը:
Չեմ կարող ասել, թե նրա յուրաքանչյուր խոսք ընդունում եմ կամ մասնակցում եկեղեցու բոլոր պատարագներին կամ տոներին, սակայն կան գաղափարներ, որոնց, անգամ մինչև աստվածաշունչն ուսումնասիրելը կամ այս կայքը հայտնաբերելը, կողմնակից եմ: Քրիստոնեություն ասվածը, միգուցե նեղ շրջանակով եմ հասկանում, տեսնելով միայն Աստվածաշունչը, սակայն դրանում գրված որոշ գաղափարներ, ինչպես ասեցի, կարող է նաև սեփական մեկնաբանությամբ, ընդունում և պահում եմ: Նաև քրիստոնեությունը նոր և մաքուր գաղափարի աղբյուր է ինձ համար: 
Շնորհակալություն:
Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Hasik on April 13, 2010, 11:05:11 AM
Quote from: Goqor on April 12, 2010, 11:23:36 AM
Quote from: Hasik on March 17, 2010, 06:09:38 PM
Եվ առայժմ վերջին հարցը.
Ինչ է պատկերված Ձեր ավատրում????????
Ավատարում պատկերված է մեր գրական-գեղարվեստական պարբերականի տարբերանշանը:


Շնորհակալություն հարցերիս անկեղծորեն պատասխանելու համար:

Որ պարբերականի մասին է խոսքը գնում????
Title: Re: Հարցազրույց Գոքորի հետ
Post by: Goqor on April 14, 2010, 03:58:10 PM
Quote from: Hasik on April 13, 2010, 11:05:11 AM
Որ պարբերականի մասին է խոսքը գնում????
"Halloween: Ամեն բան այլ է" գրական-գեղարվեստական պարբերականի մասին, միստիկ ժանրի մեջ, որն իրենից ներկայացնում է պատմվածքներ սերիաներով: Չեմ ցանկանում շատ ծավալուն նկարագրել պարբերականը, միայն ասեմ, որ շուտով պատրաստ կլինի երրորդ համարը: Պարբերականի համարները և կից այլ ծրագրերը դեռևս գործում են միայն ինտերնետում և հասանելի են իմ բլոգից` հասցեն ավատարի ներքևում տեղադրված հղումն է: